Մասնակցի քննարկում:Էդմոնդ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

   Help-browser.svg Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Էդմոնդ Խաչատրյան ։)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 12։42, 18 Ապրիլի 2014 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia svg logo.svg Վիքիպեդիայի էությունը
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսսարիում

Շքանշան[խմբագրել կոդը]

Barnstar 10 created pages.png 10 Հոդված
Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 15։45, 20 Ապրիլի 2014 (UTC)

Ջնջման ծանուցում․ Ֆոտոն վարժարան[խմբագրել կոդը]

Copyright-problem paste 2.svg

Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Ֆոտոն վարժարան հոդվածը ջնջվել է, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է http://photon.do.am/index/0-3-ից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։--ERJANIK քննարկում: 15։35, 22 Ապրիլի 2014 (UTC)

Հնարավոր ջնջում Antoino Adan.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան։ Ձեր բեռնած Antoino Adan.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 18։49, 12 Հուլիսի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 հուլիս[խմբագրել կոդը]

50adq.png 50 Հոդված
Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, այս շքանշանը ձեզ` Հայ Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11։41, 14 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույնի կաղապար[խմբագրել կոդը]

Էդմոն ջան, Արտակի էջում իմ ստորագրությամբ այդքանը գրելու փոխարեն կարող էիր պարզապես դնել {{subst:ողջույն}} կաղապարը Face-grin.svg --Լիլիթ (քննարկում) 21։13, 22 Հուլիսի 2014 (UTC)

Խնդրանք[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Էդմոնդ, ֆուտբոլիստների մասին հոդվածներում՝ նվաճումներ բաժնում, հարկավոր է գավաթների դիմաց, օրինակ՝

Իտալիայի չեմպիոն։ 2004, 2005 -ի տողում գրել ոչ թե այս նշանը՝ ։, այլ բութ կամ գծիկ, քանի որ քո գրած նշանը ռուսերենում հայերեն բութ նշանի փոխարինիչ տարբերակն է։--6AND5 (քննարկում) 11։24, 23 Հուլիսի 2014 (UTC)

Լավ ։) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Էդմոնդ Խաչատրյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Շքանշաններ, 2014 օգոստոս[խմբագրել կոդը]

Wiki expansion barnstar.png Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14։01, 19 Օգոստոսի 2014 (UTC)


100adq.png Վիքիմոլ
Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 06։48, 26 Օգոստոսի 2014 (UTC)


Royalty Barnstar Hires.png Վիքիարքա
Ողջույն, Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, այս շքանշանը շնորհվում է Ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում 100-ից ավելի հոդվածներ ներդնելու և 127 670-րդ հոդվածը ստեղծելու համար։ Դրա շնորհիվ մեր Վիքիպեդիան բարձրացավ ևս մեկ հորիզոնականով՝ առաջ անցնելով Ուզբեկերեն Վիքիպեդիային և նվաճելով նոր՝ 42-րդ հորիզոնականանը։ Կներես ուշացման համար։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 18։30, 27 Օգոստոսի 2014 (UTC)

Օրվա հոդված – Արտադպրոցական դաստիարակությունը Հայաստանում[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Էդմոնդ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Արտադպրոցական դաստիարակությունը Հայաստանում հոդվածն ընտրվել է 2014 թ. օգոստոսի 30-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 05։38, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Օրվա հոդված – Ծծումբ[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Էդմոնդ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Ծծումբ հոդվածն ընտրվել է 2014 թ. սեպտեմբերի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 06։43, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հնարավոր ջնջում 800px-Motorola Logo.svg.png[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան։ Ձեր բեռնած 800px-Motorola Logo.svg.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 13։36, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, ինչու չեք արձագանքում քննարկումներին, եթե հարևցեր ունեք գրեք, տեսնում եմ ըստ Ձեր ներդրումների, որ արդեն քիչ թե շատ փորձառու մասնակից եք: --ERJANIK քննարկում: 07:34, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել[reply]

Չէ հարցեր չունեմ պարզ է, կբեռնեմ ավելի փոքր չափսի նկար։ Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 12։26, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)

ես փոքրացրեցի ու բեռնեցի, կարևորը որ իմացաք մյուս անգամների համար ճիշտ անեք, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 13:37, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել[reply]
Շնորհակալ եմ --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 13:40, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել[reply]
քեզ շնորհակալություն ակտիվ խմբագրումներիդ համար։ --ERJANIK քննարկում: 14:14, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել[reply]

Հոդվածի տեղափոխում[խմբագրել կոդը]

Ողջույն, ես այս հոդվածը Ձեր մասնակցային հաշիվ տեղափոխեցի, քանի որ հարկավոր է ըստ ջնջման հայտի՝ ոչ նշանակալիության պատճառով ջնջել, նկարների պահով ափսոսացի դրա համար եմ տեղափոխել, խնդրում եմ առանց քննարկման ու ադմինների թույլտվության հոդվածների տիրույթ չտեղափոխել.Մասնակից:Էդմոնդ Խաչատրյան/Կարապետ Եղոյան--6AND5 (քննարկում) 13։38, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Newyeargreeting.gif Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Էդմոնդ Խաչատրյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հոդվածի տեղափոխում 2[խմբագրել կոդը]

Ողջույն, ջնջման հայտերի էջերում, որոշվել էր, որ հոդվածը պետք է ջնջվի, բայց ես որոշեցի ամեն դեպքում տեղափոխեմ Ձեր մասնակցային հաշիվ, հետագա լավ ժամանակների համար, գուցե վերջինս ավելի հայտնի դառնա: Ու վերևում զգուշացրի, որ չտեղափախես հիմնական տիրույթ: Իսկ դու վերականգնեցիր, հաջորդ անգամ ուղղակի կջնջեմ հոդվածը կամ ինքդ էլ կարող ես ասել, որ ջնջեմ:--6AND5 (քննարկում) 18:04, 14 Հունվարի 2015 (UTC)

Իսկ ջնջման պատճառը ո՞րն է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 18:24, 14 Հունվարի 2015 (UTC)
Նայիր. Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ/Արխիվ 20#Կարապետ Եղոյան--6AND5 (քննարկում) 18:50, 14 Հունվարի 2015 (UTC)
Լավ ջնջեք)) --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 18:54, 14 Հունվարի 2015 (UTC)
Ջնջված է--6AND5 (քննարկում) 19:02, 14 Հունվարի 2015 (UTC)
Մերսի)) --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 19:05, 14 Հունվարի 2015 (UTC)

Էդմոն ջան, ողջույն։ Խնդրում եմ կամ ֆբ մտիր կամ հեռախոսդ վերցրու :) --Լիլիթ (քննարկում) 12:57, 14 Փետրվարի 2015 (UTC)

օքեյ :Ճ --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 19:05, 14 Փետրվարի 2015 (UTC)

Շքանշաններ, 2015 մարտ[խմբագրել կոդը]

MagischeGrensSter.png Բարձունք Նվաճող
Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիայի հոբելյանական 150 000-րդ` Շչեբնյուխա հոդվածը ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14:36, 18 Մարտի 2015 (UTC)Պատասխանել[reply]
Շնորհակալ եմ :) --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 17:24, 19 Մարտի 2015 (UTC)Պատասխանել[reply]
Խնդրեմ :) --Արման Մուսիկյան (քննարկում) 18:16, 19 Մարտի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Տոլմա՜ քեզ համար[խմբագրել կոդը]

ტოლმა (1).jpg Տոլմա՜ , մի հատ համտեսի Էդ :D :) Andance (քննարկում) 05:55, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]
Ապրես :D--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 09:21, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]

կենդանի անձ ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, Ձեր բեռնած Պատկեր:Mark-bartra2015.jpg-ը ջնջվել է, քանի որ համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, կենդանի անձանց լուսանկարները չի կարելի օգատգործել ոչ ազատ արտոնագրի տակ։ --ERJANIK քննարկում: 09:01, 8 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Լավ, կբեռնեմ որպես ազատ պատկեր :)--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 18:13, 8 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

Ողջույն, Էդմոնդ ջան։ Ապրես, որ հոդվածները պատկերազարդում ես։ Միայն մի փոքրիկ նկատառում․ կաղապարն ամբողջությամբ լրացրու, լա՞վ ։) Շնորհակալություն։ --Ջեօ 17:00, 17 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն։ Շատ լավ Ջեօ ջան ։)--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 17:08, 17 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Հեղինակային իրավունքի խախտում[խմբագրել կոդը]

