Մասնակցի քննարկում:Գայանե55

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Գայանե55 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Սամվելքննարկում 07:16, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Վանդալություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Գայանե55, խնդրում եմ զգույշ խմբագտել Վիքիպեդիան, նման 1, 2, 3, [1] խմբագրումներով Դուք հասնելու եք միայն բացասական արդունքնիրին։ - Kareyac (քննարկում) 12:30, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

  Ես նոր եմ գրանցվել,որ  խնդրում եմ ինձ կօգնենք գլխավոր էջի վերնագիրը, Տեղեքարտ կանաչ գոտին խմբագրելու և նկար տեղադրելու հարցում:Ուզում եմ Խոսրովի անտառ արգելոց էջի վերնագիրը  լինի <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց ճիշտ տարբերակը սա:Ես արգելոցի գիտաշխատողներից եմ ուզում ճշգրիտ տվյալներ հրապարակվեն:
  Խնդրում եմ կասեք ինչպես փոխեմ գլխավոր  էջի վերնագիրը՝ օրինակ Գոռավանի ավազուտներ արգելավայրը պետք է լինի <<Գոռավանի ավազուտներ>> պետական արգելավայր /925-Ն որոշման համաձայն/,իսկ Խոր Վիրապ արգելավայրը պետք է լինի <<Խոր Վիրապ>> պետական արգելավայր: Եվ կասեք Գոռավանի ավազուտներ արգելավայր էջում ուզում եմ ռուսերեն տարբերակը խմբագրեմ,ինչպես անեմ:

Հոդվածի բովանդակության ջնջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Գայանե55 ի՞նչ հիմնավորմամբ եք Խոսրովի անտառ պետական արգելոց հոդվածից հեռացրել «Որսագողություն», «Հրդեհներ» «Պատմամշակութային հուշարձանների պահպանություն» ենթաբաժինները:--Գարդմանահայ (քննարկում) 13:50, 27 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Gardmanahay որովհետև դա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Արգելոցի տարածքում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում և որսագողություն չի կատարվում: Իսկ ինչ վերաբերվում է հրդեհին ես դեռ ամբողջությամբ խմբագրումն չեմ ավարտել և դա նշվելու է:--Գայանե55 (քննարկում) 08:35, 28 Մարտի 2018 (UTC)[reply]
Ապատեղեկատվության պահը կմանրամասնե՞ք, ինչպես նաև Խոսրովի անտառի տարածքում որսագողությանն մասին լրատվամիջոցների հետևյալ հրապարակումները՝ 1, 2, 3, 4, 5, 6 և այլն: Այն որ Դուք Խոսրովի անտառում որսագողության/որսի մասին արտահայտվում եք «դա ապատեղեկատվություն է» արտահայտությամբ այն դեպքում, երբ առկա են այդպիսի բազմաթիվ դեպքեր, արդեն Ձեր կատարած խմբագրումները կասկածելի են: Հայերեն Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ հոդվածները չեն գրվում ինչ-որ մեկին կամ ինչ-որ կառույցին դրական կամ բացասական քողի ներքո ներկայացնելու համար, այլ ընթերցողին բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու: Իսկ ինչո՞ւ եք ջնջել «Պատմամշակութային հուշարձանների պահպանություն» ենթաբաժինը, միգուցե, ըստ Ձեզ, վերջինիս բովանդակությունը նույնպե՞ս ապատեղեկատվություն է: Ձեր կողմից առանց հիմնավորման «Հրդեհ» ենթաբաժնի հեռացման փաստը չի արդարացվում այն հանգամանքով, որ Դուք «ամբողջությամբ խմբագրումը դեռ չեք ավարտել»:--Գարդմանահայ (քննարկում) 08:45, 28 Մարտի 2018 (UTC)[reply]
Հիմնվելով Ձեր կատարած ջնջումների, ինչպես նաև որպես պարզաբանում տված պատասխանի վրա՝ վերականգնում եմ Ձեր ջնջած 3 ենաթբաժինները:--Գարդմանահայ (քննարկում) 08:45, 28 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Gardmanahay 2012թ. ապրիլին «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի» փորձագետների խումբը այցելել արգելոց և կատարել երկարատև ուսումնասիրություններ, որոնց արդյունքում 2013թ. արգելոցին շնորհվել Եվրոպական դիպլոմ:Զեկույցում նշվել է, որ արգելոցն ունի հոյակապ լանդշաֆտներ, հարուստ կենսաբազմազանություն, տարբեր տեսակի շատ հետաքրքիր և կարևոր նշանակության հսկայական կուսական անտառներ, որը երկարատև պահպանության,պատշաճ կառավարման պլանի և կառուցվածքի արդյունք են: Որսը թույլատրվում է արգելոցի տարածքից դուրս՝ 5 կմ հեռավորության վրա՝ բուֆերային գոտում տարվա մեջ որոշակի ժամանակահատվածում և շատ հաճախ շփոթում են արգելոցի տարածքի հետ:Իսկ եթե լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները համապատասխանեին իրականությանը, ապա Խոսրովի անտառ պետական արգելոցը չէր արժանանա Եվրոպական դիպլոմի:--Գայանե55 (քննարկում) 11:39, 28 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Գայանե55, առնվազն մինչև վերջերս եղել են (այդ մասին փաստող հրապարակումներ կան) որսի դեպքեր, ապա ինչո՞ւ չպետք է այդ մասին գրվի: Միգուցե հիմա չկա (կամ այդ մասին տեղեկատվությունը բացակայում է), բայց այն չի նշանակում, որ արգելոցի տարածքում որսի մասին որևէ բան չպիտի գրվի: Եղել են դեպքեր ու բավականին տարածված, հետևաբար պետք է հոդվածում անդրադարձ լինի: Իսկ ինչի՞ չլինի անդրադարձ: --Գարդմանահայ (քննարկում) 13:03, 28 Մարտի 2018 (UTC)[reply]
  Վերջերս կոնկրետ, որ ժամանակաշրջանում նկատի ունենք, արգելոցում որսը խստիվ արգելված է:
 Ես կարծում, որ դա արգելոցի հեղինականության վրա վատ կանդրադառնա,այդ պատճառով ուզում եմ հոդվածը հանել:--Գայանե55 (քննարկում) 12:40, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Գայանե55 Վիքիպեդիան հանրագիտարան է, որը հիմնված է փաստերի վրա և չի կարելի տեղեկություն հեռացնել այստեղից, այն պատճառաբանությամբ, որ այն ազդում է որևէ ընկերության հեղինակության վրա:--Սամվելքննարկում 13:18, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Գայանե55, Դուք ստանում եք զգուշացում առանց քննարկման էջերից զանգվածային ջնջումների, մասնավորապես՝ Խոսրովի անտառ պետական արգելոց հոդվածի խմբագրումների համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Սիգմա (քննարկում) 18:03, 27 Մարտի 2018 (UTC)[reply]


Հարգելի Սիգմայ ես նորեկ եմ  և տեղյակ չեմ եղել, որ պետք է քննարկեի նոր ջնջեի: Մյուս անգամ անպայման կքննարկեմ Ձեզ հետ:




Խնդրում եմ կասեք ինչպես փոխեմ գլխավոր էջի վերնագիրը՝ օրինակ Գոռավանի ավազուտներ արգելավայրը պետք է լինի <<Գոռավանի ավազուտներ>> պետական արգելավայր /925-Ն որոշման համաձայն/,իսկ Խոր Վիրապ արգելավայրը պետք է լինի <<Խոր Վիրապ>> պետական արգելավայր: Եվ կասեք Գոռավանի ավազուտներ արգելավայր էջում ուզում եմ ռուսերեն տարբերակը խմբագրեմ,ինչպես անեմ: