Մասնակից:Zhanna Barseghyan/Օվկիանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Zhanna Barseghyan/Օվկիանիա
Ավստրալիան և Օվկիանիան կիսագնդերի քարտեզի վրա
Ավստրալիան և Օվկիանիան աշխարհի քարտեզի վրա

Օվկիանիա, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան մասերում կղզիների և օղակակղզիների լայնածավալ կուտակման հավաքական անվանումն է[1][2]։ Օվկիանիայի սահմանները պայմանական են։ Արևմտյան սահմանն ընդունված է համարել Նոր Գվինեան, արևելյանը՝ Զատկի կղզին։ Որպես կանոն՝ Օվկիանիայի մեջ չեն մտցնում Ավստրալիան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզեխմբերը։ Աշխարհագրության բաժնում, երկրագիտության մեջ Օվկիանիան ուսումնասիրվում է որպես ինքնուրույն դիստեպլին՝ օվկիանիագիտություն։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի և Օվկիանիայի ֆիզիկական քարտեզ
Ավստրալիայի և Օվկիանիայի տարածաշրջանները
Ավստրալիայի և Օվկիանիայի ֆիզիկական քարտեզը

Օվկիանիան իրենից ներկայացնում է աշխարհում կղզիների խոշորագույն կուտակումը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան և կենտրոնական մասերում, հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային և հարավային կիսագնդի բարեխառն լայնությունների միջև[3]։ Երկրի ամբողջ ցամաքային տարածքի աշխարհամասերի բաժանման ժամանակ Օվկիանիան սովորաբար միացնում են Ավստրալիայի հետ` որպես մեկ ընդհանուր աշխարհամաս՝ Ավստրալիա և Օվկիանիա[3], չնայած երբեմն առանձնացնում են որպես ինքնուրույն աշխարհամաս[4]:

Աշխարհագրորեն Օվկիանիան բաժանվում է մի քանի տարածաշրջանների․ Միկրոնեզիա (հյուսիս֊արևմուտքում), Մելանեզիա (արևմուտքում) և Պոլինեզիա (արևելքում), երբեմն առանձնացնում են նաև Նոր Զելանդիան[4]։

Օվկիանիայի կղզիների ընդհանուր մակերեսը, որոնցից ամենախոշորը Նոր Գվինեան է, կազմում է 1,26 մլն կմ² (Ավստրալիայի հետ միասին 8,52 մլն կմ²), բնակչությունը մոտ 10,7 մլն մարդ (Ավստրալիայի հետ միասին 32,6 մլն մարդ)։ Առանց Ավստրալիայի` Օվկիանիան ամբողջ մակերեսով և բնակչության թվով համեմատելի է Աֆրիկայի Չադ պետության հետ։

Օվկիանիայի կղզիները ողողվում են Խաղաղ (Կորալյան ծով, Թասմանի ծով, Ֆիջի ծով, Կորալյան ծով, Սողոմոնյան ծով, Բիսմարկի ծով, Ֆիլիպինյան ծով) և Հնդկական օվկիանոսների (Արաֆուրյան ծով) ծովերով։

Օկիանիայի տարածքով է անցնում հասարակածը և ամսաթվի փոփոխման միջազգային գիծը։ Այն իրենից ներկայացնում է բեկյալ գիծ, որի մեծ մասն անցնում է 180 ° միջօրեականով։

Ծովային հոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ Օվկիանիայով, հասարակածին զուգահեռ անցնում են տաք հյուսիային սպասատային և հարավային պասատային հոսանքները և միջպասատային հակահոսանքը։ Օվկիանիայի հարավարևմտյան մասով անցնում է տաք հարավավստրալական հոսանքը։ Օվկիանիայի համար հատկանշական է սառը օվկիանոսային հոսանքների բացակայությունը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի Նոր Զելանդիայի հարավարևելյան մասին հարող գոտին), որով էլ առավելապես պայմանավորված է այդ տարածաշրջանի կլիման։

Անկախ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի երկրի անվանումը և դրոշը Տարածք(կմ²) Բնակչություն(2002 թվականի հուլիսի 1–ի տվյալներով) Բնակչության խտություն (մարդ/կմ²) Մայրաքաղաք Դրամական միավոր
Ավստրալիա Ավստրալիա[5] 7 692 024 21 050 000 2,5 Կանբերրա Ավստրալական դոլլար (AUD)
Վանուատու Վանուատու 12 190 196 178 16,1 Պորտ Վիլա վատու (VUV)
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա[6] 462 840 5 172 033 ե Պորտ Մորսբի կինա (PGK)
Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնյան կղզիներ 28 450 494 786 17,4 Հոնիարա Սողոմոնյան կղզիների դոլլար (SBD)
Ֆիջի Ֆիջի 18 274 856 346 46,9 Սուվա ֆիջիական դոլլար (FJD)
Կիրիբատի Կիրիբատի[7] 811 96 335 118,8 Հարավային Տարավա[8] ավստրալական դոլլար (AUD)
Նաուրու Նաուրու 21 12 329 587,1 չկա[9] ավստրալական դոլլար (AUD)
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[10] 268 680 4 108 037 14,5 Վելինգտոն նորզելանդական դոլլար (NZD)
Սամոա Սամոա[11] 2 935 178 631 60,7 Ապիա Սամոանյան տալա (WST)
Տոնգա Տոնգա 748 106 137 141,9 Նուկուալոֆա պաանգա (TOP)
Տուվալու Թուվալու 26 11 146 428,7 Ֆունաֆուտի ավստրալական դոլար (AUD)

