Մասնակցի քննարկում:Մովսես Ավետյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Մովսես Ավետյան, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Chaojoker 23:11, 24 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Վիքիփեդիայում հոդվածները չեն ստորագրվում[խմբագրել կոդը]

Հարգելի Մովսես Ավետյան, շնորհակալություն Ալափարս հոդվածի ստեղծման և ձեր ներդրումների համար: Վիքիփեդիայում հոդվածները չեն ստորագրվում, փոխարենը, ձեր մասնակցային հաշվով արած փոփոխությունները և ներդրումները նշվում են հոդվածի պատմության էջում՝ ձեր մասնակցային անվան ներքո: Նաև, հոդվածը ցուցադրվելիս լավ տեսք ունենալու համար ենթարկվում է վիքիականացման (վիքիֆիկացման), որի արդյունքում կարելի է հոդվածը խմբագրելիս անծանոթ նշաններ երևան. խնդրում եմ զերծ մնալ դրանց հեռացնելուց: Եթե հարցեր/խնդիրներ լինեն, խնդրում են դիմել ինձ կամ այլ մասնակիցներին: Բարի Վիքի-խմբագրումներ՝ Chaojoker 13:49, 16 Մայիսի 2011 (UTC)[reply]

Վիքիփեդիայի և Վիքիդարանի մասին[խմբագրել կոդը]

Ողջույն, Մովսես Ավետյան, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա:

  • Վիքիփեդիայում հոդվածները երբեք չեն ստորագրվում: Հոդվածը խմբագրելիս, եթե ձեր մասնակցային հաշվից մուտքագործած լինեք, ապա էջի պատմության մեջ ավտոմատ նշվում է ձեր մասնակցային անունը: Օրինակ՝ «Տառապանքիս լեռը» հոդվածի խմբագրելիս, հոդվածի պատմության էջում նշվում է ձեր մասնակցային անունը և արված փոփոխությունները: Խնդրում եմ զերծ մնալ ևս հոդվածի էջում ստորագրելուց:
  • Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և բանաստեղծությունների ժողովածու չէ, առավել ևս եթե բանաստեղծությունները պաշտպանվում են հեղինակային իրավունքներով և ազատ բովանդակություն չեն համարվում: Հրատարակված բանաստեղծությունների և արձակ գործերի համար գոյություն ունի Վիքիփեդիայի քույր նախագիծ՝ Վիքիդարանը: Հայաստանի Հանրապետության օրենքով որևէ հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործություն հասարական սեփականության է անցնում (և այդպիսով ազատ բովանդակություն համարվում) հեղինակի մահից 70 տարի հետո: Այլապես, պետք է հեղինակը գրավոր նշի, որ իր ստեղծագործությունները հրատարակում է Creative Commons Attribution/Share-Alike License 3.0 և GFDL արտոնագրերի ներքո, որպեսզի հնարավոր դառնա բանաստեղծությունները տեղադրել Վիքիդարանում: Բոլոր դեպքերում բանաստեղծությունների հավաքածոն, որը հանրագիտարանային նյութ չէ, Վիքիփեդիայում չի տեղադրվում:

Եթե հարցեր կամ խնդիրներ լինեն, խնդրում եմ գրեք այստեղ կամ արձագանքեք իմ (կամ ցանկացած մասնակցի) քննարկման էջում, և ուրախ կլինենք օգնել: Հաջողություն, Chaojoker 17:31, 18 Մայիսի 2011 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Մովսես Ավետյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։