Մասնակցի քննարկում:NAZ YAN

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, NAZ YAN :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91(քննարկում) 16:34, 10 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Անորակ հոդվածներ․ զգուշացում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ NAZ YAN։ Խնդրում եմ դադարեցնել գուգլ թրանսլեյթով օրն այդքան հոդված ստեղծելը Հայերեն Վիքիպեդիայում։ Կարևորը հոդվածների քանակը չէ, այլ որակը։ Ավելի լավ է ամսական մեկ նորմալ հոդված գրել, քան օրը 3 մեքենայական թարգմանություն։ Եթե թարգմանելիս որևէ բառ չեք հասկանում, ավելի լավ է օգտվեք բառարաններից։ Առաջիկայում կրկին գուգլ թրանսլեյթով հոդվածներ ստեղծելու պարագայում կարգելափակվեք։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 07:38, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի NAZ YAN,Ձեր ստեղծած «Do They Know It’s Christmas?» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն կենթարկվի ջնջման։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: --Պողոս Եսայան (քննարկում) 11:08, 18 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Պողոս Եսայան, ո՞րն է սխալ տվյալ հոդվածում։--Voskanyan (քննարկում) 11:26, 18 Փետրվարի 2018 (UTC)


Հարգելի Voskanyan խնդիրներ կան հոդվածի աղյուսակներում, իսկ պատմությունում բազմաթիվ կետադրական նշաններ բաց են թողնված: --Պողոս Եսայան (քննարկում) 12:01, 18 Փետրվարի 2018 (UTC)

Ո՞րը կոնկրետ։ Ես նայեցի, բայց առանձնակի սխալ չտեսա։ --Voskanyan (քննարկում) 12:10, 18 Փետրվարի 2018 (UTC)
Գտա։ Ուղղեցի։ Շնորհակալություն հոդվածը փրկելու համար։ Արդեն կարո՞ղ ենք հանել պիտակավորումը։--Voskanyan (քննարկում) 12:19, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan ես վերանայեցի հոդվածը և նկատեցի, որ հոդվածում ուղղվել է սխալների միայն մի մասը, իսկ միուսները ոչ, իսկ պիտակը կհանվի միայն այն ժամանակ երբ ամբողջությամբ կուղվի հոդվածը:--Պողոս Եսայան (քննարկում) 12:28, 18 Փետրվարի 2018 (UTC)
Իսկ ես նայեցի հոդվածը, ու նկատեցի, որ առանձնակի սխալներ չկան աղյուսակներում ու պատմության բաժնի կետադրությունում, ինչպես նշված էր։ Եթե միայն մի Կանադա բառի ուղղումը սխալների մի մասն է, ուրեմն կարծես թե սխալները այնքան էլ շատ չեն։ Եթե չեն նշվում, ստիպված ենք դիմել ադմիններին՝ նկատելով, որ հոդվածը պիտակվել է առանց լուրջ հիմնավորման, ինչը մասնակցին հետապնդելու տարրեր է ներառում։--Voskanyan (քննարկում) 12:32, 18 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Voskanyan ես հոդվածում կատարեցի որոշակի խմբագրումներ դրանք կարող եք տեսնել հոդվածի պատմությունում:--Պողոս Եսայան (քննարկում) 12:39, 18 Փետրվարի 2018 (UTC)

Դրանք արդեն հետ են շրջվել, որովհետև սխալ էին։ Նշված էր, որ սխալներ կան աղյուսակներում ու բազմաթիվ կետադրական սխալներ պատմություն բաժնում։ Պետք է նշվեն դրանք։ Այլապես պարզ է դառնում, որ հոդվածը պիտակվել էր անհիմն կերպով։--Voskanyan (քննարկում) 12:41, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan «Եղել է Մեծ Բրիտանիայում ամենաշատ վաճառված սինգլը 1984 թվականին» այս նախադասության մեջ կան չդրված կետադրական նշաններ, իսկ եթե չեք ուզում կետադրել, ապա պետք է փոխեք շարադասությունը, որը ես կատարել էի, իսկ «Երգը գրվել է իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի և անգլիական «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից` Եթովպիայում սովի մատնված մարդկանց համար գումար հավաքելու նպատակով» այս նախադասության մեջ բութը դրվում է, քանի որ ստորոգելին զեղջված է։ --Պողոս Եսայան (քննարկում) 12:58, 18 Փետրվարի 2018 (UTC)