Կախյալ և հսկողության ներքո գտնվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի անվանում, երկրներ

և երկրի դրոշ[12]

Մակերես (կմ²) Բնակչություն (հուլիսի 1 2002) [Բնակչության խտություն (մարդ/կմ²) Վարչական կենտրոն Դրամական միավոր
Ավստրալիա[5]
Ավստրալիա Աշմոր և Կարտյե կղզիներ (Ավստրալիա) 5 անբնակ
Ավստրալիա Մարջանների ծովի կղզիների տարածք (Ավստրալիա) 7 անբնակ
Նորֆոլք կղզի Նորֆոլք կղզի (Ավստրալիա) 35 1 866 53,3 Քինգսթոն ավստրալական դոլլար (AUD)
Մելանեզիա[13]
Ինդոնեզիա Արևմտյան Նոր Գվինեա[14] (Ինդոնեզիա) 424 500 2 646 489 6 Ջայապուրա, Մանոկվարի ինդոնեզական ռուփի (IDR)
Նոր Կալեդոնիա (Ֆրանսիա) 18 575 207 858 10,9 Նումեա ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
Միկրոնեզիա
Գուամ (ԱՄՆ) 541 160 796 292,9 Հագատնա ԱՄՆ դոլլար (USD)
Մարշալյան կղզիներ 181 73 630 406,8 Մաջուրո ԱՄՆ դոլլար (USD)
Պալաու 458 19 409 42,4 Նգերուլմուդ[15] ԱՄՆ դոլլար (USD)
Հյուսիսային Մարիանյան կղզիներ (ԱՄՆ) 463,63 77 311 162,1 Սայպան ԱՄՆ դոլլար (USD)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուեյք (ԱՄՆ)[16] 7,4 [17]
Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիայի ֆեդերատիվ Նահանգներ 702 135 869 193,5 Պալիկիր ԱՄՆ դոլլար (USD)
Պոլինեզիա
Ամերիկյան Սամոա[18] (ԱՄՆ) 199 68 688 345,2 Պագո֊Պագո, Ֆագատոգո[19] ԱՄՆ դոլլար (USD)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեյքերի կղզի (ԱՄՆ) 1,24 անբնակ
Հավայի (ԱՄՆ) 28 311 1 211 537 72,83 Հոնոլուլու ԱՄՆ դոլլար(USD)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարվիս (կղզի) (ԱՄՆ) 4,45 անբնակ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնստոն (օղակակղզի) (ԱՄՆ) 2,52 [20]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քինգմեն խութ (ԱՄՆ) 0,01 անբնակ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միդուեյ (կղզի) (ԱՄՆ) 6,23 [21]
Նիուե Նյուեյ (Նոր Զելանդիա) 261,46 2 134 8,2 Ալոֆի նորզելանդական դոլլար (NZD)
Կուկի կղզիներ (Նոր Զելանդիա) 236,7 20 811 86,7 Ավարուա նորզելանդական դոլլար (NZD)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալմիրա (օղակակղզի) (ԱՄՆ) 6,56 [22]
Չիլի Զատկի կղզի (նահանգ) (Չիլի) 163,6 3791 23,1 Հանգա Ռոա չիլիական պեսո (CLP)
Փիթքերն կղզիներ Փիթքերն կղզիներ (Մեծ Բրիտանիա) 47 67 1,4 Ադամսթաուն նորզելանդական դոլլար (NZD)
Տոկելաու Տոկելաու (Նոր Զելանդիա) 10 1 431 143,1 [23] նորզելանդական դոլլար (NZD)
Ուոլիս և Ֆուտունա Ուոլիս և Ֆուտունա (Ֆրանսիա) 274 15 585 56,9 Մատա֊Ուտու ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիա) 4 167 257 847 61,9 Պապեետե ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հաուլենդ կղզի (ԱՄՆ) 1,62 անբնակ

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայա լեռը Արևմտյան Նոր Գվինեայում(Ինդոնեզիա)՝Օվկիանիայի ամենաբարձր կետը

Երկրաբանության տեսանկյունից Օվկիանիան մայրցամաք չէ․ միայն Ավստրալիան, Նոր Կալեդոնիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան և Թասմանիան ունեն մայրցամաքային ծագում, որոնք ձևավորվել են Հարավային կիսագնդի Գոնդվանա ենթադրյալ մայրցամաքի տեղում։ Նախկինում այս կղզիները իրենցից ներկայացնում էին մեկ ընդհանուր ցամաք, սակայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով մակերեսի զգալի մասը մնացել է ջրի տակ։ Այս կղզիների ռելիեֆը լեռնային է և խիստ կտրտված։ Օրինակ՝ Օվկիանիայի ամենաբարձր լեռները, այդ թվում՝ Ջայա լեռը (5029 մ), գտնվում են Նոր Գվինեա կղզում։

Օվկիանիայի կղզիների մեծամասնությունն ունի հրաբխային ծագում․ դրանց մի մասն իրենցից ներկայացնում են ստորջրյա խոշոր հրաբուխների գագաթներ, որոշները մինչ այսօր ցուցաբերում են բարձր հրաբխային ակտիվություն (օրինակ՝ Հավայան կղզիները

Կղզիների մի մասն էլ ունի կորալային ծագում՝ հանդիսանալով օղակակղզիներ, որոնք առաջացել են կորալային կառույցների ձևավորման արդյունքում՝ ջրի տակ անցած հրաբուխների շուրջը (օրինակ՝ Գիլբերտի կղզիները, Տուամոթուն)։ Այս կղզիների տարբերիչ արանձնահատկությունը հանդիսանում են խոշոր լագունաները՝ ծովալճակները, որոնք շրջապատված են բազմաթիվ կղզյակներով, դրանց միջին բարձրությունը չի անցնում երեք մետրից։ Օվկիանիայում է գտնվում աշխարհում խոշորագույն ծովալճակով օղակակղզին՝ Կվաջալեյնը Մարշալյան կղզեխմբում[24]։ Չնայած նրան, որ ցամաքի մակերեսը կազմում է ընդամենը 16,32 կմ², ծովալճակի մակերեսը կազմում է 2174 կմ²[25]։ Մակերևույթով խոշորագույն օղակակղզի է հանդիսանում Սուրբծննդյան կղզին՝ Լայն կղզեխմբում՝ 322 կմ²[26]։ Սակայն աթոլների շարքում հանդիպում են և առանձնահատուկ տեսակի՝ բարձր կամ բարձրացված օղակակղզիներ, որոնք իրենցից ներկայացնում են կրաքարային հարթություններ՝ օվկիանոսի մակարդակից մինչև 50—60 մ բարձրությամբ։ Այս տիպի կղզիներում ծովալճակները բացակայում են կամ էլ երևում են դրանց նախկին գոյության հետքերը։ Այդպիսի կղզիների օրինակներ կարող են ծառայել Նաուրուն, Նյուեյը, Բանաբան։

Խաղաղ օվկիանոսի հատակի ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը Օվկիանիայի տարածաշրջանում ունեն բարդ կառուցվածք։ Ալյասկա թերակղզուց (որը հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի մաս) մինչև Նոր Զելանդիա տեղակայված են եզրային ծովերի մեծ թվով գոգավորություններ, խորջրյա օվկիանոսային իջվածքներ (Տոնգա, Կերմադեկ, Բուգենվիլի), որոնք ձևավորում են հրաբխային ակտիվությամբ, սեյսմիկությամբ և ռելիեֆի հակադրություններով բնորոշվող գեոսինկինալային գոտի[27]։

Օվկիանիայի կղզիների մեծ մասում օգտակար հանածոները բացակայում են, միայն ամենախոշորներում արդյունահանվում են նիկել (Նոր Կալեդոնիա), նավթ և գազ (Նոր Գվինեա կղզի, Նոր Զելանդիա), պղինձ (Բուգենվիլ կղզին Պապուա Նոր Գվինեայում ), ոսկի (Նոր Գվինեա, Ֆիջի), ֆոսֆորիտներ (կղզիների մեծամասնությունում հանքավայրերն համարյա սպառվել են, օրինակ՝ Նաուրուում, Բանաբա, Մակատեա կղզիներում)։ Նախկինում տարածաշրջանի կղզիների մեծ մասում տարվում էր գուանոյի (ծովային թռչունների թռչնաղբ) ակտիվ վերամշակում, որն օգտագործվում է որպես ազոտական և ֆոսֆորական պարարտանյութ։ Օվկիանոսի հատակից, մի շարք երկրների տնտեսական գոտում գտնվում են երկաթ-մանգանային կազմով հանքավայրերի խոշոր կուտակումներ, ինչպես նաև կոբալտ, սակայն ներկա պահին տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով որևէ աշխատանքներ արդյունահանման ուղղությամբ չեն իրականացվում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվաջալեյն օղակակղզու արբանյակային լուսանկարը
Կարոլայն օղակակղզու առափնյա մասը (Լայն կղզի, Կիրիբաթի)

Օվկիանիան ընկած է մի քանի կլիմայական գոտիներում․ հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային, բարեխառն։ Կղզիների մեծ մասում տիրապետում է արևադարձային կլիման։ Մերձհասարակածային կլիման տիրապետող է Ավստրալիային և Ասիային մոտ գտնվող կղզիներում, ինչպես նաև 180 ° միջօրեականից դեպի արևելք ընկած հասարակածային գոտում, հասարակածայինը՝ 180° միջօրեականից դեպի արևմուտք, մերձարևադարձային գոտին՝ արևադարձից հյուսիս և հարավ, և բարեխառն գոտին՝ Հարավային Նոր Զելանդիա կղզու մեծ մասում[3]։

Օվկիանիայի կլիման գերազանցապես պայմանավորված է պասսատներով, այդ պատճառով դրանց մեծ մասում թափվում են առատ տեղումներ։ Տարեկան տղումների միջին քանակը տատանվում է 1 500-ից մինչև 4 000 մմ, չնայած որոշ կղզիներում ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով կլիման կարող է լինել ավելի չոր կամ ավելի խոնավ։ Օվկիանիայում է տեղակայված երկրագնդի վրա ամենախոնավ վայրերից մեկը [28]: Կաուաի կղզու Վաիալեալե լեռան արևելյան լանջերին օրական թափվում են մինչև 11 430 մմ տեղումներ (բացարձակ առավելագույնի հասել է 1982 թվականին, երբ թափվել են 16 916 մմ տեղումներ[29])։ Արևադարձերին մոտ միջին ջերմաստիճանը կազմում է մինչև 23 °C, հասարակածի մոտ՝ - 27 °C՝ ամենատաք և ամենացուրտ ամիսների միջև աննշան տարբերությամբ։

Օվկիանիայի կղզիների կլիմայի ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեն այնպիսի անոմալիաներ, ինչպիսիք են Էլ–Նինիո և Լա–Նինյա հոսանքները։ Էլ–Նինիոյի ժամանակ միջարևադարձային ճնշման մարզը շարժվում է հյուսիս՝ դեպի հասարակած, Լա–Նինյայի ժամանակ՝ հասարակածից դեպի արևելք։ Վերջինիս դեպքում կղզիների վրա դիտվում է ուժեղ երաշտ, իսկ առաջինի դեպքում՝ առատ տեղումներ։

Օվկիանիայի կղզիների մեծ մասը ենթարկվում է բնական կատակլիզների աղետալի ազդեցությանը․ հրաբուխների ժայթքումներ, (Հավայան կղզիներ, Նոր Հիբրիդներ), երկրաշարժեր, ցունամիներ, ցիկլոններ, որոնք ուղեկցվում են պտտահողմերով և ուժեղ անձրևներով, երաշտներ։ Դրանցից շատերը բերում են նշանակալի մարդկային և նյութական կորուստների։ Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեայում 1999 թվականի հուլիսին ցունամիի արդյունքում զոհվեց 2 200 մարդ[30].

Հարավային Նոր Զելանդիա կղզում և Նոր Գվինեա կղզու բարձր լեռներում կան սառցադաշտեր, սակայն գլոբալ տաքացման արդյունքում տեղի է ունենում դրանց մակերեսի անընդհատ նվազում[30]։

Հողեր և ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետակներ Էֆատե կղզում (Վանուատու)

Տարբեր կլիմայական պայմանների պատճառով Օվկիանիայի հողերը շատ բազմազան են։ Օղակակղզիների հողերը բարձր ալկալիական են, կորալային ծագման, ամբողջովին աղքատ։ Սովորաբար դրանք ծակոտկեն են, որի պատճառով շատ վատ են պահում խոնավությունը, ինչպես նաև պարունակում են շատ քիչ քանակությամբ օրգանական և հանքային նյութեր, բացառությամբ կալցիումի, նատրիումի և մագնեզիումի։ Հրաբխային ծագման կղզիները, որպես կանոն, ունեն հրաբխային ծագում և առանձնանում են բարձր բերրիությամբ։ Խոշոր լեռնային կղզիներում հանդիպում են կարմրադեղնավուն, լեռնային լատերիտային, լեռնամարգագետնային, դեղնագորշ հողերը, դեղնահողերը, կարմրահողերը[3]։

Խոշոր գետեր կան միայն Հարավային և Հուսիսային Նոր Զելանդիական կղզիներում, ինչպես նաև Նոր Գվինեա կղզում, որտեղ տեղակայված են Օվկիանիայի խոշոր գետերը, Սեպիկը (1 126 կմ) և Ֆլայը (1 050 կմ)։ Նոր Զելանդիայի խոշորագույն գետը Ուաիկատոն է (425 կմ)։ Գետերի սնումը բացառապես անձրևային է, չնայած, որ Նոր Զելանդիայի և Նոր Գվինեայի գետերը սնվում են նաև հալվող սառցադաշտերի և ձյան ջրերից։ Օղակակղզիներում գետերը իսպառ բացակայում են հողերի բարձր ծակոտկենության պատճառով։ Դրա փոխարեն անձրևաջրերը ներծծվելով հողի մեջ, ձևավորում են սորգետնյա ջրի ավազաններ, որոնց կարելի է հասնել հորեր փորելով։Ավելի խոշոր կղզիներում (որպես կանոն հրաբխային ծագման) հանդիպում են ջրի ոչ մեծ հոսանքեր, որոնք հոսում են դեպի օվկիանոս։

Ոչ մեծ քանակությամբ լճեր, այդ թվում նաև տաք, գտնվում են Նոր Զելանդիայում, որտեղ կան նաև գեյզերներ։ Օվկիանիայի մյուս կղզիներում լճերը շատ հազվադեպ են պատահում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվին՝ Նոր Զելանդիայի խորհրդանիշը

