Մասնակցի քննարկում:Aram-van/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բովանդակություն

Ողջույն[խմբագրել կոդը]

Nuvola apps knotes.png Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Aram-van, բարի գալուստ հայերեն Վիքիփեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Crystal Project Gaim.png Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Nuvola apps kate.png Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Nuvola apps kcontrol.gif Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Crystal Clear action filefind.png Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Armenian ligature.png Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Nuvola apps ksirc.png Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


ToolbarSignVectorAM.PNG

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ beko 22:00, 18 Սեպտեմբերի 2019 (UTC)

Պատկեր:603px-Armenian Empire and Lesser Armenia.png[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van/Արխիվ, Ձեր բեռնած վերընշված պատկերը կարճ ժանակում ջնջվելու է, քանի որ Վիքիպահեստում արդեն կա նույն պատկերը, որը կարելի է գործածել հայերեն Վիքիփեդիայում։ Հաջողություն Ձեր հետագա խմբագրումներում։ --81.16.7.211 21:04, 8 Հունվարի 2011 (UTC)

Մեծ Հայքի նահանգների մայրաքաղաքներ[խմբագրել կոդը]

Հարգելի' Aram-van: Ինչքան ինձ հայտնի է, պատմական որևէ աղբյուրում այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները մայրաքաղաքներ են ունեցել, չի հիշատակվում: Ուստի, այդ մայրաքաղաքների մասին տեղեկությունները վավերական չեն: Խնդրում եմ համապատասխան խմբագրումներ և ուղղումներ կատարել... --Rob 15:47, 16 Հունվարի 2011 (UTC)

Ընտրյալ հոդվաներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի մասնակից: Եթե ուզում եք հոդվածը ըտրյալ դարձնել, ապա պետք է առաջարկեք դրա Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջում, սակայն չպեք է մոռանաք, որ պետք է նաև որևէ բան գրել, այլ ոչ թե միայն բացել բաժինը: Ի դեպ, այդ հոդվածը ընտրյալի մակարդակ դեռ չունի:--Պանդուխտ 19:48, 20 Հունվարի 2011 (UTC)

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը

Երկրի պատմություն[խմբագրել կոդը]

Ողջունում եմ, որ դուք ուզում եք զբաղվել Հայաստանի պատմության կաղապարով: Ցավոք, {{Երկրի պատմություն}} կաղապարը հիմ որոշ խնդիրներ ունի և չի կարող աշխատել: Ես կփորձեմ մոտակա մի քանի օրում այդ կարգավորել:--Պանդուխտ 11:47, 23 Հունվարի 2011 (UTC)

Դրա փոխարեն ես պարզապես կիրառել եմ {{Տեղեկաքարտ}} կաղապարը, և կարծես աշխատում է։ Հաջողություն հետագա աշխատանքներում և հիշեք, որ միշտ կարող եք դիմել այլ մասնակիցների, եթե ինչ-որ բան չի ստացվում։ --Vacio 18:14, 23 Հունվարի 2011 (UTC)

Պատճենված պատկեր[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van,Ձեր բեռնած 81ArabAbbasidPeriod750-885.gif‎ պատկերը պատճենահանված է www.armenica.org կայքից։ Այն ենթակա է ջնջման, քանի որ պաշտպանված է նրա հեղինակային իրավունքները։--beko 10:10, 30 Հունվարի 2011 (UTC)

Armenicia-յի շատ գրեթե բոլոր քարտեզեները գտնվում են վիքիպահեստում։ Գուցե այնումենայնիվ հեղինակային իրավուքնի խախտում չէ՞։ --Vacio 10:46, 30 Հունվարի 2011 (UTC)
Գիտեմ, տվյալ պատկերն էլ բեռնված է անգլերեն Վիքիփեդիայում, բայց եթե փորձում ենք հետևողական լինել, ապա փորձենք մինչև վերջ։ www.armenica.org կայքում շատ պարզ դրված է քոփի փաստի նշանը։ Գոնե պետք է ձևակերպել ինչպես այստեղ և ոչ թե բեռնել որպես սեփական աշխատանք։--beko 16:06, 30 Հունվարի 2011 (UTC)
Չէի նկատել, որ բեռնված է որպես սեփական աշխատանք, ի հարկե դա անհանդուրժելի է։ --Vacio 16:14, 30 Հունվարի 2011 (UTC)

svg ֆայլ[խմբագրել կոդը]

Ես ուզում եմ տեղեկացնել ձեզ svg ֆայլերի համար սեղմեք իրենց վրա, ապա save արեք այն Ձեր աշխատասեղանի վրա: Դրանով դուք կունենաք svg ֆայլ, որն կարող եք բեռնել այստեղ որպես svg ֆայլ: Այժմ բոլոր ձեր պատկերները բեռնվում են որպես png ֆայլ:--Togaed 08:08, 12 Մարտի 2011 (UTC)

Շնորհակալություն Togaed մյուս անգամ անպայման այդպես կվարվեմ:--Aram-van 08:10, 12 Մարտի 2011 (UTC)ԱՐԱՄ ՎԱՆ

Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի պատճենման մասին[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Aram-van, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և այդ պատճառով էլ հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերի պատճենումը այստեղ թույլ չի տրվում: Այս պատճառով էլ հետ է շրջվել Մեծ Հայք հոդվածում ձեր կատարած այս նեդրումը, քանի որ այն պատճենված էր այս կայքէջից և նույն կայքի մյուս էջերից: Որևէ նյութի մասին ձեր անձնական բառերով գրելը/վերաշարադրելը (նշելով աղբյուր(ներ)ը), սակայն, մեծապես խրախուսվում և գնահատվում է: Եթե հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ այլ մասնակիցներին: Chaojoker 20:15, 31 Մարտի 2011 (UTC)

Կաղապար:Պատմական հայկական եկեղեցիներ‎[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, Կաղապար:Պատմական հայկական եկեղեցիներ‎—ը տեղադրելուց հետո էջը նորմա՞լ է բացվում։ Իմ մոտ կաղապարը տարածված է ամբողջ էջով մեկ։ Ու ոչ միայն այդ կաղապարը։--Bekoքննարկում 11:23, 10 Ապրիլի 2011 (UTC)

Նույն խնդիրը կա նաև Սուրբ Երրորդություն եկեղեցի (Երևան)-ում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել: -- Աշոտ  (քննարկում) 12:10, 10 Ապրիլի 2011 (UTC)

Ողջույն: Ճիշտն ասած այսօր բոլոր կաղապարները և հոդվածների մի մասը, որոնք ընդգրկել են կաղապարներ, բացվելիս ունեցել են նույն խնդրիը: Ես սկզբից կարծեցի, որ գուցե կապի որակից կամ էլ համակարգչից կլինի:


Շնորհակալություն մեդալի համար Aram-van !!!--David1992 15:14, 5 Մայիսի 2011 (UTC)

Հարց չկա, ուրախ եմ տեսնել քո պես խմբագրողների:--Aram-van 17:03, 5 Մայիսի 2011 (UTC)

Պատկերների մասին[խմբագրել կոդը]

Ողջույն, Aram-van, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և դա նշանակում է պիտի ունենա բացարձակապես ազատ բովանդակություն, իսկ պատկերների դեպքում՝ հնարավորինս օգտագործի միայն ազատ պատկերներ: Դրա համար էլ գոյություն ունի Վիքիպահեստ նախագիծն, որն ազատ պատկերների և այլ նիշքերի մեծ շտեմարան է: Ամբողջովին ձեր կողմից ստեղծված պատկերները կարող եք բեռնել հենց այնտեղ՝ Վիքիպահեստում, որպեսզի նաև այլ Վիքի-նախագծերի կողմից հասանելի լինի: Նաև ձեր ստեղծած հոդվածների համար կարող եք հեշտությամբ պատկերներ փնտրել այնտեղից, և օգտագործել դրանց: Սակայն, ոչ-ազատ, այսինքն՝ ձեր կողմից չստեղծված և ազատ արտոնագրի ներքո չհրատարակված պատկերնեի օգտագործումն խիստ սահմանափակ է: Օրինակ՝ որևէ շինության կամ անձի մասին հոդվածում կարելի է «արդար օգտագործման» նպատակներով (և ոչ ազատ կերպով) պատկեր բեռնել միայն Վիքիփեդիայում, և միայն այն պարագայում, որ Վիքիպահեստում կամ այլ տեղ որևէ ազատ տարբերակ առկա չէ, և պատկերի առկայությունը խիստ անհրաժեշտ է հոդվածի էությունը պարզաբանելու համար: Սակայն, դեռևս կանգնած շենքերի պատկերներ, որոնց այժմ պատրաստված լուսանկարները կլուսաբանեին նույն փաստարկները, որոնք լուսաբանում են այլ ոչ-ազատ տարբերակներ, բեռնելի չեն, այն տրամաբանությամբ, որ կարելի է այցելել և ազատ արտոնագրի ներքո տեղադրման նպատակով լուսանկարել այդ շինությունները: Նույնիսկ այժմ այլևս գոյություն չունեցող և ազատ պատկերի տարբերակ չունեցող շինությունների պարագայում, անհրաժեշտ է բեռնման ժամանակ նկարագրության բաժնում նշել պատկերի աղբյուրը (համացանցային հասցեն կամ այլ աղբյուր), և նշել թե բեռնեվել է «արդար օգտագրոծման» նպատակներով՝ նշելով պատճառը (օրինակ՝ որևէ ազատ տարբերակ առկա չէ): Դրա մասին կարող եք ավելի ծանոթանալ անգլրերեն կամ ռուսերեն Վիքիփեդիաներում: Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել: Chaojoker 15:53, 7 Մայիսի 2011 (UTC)