Էդմոնդ ջան, քո կողմից ստեղծված Բրոունյան շարժում հոդվածը ջնջվել է, քանի որ այն ամբողջովին պատճենված էր 11-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքից։ Հայերեն Վիքիպեդիայում արգելվում է հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ներմուծումը։ Եթե էլի կան, խնդրում եմ ասա, որպեսզի ջնջենք։ --Jeo 16:44, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Ընտրյալ հոդվածի շքանշան[խմբագրել կոդը]

Featured Article Barnstar 1 Degree Hires.png Ընտրյալ Հոդված
Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան, այս շքանշանը Ձեզ՝ Դևիդ Բեքհեմ հոդվածն ընտրյալ դարձնելու համար։--Արամ (քննարկում) 21:19, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել[reply]

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

Ջնջվել է. Narekatsi statue.jpeg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Էդմոնդ Խաչատրյան։ Ձեր բեռնած Narekatsi statue.jpeg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --ջեօ (✡) 07:01, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հարգելի Ջեո, ինչը չէր համապատասխանում, որ խնդրեմ կնշես, որ մյուս դեպքերի համար նման բացթողումներ չլինեն, շնորհակալություն: --Էդմոնդ ✌ (քննարկում) 07:24, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի @Էդմոնդ Խաչատրյան, պատկերը ջնջվել է՝ համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի «Ինչպիսի՞ պատկերներ կարելի է օգտագործել» բաժնի առաջին կետի։ Կանոնակարգն ասում է, որ կարելի է այցելության համար բաց վայրերում գտնվող ճարտարապետական քանդակների լուսանկարները ՈՉԱՊ կանոնակարգով բեռնել Հայերեն Վիքիպեդիա, եթե այդ լուսանկարը ստեղծել եք ինքդ։ Լուսանկարի տեղեկատվության կաղապարում նշել եք, որ այն վերցված է www.vaticannews.va կայքից, հեղինակն էլ անհայտ է։ --ջեօ (✡) 07:40, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի ջեօ բայց եթե Վիքիպահեստում չկա նկար, ես չե՞մ կարող բեռնել ոչ ազատ պատկեր, մեկ հոդվածում օգտագործելու համար: --Էդմոնդ ✌ (քննարկում) 07:43, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Վիքիպահեստում այսպես թե այնպես չի կարող լինել Նարեկացու վատիկանյան քանդակի լուսանկարը, քանի որ, ցավոք սրտի, Վատիկանում չի գործում համայնապատկերի ազատությունը։ Կարող եք օգտագործել այն լուսանկարը, որը դուք ես նկարել, մնացած բոլոր լուսանկարները, համաձայն կանոնակարգի, օգտագործվել չեն կարող։ --ջեօ (✡) 07:48, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Իսկ կա՞ ինչ որ ուրիշ տարբերակ հուշարձանը նկարը բեռնելու:--Էդմոնդ ✌ (քննարկում) 10:57, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Նշեցի արդեն՝ Ձեր արած լուսանկարը ոչ ազատ պատկերի թույլտվությամբ բեռնել։ Այլ տարբերակ չկա։ --ջեօ (✡) 11:05, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]
լավ, շնորհակալ եմ--Էդմոնդ ✌ (քննարկում) 11:19, 26 Մարտի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Խնդիր պատկերի հետ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Էդմոն Խաչատչյան, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելու համար ։) Խնդիր կա այս լուսանկարի հետ, քանի որ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի համաձայն՝ ՈՉԱՊ-երը պետք է ունենան առավելագույնը 600px ծավալ։ Ձեր բեռնած պատկերը 1920 × 768 px է։ Խնդրում եմ սեղմ ժամկետներում ուղղել։ Շնորհակալ եմ։ --ջեօ (✡) 20:21, 27 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Շնորհակալություն Հարգելի Ջեո, անպայման կշտկեմ թերությունը:--Էդմոնդ ✌ (քննարկում) 20:13, 29 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Christmas tree with Wikimedia Projects' logos.png
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։