Օվկիանիան մտնում է պալեոարևադարձային բուսական մարզի մեջ, դրա հետ մեկտեղ առանձնացվում է երեք ենթամարզ․ մելանեզա–միկրոնեզական, հավայան և նորզելանդական[3]։Օվկիանիայում առավել լայն տարածում գտած բուսատեսակներից առանձնանում են կոկոսյան արմավենին և հացի ծառը, որոնք կարևոր դեր են խաղում տեղաբնիկների կյանքում․ պտուղներն օգտագործում են սննդի մեջ, բնափայտը հանդիսանում է ջերմության աղբյուր, շինանյութ, կոկոսյան արմավենու պտղի յուղոտ էնդոսպերմից արտադրում են կոպրա, որը հանդիսանում է այդ տարածաշրջանի երկրների արտահանման հիմնական արտադրանքը։ Տարածաշրջանում շատ տարածված են մեծ թվով էպիֆիտները (պտերները, խոլորձները)։ Առավել մեծ թվով էնդեմիկներ (ինչպես բուսական այնպես էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ) գրանցված են Նոր Զելանդիայում և Հավայան կղզիներում, դրա հետ մեկտեղ արևմուտքից արևելք տեղի է ունենեւմ տեսակային կազմի, ցեղերի և ընտանիքների նվազում[3]։

Օվկիանիայի կենդանական աշխարհը մտնում է Պոլինեզական ֆաունիստական մարզի մեջ։ Նոր Զելանդիայի կենդանական աշխարհն առանձնացվում է որպես ինքնուրույն մարզ, Նոր Գվինեան մտնում է Ավստրալական մարզի Պապուասյան ենթամարզի մեջ[3]։ Առավել մեծ բազմազանությամբ առանձնանում են Նոր Զելանդիան և Նոր Գվինեան։ Օվկիանիայի փոքր կղզիներում, առաջին հերթին օղակակղզիներում, կաթնասուններ համարյա չեն հանդիպում, դրանց մեծ մասում բնակվում է միայն փոքր առնետը։ Դրա հետ մեկտեղ շատ հարուստ է տեղական թռչնաշխարհը։ Օղակակղզիների մեծ մասում տեղակայված են թռչնաշուկաներ, որտեղ բնադրում են ծովային թռչուններըը։ Նոր Զելանդիայի կենդանական աշխարհի առավել հայտնի ներկայացուցիչը հանդիսանում է կիվի թռչունը, որը դարձել է երկրի խորհրդանիշը։ Երկրի մյուս էնդեմիկներն են կեան (լատին․՝ Nestor notabilis, կամ նեստոր), կակապոն (լատին․՝ Strigops habroptilus կամ բվանման թութակ), տակախեն (լատին․՝ Notoronis hochstelteri, կամ անթև սուլթանկա)։ Օվկիանիայի բոլոր կղզիներում բնակվում են մեծ քանակությամբ մողեսներ, օձեր և միջատներ։


Կղզիների Եվրոպական գաղութացման ընթացքում դրանց մեծ մասում տարածվել են այլ մայրցամաքներից բերված բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որը բացասական ազդեցություն է ունեցել տեղի բուսական և կենդանական աշխարհի վրա։

Տարածաշրջանում առանձնացված են մեծ քանակությամբ պահպանվող տարածքներ, որոնցից շատերը զբաղեցնում են նշանակալի մակերեսներ։ Օրինակ, Ֆենիքս կղզին Կիրիբաթի Հանրապետությունում 2008 թվականի հունվարի 28–ից հանդիսանում է աշխարհում խոշորագույն ծովային արգելոցը (մակերեսը կազմում է 410 500 կմ²)[31].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչգաղութային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Գվինեա կղզին և Մելանիզիային մոտիկ կղզիները ենթադրվում է, որ բնակեցվել են Հարավարևելյան Ասիայի բնիկներով, որոնք այստեղ են հասել կանոյեներով՝ մոտավորապես 30—50 հազար տարի առաջ[32]։ Մոտավորապես 2—4 հազար տարի առաջ բնակեցվել է Միկրոնեզիայի և Պոլինեզիայի մեծ մասը։ Կղզիների բնակեցումը ավարտվել է մեր թվարկության 1200 թվականին[32]. XVI դարի սկզբին Օվկիանիայի ժողովուրդները ապրում էին նախնադարյան համայնական կարգերի ժամանակաշրջանը [3]։ Ակտիվ զարգանում էին արհեստները, գյուղատնտեսությունը, ծովագնացությունը։


Ռուս ծովագնացներն Օվկիանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս հետազոտողների անունները Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասի քարտեզում[33].
Ն․ Ն․ Միկլուխո–Մակլայի նամակը Խաղաղ օվկիանոսում նավերի ջոկատի հրամանատարին քարածխի կուտակման համար կղզիների վրա տարածքներ ձեռք բերելու առաջարկի մասին, 30 մարտի 1873 թիվ։

Վ․ Բերինգի կողմից 1741 թվականին Ամերիկայի հյուսիս–արևմտյան ափերի հայտնաբերումից հետ ռուս վաճառականների ընկերությունների կողմից՝ սիբիրյան ադմինիստրացիայի աջակցությամբ մինչև XVIII դարի վերջը կազմակերպվել են մոտավորապես 90 արշավախմբեր դեպի Խաղաղ օվկիանոս։ Պետության կողմից հավանության էր արժանացել Ռուս–Ամերիկյան ընկերությունը (1799—1867 թթ.), որը զբաղվում էր ադմինիստրատիվ և առևտրային հարցերով Ալյասկայում և Խաղաղ օվկիանոսում։ 1804 թվականի մայիսին Հավայան կղզիներին են մոտեցել երկու նավ՝ «Նադեժդա» և «Նեվա»։ Դրանք առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող ռուսական արշավախմբի նավերն էին[34]։ Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասի կենտրոնում կան ռուսնական անուններով կղզիներ և օղակակզիներ՝ Սուվորովի, Կուտուզովի, Լիսյանսկու, Բելինսհաուզենի, Բարկլայ դը Տոլիի, Կրուզեյնշտեյնի։ Բոլոր կայացած ճանապարհորդությունների ևս մեկ հատկանշական կողմը ռուսների և Խաղաղօվկիանոսյան ժողովուրդների բարեկամական հարաբերություններն էին։

Նիկոլայ Նիկոլայեվիչ Միկլուխո–Մակլայի քարտեզը
Նամակ արտաքին գործերի նախարարությունից Գլխավոր ծովային շտաբ Ն․ Ն․ Միկլուխո Մակլայի Խաղաղ Օվկիանոսում ձեռք բերված տարածքների վերաբերյալ զեկույցի առիթով․ «…համարել այս գործը վերջնականապես փակված։ Մերժել Միկլուխո–Մակլային», դեկտեմբեր 1886 թիվ.

Նոր Գվինեայի տարածաշրջանում հաստատված և այն ուսումնասիրած առաջին եվրոպացու իրավունքով Ն․ Ն․ Միկլուխո Մակլայը բազմիցս առաջարկություններ է ներկայացրել զբաղեցնել կամ Ռուսաստանի հովանավորության տակ վերցնել Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիներ։ Ռուս գիտնականը ուղարկել է բազմաթիվ նամակներ Ծովային նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, անձամբ կայսր Ալեքսանդր III–ին։

Գաղութային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկի նավերը և տեղացիների նավակները Թաիթի կզղու Մատավի ծովախորշում (Ֆրանսիական Պոլինեզիա), Նկարիչ Ուիլյամ Խոջես, 1776

XVI –XVIII դարերն ընկած ժամանակաշրջանում շարունակվում էր Օվկիանիայի ուսումնասիրումը եվրոպացիների կողմից, որոնք սկսել էին աստիճանաբար վերաբնակվել կղզիներում։ Սակայն եվրոպական գաղութացման գործընթացն անցունում էր շատ դանդաղ, քանի որ տարածաշրջանն օտարների մոտ առանձնահատուկ ուշադրության չէր արժանանում բնական հարստությունների բացակայության պատճառով, և բացասաբար էր ազդում տեղի բնակչության վրա։ Այստեղ էին բերվել բազմաթիվ հիվանդություններ, որոնք երբեք չեն եղել Օվկիանիայում, իսկ դա բերել էր համաճարակների տարածման, որի արդյունքում մահացել էր բնիկների զգալի մասը։ Միաժամանակ սկսվել էր բնիկների շրջանում քրիստոնեության տարածումը, նրանք երկրպագում էին բազմաթիվ աստվածությունների և հոգիների։

XVIII—XIX դարերում տեղի ունեցավ Օվկիանիայի կղզիների բաժանումը գաղութատեր պետությունների միջև, առաջին հերթին Բրիտանական կայսրության, Իսպանիայի և Ֆրանսիայի (հետագայում նրանց միացան ԱՄՆ–ը և Գերմանական կայսրությունը)։ Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց եվրոպացիների մոտ կղզիների վրա տնկատափերի ստեղծելու հնարավորությունը (կոկոսյան արմավենու՝ կոպրայի արտադրության համար, շաքարի ճակնդեղի), ինչպես նաև ստրկավաճառությունը (այսպես կոչված «սևերի որսը», որն առաջին հերթին կղզեբնակների հավաքագրում էր պլանտացիաներիում աշխատելու համար)։


1907 թվականին Նոր Զելանդիան դարձավ Բրիտանական դոմինիոն, սակայն պաշտոնապես այն ամբողջովին անկախ պետություն դարձավ միայն 1947 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսեցին ձևավորվել առաջին քաղաքական կազմակերպությունները («Մաու»–ն Արևմտյան Սամոայում, «Ֆիջիի երիտասարդություն»–ը Ֆիջիում), որոնք պայքարում էին գաղութների անկախության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օվկիանիան ռազմական գործողությունների թատերաբեմերից մեկն էր, որտեղ տեղի ունեցան բազմաթիվ ճակատամարտեր (հիմնականում ճապոնացիների և ամերիկացիների միջև)։


Պատերազմից հետո տարածաշրջանում տենտեսական որոշակի բարելավումեր իրականացվեցին, սական գաղութների մեծ մասում այն կրեց միակողմանի բնույթ (տնկատափային տնտեսության գերակշռություն և արդյունաբերության լրիվ բացակայություն)։ 1960-ական թվականներին սկսվեց ապագաղութացման գործընթացը՝ 1962 թվականին անկախություն ստացան Արևմտյան Սամոան, 1963 թվականին՝ Արևմտյան Իրիանը, 1968 թվականին՝ Նաուրուն։ Արդյունքում գաղութների մեծ մասը դարձան անկախ։