Ողջույն Chaojoker: Ճիշտն ասած ես այդ պատկերները գտել էի տվյալ էջերի անգլերեն տարբերակներից, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ:--Aram-van 17:02, 7 Մայիսի 2011 (UTC)
Ողջույն, Aram-van, շնորհակալություն ուշադրության համար: Խնդրում եմ արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերների պարագայում (ինչպիսիք են սա և սա) ևս նշեք այն աղբյուրները, որից նրանց վերցրել եք (օրինակ՝ նշեք համացանցային հասցեն կամ գիրքը, որից այն տեսածրել եք): Շնորհակալություն, Chaojoker 18:44, 22 Մայիսի 2011 (UTC)
Ողջույն Չաոջոկեր և շնորհակալ եմ նկատողության համար: Աղբյուրներն արդեն ավելացրած են:--Aram-van 10:29, 23 Մայիսի 2011 (UTC)

Հայերեն աղբյուրներ[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, Հռոմեական կայսրություն հոդվածի 137 հղումների մեջ ոչ մի հայերեն աղբյուր չկա։ Արդյոք հնարավոր չէ՞, հայերեն աղբյուրներ ավելացնել, մերոնք դրան չե՞ն անդրադարձել։ Ամեն դեպքում հայերեն Վիքիյում գերադասելի է հայերեն աղբյուրներ ևս ունենալ, եթե դրանք չկան՝ դա այլ բան է։ Շնորհակալություն հոդվածի համար։--Bekoքննարկում 07:18, 29 Մայիսի 2011 (UTC)

Ողջույն հարգելի Բեկո, ես կցանկանայի ավելացնել հայերեն աբյուրներ ևս, սակայն դեռևս չունեմ, ես երևիթե աղբյուրների գոնե մի մասը թարգմանեմ հայերեն, օրինակ Tactitus-Տակտիտուս--Արամ-Վան
Հարգելի Aram-van, շնորհակալություն եմ հայտնում պատմությանը վերաբերող հոդվածներում ձեր կատարած արժեքավոր լրացումների և նոր հոդվածների ստեղծման համար: Առ ի գիտություն ասեմ, որ Տակիտոսի պատմական երկերից հայերին վերաբերող հատվածները թարգմանված և զետեղված են Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ., 1, կազմողներ՝ Պ. Հ. Հովհաննիսյան, Ա. Գ. Աբրահամյան. Երեւան, 1981: գրքում: --Rob 14:18, 9 Հունիսի 2011 (UTC)
Շնորհակալություն Rob տեղեկության համար, կաշխատեմ օգտագործել այն:--Արամ 14:56, 9 Հունիսի 2011 (UTC)

Երաժիշտ[խմբագրել կոդը]

Ողջույն, այո, նման տեղեկաքարտ գոյություն ունի, բայց դա շատ վատ վիճակում է: Ավելի լավ է սկսել նորից, քան վերամշակել հինը:--Պանդուխտ 11:31, 24 Հունիսի 2011 (UTC)

Շնորհակալ եմ:--Արամ 11:32, 24 Հունիսի 2011 (UTC)

Wikipedia logo shouldn't be closed[խմբագրել կոդը]

В любой Википедии это возможно, кроме армянской?--Hüseynli Zeynalabdin Cavanşir oğlu 16:57, 26 Հունիսի 2011 (UTC)

I don't know about other wikis, but in Armenian Wikipedia logo shouldn't be closed:--Aram-Van

Aram-van, պետք է պահպանել հոդվածների ձևավորման ընդհանուր նմանությունը Անդրե Վիլլաշ-Բոաշ էջում: --David1992 10:54, 30 Հունիսի 2011 (UTC)

Ինչ ընդհանուր ձևավորում, եթե ֆուտբոլիստը պորտուգալացի է ապա մենք պարտավոր ենք գրել նրա անունը նաև պորտուգալերեն և իմ կարծիքով չի կարելի չգրել ամբողջական անունների հայերեն տարբերակը, գուցե շատերն անկարող են կարդալ տվյալ լեզվով:--Արամ 10:58, 30 Հունիսի 2011 (UTC)

Այդպիսի ձևավորում չկա ոչ հայերեն , ոչ որևէ այլ լեզվով Վիքիպեդիայում:--David1992 11:10, 30 Հունիսի 2011 (UTC)

Լավ կփոխեմ նախկին տարբերակին:--Արամ 11:53, 30 Հունիսի 2011 (UTC)

Ֆուտբոլային տերմին[խմբագրել կոդը]

Ինչպես ճիշտ կլինի թարգմանել Play-off և Knockout տերմինները հայերեն, կանխավ շնորհակալությունSamo04 13:02, 1 Հուլիսի 2011 (UTC)

Ողջույն: Իմ կարծիքով Play-off-ը դա այնպիսի տերմին է, որ չի թարգմանվում, օրինակ ռուսերենում օգտագործում են плей-офф, այդ իսկ պատճառով մինչև այլ տերմինի գտնելը կարելի է օգտագործել փլեյ-օֆֆ:--Արամ 14:56, 1 Հուլիսի 2011 (UTC)
ՇնորհակալութունSamo04 16:01, 1 Հուլիսի 2011 (UTC)

request[խմբագրել կոդը]

Hi there, I wanted to ask if it's possible for you to take a look at this Article which I have Created in your Wiki. I think it needs some edition but i'm not familier with your language. thanks, --Hafezdivandari 14:01, 2 Հուլիսի 2011 (UTC)

No problem!--Aram-Van
you are perfect, Thank you so much --Hafezdivandari 14:49, 2 Հուլիսի 2011 (UTC)

Թենիսիստ[խմբագրել կոդը]

Ողջույն, կխնդրեի քեզ պատրաստել թենիսիստի կաղապար ինչպես ռուսերեն վիկիում է http://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D0%B1%D0%BB%D0%BE%D0%BD:%D0%A2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%B8%D1%81%D0%B8%D1%81%D1%82 կանխավ շնորհակալությունSamo04 10:29, 6 Հուլիսի 2011 (UTC)

Ողջույն: Ես մեծ մասը թարգմանեցի, սակայն կան տերմիններ որ չեմ հասկանում, կարող ա դու իմանաս:--Արամ 11:59, 6 Հուլիսի 2011 (UTC)
Ինչ բառեր են?Samo04 12:13, 6 Հուլիսի 2011 (UTC), լավ կփորձեմ ինքս թարգմանել, կաղապարը տեսա, դու վերջում կբերես նորմալ տեսքիSamo04 12:28, 6 Հուլիսի 2011 (UTC)

Aram-van, առաջարկում եմ մասնակցել այս [1] քննարկմանը:--David

Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուների արխիվացում[խմբագրել կոդը]

Ողջույն, Aram-van, կարծում եմ լավ կլինի վերջանցնել Հոդվածի ընտրության ընթացակարգի քննարկումը և ունենալ հոդվածն ընտրելու հստակ ընթացակարգ՝ նախքան Թեկնածուների հնապահումը, քանզի ընթացակարգը կարող է ազդել թեկնածուների ներկա դրության վրա: Ի՞նչ եք կարծում: Chaojoker 14:46, 12 Հուլիսի 2011 (UTC)

Շնորհակալություն տեղեկացնելու համար, չէի նկատել, որ քննարկումը չի ավարտված, հիմա ետ կշրջեմ:--Արամ 14:50, 12 Հուլիսի 2011 (UTC)

Request[խմբագրել կոդը]

Can I ask you something?Ahmad4d 19:13, 12 Հուլիսի 2011 (UTC)

Of cource. What is it?--Արամ 19:17, 12 Հուլիսի 2011 (UTC)

Please translate this article:http://ceism.net/ to Հայերեն.Ahmad4d 21:16, 12 Հուլիսի 2011 (UTC)

Sorry, but until mid August I'm on a wikibreak and may not be active. But you can fill a request here [2].--Արամ 06:10, 13 Հուլիսի 2011 (UTC)

Ընտրյալ հոդված[խմբագրել կոդը]

Aram-van, ընտրության հստակ ձև հնարավոր է երբեք չլինի, ինչ-որ մեկը պետք է ամփոփի այդ քննարկումը: Քանի որ ադմիններից ոչ մեկը ակտիվ չէ, ես որոշել եմ ամփոփեմ արդյունքները: --David1992 15:43, 17 Հուլիսի 2011 (UTC)

