Մասնակցի քննարկում:Խորեն Գրիգորյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Խորեն Գրիգորյան ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ @ջեօ ») 09:39, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Ջնջման ծանուցում․ Ստեփան Լիսիցյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Խորեն Գրիգորյան։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Ստեփան Լիսիցյան հոդվածը ջնջվել է, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է http://hpj.asj-oa.am/843/1/1965-4(31).pdf-ից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ ERJANIK քննարկում: 11:46, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Պատմա-բանասիրական հանդես ը և ընդհանրապես *․asj-oa.am կայքում գտնվող և այլ կայքերում գտնվող ՀՀ ԳԱԱ ակադեմիական հրատարակության բոլոր ամսագրերի ու նյութերի համար կիրառվում է Creative Commons Attribution License (CCAL) կամ նույնն է թե Creative Commons Attribution License (3.0 Unported) հեղինակային իրավունքի արտոնագիրը, որի մասին տեղեկությունը ցուցադրված է կայքի էջերի ներքևում։ Համաձայն դրա, հեղինակները պահպանում են իրենց հոդվածների հեղինակային սեփականության իրավունքը, ինչպես նաև հեղինակը թույլ է տալիս ցանկացած անձի բեռնել, օգտագործել, վերատպել, ձևափոխել, տարածել հոդվածները այնքան ժամանակ, քանի դեռ հոդվածի իրական հեղինակ(ներ)ի և սկզբնաղբյուրի վրա կատարվում է հղում։ Հիմնական դեպքերում սույն արտոնագրի սկզբունքը կարող է իրականացվել պարզ մեջբերման տեսքով:
Չնայած այդ ամենին, Վիքիպեդիայում արգելված է հոդվածներում ներկայացնել աղբյուրներից ուղղակիորեն պատճենածը (copy-paste)և անհրաժեշտ է որոշակիորեն վերաշարադրել և մշակել ներկայացվող նյութը։ Խոսքը, իհարկե, չի վերաբերվում պարզ, հեղինակ(ներ)ի անունից անփոփոխ տեքստով մեջբերումներին։ Սա ուղղակի որպես լրացուցիչ բացատրություն։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:21, 16 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]