Նորից նշենք, որ դա պատմության կամ աղյուսակների մեջի բազմաթիվ սխալները չեն, ինչը պետք է ներկայացվեր։ Իսկ ինչ վերաբերում է այդ նախադասությանը, ապա դա Самый продаваемый сингл Великобритании 1984 года. նախադասության թարգմանությունն է և նշանակում է, որ 1984 թվականին այդ սինգլը ամենաշատն է վաճառվել երկրում, ոչ թե 1984 թվականին որոշվել է, որ այն ամենաշատն է վաճառվել մինչ այդ կամ չգիտեմ ինչ։ Նման շարադասության դեպքում կետադրություն պետք չէ։ Նույնը վերաբերում է մյուս նախադասությանը, որտեղ ոչ մի ստորգելի էլ զեղչված չէ, ստորագյալն էլ իր տեղում է։--Voskanyan (քննարկում) 13:05, 18 Փետրվարի 2018 (UTC)

Օրինակ ի՞նչ ստորոգելի է զեղչված։--Voskanyan (քննարկում) 13:06, 18 Փետրվարի 2018 (UTC)
Եվ կետադրությունը ի՞նչ կապ ունի վատ թարգմանության հետ, որ այդպես է պիտակվել հոդվածը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ պիտակումը արված է անհիմն ու պարունակում է մասնակցին հետապնդելու տարրեր, ինչպես նշել էի վերևում։--Voskanyan (քննարկում) 13:08, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan նախ նշեմ որ ստորոգյալը և ստորոգելին տարբեր բաներ են և երկրորդ ես ձեր նշածի պես ոչ մի բան չեմ գրել հոդվածի մեջ:--Պողոս Եսայան (քննարկում) 13:13, 18 Փետրվարի 2018 (UTC)
Տարբեր են։ Իսկ ի՞նչ ստորեգելի է պակասում նախադասության մեջ։ Ի՞նչ չես գրել հոդվածի մեջ։ --Voskanyan (քննարկում) 13:21, 18 Փետրվարի 2018 (UTC)
Պետք է ուղղակի հստակ նշել, թե ինչն է վատ թարգմանություն։ Միայն Կանադա բառը ռուսերեն թողնելը հիմք չէ հոդվածը պիտակելու համար։ Բայց դա էլ ուղղվել է, ինչո՞ւ չի հանվել պիտակը։ Ի՞նչու է կետադրական նշանի բացակայությունը (եթե այդպիսին առկա է) պատճառ դարձել հոդվածը վատ թարգմանված համարելու համար։ Մի խոսքով, ի՞նչի համար է հոդվածը պիտակվել։--Voskanyan (քննարկում) 13:23, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan նախադասությունը պետք է լիներ ոչ թե այսպես «Երգը գրվել է իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի և անգլիական «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից Եթովպիայում սովի մատնված մարդկանց համար գումար հավաքելու նպատակով», այլ այսպես «Երգը գրվել է իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի և անգլիական «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից, որի նպատակը Եթովպիայում սովի մատնված մարդկանց համար գումար հավաքելն էր»: Ինձ թվում է արդեն հասկացաք թե այս նախադասության մեջ որն է ստորոգելին: --Պողոս Եսայան (քննարկում) 13:28, 18 Փետրվարի 2018 (UTC)