Երբեք մի ասա երբեք: Եթե մի քիչ համբերատար լինես շատ լավ էլ կլինի: Բայց ինձ հատկապես դուր չեկավ այն, որ դու քո հոդվածը ընտրյալ ես դարձրել իսկ Չելսին, գրել ես իբր թե ինչ-որ թերություններ ունի, ու մեկ էլ Հռոմեական կայսրություն, հա հետո ինչ որ քիչ ձայներ, բա ամառ ա մասնակիցները ակտիվ չեն, հոդվածն էլ վերջրես է դրվել քննարկման, ուրեմն քո ասածով էդ լավ հոդվածը պիտի կորի գնա համամիտ չեմ: Բացի դրանից ես արդեն ամփոփել էի արդյունքները դու իրավունք չունես փոփոխել:--Արամ 15:51, 17 Հուլիսի 2011 (UTC)

Հռոմեական կայսրություն հոդվածը կարող ես առաջադրել հաջորդ քննարկման ժամանակ, երբ այս քննարկումը ավարտվի, քանի որ պետք է մի հոդված ընտրվի: Քրիստոսի չարչարանքները հոդվածի դեպքում դեմ ձայն և սուր քննադատություն չկար, իսկ Չելսիի դեպքում, օրինակ ես համաձայն ձեմ անվանման հետ:--David

Հա ես էլ շատ բանի հետ համաձայն չեմ հետո ինչ: Դու ոչ մի փաստ չես բերում, քո ասածը ընդամենը ռուսերեն տարբերակն է, իսկ ըստ բնօրինակի և ավելի լավ էլ հնչում է Չելսի ՖԱ, իսկ ինչու ես պիտի Հռոմեական կայսրությունը էլի առաջադրեմ, էնա արել եմ էլի, չեմ հիշում որ քեզ մեկը էս գործը տված լիներ, բացի դրանից ես արդեն փակել էին քննարկումը, դու ինչ իրավունք ունես փոխելու այն:

Դեմ ձայն արդեն կա, ըստ ինձ տեքստային մասը փոքր է, էդպեսին լիքը հոդված կա մեր վիքիում:--Արամ 16:02, 17 Հուլիսի 2011 (UTC)

Դու ոչ մի քննարկում չես փակել, եթե քննարկումը փակված լիներ թեկնածուները պետք է հանվեին Ցուցափեղկ էջից և արխիվացվեին, իս դու միայն ավելացրել էիր 3 թեկնածուի արխիվում, բայց դրանց քննարկումը փաստացի շարունակվում է:

Ինչ վերաբերվում է Քրիստոսի չարչարանքները էջին, եթե կանոնակարգ չկա, հնարավոր չէ որոշել տեքստային մասը փոքր է թե չէ, օրինակ Ֆերմենտներ ընտրված հոդվածի տեքստային մասը շատ ավելի փոքր է:--David

Եթե կանոնակարգ չկա, դու իրավունք չունես ասել թե հոդվածն ունի թերություն թե չէ, կամ էլ ասել թե ձայները բավարար չեն: Իսկ ինչ վերաբերվում է քննարկման փակելուն, ապա անպայման չէ արխիվացնել, ես արդեն որոշ ժամանակ առաջ փակել էի Չելսի ՖԱ-ի քննարկումը, սակայն դու էլի փոխեցիր: Իսկ ինչ վերաբերվում է տեքստային մասին ոս ասում եմ համեմմատական բնույթով, մի հատ համեմատիր քո հոդվածը իմ Չելսիի կամ էլ Հռոմեական կայսրությանը հետ: Ֆերմենտներ էջը ընտրվել է անցանց տարի, այն ժամանակ երբ պաջանջմունքները ավելի մեղմ էին, ուզում ես ես քո հոդվածի չափ մի հինգ հատ հոդված բերեմ, նշանակում է բոլորն էլ պիտի ընտրենք: Օրինկ վերջերս իմ կողմից գրած Նեանդերտալյան մարդ հոդվածը, այն չափսերով Քրիստոսի չարչարանքները էջից ավելի մեծ է, ինչ ա նշանակում ա պիտի ընտրենք:--Արամ 09:02, 18 Հուլիսի 2011 (UTC)

Շատ կարճ հոդվածների հանդեպ վերաբերմունքը[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ։ Շնորհակալություն քո ներդրումների և հատկապես քո ՎՓ պարեկային գործունեություն կատարելու համար։ Մեկ դիտարկում, արագ, ամիջապես ջնջման էջերը առաջարկվում են միայն հատուկ դեպքերում, երբ հոդվածը կամ ակնհայտօրեն և անհուսյեօրեն անօգտակար է, կամ էջը եղած վիճակից ընդունելի տեսքի բերելը պահանջում է ավելի մեծ աշխատանք, քան այն տեղեկությունը 0-ից ստեղծելը, կամ խախտում է օրենքները (ՀՀ, ԱՄՆ–ի կամ միջազգային, օրինական վաչկաբեկող նյութեր, հեղինակային իրավունքի խախտում, և այլն…)։ Այդ դեպքերը նշվաշ են Վիքիփեդիա:Ջնջման_կանոնակարգ–ում։ Այլ դեպքերում, հոդվածը պետք է առաջակվի ջնջման, համայնքի կողմից քննարկումով։ Սա որպես ներածություն։

Գրելուս պատճառը այլ դեպքն է․ եթե գործ ենք ունենում նոր ստեղծած և շատ կարճ տեքստային բովանդակություն ունեցող հոդվածի հետ , ապա օգտագործում ենք Կաղապար:Կարճ էջ–ը, նշելով ամսաթիվը։ Այդ պիտակը տեղադրելու ամսաթվից, տրվում է 7 օր հոդվածը ընդարձակելոի համար, եթե դա չի արվում, հոդվածը նոր ջնջվում է։

Օգտագործման մանրամասները կան կաղապարի էջում։ Երկու հանգամանք՝ դա օգտագործվում է միմիայն նոր ստեղծած էջերում, քանի դեռ այդ էջը ստեղծող հեղինակը կարող է նկատել այդ պիտակը և ընդարձակել հոդվածը, և տեղեկաքարտերում/կաղապարնեւոմ ներկայացվածը հաշվի չի առնվում, միայն բուն տեքստի չափը։ Ժամանակին կարծեմ 500 նիշ էին սահմանել, բայց դա կոպիտ մոտեցում է, երբեմն 1000 նիշով հոդվածը անորակ և լայն հայտնի ջուր ծեծոցի է, երբե,ն, 500-ից պակասը, հստակ, աբղյւորներով հիմնած և քիչ հայտնի տեղեկություն է պարունակում։ Հարցերի դեպքում, գրի։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:09, 25 Հուլիսի 2011 (UTC)

Մերսի Քսելջեն, հարց չկա:--Արամ 08:27, 26 Հուլիսի 2011 (UTC)

Ողջույն Արամ։ Ես ձեզ պատասխանել եմ իմ քննարկման էջում։ --vacio 07:29, 1 Օգոստոսի 2011 (UTC)

Տեղեկաքարտ Եկեղեցի[խմբագրել կոդը]

Բարև, Արամ: {{Տեղեկաքարտ եկեղեցի}}ն արդեն հնացած է և դրա փոխարեն կարող ես օգտագործել {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}ը: Խնդրում եմ, պետք չե ավելորդ էջեր ստեղծել (Կաղապար:Տեղեկաքարտ Եկեղեցի/գույն‎‎ և նմանները):--Պանդուխտ 17:54, 10 Օգոստոսի 2011 (UTC)

Ողջույն Պանդուխտ: Շնորհակալություն որ տեղեկացնում ես ինձ, սակայն ըստ ինձ եթե կա տեղեկաքարտ մզկիթի մասին պետք է նաև լինի քրիստոնեական եկեղեցու համար: Բացի դրանից այս կաղապարում ես նաև ցանկանում են ընդգրկել և ներկայիս պետության քարտեզը և պատմական Հայաստանինը:--Արամ 18:23, 10 Օգոստոսի 2011 (UTC)
Նաև Բարի Գալուստ Հայաստան!.--Արամ 18:26, 10 Օգոստոսի 2011 (UTC)

Եթե լինեին {{en:Template:Fb r}} և նման կաղապարները, դա ավելի հեշտ կլիներ անել:--David1992 16:03, 17 Օգոստոսի 2011 (UTC)

Մեծ Հայք[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Գույները հարկավոր է տալ այն օբյեկտներին, որոնց թեմատիկան կարելի է շատ լայն զարգացնել: Կարծում եմ սխալ է առանին նահանգին (տվյալ դեպքում Տուրուբերանին) տալ իր սեփական գույնը, բավական է միայն Հայաստանի ծիրանագույնը, կամ էլ եթե շատ ես ուզում Մեծ Հայքի ինչ-որ մի գույն: Պետք չե նահանգ առ նահանգ գունվորել, քանի որ այդ գույները կարելի է օգտագործել երկրների համար:--Պանդուխտ 14:36, 12 Սեպտեմբերի 2011 (UTC)

Ողջույն Պանդուխտ: Հարց չկա: Տեղեկաքարտում կփոխեմ գույները աշխարհից Մեծ Հայքի:

Իսկ դու կարող ա իմանաս արդյոք Կաղապար:Վրաստանի վարչական բաժանման քարտեզ-ի նման կա նաև Հայաստանինը: Նախապես շնորհակալություն:--Արամ 16:05, 12 Սեպտեմբերի 2011 (UTC)

Ոչ, դեռ չկա: Ես շատ կուզենամ տարբեր քարտեզնել ստեղծել Մեծ Հայքնի վերաբերյալ, բայց ցավոք չեմ տիրապետում Ֆոտոշոփին: Պետք է ազատ արտոնագրով Մեծ Հայքի մանրամսն քարտեզ ստեղծենք, որ կարողանանք լավ զարգացնել այդ թեման:--Պանդուխտ 14:10, 19 Սեպտեմբերի 2011 (UTC)

Տեղեկաքարտ Երևանի փողոց[խմբագրել կոդը]

Առաջարում եմ չշտապել {{Տեղեկաքարտ Երևանի փողոց}}-ի հետ: Ավելի լավ է դրա լավ մշակենք, մի քիչ ձևափոխենք ու նոր հոդվածներում տեղադրենք:--Պանդուխտ 15:57, 18 Սեպտեմբերի 2011 (UTC)

Ողջույն: Համաձայն եմ քեզ հետ, առաջինն ավելի շատ փորձնական էր: Ես նաև նկատեցի, որ դու ստեղծել ես Երևանի տեղորոշման քարտեզ, սակայն քարտեզը չես նշել, արդյոք Երևանի տեղորոշման քարտեզ կա:--Արամ 17:55, 18 Սեպտեմբերի 2011 (UTC)
Քարտեզը հիմա մշակում եմ, բայց դա այդքան էլ լավը չի լինի, ուղղակի ժամանակավորապես:--Պանդուխտ 19:04, 18 Սեպտեմբերի 2011 (UTC)

Կամուրջ[խմբագրել կոդը]

Հարգելի Aram-van խնդրումեմ օգնեք ինձ ճիշտ թարգմանել Chain Bridge անունը:

Գեորգիվյան խաչ[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, «Գեորգիվյան խաչ» կաղապարները անվանափոխեցի «Սուրբ Գևորգի խաչ» ։ բայց մտածում եմ երևի շտապեցի, ավելի ճիշտը Գեորգեվսկի կրեստ, բայց ոչ «Գեորգիվյան խաչ»։ Տարբերելու համար ռուսական ru:Георгиевский крест-ը, անգլիական ru:Георгиевский крест (Великобритания)-ից, կարելի է Գևորգի խաչ անվանել, բայց փակագծերում նշել երկիրը։։ Իսկ Սուրբ Գևորգի շքանշանը դա արդեն ուրիշ է՝ ru:Орден Святого Георгия։--Bekoքննարկում 19:09, 21 Սեպտեմբերի 2011 (UTC)

ողջույններ Aram-van[խմբագրել կոդը]

Բարեւ Aram-van Ես Ռիզե Համշենցի ծագման http://en.wikipedia.org/wiki/Hemshin_peoples պետք է գրված, որ հայերեն լեզվով շատ շնորհակալ եմ--Amadoni 03:47, 2 Հոկտեմբերի 2011 (UTC)

Այ էս ուրիշ բան է...[խմբագրել կոդը]

Այ սա լավ առաջընթաց է: Հուսով եմ տաճարների մասին մյուս հոդվածներդ էլ սհենց լավ կգրես:)--Պանդուխտ 14:25, 13 Հոկտեմբերի 2011 (UTC) Մերսի: Կաշխատեմ:--Արամ 15:27, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)

Հա, ևս մեկ բան: Իմ կարծիքով, չարժե ամեն նորաստեղծ եկեղեցու մասին հոդվածը ավելացնել {{Պատմական հայկական եկեղեցիներ}} կաղապարը: Օրինակ, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ընդհանրապես պատմական չե, քանի որ դեռ մի քանի տարեկան է: Որևէ կոնկրետ չափանիշ չկա ըստ որի կարելի է ասել, թե որ եկեղեցին պատմական է, որն էլ՝ ոչ: Ես դեռ այդ կաղապարի վերաբերյալ դեմ չեմ գրել, բայց ապագայում կարծում եմ դա այդքան էլ անհրաժեշտ չի լինի, երբ մեծանա տճարների մասին թիվը: Այդ ժամանակ բավարար կլինեն լավ կազմակերպված կատեգորիաները և այլ կաղապարները, որոնք, բայց կազմված կլինեն վարչական տեսակետից (օրինակ, Տավուշի մարզի տաճարներ կատեգորինա, Թբիլիսիի հայկական տաճարներ, Վան նահանգի տաճարներ, Դաշկեսանի շրջանի տաճարներ, Իտալիայի հայկական տաճարներ և այլն, ինչպես նաև կատեգորիաներ՝ Կատեգորիա:Ադրբեջանի հայկական տաճարներ, Ղազախի շրջանի տաճարներ և այլն):--Պանդուխտ 20:45, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)

Պատկեր ուրիշ Վիքիից[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, Զրկինյանց Սուրբ Գևորգ-ի պատկերը Անգլերեն վիքիփեդիայում էր և ոչ Վիքիպահեստում, դրա պատճառով էլ չէր երևում: Այն բեռնել եմ մեր մոտ:--Bekoքննարկում 07:22, 17 Հոկտեմբերի 2011 (UTC)

Շնորհակալություն Բեկո:--Արամ 14:26, 17 Հոկտեմբերի 2011 (UTC)

Վիքիմեդիա Հայաստան[խմբագրել կոդը]

Արամ ջան, խնդրում եմ այցելիր խորհրդարան Վիքիմեդիա Հայաստան հատվածը, տես քեզ հետաքրքրում է: Հարգանքով SusikMkr 08:48, 21 Հոկտեմբերի 2011 (UTC)

Անպայման:--Արամ 14:20, 21 Հոկտեմբերի 2011 (UTC)

Арам Сафрастян[խմբագրել կոդը]

Добрый день! Загляните, пожалуйста, в Русскую Википедию, там есть одна проблема, написал Вам на странице обсуждения. 91i79 21:12, 23 Հոկտեմբերի 2011 (UTC)

  • Բարև Aram-van: Քեզ գրում է Տիգրան Պետրոսյանցը: Վերջին երկու ամսում 50-ից ավելի հոդված եմ ներբեռնել /օրինակ` "Վաչուտյաններ", "Ապարանի հերոսամարտ" և այլն` իրենց բոլոր հղումներով/ և բազումներում հիմնակազմ խմբագրում-ուղղումներ կատարել: Վերջին տարիներին հրատարակել եմ "1000 հայազգի գեներալներ և ծովակալներ", "200 հայ զորավարներ", "Վարդենիս", "Խենթերը" հանրագիտարանները: Որոնցից և պատմության թեմաներով այլ հոդվածներ ևս ներբեռնելու եմ: Մի խնդրանք ունեմ. ուզում եմ լինել մասնակից, որպեսզի ներբեռնման ժամանակ երևա, որ նյութը ես եմ տեղադրել: Բայց մասնակից դառնալու ձևը չգիտեմ: Խնդրում եմ այս հարցում օգնեք: Հարգանքով` Տիգրան Պետրոսյանց: Հեռախոս` 077.635905, 567444: 27.10.2011 թ., ժամը` 13:48:

Նախիջևանի հուշարձանները[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Առաջարկում եմ քեզ համատեղ աշխատանք՝ գավառ առ գավառ լրացնել հուշարձանների մասին հոդվածները: Աղբյուրը՝ նախիջևանագետ Արգամ Այվազյանի գիրքը կլինի: Որ ոչ մի հուշարձան բաց չթողնենք, կազմել եմ էջ, որտեղ կնշենք արդեն «լցրած» և էջերը և որտեղ կերևան դեռ դատարկ հոդվածները (առաջինը Ճահուկ գավառի մասին է): Եթե դա վանքի, եկեղեցու, մատուռի մասին է, ապա ստեղծում ենք նոր հոդված: Իսկ եթե այդ տեղեկությունը ինչ-որ մի բնակավայրի գերեզմանատան, դամբարանադաշտի, խաչքարերի խմբի մասին է, ապա այդ տեղեկությունը ուղղակի տեղափոխում ենք համապատասխանի բնակավայրի էջը (օրինակներ՝ օր. 1, օր. 2, օր. 3): Հղումները (ծանոթագրությունները) ամեն հոդվածում պարտադիր են: Նաև չպետք է մոռանալ գրքում կարճ ներկայացված տեղեկությունը նորից գրել ամբողջական տեքստով:

Համաձայն ե՞ս:)--Պանդուխտ 18:18, 2 Նոյեմբերի 2011 (UTC)

Ողջույն Պանդուխտ հիանալի միտք է: Մեծ հաճույքով կմիանամ:--Արամ 07:42, 3 Նոյեմբերի 2011 (UTC)

Կարող ենք օգտվել նաև այստեղից:--Արամ 10:52, 3 Նոյեմբերի 2011 (UTC)

Ինձ այդ գիրքը ունեմ, ես էլ այդտեղից հոդվածները ձեռքով էի տպում:((( Եթե

դժվար չե գրածդ հոդվածները այստեղ նշի, որ իմանանք ինչքան ենք արել և ինչքան է մնացել:--Պանդուխտ 14:20, 3 Նոյեմբերի 2011 (UTC)

Իհարկե, հարց չկա:--Արամ 14:40, 3 Նոյեմբերի 2011 (UTC)

Կաղապար:ՊՀԵ[խմբագրել կոդը]

Արամ ջան, շատ եմ քեզխնդրում այքան եկեղեցիներ չավելացնել այդ կաղապարի մեջ: Կաղապարը կոչվում է «պատմական», բայց դու դրա մեջ ես ընդգրկել նաև Ստեփանակերտի նորակառույց եկեղեցին և այլն: Նաև չարժեր ավելացնել դրա մեջ Շամաշդինի եկեղեցիների մասին վերջին հոդվածները: Ընդհանրապես այդ կաղապարի գաղափարը ինձ դուր չի գալիս, քանի որ պարզ չե, թե որ եկեղեցին "պատմական" է և որը ոչ:Պանդուխտ 15:42, 10 Նոյեմբերի 2011 (UTC)

Դե չգիտեմ, դու գիտես: Ըստ ինձ ընթերցողն ավելի հեշտ է կողմնորոշվում եկեղեցիների ցուցակի հետ կապված հարցերում: Գոնե ավելացրու այդ կաղապարը գրածդ հոդվածներում, որպեսզի ավելանա Կատեգորիա:Հայկական եկեղեցիներ և վանքերը կատեգորիան: --Արամ 17:10, 10 Նոյեմբերի 2011 (UTC)

Արամ ջան քարե դար: Անկեղծ ասած չգիտեմ ինչպես վերնագրերը փոխել, թե հոդվածում և թե կատեգորիայում:

Հարգանքով,SusikMkr 19:25, 15 Նոյեմբերի 2011 (UTC)

Ըստ հայկական համառոտ և սովետական հանրագիտարանների Քարի դար:--Արամ 05:56, 16 Նոյեմբերի 2011 (UTC)
Արամ ջան, ինչպես գտնես հարմար: Հայ-ռուսերեն բառարանում, ՀՍՍՀ ԳԱ, 1987 քարե դար, բրոնզե դար:SusikMkr 08:09, 16 Նոյեմբերի 2011 (UTC)
Իմ կարծիքով կարելի է ստեղծել վերահղումներ:--Արամ 09:01, 16 Նոյեմբերի 2011 (UTC)
Համամիտ եմ:SusikMkr 09:25, 16 Նոյեմբերի 2011 (UTC)

Տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Խնդրում եմ օգտաոգրծել {{Տեղեկաքարտ Բնակավայր}}ը բնակավայրերի մասին հոդվածներում (օրինակ, այստեղ): Շնորհակալություն:--Պանդուխտ 20:19, 8 Դեկտեմբերի 2011 (UTC)

Ողջույն Պանդուխտ: Կօգտագործեմ, սակայն այդ դեպքում {{Տեղեկաքարտ Հայաստանի գյուղ}}ը որտեղ օգտագործենք:--Արամ 08:11, 9 Դեկտեմբերի 2011 (UTC)

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 09:29, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)

Վիքիշքանշան[խմբագրել կոդը]

Epic Barnstar Hires.png Վիքիշքանշան
Հարգելի Aram-van, նվիրում եմ Ձեզ այս վիքիշքանշանը Հայերեն Վիքիփեդիայում հատկապես պատմության բնագավառին վերաբերող բազմաթիվ նոր հոդվածներ ստեղծելու, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող հոդվածները բարելավելու համար: Շնորհավոր գալիք Ամանոր և Աուրբ Ծնունդ։ --Rob 10:23, 28 Դեկտեմբերի 2011 (UTC)
Անչափ շնորհակալ եմ Rob պարգևի համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:--ԱրամՎան 10:26, 28 Դեկտեմբերի 2011 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Arbol Navidad 03.gif Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Aram-van, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի Aram-van, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:59, 2 Հունվարի 2012 (UTC)|}

ՏՔ Լիճ[խմբագրել կոդը]

Արամ, դու դեմ չ՞ես լինի, եթե թարգմանենք անգլերենից Template:Infobox lake-ը, որը ավելի ցավալուն է և ավելի շատ տեղեկություն է կրում, քան ռուսական տաբրերակը:--Պանդուխտ 19:06, 2 Հունվարի 2012 (UTC)

Իհարկե, հարց չկա: Ես ճիշտն ասած նույնպես սկզբից քո պես մտածեցի, սակայն անգլերեն տարբերակում բացակայում են քարտեզները և խնդիրներ կան convert կաղապարի հետ: Բայց եթե գտնում ես որ անգլերեն ավելի հարմար է, ազատորեն թարգմանիր այն:--ԱրամՎան 19:08, 2 Հունվարի 2012 (UTC)
Եթե բացակայում են՝ մենք կավելացնենք ինչ պետք է:) Ավելի լավ է հենց սկզբից տեղադրել որակով կաղապարներ, ռուսական տեղեկաքարտերը հիմնականում հին տարբերակներ են: Ես ինքս միանգամից չեմ կարող թարգմանել բոլոր բառերը, այն բառերը որոնց թարգմանությունը դու հստակ գիտես կարող ես թարգմանել այստեղ:--Պանդուխտ 19:15, 2 Հունվարի 2012 (UTC)

2300 հոդվածի ստեղծում[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Aram-van,

Այսօր ուզում եմ սկսել 2.300 հոդված ստեղծելու նախապատրաստական աշխատանքները։ Դու հետաքրքրություն էիր արտահայտել մասնակցելու այս նախագծին։ Արդյո՞ք այն դեռ ուժի մեջ է և եթե այո, ապա կարող ես վաղը և մյուս օրը (հունվարի 6-7) մասնակցել աշխատանքներին։

Եթե այո, ապա խնդրում եմ ինձ ուղարկիր քո էլ-փոստի հասցեն (վերջինս անհրաժեշտ է ցուցակները ստանալու և ուղարկելու համար)։ Խնդրում եմ նաև տեղեկացրու, արդյոք օգտվում ես Սկայպից և արդյոք կարելի է այդ եղանակով քեզ հետ կապ պահպանել համատեղ աշխատանքի ընթացքում։ Հարգանքներով, --vacio 09:43, 5 Հունվարի 2012 (UTC)

ՀԱԵ[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ, նկատել եմ, որ ՀՀՀ-ից վերցված հայերի կենսագրություններում լռելայն ավելացնում ես ՀԱԵ՝ որպես կրոնական պատկանելություն։ Իմ կարծիքով կրոնական պատկանելություն կարելի է նշել միայն այն դեպքում, երբ այդ մասին հստակ տեղեկություններ կան։ Խնդրում եմ նաև նկատի ունեցիր, որ հատկապես խորհրդային շրջանում շատ քիչ հայեր ունեին կրոնական պատկանելություն ու նրանց մի ստվար մասը պաշտոնապես աթեիստներ էին։ Հարգանքներով՝ --vacio 13:05, 8 Հունվարի 2012 (UTC) Եղավ:--ԱրամՎան 13:52, 8 Հունվարի 2012 (UTC)

ՏՔ Պետական գործիչ[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Ուրխա եմ, որ ուշադրություն ես դարձրել այդ կաղապարին, սակայն դրա մշակումը ես ժամանակաորապես դադարեցրել էի, քանի որ կասկածներ առաջացան երկու կաղապարների միջև՝ անգլերեն և ռուսերեն: Իմ կարծիքով լավագույն տարբերակն է դրանց «խառնումը», սինթեզը, պետք է կաղապարներից մեկը որպես հիմք օգտագործել և նոր պարամետրեր ավելացնել մյուսից: Օրինակ, անգլերեն տարբերակի արտաքին տեսքը շատ կոմպակտ է, չկան ավելորդություններ (իմ կարծիքով), ինչիսիք են դրոշները, օրինակ, ռուսերեն տարբերակում և հակառակը, ռուսական տարբերակը շատ մեծ է, բայց այդքան էլ վատը չե: Մենք կարող ենք երկուսի հիման վրա մշակել մեկը: Առաջարկում եմ քեզ մշակել քո առաջարկները այդ նկատմամբ և մի քիչ հետո մենք կստեղծեն նոր, ավելի հարմար և պրակտիկ կաղապար: Ի՞նչ կասես:--Պանդուխտ 18:59, 9 Հունվարի 2012 (UTC)

