Մասնակցի քննարկում:Hovhannes/Արխիվ/2009-ից մինչև 2010

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Hovhannes :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
{{subst:Համագործակցություն/Ամիս {{subst:CURRENTMONTH}}, {{subst:CURRENTYEAR}} թ.}}

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ~~~~

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

- beko 11:15, 11 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Պոլ Գոգեն հոդվածը[խմբագրել կոդը]

Բարևձեզ Հովհաննես, նկատել եմ, որ առաջադրել եք Պոլ Գոգեն հոդվածը որպես ընտրված հոդվածների թեկնածու։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Ցավոք սրտի հոդվածը դեռ չի կարող ընտրված համարել, քանի որ այն ունի մի շարք խնդիրներ՝

  • ռեֆեռերենսների/աղբյուրների բացակայություն
  • այն ներառում է միայն կենսագրություն, և չի պարունակում որևե տեղեկություն, Պոլ Գոգենի արևեստի, ժառանգության, արևստի վրա թողած ազդեցության մասին, և այլն
  • և հիմնականը, ամբողջ հոդվածը գրված է, ավելի շատ գեղարվեստական ոճով, քան ակադեմիկ/հանարգիտարանային։ Խոսքը գնում է «նավը կտրում է ջինջ ջրերի ալիքները»/«Նա մեկնում է աղքատության մոտ, հիվանդանոցի, կոնֆլիկտների, դժբախտության, իր մահվան ու դաժան բախտի հարվածների մոտ։»։ Ցանկալի է, ավելի ակադեմիկ, գիտական մոտեցում, քանի որ Վիքիփեդիան հանրագիտարան է։
  • Կան շատ կարճ/պարզ նախադասություններ։ Օրինակ արժի «Գոգենը որոշում է ինքնասպան լինել։» և «Բայց բախտի նշանակությունը փրկում է նրան։» արժե դարձնել, մեկ ավարտուն, նախադասություն։
  • Պատկերները լավ չեն նկարագրում Գոգենի արևստը (այդ մեկը ես կփորձեմ շտկել)

Նաև ես ավելացրել էի, ներքին հղումներ, այդ հղումներից մի մասը առայժմ գոյություն չունի, սակայն պետք չէ հեռացնել այդ հղումները, ներքոին հղումները շատ կարևոր էն Վիքիփեդիայում։ Հարգանքներով --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 12:01, 26 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Ես նկատել եմ այս հոդվածը, և ասեմ, որ սա շատ լավ է գրված: Նույնիսկ մտածում եմ, որ ձեր ասաց ւնդիրները վերանան, կարող է լինի հայվիիքիի ամենալավերից մեկը:--{{SUBST:userlinks|Էլէգանթ'ս }} 08:59, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Հոդվածների պիտակները[խմբագրել կոդը]

Ողջույն, Hovhannes Vardumyan: Նախ ուրախ եմ ձեր ներդրումները հայերեն Վիքիփեդիայում տենելու համար: Սակայն, կան մի քանի խնդիր՝ պիտակները, որոնցից են {{Կաղապար:unreferenced}} և {{Կաղապար:wikify}}-ը, հոդվածի արժեքի և որակի բարձրացման համար են: Առաջին պիտակը կոչ է անում հոդվածին ավելացնել աղբյուրներ՝ վավերացնելու իր մեջ եղած տեղեկությունները: Իսկ երկրորդը, նշանակում է թե հոդվածը դեռ վիքիֆիկացման տեղ ունի, այսինքն կան բառեր պարունակության մեջ, որոնց կարելի է ներքին հղում սարքել, հոդվածը ենթամասերի բաժանել, {{Կաղապար:Տեղեկաքարտ անձ}} կաղապար ավելացնել, կամ ուրիշ փոփոխություններ: Նախկան այդ փոփոխությունների կատարելը, խնդրում եմ մի հեռացրեք պիտակները հոդվածներից: Եթե հարցեր եք ունենում, խնդրեմ մի հապաղեք դիմել ինձ կամ որևէ Վիքի մասնակցի, Chaojoker 10:23, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Hovhannes Vardumyan, արդյո՞ք կարդում եք այս էջը: Chaojoker 16:11, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Այո կարդացել եմ: Բայց ճիշտն ասած չեմ հասկանում թե ինչպես իմ հոդվածներում ավելացնել ձեր պահանջները: Hovhannes Vardumyan, 17 հոկտեմբերի 2009 (UTC)

Շատ լավ է: Ուրեմն, սկսենք այնտեղից, որ հոդվածից մի հեռացրեք նրանց վերևում նշված
{{unreferenced}}
{{wikify}}
տողերը, և ես կփորձեմ բացատրել ինչպես գործադրել առաջարկները:
Աղբյուները այն գրվածքներն են, որոնցից վերցրել եք հոդվածների պարունակությունը: Կարո՞ղ եք խնդրեմ այստեղ նշել ինչ գիրք կամ հոդվածից եք քաղել Իոսիֆ Ստալին և Բենիտո Մուսոլինի հոդվածների ինֆորմացիան, և ես կբացատրեմ դրանք ինչպես տեղավորել հոդվածներում: Chaojoker 16:26, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Ճիշտն ասած ես տեղեկություն եմ հավաքել նրանց մասին "Նորագույն պատմություն" դպրոցական դասագրքից: Մասնակից:Hovhannes Vardumyan, 17 հոկտեմբերի 2009 (UTC)

Շատ բարի: Կարո՞ղ եք խնդրեմ նաև այստեղ նշել գրքի հեղինակի անունը, հրատարակիչը, որտեղ է տպվել (օր.՝ Երևան), ինչ տարում է տպվել, և այն էջերը, որոնցից քաղել եք նշված հոդվածների պարունակությունը: Chaojoker 16:36, 17 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Մյուս շաբաթ: Hovhannes Vardumyan, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)

