Մասնակից:Zkarabek/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկության մեջ ստենտը մետաղյա կամ պլաստմասե խողովակ է, որը տեղադրվում է անատոմիական անոթի կամ լուսանցքի մեջ, որպեսզի այն բաց և անցանելի լինի: Ստենտավորումը ստենտի տեղադրումն է: Կա տարբեր նպատակներով օգտագործվող ստենտների լայն տեսականի, այդ թվում ընդլայնվող պսակային, անոթային և ուղեղային ստենտներից, մինչև պարզ պլաստիկ ստենտներ, որոնք ապահովում են երիկամի և միզապարկի միջև մեզի հոսքը:

Ստենտը պետք է տարբերվի շունտից: Շունտը խողովակ է, որը կապում է մարմնի այն մասերը, որոնք նախկինում անոթային կապ չունեին, թույլ տալով արյան/հեղուկի անմիջական հոսքը: Ստենտերը և եւ շունտերը կարող են պատրաստվել նմանատիպ նյութերից, բայց կատարել երկու տարբեր գործառույթներ[1]:

Ստենտների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ և նկարագիր Պատկեր
Պսակային ստենտները տեղադրվում են պսակային անգիոպլաստիկայի ժամանակ: Պսակային ստենտների առավելապես օգտագործվում են զարկերակային անոթները վերականգնելու համար, որի մեջ տեղադրվում է մետաղական ստենտ, դեղաթմիջոցնեի արտազատող ստենտ, կենսաներծծվպղչ ստենտ, կամ երկակի թերապիայի ստենտ (երկու դեղաանյութերի և կենսաինժիներացված ստենտի համադրությամբ):
Պսակային ստենտ
Անոթային ստենտները սովորաբար տեղադրվում են որպես ծայրամասային անոթային անգիոպլաստիկայի մի մաս: Ծայրամասային ստենտներով բուժվող ամենատարածված մարմնի մասերը ներառում են քնային, զստային, ազդրային զարկերակները: Արտաքին սեղմման և այդ վայրերում մեխանիկական ուժերի ենթարկվելու պատճառով ճկուն ստենտային նյութերը, ինչպիսին է նիտինոլը, օգտագործվում են ծայրամասային ստենտների տեղավորման մեծ մասում[2]:
Լայնացված և սեղմված ծայրամասային զարկերակների ստենտներ
Ստենտային փոխպատվաստ կամ դեղանյութով պատված ստենտը անոթային ստենտի այն տեսակն է, որը շրջապատված է հյուսվածքային ծածկույթով: Դրա արդյունքում ստեղծվում է ամբողջական խողովակ, որը, սակայն ընդլայնվում է որպես մետաղական ստենտ: Դեղանյութով պատված ստենտները օգտագործվում են էնդովասկուլյար վիրահատական ​​գործընթացներում, ինչպիսին է էնդովասկուլյար անևրիզմը: Ստենտային փոխպատվաստները նույնպես օգտագործվում են անոթային նեղացումների և հեմոդիալիզի համար օգտագործված ֆիստուլաների բուժման համար:
Միզածորանային ստենտներ օգտագործվում են միզածորանի աշխատանքը ապահովելու համար, որը կարող է վնասված լինել, օրինակ, երիկամային քարի պատճառով: Այս մեթոդը երբեմն օգտագործվում է որպես ժամանակավոր միջոց, խցանված երիկամի վնասը կանխելու համար, մինչև կկատարվի քարի հեռացումը:
Միզածորանային ստենտի օրինակ, որն օգտագործվել է երիկամի հիդրոնեֆրոզի թեթևացման նպատակով
Պրոստատիկ ստենտները տեղադրվում են միզապարկ, շագանակագեղձային և առնադամային միզուկի միջոցով, որպեսզի թույլ տան ջրահեռացումը միզապարկից: Սա երբեմն պահանջվում է շագանակագեղձային բարորակ հիպերտրոֆիայի ժամանակ:
Կերակրափողային ստենտները հանդիսանում է պալիատիվ բուժում, զարգացած կերակրափողային քաղցկեղի ժամանակ:
Կերակրափողային ինքնակամ ընդլայնող մետաղական ստենտի էնդոսկոպիկ պատկեր, որն օգտագործվել է կերակրափողի քաղցկեղի պալիատիվ բուժման համար
Լեղուղիների ստենտները ապահովում են լեղու արտահոսքը դեպի լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ և տասներկումատնյա աղիք`վերընթաց խոլանգիտ (լեղուղիների բորբոքում) ժամանակ, որն առաջանում է լեղաքարերի պատճարով:
Գլաուկոմայի դրենաժային ստենտները վերջին զարգացումներն են և որոշ երկրներում սպասում են հաստատմանը: Դրանք օգտագործվում են ներերակային ճնշումը նվազեցնելու համար, ապահովելով հեղուկի հեռացումը վիրափողակի միջոցով:
Ստենտների այլ օրինակներն են տասներկումատնյա աղիքի, ուղիղ աղիքի և ենթաստամոքսային գեղձի ստենտները, որոնց անունները մատնանշում են դրանց տեղադրման վայրը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիել Ռոուինը իր «Ստենտ. մարդը և խոսքը կանգնած պսակային մետաղական պրոթեզի հետևը» հոդվածում նկարագրում է ստենտ բառի ներկայիս ընդունելի ծագումը, որը բխում է ատամնաբույժի՝ Չարլզ Թոմաս Ստենտի անունից: Ստենտը հայտնի է ատամնաբուծության ոլորտում իր առաջընթացով: Չարլզ Թոմաս Ստենտը ծնվել է 1807 թվականի հոկտեմբերի 17-ին, անգլիական Բրայտոն քաղաքում: Նա Լոնդոնի ատամնաբույժ էր, և շատ հայտնի է գուտապերչի հիման վրա ստեղծված ատամնաբուժական կաղապարներով:

«Ստենտինգ» տերմինը իր բայական ձևով օգտագործվել է դարերի ընթացքում հագուստի ամրապնդման գործընթացը նկարագրելու համար (բառի տվյալ նշանակության օգտագործումը այլևս չի կիրառվում ըստ Oxford English Dictionary-ի) և ոմանք կարծում են, որ սա է «ստենտինգ» տերմինի ծագումը: Ըստ Merriam Webster-ի երրորդ միջազգային նոր բառարանի, ստենտ բայը զարգացել է Միջին Անգլերեն stenten բայից, որը extenten բայի կրճատ տարբերակն է և նշանակում է ձգվել, ինչը, իր հերթին, ծագել է լատիներեն extentus բառից: Ուրիշները վերագրել են «ստենտ» բառը պլաստիկ վիրաբույժ Յան Ֆ. Էսսերին, որը 1916 թվականին օգտագործեց ատամնաբուժ Չարլզ Ստենտի կողմից 1856 թվականին ստեղծված քիմիական միացությունը՝ ատամների հետքը ստանալու համար դեմքի ձևը կրկնելու նպատակով, դեմքի վերակառուցման ժամանակ:

Ամբողջական պատկերը նկարագրված է Journal of the History of Dentistry ամսագրում[3]: Ըստ հեղինակի, Ստենտի միացության կիրառումը դեմքի վերակառուցման գործընթացի հիման վրա սկսվեց ներմարմնային ստենտների օգտագործումը, որպեսզի անոթները անցանելի մնան:

1986 թվականին Լոզանում Ուլրիխ Զիգվարտ-ի կողմից բժշկական պրակտիկայում օգտագործվող առաջին ինքնընդլայնվող «ստենտները» ի սկզբանե կոչվում էին «Wallstents» `իր հեղինակի` Հանս Վոլստենի անունով[4][5]: Հուլիո Պալմազ և մյուսները ստեղծել են փուչիկով ընդլայնվող ստենտ, որն այժմ ունի լայն կիրառություն[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակային ստենտի առաջին օգտագործումը սովորաբար վերագրվում է Ժակ Պուելին և Ուլրիխ Զիգվարտին, երբ նրանք 1986 թվականին Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում ստենտավորեցին հիվանդին: Այն օգտագործվել է որպես հենարան, որը կանխում էր այդ անոթի փակումը և դրա միջոցով խուսափում պսակային զարկերակի ստենոզի վերականգնումից (ռեստենոզից): Ստենոզի վերագնգնունը այդպիսի իրավոճակ է որտեղ սպիացած հյուսվածքը աճում է ստենտի մեջ և խանգարում է անոթային հոսքին: Դրանից անմիջապես հետո, 1987 թվականին, Հիլիո Պալմազը (ով հայտնի է փուչիկ-ընդլայնվող ստենտի արտոնագրման համար) և Ռիչարդ Շատզը փոխպատվաստել են նմանատիպ ստենտ Գերմանիայում: Այս մետաղական ստենտների օգտագործումը օգնեց նվազեցնել պսակային վիրահատություններից հետո տեղի ունեցող ռեստենոզի դեպքերը՝ 30-40%-ից մինչև 20-30%:

Թեև բազմաթիվ բժիշկներ ստեղծել են ստենտներ, առաջին Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված ստենը ստեղծել ել Չեսարե Ջանթուրկոն և Գարի Ս. Ռոբինը:

Ռեստենոզի հետագա նվազեցման համար կիրառվել են դեղաթմիջոցներ արտազատող ստենտներ (DES), որոնք պատված են հակապրոլիֆերատիվ նյութերով: Կենդանիների ուսումնասիրությունները և հետագայում կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ արդյունքում ռեստենոզը նվազում է մոտավորապես 5%-ով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեդիտում Ստամոքսադիտում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Health, Center for Devices and Radiological. «Cerebral Spinal Fluid (CSF) Shunt Systems». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2017-09-25-ին.
  2. Vogel, T; Shindelman, L.; Nackman, G.; Graham, A. (2003). «Efficacious Use of Nitinol Stents in the Femoral and Popliteal Arteries». Journal of Vascular Surgery. 38 (6): 1178–1183. doi:10.1016/j.jvs.2003.09.011.
  3. Ring, Malvin (2001). «How a Dentist's Name Became a Synonym for a Life-saving Device: The Story of Dr. Charles Stent». Journal of the History of Dentistry. 49 (2): 77–80. PMID 11484317. Վերցված է 27 January 2015-ին.
  4. Rorsman, Birgitta. «His invention saves millions of lives | Chalmers». www.chalmers.se (ամերիկյան անգլերեն). Վերցված է 25 July 2017-ին.
  5. Céline Bilardo. «Hans Wallsten, inventor of the stent». Invivo Magazine. Վերցված է 28 September 2016-ին.
  6. Palmaz JC, Sibbitt RR, Reuter SR, Tio FO, Rice WJ (Jul 1985). «Expandable intraluminal graft: a preliminary study. Work in progress». Radiology. 156 (1): 73–77. doi:10.1148/radiology.156.1.3159043. PMID 3159043.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)