Մասնակցի քննարկում:Alla Dermoyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյանքի ղեկավարող շարժառիթը. Ակտուալիզացիայի միտում.

Ռոջերսը առաջ քաշեց այն վարկածը, որ մարդու ամբողջ վարքագիծը ներշնչվում և կառավարվում է ինչ-որ մի ընդհանուր շարժառիթով, որը նա անվանեց ակտուալիզացիայի միտում։ Այսպիսով, մարդու կյանքի գլխավոր շարժառիթը ակտուալիզացնելն է, արդիականացնելը, այսինքն` պահպանել և զարգացնել իր անձը, առավելագույնս արտահայտել բնության կողմից իր մեջ ներդրված լավագույն որակները։ Այս հիմնական փաստարկը համարվում է Ռոջերսի կողմից առաջ քաշված միակ մոտիվացիոն (դրդող) կառուցվածքը։ Ինչևէ, Ռոջերսը հասկանում էր, որ հնարավոր չէ ամբողջապես ինչ-որ բան բացատրել` առաջ քաշելով յուրահատուկ փաստարկներ (ինչպես օրինակ քաղցի զգացումը, սեռական մղումը, ապահովության զգացումը)։ Որպես օրինակ` դիտարկենք քաղցի զգացումը։ Ավանդական հոգեբանությունը այն դիտում էր իբրև առանձին մղվածություն։ Ռոջերսի հայացքներում քաղցը հանդիսանում է քաղցած լինելու փաստարկի յուրահատուկ դրսևորումներից մեկը միայն, որն ընկած է մեր գոյության պահպանման հիմքում, այսինքն` այն անհրաժեշտ է, որպեսզի մարդը “պահպանի իր գոյությունը”։ Եթե դուք դրան չեք հավատում, ապա դադարեցրեք սնվելը, նվազագույնը մեկ շաբաթից դուք կհավատաք դրան, կամ էլ կմահանաք։ Ռոջերսը ենթադրում էր, որ կարևոր արտաքին սահմանափակումների բացակայության դեպքում ակտուալիզացման միտումը իսկապես կարտահայտվի վարքի զանազան ձևերի միջոցով։ Ակտուալիզացման միտումը միայն ուղղված չէ լարվածության իջեցմանը։ Այն նաև լարվածության աճ է ենթադրում։ Ռոջերսը ենթադրում էր, որ վարքը պայմանավորված է մարդու` զարգանալու և կատարելագործվելու պահանջմունքով։ Մարդուն կառավարում է աճման պրոցեսը, որում նրա անձնական պոտենցիալը հանգեցնում է ռեալիզացման։ Բացի այդ, Ռոջերսը պնդում էր, որ այս կառուցվածքային բիոլոգիական մղումը ընդհանուր է հանդիսանում կյանքի բոլոր ձևերի համար։ Այն բնորոշ է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիներին, և առհասարակ, յուրաքանչյուր ապրող, կենդանի արարածին։ Ռոջերսը հարկ չէր համարում վարքագծում ակտուալիզացիայի միտման կոնկրետ օրինակներ բերել, այլ այն նկարագրում էր ինչ-որ բանի հասնելու կամ ինչ-որ բան հաղթահարելու ցակության ձևով։ Ռոջերսի համար ամբողջ կյանքի փորձը գնահատվում է այն տեսանկյունից, թե որքանով լավ է այն ծառայում ակտուալիզացիայի միտմանը, կամ, ինչպես նա է անվանել, օրգանիզմի գնահատման գործընթաց։ Դրական ապրումներից մարդիկ բավարարվածության զգացում են ապրում, նրանք խուսափում և բացասաբար են գնահատում այն ապրումները, որոնք խոչընդոտում են ակտուալիզացիայի միտմանը։ Անձնային տեսանկյունից վերցրած` արդիականացման միտման կարևոր գործոններից մեկն էլ մարդու` ինքնաարդիականացման ձգտումն է։ Ձգտելով հասնել դրան` մարդն ապրւմ է իմաստով, փնտրտուքներվ, անհանգստություններով լեցուն իր կյանքը։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ինքնաարդիականացումը, որպես այդպիսին, չի հանդիսանում կատարելության վերջնական արդյունք։ Ռոջերսը ենթադրում էր, որ ոչ մի մարդ չի դառնում այնքան ինքնաարդիականացված, որ մի կողմ դնի իր բոլոր մղումները։ Նրա մոտ միշտ էլ զարգացման համար տաղանդներ, բիոլոգիական պահանջմունքերի համար ավելի հաճելի միջոցներ են մնում։

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Alla Dermoyan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 20:00, 2 Հունվարի 2012 (UTC)|}