Նախադասությունը պետք է լինի այնպես, ինչպես գրված է։ Դա որոշում է գրողը, ու առանց լուրջ պատճառի պետք չէ փոխել այն։ Իսկ ո՞րն է այդտեղ ստորոգելին։ Իսկ ի՞նչ եղավ բութը։ Եվ ինչո՞ւ պետք է գրվի այդպես, ոչ թե այնպես, ինչպես գրված է։ --Voskanyan (քննարկում) 13:31, 18 Փետրվարի 2018 (UTC)

Դրա ի՞նչն է վատ թարգմանություն, և ինչո՞ւ է հոդվածը պիտակվել։--Voskanyan (քննարկում) 13:31, 18 Փետրվարի 2018 (UTC)

Իսկ իմ կարծիքով կետադրական նշանները չդնելու դեպքում հոդվածը նույնպես պետք է պիտակվի, քանի որ անհասկանալի կլինի ընթերցողի համար: --Պողոս Եսայան (քննարկում) 13:33, 18 Փետրվարի 2018 (UTC)

Իսկ ինչո՞ւ պետք է կետադրական նշանի բացակայության համար պիտակվի որպես վատ թարգմանություն։ Ո՞ր կետադրական նշանն է պակաս։ Ո՞րն է ստորոգելին, և ի՞նչ կապ ունի այն։--Voskanyan (քննարկում) 13:34, 18 Փետրվարի 2018 (UTC)

Ես նորից կկրկնեմ ընթերցողի համար հաճելի կլինի եթե տվյալ տեքստը կամ հոդվածը կետադրված լինի, իսկ այն նախադասության մեջ ստորոգելին եթե զեղջենք ապա անպայման բութը պետք է դնենք, իսկ եթե չենք զեղջում ապա իմ գրած ձևը կարող ենք ճիշտ համարել:--Պողոս Եսայան (քննարկում) 13:38, 18 Փետրվարի 2018 (UTC)

Հոդվածը կետադրված է։ Եթե իմաստի շփոթ է առաջանում Երգը գրվել է իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի և անգլիական «Ultravox» խմբի վոկալիստ Միջ Յուրի կողմից Եթովպիայում սովի մատնված մարդկանց համար գումար հավաքելու նպատակով նախադասության դեպքում, կարելի է վերաձևակերպել (այդտեղ ոչ մի ստորոգելի էլ զեղչված չէ, զեղչվել-ը գրվում է Չ-ով, իսկ քո առաջարկածը երկրորդական նախադասություն է), ոչ թե հոդվածը պիտակել որպես վատ թարգմանություն, հետո նշել, թե բազմաթիվ սխալներ կան, հետո կառչել մի բառից, որը ճիշտ է, ուղղակի կարելի է ուրիշ կերպ ձևակերպել։ Եթե ընդունում ես, որ պիտակում անհիմն էր, պետք է հանել այն։ --Voskanyan (քննարկում) 13:45, 18 Փետրվարի 2018 (UTC)

Բութը ավելացրի։ Բայց վերևում գրել ես՝ իսկ պատմությունում բազմաթիվ կետադրական նշաններ բաց են թողնված։ Որո՞նք են։--Voskanyan (քննարկում) 13:47, 18 Փետրվարի 2018 (UTC)

«Այս նախադասության մեջ բութը ևս բացակայում է «Այն մնացել է ռեկորդակիր Մեծ Բրիտանիայում վաճառված օրինակների թվով ընդհուպ մինչև 1997 թվականին Էլթոն Ջոնի «Candle in the Wind 1997» հիթի ստեղծումը, որը նվիրված էր արքայադուստր Դիանայի հիշատակին և վաճառվել է 5 մլն օրինակով նրա հայրենիքում:»--Պողոս Եսայան (քննարկում) 13:51, 18 Փետրվարի 2018 (UTC)

Որտե՞ղ։--Voskanyan (քննարկում) 13:52, 18 Փետրվարի 2018 (UTC)

