Մասնակցի քննարկում:Arpine Avetisyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Arpine Avetisyan, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Chaojoker 21:07, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ամենայն հայոց կաթողիկոսներ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Arpine Avetisyan։ Շնորհակալություն ձեր ակտիվ ներդրումների համար։ ՄԵկ-երկու նկատառում։ Խնդրում եմ կաթողիկոսների վերաբերյալ ձեր ստեղծած հոդվածներում ավելացրեք [[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]. այսպիսով ձեր ստեղծած հոդվածը կավելանա այդ կատեգորիայում եղած հայոց կաթողիկոսների ցանկում։ Երկորդ. ավելացրեք հոդվածում հղումներ դեպի այլ հոդվածներ։ Օրինակ Վաղարշապատ տեղանունը տեղադրելով երկու ուղղանկյուն փակագծերի մեջ (այսինքն՝ [[]]), ստացվում է՝ Վաղարշապատ։ Եվ վերջում մի մոռացեք, որ հոդվածի գլխաբառը պետք է լինի թավատառ։ Խորհուրդ կտամ բացելով խմբագրման պատուհանը՝ դիտել, թե ինչպիսի ներքին կառուցված ունեն այլ հոդվածների. դա ձեզ շատ կարող է օգնել։ Դիտեք նաև, թե ինչ փոխոխության են ենթարկում այլ մասնակիցներ ձեր ստեղծած հոդվածները։ Օրինակ, այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար և հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 06:10, 27 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ողջույն Արփինե, Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Վիքիփեդիայում հոգևոր-կրոնական թեմատիկան զարգացնելու համար: Խնդրում եմ, հնարավորության դեպքում Կաթողիկոսներին վերաբերող հոդվածներն ընդարձակեք, նաև ավելացրեք աղբյուրներ` հոդվածն ավելի արժանահավատ դարձնելու համար: Տեխնիկական մասով կփորձեմ խիստ համեստ իմ գիտելիքներով աջակցել Ձեզ: Կեցեք. --Spasavor 10:59, 31 Մայիսի 2011 (UTC)[reply]

Նոր հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջուն Արփինե, կցանկանայի տեղեկացնել, որ արդեն գոյություն ունի Բարդուղիմեոս առաքյալ և Թադեոս առաքյալ հոդվածները և կխնդրեի կատարել քո խմբագրումներն այդ հոդվածներում, այլ ոչ թե ստեղծել նորերը: Նոր էջ ստեղծելուց առաջ դու կարող ես որոնել դրանք ահա այստեղ [1] և ստուգել արդյոք նույն անվամբ հոդվածներ գոյություն ունեն: Հարցերի դեպքում անպայման դիմեք: Հարգանքներով --Արամ-Վան

Աղբյուրների նշումը[խմբագրել կոդը]

Ողջույն, Arpine Avetisyan, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումներ համար: Խնդրում եմ աղբյուրների առկայության դեպքում, հոդվածում հաստատ նշել հոդվածի պատրաստման համար օգտագործված աղբյուր(ներ)ը: Խնդրում եմ նաև նկատի ունենալ, որ Վիքիփեդիան ազատ թույլատրագրով հանարգիտարան է, և այդ պատճառով, ցանկացած այլ աղբյուրից նյութ, որն ազատ թույլատրագրով հրատարկված չէ, արգելված է Վիքիփեդիայում տեղադրել. փոխարենը, գերադասվում է անձնական լեզվով հոդվածների շարադրելը՝ նշելով աղբյուրները: Եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգնել: Բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 17:34, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հարգելի Arpine Avetisyan։ Շնորհակալություն Վիքիփեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Հովհաննես Բ Գաբեղենացի և Ներսես Գ Տայեցի(Իշխանցի) հոդվածները ենթակա են ջնջման, քանի որ, ըստ երևույթին, պատճենված են lusamut.net կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիփեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն. պատճենված տեկստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 21:26, 26 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 09:53, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Arpine Avetisyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Arpine Avetisyan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:57, 2 Հունվարի 2012 (UTC)|}