Իհարկե շատ լավ միտք է:--ԱրամՎան 03:35, 10 Հունվարի 2012 (UTC)


ողջույնի մասին[խմբագրել կոդը]

շնորհակալ եմ ստեղծածս հոդվածերի գնահատականիդ համար հարգելի Aram-van, իսկ ողջոuյն կաղապարի հետ կապված, ես ոչ մի նորեկի դեռ չեմ ողջունել, չգիտեմ, երևի շփոթել եք, եղել է որ օգնել եմ, բայց չեմ ողջունել: ERJANIK 09:09, 19 Հունվարի 2012 (UTC)

Կներես երևթե տեղի է ունեցել թյուրիմացություն: Նայելով ոււղակի Մասնակցի քննարկում:Like-ը կարծել եմ, որ դու էիր տեղադրել կաղապարը:--Արամ-Վան 09:59, 19 Հունվարի 2012 (UTC)

Ներողության կարիք չկա եղբայր,ամեն ինչ լավ է, պարզ է, մի անհանգստացի:ERJANIK 20:01, 19 Հունվարի 2012 (UTC)

Հավակնոտ հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ, նկատեցի, որ ևս մեկ հավակնոտ հոդված ես ուզում ստեղծում։ Ասեցի հաջողություն մաղթեմ ։) --vacio 19:18, 26 Հունվարի 2012 (UTC)

Անչափ շնորհակալություն:--Արամ-Վան 06:25, 27 Հունվարի 2012 (UTC)

Արևմտահայերեն[խմբագրել կոդը]

Բարև, Արամ: Եթե դու դեմ չես, ես ուղղակի ուզում եմ հայտնել իմ կարծիքը, դրա հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու իրավունքը քոնն է: Իմ կարծիքով չարժե կրկնօրինակել արևելահայերեն հոդվածները արևմտահայերեն կամ ուղղակի գրել արևմտահայերեն հոդվածներ: Մենք ավելի լավ կանենք եթե ունենանք լավ, ամբողջական հանրագիտարան մեկ ձևով, քան «մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից»... Այսինքն, ուզում եմ միայն կոչ անել գրել արևելահայերեն, բայց ամեն մասնակից ազատ է իր ընտրության մեջ:--Պանդուխտ 15:12, 2 Փետրվարի 2012 (UTC)

Բարև Պանդուխտ: Իհարկե ճիշտ ես նկատել և լրիվ նոր ամբողջական արևմտահայերեն հանրագիտարան ունենալն ավելի լավ է, ուղղակի արևելահայերեն, այսինք ներկա հանրագիտարանում հոդվածի անունը և բովանդակությունը արևմտահայերեն էր, դե ես էլ չուզեցա կորցնել արևմտահայերեն հոդված:--Արամ-Վան 15:15, 2 Փետրվարի 2012 (UTC)
Պարզ է, ես էլ կարծեցի ուզում ես արևմտահայերեն հոդվածներ գրել:) Կներես:)--Պանդուխտ 07:56, 3 Փետրվարի 2012 (UTC)

Կարճ էջ-ծանուցում[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, Կաղապար:Կարճ էջ-ծանուցում թերություն կար և այն էջում ուր տեղադրում էիր հայտնվում էր նաև օգտագործման հրահանգը: Այդ պատճառով հրահանգը հեռացրի: Այժմ ժամանակ չունեմ ուղղելու, եթե ուզում ես նայիր ու թերությունը վերացրու: Թեզ եմ գրում, քանի որ դու էիր ստեղծել կաղապարը: Եթե ոչ, ես հետո կնայեմ:--Bekoքննարկում 09:18, 19 Փետրվարի 2012 (UTC)

Ողջույն Բեկո: Որոշ ուղղումներ եմ մտցրել, մի հատ էլ նայիր:--Արամ-Վան 09:31, 19 Փետրվարի 2012 (UTC)
Այո, հիմա լավ է:--Bekoքննարկում 09:33, 19 Փետրվարի 2012 (UTC)

Մեծ Հայքի գույնը[խմբագրել կոդը]

Ողջույն Aram-van, Մեծ Հայքի գույնը շատ ակտիվ չէ՞, լավ չէր լինի կարմիրը փոխարինվեր ասենք սրանով` FF9900, ծիրանագույնով, որը ավելի հայկական է և ակնահաճո, իմ կարծիքով իհարկե: Ինչ կասես:--Bekoքննարկում 10:05, 29 Փետրվարի 2012 (UTC)

Իմ կարծիքով շատ լավ միտք է:--Արամ-Վան 10:12, 29 Փետրվարի 2012 (UTC)
Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, ապա ես դեմ եմ: Կարծում եմ պետք է մնա կարմիրը, որը Մեծ Հայքի դրոշի գույնն է: Իսկ ծիրանագույնը որևէ կապ չունի այդ պետության հետ:--Պանդուխտ 20:37, 29 Փետրվարի 2012 (UTC)

Պանդուխտ ջան, իսկ որտե՞ղ տեղեկություն կա Հայաստանի պատմական դրոշների մասին, և հատկապես Մեծ Հայքինի: Խորհրդանիշների մասին քիչ թե շատ գիտենք, բայց գույները հաստատ չեն: Նայիր այստեղ: Բնականաբար ծիրանագույնն էլ 100 տոկոսանոց չէ, բայց ես առաջարկեցի միայն այն պատճառով, որ նա որպես ֆոն ավելի հանգիստ է կարդացվում:--Bekoքննարկում 16:13, 1 Մարտի 2012 (UTC)

Ներկա գույնն իսկապես «զռացող ա» --Rob (talk) 16:16, 1 Մարտի 2012 (UTC)
Ախր ես հո էդ կաղապարի տերը չէմ, եթե ինչ որ մեկն առարկություններ ունի, թող փոխի կաղապարը, վերջիվերջո սա ազատ հանրագիտարան է:--Արամ-Վան 16:42, 1 Մարտի 2012 (UTC)
Կարծում եմ, «Գույն» կաղապարը լուրջ փոփոխումների կարիք ունի։ Օրինակ, գեղեցիկ համարո՞ւմ եք այս խայտաբղետությունը։ Ես ոչ։ Ես գտնում եմ, որ ավելորդ է ամեն մի երկրին առանձին գույն տալը։ Դրանով, կարծես, Վիքիպեդիան դառնում է գունավոր թղթերից պատրաստված մանկական խաղալիք։ --vacio 17:24, 1 Մարտի 2012 (UTC)
Բայց, մյուս կողմից, միատեսակ գույն էլ լավ չի դիտվում: --Rob (talk) 19:48, 1 Մարտի 2012 (UTC)

Օրվա հոդված – Կիլիկիայի Հայկական Թագավորություն[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Հարգելի Aram-van։ Շնորհավորում եմ, ձեր թեկնածու Կիլիկիայի Հայկական Թագավորություն հոդվածն ընտրվել է 2002 թ. Մարտի 9-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 21:58, 8 Մարտի 2012 (UTC)

Շնորհակալ եմ արձագանքի և ընտրության համար:--Արամ-Վան 06:35, 9 Մարտի 2012 (UTC)

TUSC token bb6a514cbfbdebb5030f333389a16518[խմբագրել կոդը]

I am now proud owner of a TUSC account!

Շեբա թագուհի[խմբագրել կոդը]

Հարգելի Aram-van, քո ստեղծած Շեբա թագուհի հոդվածի մասին գրել էի հոդվածի քննարկման էջում երևի ուշադիր չէիր եղել: Գիտես հայերեն Աստվածաշնչում հիշատակվում է Սաբայի թագուհի անվամբ, դա ամենամեծ փաստարկն է: Նաև Google-ում փնտրումով Սաբայի է: Որտե՞ղ է գրված Շեբա: Եթե ունես ավելի ուժեղ փաստարկ, ապա նշիր, եթե ոչ, ապա առաջարկում եմ անվանափոխել Սաբայի թագուհի: Հարգանքներով` ERJANIK 13:42, 11 Մարտի 2012 (UTC):

Ցուցափեղկ – Կիլիկիայի Հայկական Թագավորություն[խմբագրել կոդը]

Արամ, Ցուցափեղկից առժամանակ հանել եմ քո ներկայացրած հոդվածը, քանի որ այն դեռ չի գնահատվել։ Պահանջների մեջ մտնում է ոչ թե զուտ գնահատման ներկայացնելը, այն հենց գնահատման պրոցեսը, որին գոնե երկու-երեք մասնակից պետք է մասնակցեն։ Հարգանքներով։ --vacio 17:03, 12 Մարտի 2012 (UTC)

Իհարկե համամիտ եմ, սակայն կանոնների մեջ գրված է, որ գնահատումը համարվում է ավարտված վերջին գրառումից երկու շաբաթ անցնելու դեպքում:--Արամ-Վան 17:15, 12 Մարտի 2012 (UTC)
Չէի նկատել դա։ Ամեն դեպքում պետք է առաջին հերթին հիմք ընդունել Ցուցափեղկի կանոնակարգը, իսկ Գնահատման էջում գրվածը պետք է համապատասխանեցնել։ Այլապես գնահատումը իմաստ չի ունենա, քանի որ ժատ հաճախ ոչ մի մասնակից ժամանակ չի գտնում արձագանքելու։ --vacio 17:17, 12 Մարտի 2012 (UTC)

Կաղապար:Այսօր[խմբագրել կոդը]

Հարգելի Aram-van շնորհակալություն հայերեն վիքիփեդիայում Ձեր մեծ ներդրումների համար, ուղղակի մի բան խնդրեմ այստեղ խնդրում եմ կարդաս գրված կարծիքները Կաղապար:Այսօր-ի մասին ու Դու էլ գրիր Քո կարծիքը այնտեղ կամ այստեղ: Սպասում եմ արձագանքիդ:Շնորհակալություն: ERJANIK 12:11, 17 Մարտի 2012 (UTC)

Օրվա հոդված[խմբագրել կոդը]

Շնորհակալություն Արամ, սակայն կարող ես {{Ծանուցում/Օրվա հոդված}} ինձ մոտ չտեղադրել։ Այն ավելի շատ նախատեսված է նոր մասնակիցներին կամ տվյալ հոդվածը խմբագրած մասնակցիներին խրախուսելու համար։ --vacio 17:09, 17 Մարտի 2012 (UTC)

Դե ես դա տեղադրում էի որպես ստանդարտ ձևաչափ:--Արամ-Վան 17:10, 17 Մարտի 2012 (UTC)
Գիտեմ ։) --vacio 17:16, 17 Մարտի 2012 (UTC)

Իսրայելի ազգային գրադարան[խմբագրել կոդը]

thank you !. פארוק (talk) 12:45, 10 Ապրիլի 2012 (UTC)

No problem, if you have any questions you can always ask me!--Արամ 19:15, 10 Ապրիլի 2012 (UTC)
Thank you very much :) פארוק (talk) 21:42, 10 Ապրիլի 2012 (UTC)

Նախնական խմբագրումների մասին[խմբագրել կոդը]

Խմբագրումների պատերազմից խուսափելու համար խնդրում եմ սպասել քննարկման ավարտին և միայն դրանից հետո նման խմբագրումներ կատարել, եթե իհարկե կարիք լինի:--तावू 12:45, 27 Մայիսի 2012 (UTC)

Համաձայն եմ:--Արամ-Վան 12:51, 27 Մայիսի 2012 (UTC)

Բեռնված ազատ պատկեր[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ ջան, ուզում եմ հիշեցնել, որ ազատ պատկերները պետք է միանգամից բեռնել Վիքիպահեստ, ոչ թե այստեղ։ Խոսքս վերաբերում է Պատկեր:Cilician barn.png պատկերին։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 22:18, 29 Մայիսի 2012 (UTC)

Արդեն արված է, շնորհակալություն զգուշացման համար:--Արամ-Վան 04:18, 30 Մայիսի 2012 (UTC)
Շնորհակալություն արագ արձագանքելու համար ։) --vacio 08:42, 30 Մայիսի 2012 (UTC)
Միշտ պատրաստ եմ:--Արամ-Վան 08:43, 30 Մայիսի 2012 (UTC)

Մասնակցի էջ:)[խմբագրել կոդը]

Արամ ջան, էջիդ վերևը կարծես թե ադրբեջանական եռագույն լինիFace-grin.svg))))--तावू 14:54, 11 Հունիսի 2012 (UTC)

Հատկապես որ մասը: Դժվար թե ես ադրբեջանական դրոշ դնեի իմ էջում:--Արամ 16:45, 11 Հունիսի 2012 (UTC)

Կարճ էջեր[խմբագրել կոդը]

Երբ կարճ էջ ես տեսնում, հենց կարճ պիտակիր, ինչպես վերջինները, եթե նոր էջ է, հեշտ է երևում, բայց եթե հին էջերի նման «հոտ» գտնես, կարճ-ի կաղապար դիր, ինձ էլ իմ էջում կամ մի տեղ իմաց արա: Կ'ըլլա՞: Arantz (talk) 12:48, 1 Հուլիսի 2012 (UTC)

Հարց չկա հարգելի Arantz, միակ խնդիրը ժամանակն է, եթե հերիքի կզգուշացնեմ: Սակայն եթե ուզում ես տեսնել բոլոր կարճ էջերը կարող ես դիտել ահա այս կատեգորիան:--Արամ 13:09, 1 Հուլիսի 2012 (UTC)
Ըհը, ապրես: Arantz (talk) 14:48, 1 Հուլիսի 2012 (UTC)

Օրվա հոդված[խմբագրել կոդը]

Արամ, խնդրում եմ, որ արձակուրդից վերադառնաս, անմիջապես զբաղվիր օրվա հոդվածով: Քո բացակայության ժամանակ, այնտեղ իսկական քաոս է տիրում: Խնդրում եմ արդյունք տուր բոլոր թեկնածու հոդվածներին, մանավանդ իմ, որովհետև արդեն մեկ դարաշրջան այնտեղ են մնացել: Քո ներկայության ժամանակ, մաքսիմում երկու էջ էր դատարկ մնում, այն գլխավոր էջում օրվա հոդվածի: Հիմա բոլոր էջերը դատարկ են: Եվ խնդրում եմ, նաև այն տեղեկատվական հաղորդագրությունը թող մասնակիցների քննարկման էջերում, որ իրենց հոդվածը ընտրվել է, թե չէ դա էլ չի արվում: Բացակայությունդ շատ է զգացվում: Հարգանքներով: Hovhannes 07:49, 14 Հուլիսի 2012 (UTC)

Արամ, վերադարձա՞ր վերջապես: Կարո՞ղ ես լցնել օրվա հոդվածի, հետագա հոդվածների, բոլոր դատարկ էջերը: Hovhannes 07:21, 5 Օգոստոսի 2012 (UTC)
Այո արդեն վերադարձել եմ: Հենց հիմա էլ դրանով եմ զբաղված:--Արամ 07:22, 5 Օգոստոսի 2012 (UTC)
Վիքիփեդիան ամառվա ժամանակ չեմ սիրում: Իրար եևից բոլորն արձակուրդ են գնում և քաոս է սկսվում: Ես էլ էի տաս օրով բացակայում, լավ է հոդվածնեիս հետ բան չեղավ:Face-grin.svg Hovhannes 07:27, 5 Օգոստոսի 2012 (UTC)
Լրիվ հասկանում եմ:--Արամ 07:27, 5 Օգոստոսի 2012 (UTC)

Օրվա հոդված – Արմենոիդ ռասա[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Հարգելի՛ Aram-van։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Արմենոիդ ռասա հոդվածն ընտրվել է 2012 թ. հուլիսի 15-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -ERJANIK քննարկում: 10:31, 14 Հուլիսի 2012 (UTC)

Գիտե՞ք որ[խմբագրել կոդը]

Բարև Aram-van։ Ձեր կողմից վերահսկվող «գիտե՞ք որ» բաժինը գլխավոր էջում դատարկ է, կարմիր հղում է։ --Lilitik22 (talk) 05:31, 23 Հուլիսի 2012 (UTC)

Շնորհակալություն զգուշացնելու համար, ուղղակի այս մեկ ամիսը ես արձակուրդի մեջ եմ և ժամանակ չեմ ունենում հետևելու նախագծերին:--Արամ 08:22, 23 Հուլիսի 2012 (UTC)

Հիմա ասա Ֆրանսիան ստեղից պիտի սկսի՞, հանեցիր, որ մի քվեի տեղ երկուսն ունենա, համարենք ֆորմալ մասն անցավ, թողնենք մյուս էջին անցնենք: Բան չեմ ջոկեր: Մի հատ ընթացքը մեկնի: Սա ի՞նչ է, էդ էլ ասա http://hy.wikipedia.org/wiki/Վիքիպեդիա:Գնահատում Arantz (talk) 10:37, 27 Հուլիսի 2012 (UTC)

Բացատրեմ հոդվածը նախ և առաջ ներկայացվում է գնահատման, որտեղ այն մնում է մոտ մեկ ամիս, այդ ժամանակվա ընթացքում գոնե մի քանի` մոտ 3-4 մասնակից պետք է նայեն հոդվածն ու այն գնահատեն` գտնեն թերությունները և այլն: Եվ միայն այն բանից հետո, երբ բոլոր թերացումները հոդվածում վերացվել են, այն կարելի կլինի ներկայացնել թեկնածության: Իսկ ներկայումս նախ հոդվածը գնահատման էջում եղել է ընդամնեը մեկ շաբաթ և նկատվել են թերություններ, որոնք դեռ ուղղված չեն: Հուսով եմ հանգամանալից բացատրեցի: Հարցերի դեպքում անպայման դիմեք: Հարգանքներով Արամ 11:43, 27 Հուլիսի 2012 (UTC)
Ապրես: Դե ես մի քանի օր կսպասեմ, տեսնեմ, թե նշումների համար դադարել է աշխատանքը, մի քիչ կբզբզամ: Arantz (talk) 12:00, 27 Հուլիսի 2012 (UTC)

Մասնակցային և քննարկման էջերի խանգարող տարրեր[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ, և առիթից օգտվելով, շնորհակալություն քո որակյալ ներդրումների համար։ Քո Մասնակցի էջում, կա հավելյալ «պատկերազարդում» և պատկերներից մեկը դուրս է գալիս բովանդակության համար նախատեսված մասին, և հայտնվում է աջ հիմնական մենյուի տակ այն դժվարընթեռնելի դարձնելով։ Քանի, որ սա կարող է խանգարել ՎՊ–ի նորմալ օգտագործման, համաձայն Վիքիպեդիա:Մասնակցի էջ կանոնակարգի խնդրում եմ, ձևափոխի այդ պատկերենրը/գրվածքները այնպես, որ նրանք դուրս չգան էջի համարա նախատեսված մասից կամ հեռացրու դրանք։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:03, 5 Օգոստոսի 2012 (UTC)

OptiYes check.svg Արված է:--Արամ 05:29, 6 Օգոստոսի 2012 (UTC)

Շնորհակալություն Վիքիպարեկության համար[խմբագրել կոդը]

Ողջույն Արամ, շա՛տ շնորհակալություն Վերջին փոփոխությունների պարեկություն և հակավանդալային գործողություններիդ համար։ Ցավոք քչերն են անում այդ քիչ ոգեշնչող գործը, սակայն առանց դրա Վիքիպեդիան կվերածվի քաոսի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:41, 28 Օգոստոսի 2012 (UTC)

Շնորհակալություն: Իմ կարծիքով դա մեր բոլորիս պարտքն է:--Արամ 17:19, 28 Օգոստոսի 2012 (UTC)

ՄՀ քարտեզ[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Եթե այս քարտեզը քո աշխատանքի արդյունքն է, կար՞ող ես այն տեղադրել Վիքիպահեստում, որ կարողանանք այլ նախագծերում այն օգտագործել:--ArmenianEternity.svg Պանդուխտ 22:57, 4 Նոյեմբերի 2012 (UTC)

OptiYes check.svg Արված է--Արամ 19:08, 6 Նոյեմբերի 2012 (UTC)

Ողջույն, Արամ ջան...[խմբագրել կոդը]

Արամ ջան, կխնդրեի գնահատես հետևյալ բաժնի փոփոխված տարբերակը և համեմատես այն նախկին տարբերակի հետ: Քանի որ հանդիսանում ես հոդվածի հիմնական խմբագրողը` քո հավանության դեպքում կվերափոխեմ ամբողջ հոդվածը համապատասխան տեսքի: -- Vahe (քնն.) 20:13, 7 Նոյեմբերի 2012 (UTC)

Իմ կարծիքով շատ լավ է ստացվում:--Արամ 06:20, 8 Նոյեմբերի 2012 (UTC)
Իսկ ինչով է լավը ներկա տարբերակից? Ինչքան հասկանում եմ սա ընդահնուր ձևավորում է վիկիպեդիայի համար:--David1992 (քննարկում) 16:17, 8 Նոյեմբերի 2012 (UTC)

ԳԷ[խմբագրել կոդը]

Ողջույն, Արամ: Կարո՞ղ ես Գլխավոր էջի Ցուցափեղկ բաժնում փոփոխություններ անել: Քո Խաչակրաց արշավանքները և իմ Դաշնակահարը երեկ ընտրվեցին: Կարո՞ղ ես հանել, գրել: Պարզապես ձևը չեմ հիշում: Hovhannes 10:25, 8 Նոյեմբերի 2012 (UTC)

Հիմա կանեմ հարգելի Hovhannes: -ERJANIK քննարկում: 11:46, 8 Նոյեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ, Երջանիկ: Hovhannes 15:20, 8 Նոյեմբերի 2012 (UTC)
Արա՛մ, այստեղ ինչ-որ բան այն չէ, Բյուզանդական կայսրության գնահատման հետ: Խնդրում եմ նայիր և ուղղիր: Hovhannes 05:26, 17 Նոյեմբերի 2012 (UTC)
Շնորհակալություն նկատելու համար, արդեն ուղղված է:--Արամ 06:39, 17 Նոյեմբերի 2012 (UTC)

Ողջույն[խմբագրել կոդը]

Ողջույն: Կխնդրեմ, որ ուշադրություն դարձնես հետևյալ էջին: Միգուցե կարողանաս օգնել մի շարք հոդվածների ստեղծման հարցում: Նախապես շնորհակալ եմ: -- Vahe (քնն.) 20:09, 10 Դեկտեմբերի 2012 (UTC)

Անպայման:--Արամ 04:48, 11 Դեկտեմբերի 2012 (UTC)

Կրկին ողջույն[խմբագրել կոդը]

Արամ ջան, որպես ֆուտբոլի երկրպագու, քեզ կառաջարկեմ «աչքի տակով» անցկացնել Պորտալ:Ֆուտբոլը և մասնակցել Պորտալ:Ֆուտբոլ/Խորհրդարանի որոշումներին: -- Vahe (քնն.) 14:54, 22 Դեկտեմբերի 2012 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի Aram-van,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով — ջեօ ։  ?  08:31, 8 Հունվարի 2013 (UTC)

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Ալեսանդրո Դել Պիեռո») քվեարկությանը: --Vadgt (քննարկում) 17:21, 28 Փետրվարի 2013 (UTC)

Քրիստոս հարյավ ի մեռելոց[խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել կոդը]

MagischeGrensSter.png Բարձունք Նվաճող
Հարգելի Aram-van, այս շքանաշանը ձեզ հոբելյանական 20 000-րդ Համբարձում Համբարձումյան հոդվածը ստեղծելու համար: Արման Մուսիկյան (քննարկում) 08:50, 2 Հունիսի 2013 (UTC)
1000 gold.jpg Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի Aram-van, այս շքանաշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: -Արման Մուսիկյան (քննարկում) 15:39, 22 Հունիսի 2013 (UTC)
Orden of History of Armenia.png Հայոց Պատմության շքանշան
Հարգելի Aram-van, այս շքանաշանը ձեզ Կիլիկիայի Հայկական Թագավորություն հոդվածը Լավ հոդվածի կարգավիճակի բերելու համար: -Արման Մուսիկյան (քննարկում) 13:47, 23 Հունիսի 2013 (UTC)
Շնորհակալություն գնահատանքի համար:--Արամ 14:04, 23 Հունիսի 2013 (UTC)

ՀՍՀ նյութեր[խմբագրել կոդը]

Ողջու՜յն, Aram-van, ուրախ եմ, որ Դուք էլ եք միացել ՀՍՀ-ի նյութերի խմբագրման աշխատանքներին։ Միայն թե կխնդրեի Ձեզ այստեղ նշել, թե որ էջերի վրա եք աշխատելու, որպեսզի այլ մասնակիցներ չխանգարեն Ձեզ՝ այդ էջերի վրա աշխատելիս և որ խուսափենք կրկնօրինակ էջեր ստեղծելուց։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:48, 23 Հունիսի 2013 (UTC)

Իհարկե, հարց չկա:--Արամ 20:58, 23 Հունիսի 2013 (UTC)
ուրախ եմ վերադարձիդ համար հարգելի Aram-van, հաճելի խմբագրումներ եմ մաղթում, հայերեն Վիքիպեդիան Քո նման մասնակիցների կարիք շատ ունի, բարի վերադարձ: -ERJANIK քննարկում: 05:50, 24 Հունիսի 2013 (UTC)
Անչափ շնորհակալ եմ:--Արամ 08:34, 24 Հունիսի 2013 (UTC)
Ողջույն Արամ, միջերկրածովյան բազե անվանումը փոխել եմ միջերկրածովային բազե կարծես այդպես ավելի ճիշտ է:--6AND5 (քննարկում) 17:15, 27 Հունիսի 2013 (UTC)

Ողջույն[խմբագրել կոդը]

Ողջույն Հարգելի Արամ,շատ ուրախաղա երբ Վերջին փոփոխություններ էջում տեսա քո կատարած խմբագրումները:Շատ ուրախ եմ,որ կրկին Վիքիի հետ ես:--Raz from Armenia 13:10, 30 Հունիսի 2013 (UTC)

Շատ շնորհակալ եմ գնահատանքի համար:--Արամ 13:47, 30 Հունիսի 2013 (UTC)
Խնդրեմ:--Raz from Armenia 17:39, 2 Հուլիսի 2013 (UTC)

Ողջույն[խմբագրել կոդը]

[3] խնդրում եմ մասնակցել քվեարկությանը:Հարգանքներով --Raz from Armenia 14:00, 6 Հուլիսի 2013 (UTC)