Եթե չես գրում նորմալ սխալ ու պիտակը չես հանում, ես գրում եմ ադմիններին, թող իրենք որոշեն։ Ես չեմ կարող ամեն մի տառի համար քննարկեմ, մանավանդ որ դա արդեն վատ թարգմանության հետ ոչ մի կապ չունի, ու ընկել ենք ինչ-որ մանրուքների հետևից։--Voskanyan (քննարկում) 13:55, 18 Փետրվարի 2018 (UTC)

Կներեք, որ Ձեր խոսակցությունը ընդհատում եմ, բայց Voskanyan ջան, ավելի ճիշտ չէ՞ր լինի մասնակցին բացատրել Վատ թարգմանություն պիտակը երբ են դնում, հնարավոր է, որ չգիտի: Իսկ հոդվածը միայն պատմություն ու աղյուսակով չի վերջանում: Ինձ թվումա, որ այսքան ժամանակ մեկ-երկու կետադրական նշանի տեղ որոշելու փոխարեն, կարող էիք բացատրել, թե երբ են կաղապարը դնում: Վերջում ասեմ, որ կարդացի հոդվածը, սխալներ էլ չտեսա, ամեն ինչ շատ լավա, ուղղակի այսքան խոսակցությունը ավելորդ էր: Հուսով եմ Պողոսը հիմա կհանի պիտակը, Շնորհակալություն: --ArthurZQՔննարկում 14:03, 18 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալ եմ ArthurZQ խոսակցությանը միջամտելու համար հիմա կհանեմ պիտակը:--Պողոս Եսայան (քննարկում) 14:10, 18 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan պիտակը արդեն հանված է:--Պողոս Եսայան (քննարկում) 14:12, 18 Փետրվարի 2018 (UTC)

Ապրի Արթուրը։ Ես մի ամբողջ օր գրում եմ, իսկ ինքը միանգամից ամեն ինչ կարգավորեց։ Շատ շնորհակալություն։ Դրանով հարցը չի փակվում, քանի որ չհիմնավորվեց հոդվածի պիտակումը։ Բայց ոչինչ։--Voskanyan (քննարկում) 14:15, 18 Փետրվարի 2018 (UTC)

Արթուր ջան, «վատ թարգմանություն» կաղապարի անվանումն արդեն իսկ հուշում է, թե ինչի համար է նախատեսված կաղապարը, հետևաբար հավելյալ բացատրության կարիք այստեղ չեմ տեսնում, առավել ևս, որ այստեղ, անկեղծ ասած, ես լրիվ ուրիշ բաներ եմ նկատում, և խնդրո առարկան ամենևին էլ Naz YAN մասնակցի հոդվածի վատ թարգմանությունը չէ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:17, 18 Փետրվարի 2018 (UTC)
ջ̸ե̸օ̸ ջան, հավելյալ բացատրությունների կարիք կարողա չկա, բայց փաստը փաստ, որ մասնակիցը ճիշտ չի հասկացել, ու պետքա բացատրել, որ այլևս սենց դեպքեր չլինի, ինչը ես արդեն արեցի: Իսկ ինչը վերաբերվումա հոդվածին, արդեն նշել եմ, որ նոռմալա, սխալներ էլ չեմ նկատել: Հոսով եմ, էսքանով կավարտվի այս խոսակցությունը :/ --ArthurZQՔննարկում 14:30, 18 Փետրվարի 2018 (UTC)

Չթարգմանված հատված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ NAZ YAN, ձեր ստեղծած Say Something հոդվածում, Պատմություն վերնագրի տակ գրված մեջբերված խոսքը, թարգմանված չէ։-- Techno-Freak 18:18, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

«Say Say Say» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ NAZ YAN, Ձեր ստեղծած «Say Say Say» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ չթարգմանված հատվածների և հատուկ անունների համար։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Emptyfear (քննարկում) 06:56, 2 Օգոստոսի 2018 (UTC)[reply]


Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 18:58, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 15:28, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։