Hovhannes Vardumyan, մինչև այս խոսակցությունը արդյունքի չի հասել (այսինքն՝ աղբյուրները չեն տեղադրվել հոդվածներում) հոդվածների վերևից մի վերցրեք {{unreferenced}} պիտակը:
Նաև, «Գիտե՞ք դուք արդյոք» էջը ենթադրությունների, ասեկոսեների, կամ անվավերացված հայցերի տեղը չէ, այլ արդեն հոդվածներում գտնվող, վավերական աղբյուրով փաստերի տեղ: Եթե հարցեր կան, խնդրեմ մի խուսափեք հարցնել: Chaojoker 16:31, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, որ բացատրեցիք: Hovhannes Vardumyan, 24 հոկտեմբերի 2009 (UTC)


Գոգենի հոդվածը[խմբագրել կոդը]

Հարգելի Hovhannes/Արխիվ, Պոլ Գոգենի Հոդվածը չնայած բավականին հարուստ տեղեկություններին, պարունակում է մի շարք բացթողումներ, որոնցից ամենագլխավորը աղբյուրների բացակայությունն է։ Քանի որ այն ամբողջովին դուք եք գրել, խնդրում եմ նշեք, թե որ աղբյուրից եք օգտվել։ Դա գործը շատ կհեշտացնի։ Դրանից հետո ես ինքս կարող եմ մնացած վիքիֆիկացման աշխատանքներով զվաղվել, որպեսզի հոդվածը դառնա ընտյալ հոդվածի թեկնածում։ Այժմ այն դեռ այդպիսին չէ։ --Alex 18:42, 29 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Ողջույն հարգելի մասնակից Alex: Պոլ Գոգեն հոդվածը գրելու համար ես օգտվել եմ Պոլ Գոգենի ստեղծագործությունների մասին մի գրքից: Այդ գրքի մասին կա գրված Պոլ Գոգեն հոդվածում գրականություն բաժնում:

Գրականություն[խմբագրել կոդը]

  • Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. 1963 թ. Խմբագրություն «Արտիյա» (ռուս.)

Սա է ձեր ուզած աղբյուրը: Այդ գիրքն է: Hovhannes Vardumyan 15:22, 31 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Այսինքն Ձեր ամբողջ գրածը ՄԻԱՅՆ այդ գրքի՞ց է։--Alex_alex 16:17, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Այո, ես միայն այդ գրքից եմ օգտվել: Hovhannes Vardumyan 16:21, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Այդ դեպքում ամեն ինչ պարզ է։ Ես կաշխատեմ հնարավորինս շուտ այդ հոդվածի վրա աշխատել։--Alex_alex 16:25, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Hovhannes Vardumyan 16:27, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Պատկերասրահի բաժնում խնդրում եմ ձեր տեղադրած նկարների վերնագրերը գրել։ Կարո՞ղ եք դա անել։ Այժմ միայն թվականներն են։--Alex_alex 16:29, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]


Ողջույն հարգելի մասնակից, անհրաժեշտ է պատկերների վերնագրերը թարգմանել հայերեն, հակառակ պարագայում դրանք գրելը կարծես թե անիմաստ է6AND5 20:22, 2 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Գոգենի Վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

Հարգելի Հովհաննես։ Նախ շնորհակալ եմ Նկարների վերնագրերի համար։ Գոգենի ամբող հոդվածը ես հնարավորինս վիքիֆիկացրի։ Ինձ անհրաժեշ է ևս մեկ օգնություն։ Կարդացեք ամբողջը և բոլոր փոքրացված տողերը նորից թարգմանեք, որովհետև գրեթե անհասկանալի են։ Եթե դա ձեզ դժվար է, ստիպված եմ լինոլու ուղղակի ջնջել դրանք։ Դրանցից են մասնավորապես բոլոր մեջբերումները հոդվածի վերջում։ Եթե այլ խդիր լինի, նորից կգրեմ։ Ձեզ ինչպե՞ս է հարմար, այստե՞ղ գրեմ, թե՞ Գոգենի քննարկման էջում։ Ինձ հարմար կլիները այնտեղ, բայց միաժամանակ` որ արագ արձագանքեք։ --Alex_alex 22:00, 2 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Վարվեք ինչպես կկամենաք: Hovhannes Vardumyan 13:02, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Պոլ Գոգեն, պատասխան[խմբագրել կոդը]

Ողջույն, դու կարող ես հոդվածի քննարկման բաժնում առաջարկես, որ հոդվածին շնորհվի լավ հոդված կարգավիճակ, եթե դրական արտահայտվողները ավելի շատ կլինեն, ապա կարող եք տեղադրել` {{Link GA|hy}} -ը այլալեզու վիքիներում, ինտերվիքիների մոտ, և կերևա կանաչ աստղիկ կամ շրջան` այլալեզու վիքիում, մեր վիքիում տեխնիկական հարցերի պատճառով դա չի երևում: Կարծում եմ , քանի որ լավ հոդվածների ընտրման կարգ չկա, ապա որոշ հոդվածների դեպքում այսպես առանձին կարելի է կիրառել, եթե խնդիրներ լինեն դիմի ինձ կամ մեկ այլ մասնակցի:Երբ քննարկման բաժնում տեղադրես առաջարկը, մնացած մասնակիցներին զգուշացրա, որ իմանան:6AND5 12:00, 20 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Շնորհակալ եմ քեզանից: Hovhannes Vardumyan 12:25, 23 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]