Մասնակցի քննարկում:Lacrimogene

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Lacrimogene, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 15:05, 11 Հունիսի 2009 (UTC)[reply]

հարց լուսանկարի վերաբերյալ[խմբագրել կոդը]

Ողջույն, ես կուզենայի իմանալ, թե ինչպես՞ հոդվածը պատկերազարդել լուսանկարով, որը հոդվածի էջում փոքր երևա, (որն իրականում մեծ է)։ Ինչ անում եմ, լուսանկարը հայտնվում է իր նախնական, մեծ չափով. Մերսի։ Lacrimogene 16:27, 11 Հունիսի 2009 (UTC)[reply]

Ողջույն Lacrimogene, պատկերի չափը փոխելու, ինչպես նաև նրա տակ գրվածք տեղադրելու համար, [[Պատկեր:TerraEmota.jpg|right|Կադր Terra Emota ֆիլմից]] տեքստի փոխարեն կարող եք օգտվել [[Պատկեր:TerraEmota.jpg|thumb|right|200px|Կադր Terra Emota ֆիլմից]] տեքստից: thumb բառի շնորհիվ պատկերի տակի տեքստը կերևա, իսկ 200px (կամ այլ թիվ) կպարզի պատկերի չափը:
Նաև մի խնդիր, հանրագիտարանի հոդվածների արժեքը պահպանելու համար, ցանկալի է, որ հոդվածները աղբյուրներ ունենան, և եթե չկան, խնդրեմ {{unreferenced}} տեքստը հոդվածից մի հեռացրեք մինչ աղբյուրների տեղադրելը:
Եթե ուրիշ հարցեր կան, խնդրեմ մի հապաղեք հարցնելուց :) Հաջողություն, Chaojoker 16:44, 11 Հունիսի 2009 (UTC)[reply]

ուրիշ հարցեր են ծագում[խմբագրել կոդը]

Այո, լուսանկարների խնդիրը լուծեցի, նայելով թե ինչպես էր արված այլ հոդվածներում։ Ափսոս որ դա չի բացատրվում Վիքիփեդիա:Ինչպես_խմբագրել_էջը հոդվածում։ Հիմա փնտրում եմ ու չեմ կարողանում լուծել երկու խնդիր . ա. ինչպես՞ աղբյուրները տեղադրել բ. ինչպես՞ լինքել մի անուն, որն արդեն հոդված ունի Վիքիում։ Մերսի —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Lacrimogene (քննարկումներդրում) 17:06, 11 Հունիսի 2009 (UTC).[reply]

Ճիշտ եք, վիքիփեդիայի խմբագրման օգնության էջերը թարմացման կարիք ունեն: Իսկ հարցերի վերաբերյալ՝
ա. ինչպես՞ աղբյուրները տեղադրել
Աղբյուրների տեղադրելու համար, տեքստի այն կետում, որ աղբյուրին հղում պիտի լինի, դնում եք՝
<ref>ԱՂԲՅՈՒՐ</ref>, իսկ ԱՂԲՅՈՒՐ-ն այստեղ կարող եք դնել տարբեր ձևերով՝
  1. Տեղադրեք աղբյուրի տեքստը [ ] մեջ, օրինակ՝ [http://hy.wikipedia.org Հայերեն Վիքիփեդիա] ձեզ կտա՝ Հայերեն Վիքիփեդիա
  2. օգտվեք {{cite book|author=գրողի անուն|title=գրքի անուն|publisher=հրատարակիչ|pages=էջեր|ISBN=isbn համար}} տարբերակից գրքերի համար
  3. օգտվեք {{cite web|url=հասցե|title=անուն|accessdate=2009-06-11}} տարբերակից կայքէջերի համար
  4. կա նաև {{cite journal|last=ազգանուն|first=անուն|title=հոդվածի անուն|periodical=թերթի անուն|url=հասցե, եթե կա|date=հրատարակվելու թիվ|volume=թիվ|issue=համար}} տարբերակը թերթերի համար
    Իսկ հոդվածի վերջում աղբյուրները ցույց տալի համար, տեշադրեք
    ==Աղբյուրներ==
    {{Reflist}}
    բ. ինչպես՞ լինքել մի անուն, որն արդեն հոդված ունի Վիքիում։
    Եթե ոչ-հայկական Վիքի նկատի ունեք, ապա սովոր չէ հայկական Վիքի-ի հոդվածների միջից հղում կատարել նրանց: Իսկ եթե հայկական վիքին նկատի ունեք, ապա օրինակի համար Հայաստանը [[Հայաստան]]ը կամ [[Հայաստան|Հայաստանը]] գրելիս, երկու դեպքում էլ, կստանաք Հայաստանը հղումը:
    Երկու հարցերում էլ օրինակի համար կարող եք դիմել մի այլ հոդվածի, օրինակ՝ պարբերական հիվանդություն հոդվածին: Հաջողություն, Chaojoker 17:34, 11 Հունիսի 2009 (UTC)[reply]