Մասնակցի քննարկում:KorolKrasavchik/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատյան Գեվորգ[խմբագրել կոդը]

Ազատյան Գեվորգ Գալուստի (1903 թ.- 15 ապրիլ 1986 թ.)

Պատկեր:Henrik Azatyan Gevorg.JPG
Ազատյան Գեվորգը կնոջ և երեխաների հետ

Կենսագրություն[խմբագրել կոդը]

Գեվորգ Գալուստի Ազատյանը ծնվել է 1903թ. նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (Բերդավան)գյուղում , հողագործի ընտանիքում:

Սովետական կարգերի հաստատումից հետո Գեվորգ Ազատյանն աշխատում է իր ծննդավայրում, նախ գյուղսովետի գործկոմում,այնուհետև սպառկոպերացիայի համակարգում:

1926 թվականին նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նոյեմբերյանի շրջկոմի բաժնի վարիչ,1930 թվականին Նոյեմբերյանի, իսկ 1934-ին Ալավերդու շրջկոոպի վարչություների նախագահ:

1938 թվականին Գեվորգ Ազատյանն առաջադրվում է Ալավերդու շրջսովետի գործադիր կոմիտեի նախագահ, այնուհետև Հայկոոպի վարչության նախագահ, իսկ 1943 թվականին ընտրվում է աշխատավորների դեպուտատների ԵրՔաղսովետի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում(այժմյան քաղաքապետարանը, պաշտոնը փոխքաղաքապետ):Հետագայում Գեվորգ Ազատյանը աշխատել է սովխոզների և ՙ«Արարատ» տրեստների կառավարիչ ,վարել այլ պատասխանատու պաշտոններ:

1962 թվականին անցնելով կենսաթոշակի , Գեվորգ Ազատյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել հանրապետության հասարակական քաղաքական, տնտեսական կյանքին:

Ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ,ՀՍՍՀ Գերագույն սովետի առաջին գումարման դեպուտատ:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի,«Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով: