Մասնակցի քննարկում:Anniehovh
Ողջույն
[խմբագրել կոդը]
|
հոդվածի ոճ և աղբյուրներ
[խմբագրել կոդը]հարգելի Anniehovh շնորհակալություն Ձեր ներդրումների համար, միայն մի շատ կարևոր նկատառում, Ձեր ստեղծած հոդվածները բավականին ծավալուն են, բայց լիովին չեն համապատասխանում Վիքիպեդիայի կանոններին, դրանք կարծես պատճենված են ինչ-որ աղբյուրներից, խնդրում ենք փոխել շարադրության ձևը, ավելիա հասկանալի դարձնել տեքստը և մասնավորապես հեռացնել ավելորդ հատվածները` օրինակ PDCA հոդվածում կան այսպիսի տողեր` Ինչո՞ւ ենք մենք իրագործում իրավիճակը, որ պատկերված է Նկ. 6-ում, այլ ոչ այն, որ պատկերված է Նկ. 5-ում, սրանք բնականաբար ոչ միայն ավելորդ են, այլև սխալ, քանի որ նկ 5 կամ նկ 6 չկա հոդվածում, կարծում եմ հասկանալի է թե ինչի մասին է խոսքը:
Եթե կան լրացուցիչ անհասկանալի հարցեր կարող եք գրել դրանց մասին այստեղ կամ իմ կամ մեկ այլ փորձառու մասնակից քննարկման էջում կամ Վիքիպեդիա:Հարցեր բաժնում: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 12:24, 21 Հունվարի 2013 (UTC)
Քննարկման հեռացում
[խմբագրել կոդը]Հարգելի Anniehovh, Վիքիպեդիայում չի թույլատրվում քննարկումներ հեռացնել՝ նույնիսկ սեփական քննարկման էջից։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար և բարի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 14:23, 21 Հունվարի 2013 (UTC)
Խնդիրներ ստեղծված հոդվածներում
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակից։ Շնորհակալություն Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու համար։ Սակայն մի երկու խնդիր կա։ Երջանիկ որոշ կարևոր պահանջներ էր մատնանշել և դուք զուր էիք վրդովվել։ Խնդիրները հետևյալն են․
- Ձեր օգտագործած աղբյուրները պարտադիր նշեք հոդվածում։ Եթե աղբյուրներ չկան, ապա հոդվածը որոշ դեպքում անգամ կարող է ջնջվել։ Ուշադրություն դարձրեք, որ հոդվածը պետք է հիմնված լինի հրապարարկված (առցանց կամ տպագիր) հեղինակավոր աղբյուրների վրա, հակառակ դեպքում այն նույնպես ջնջման ենթակա է։ Հոդվածը «անաղբյուր» է համարվում նաև այն դեպքում, երբ հիմված է ձեր անձնական հետզոտության կամ տեսություններ վրա։
- Հոդվածը պետք է ունենա խիստ հանրագիտարանային ոճ։ Այսինքն այն չպետք է ունենա դասագրքի, ձեռնարկի կամ վերլուծության կառուցված ու ոճ։ Հանրագիտարանային նյութը երբեք առաջին դեմքով չի խոսում, չի պարունակում գնահատականներ կամ առաջարկներ։ Նման ոճ նկատվում է ձեր ստեղծած PDCA և որոշ այլ հոդվածներում։
Կարճ ասած․ խնդրում եմ ձեր ստեղծած բոլոր հոդվածներում ավելացրեք ձեր օգտագործած աղբյուրները և/կամ այն աղբյուրները, որտեղ կարելի է ավելի մանրամասն տեղեկություններ գտնել։ Երկորդ հեռացրեք կամ վերաշարադրեք ոչ հանրագիտարանային ոճի հատվածները։
Շնորհակալություն ուշադրության համար։ Հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --vacio 20:42, 22 Հունվարի 2013 (UTC)
Խնդրում եմ նշել, թե PDCA-ից բացի ինչ հոդվածներ նկատի ունեք