Հետգաղութային ժամանամաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախություն ստանալուց հետո Օվկիանիայի երկրների մեծ մասը չկարողացան ձերբազատվել լուրջ տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրներից, որոնց լուծումներն իրականացվում են միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ (այդ թվում ՄԱԿ–ի) և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։ Չնայած ապագաղութացման գործընթացին XX դարում, որոշ կղզիներ մինչև այժմ այս կամ այն չափով մնում են կախյալ՝ Նոր Կալեդոնիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Ուոլլիս և Ֆուտունան Ֆրանսիայից, Փիտքերն կզղիները Մեծ Բրիտանիայից, Կուկի կղզիները, Նյուեյը, Տոկելաուն Նոր Զելանդիայից, բազմաթիվ այլ կղզիներ՝ ԱՄՆ–ից։



Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի՝ մաորի ցեղի ներկայացուցչուհու դիմանկար
Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի՝ մաորի ցեղի ներկայացուցչուհու դիմանկար

Օվկիանիայի բնիկները հանդիսանում են պոլինեզիացիները, միկրոնեզացիները, մելանեզացիները և պապուասները։


Պոլինեզացիները, որոնք ապրում են Պոլինեզիայի կղզիներում, ունեն խառը ռասսային տիպ, որոնք համատեղում են ավստրոլոիդ և մոնղոլոիդ ռասսաներին բնորոշ գծեր[35]։ Պոլինեզիայի առավել խոշոր ժողովուրդներն են հավայացիները, սամոացիները, թաիթցիները, տոնգացիները, մարկիզցիները, Զատկի կղզու բնակիչները։ Նրանց մայրենի լեզուները պատկանում են Ավստրական լեզվաընտանիքի Պոլինեզական լեզվախմբին՝ հավայերեն, սամոաերեն, թաիթերեն, տոնգաերեն, մաորի, մարկիզերեն և ուրիշներ։ Պոլինեզական լեզուների բնորոշ գիծը հնչյունների՝ հատկապես ձայնավորների քիչ քանակությունն է, բաղաձայնների առատությունը։


Միկրոնեզացիները բնակվում են Միկրոնեզիայի երկրներում։ Առավել խոշոր ժողովուրդներն են կարոլինցիները, կիրիբաթցիները, մարշալցիները, նաուրցիները, չամորոները։ Նրանց մայրենի լեզուները պատկանում են ավստրալական լեզվաընտանիքի միկրոնեզական խմբին․ կիրիբաթի, կարոլինյան, կուսայի, մարշալյան, նաուրյան։ Պալաու և չամորո լեզուները պատկանում են հյուսիս–մալայան–պոլինեզիակ խմբին, իսկ յապերի լեզուն առանձին ճյուղ է կազմում Օվկիանիայի լեզուների կազմում, որտեղ մտնում են նաև միկրոնեզական լեզուները։


Մելանեզիացիներն ապրում են Մելանեզիայի երկրներում։ Պատկանում են ավստրոլոիդ ռասսայական տիպին՝ առավել արտահայտված մոնղոլոիդներին բնորոշ գծերով։ Մելանեզիացիները խոսում են մելանեզիական լեզուներով, սակայն նրանց լեզուները ի տարբերություն միկրոնեզիացիների և պոլինեզիացիների լեզուների չեն կազմում առանձին գենետիկ խմբեր, նրանց լեզվական տարբերությունները շատ մեծ են, այնպես որ հարևան գյուղերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց։

Պապուասներն ապրում են Նոր Գվինեայում և Ինդոնեզիայի որոշ շրջաններում։ Մարդաբանական տիպով նրանք մոտիկ են մելանեզիացիներին, բայց նրանցից տարբերվում են լեզվով։ Ոչ բոլոր պապուասական լեզուներն են իրար հետ կապված։ Պապուա Նոր Գվինեայի պետական լեզուն հանդիսանում է կրեոլական տոկ–պիսի լեզուն, որը հիմնված է անգլերենի վրա։ Տարբեր տվյալներով հաշվվում են 300–800 պապուասական ժողովուրդներ և լեզուներ։Դրան զուգահեռ լեզուների և բարբառների միջև կան տարբերությունների սահմանման դժվարություններ։


Օվկիանիայի շատ լեզուներ գտնվում են անհետացման եզրին։ Առօրյա կյանքում դրանց առավել շատ են դուրս մղում անգլերեն և ֆրանսերեն լեզուները։

Օվկիանիայի կղզիներում բնիկների տեղաբաշխվածությունը տարբեր է։ Եթե, օրինակ, Հավայան կղզիներում նրանց բաժինը շատ ցածր է, ապա Նոր Զելանդիայում մաորիները կազմում են երկրի բնակչության 15 %։ Պոլինեզացիների բաժինը Միկրոնեզիայում գտնվող Հյուսիսային Մարիանյան կղզիներում կազմում է բնակչության մոտ 21,3 %։ Պապուա–Նոր Գվինեայում բնակչության մեծամասնությունը կազմում են բազմաթիվ պապուասական ժողովուրդներ, չնայած մեծ է նաև տարածաշրջանի մնացած կղզիներից եկվորների թիվը։

Նոր Զելանդիայում և Հավայան կղզիներում բնակչության մեծանասնությունը եվրոպացիներն են, որոնց բաժինը մեծ է նաև Նոր Կալեդոնիայում (34 %) և Ֆրանսիական Պոլինեզիայում (12 %)։ Ֆիջիի կղզիներում բնակչության 38,2 %–ը ներկայացված են հինդ–ֆիջիցիներով՝ հնդիկ պայմանագրային աշխատողների սերունդներով, որոնք կղզիներ են բերվել բրիտանացիների կողմից XIX դարում։

Վերջին ժամանակներում Օվկիանիայի կղզիներում մեծանում է Ասիայից ներգաղթյալների թիվը (առավելապես չինացիների և ֆիլիպինցիների)։ Օրինակ, Հյուսիսային Մարիանյան կղզիներում ֆիլիպինցիների բաժինը կազմում է 26,2 %, իսկ չինացիներինը՝ 22,1 %։


Օվկիանիայի կղզիների բնակիչները հիմնականում դավանում են քրիստոնեության բողոքական կամ կաթոլիկ ուղղությունները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանիայի տնտեսությունը։ Ներդրումները և տնտեսական համագործակցությունը[33]

Օվկիանիայի երկրների մեծ մասն ունեն յուրահատուկ տնտեսություն, որը կապված է մի քանի պատճառների հետ՝ բնական հարստությունների սահմանափակությամբ, ապրանքների ձեռքբերման համաշխարհային շուկաներից հեռու լինելով, բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասով։ Շատ պետություններ կախված են այլ երկրների ֆինանսական օգնությունից։

Օվկիանիայի երկրների մեծ մասի տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը (կոպրայի և արմավենու յուղի արտադրությունը) և ձկնորսությունը։ Առավել կարևոր գյուղատնտեսական մշակաբույսերից առանձնացվում են կոկոսյան արմավենին, բանանը, հացի ծառը։ Ունենալով հսկայական տնտեսական գոտիներ և չունենալով խոշոր ձկնորսական նավատորմ, Օվկիանիայի երկրների կառավարությունները տալիս են ձկան որսի իրավունքի արտոնագրեր այլ պետությունների նավերին (հիմնականում Ճապոնիայի, Թայվանի, ԱՄՆ–ի), ինչը նշանակալիորեն համալրում է պետական բյուջեն։ Լեռնահանքային արդյունաբերությունը առավել զարգացած է Պապուա–Նոր Գվինեայում, Նաուրույում, Նոր Կալեդոնիայում, Նոր Զելանդիայում։


Բնակչության զգալի մասը զբաղված է պետական սեկտորում։ Վերջին ժամանակներում միջոցառումներ են իրականացվում տնտեսության զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով։

«Ռազմավարական կառավարումը Ասիական–Խաղաղօվկիանոսյանտարածաշրջանի օրկնակով» գրքից[33]

Օվկիանիայի կղզային պետությունների տնտեսություններն ունեն իրենց առանձնահատկությունները։ Կղզիների օգտակար հանածոները դեռևս քիչ են ուսումնասիրված։ Առաջին տեղում են գտնվում տարբեր ռեսուրսների արդյունահանումը (այդ թվում նաև՝ մարգարիտի), գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, տուրիզմը (օրինակ, դայվինգը Պալաույում), ազգային արվեստի պարագաների և կահույքի պատրաստումը։ Ֆիջի կղզիներում հայտնաբերվել են նավթ և ոսկի։ Ֆոսֆատների արդյունահանումը, հանքային և այլ պարարտանյութերի արտադրությունն իրականացվում է Նաուրույում։ Պապուա Նոր Գվինեան հարուստ է ոսկով, պղնձով, նավթով, արժեքավոր փայտանյութով, իրականացվում է թունաձկան որս, զարգացած է գյուղատնտեսությունը։ Նիկել, մանգան և քրոմ արդյունահանում են Նոր Կալեդոնիա կղզում։

Արագ զարգանում է ծովային, օվկիանոսային և օդային տրանսպորտը։ Տարածքի դժվար հասանելիությամբ է բացատրվում մեծ թվով օդանավակայանների առկայությունը։ Օվկիանիայի ավիաուղիները սպասարկում են ընկերություններ, որոնք գտնվում են գործընկերային հարաբերությունների մեջ հոլանդական KLM–ի և ամերիկյան Northwest Airlines–ի հետ՝ դա Pacific Island Aviation[en]–նն է (Գուամ) և Hawaiian Airlines (Northwest Airlines Service Partner)–ը։ Ուղևորափոխադրումների զգալի աճ է տեղի ունենում, երբ ծովային ճամփորդական ընկերությունները օվկիանոսային նավերով բացում են իրենց զբոսաշրջային սեզոնը։ Տարածաշրջանի օդանավերի շարքում կան նաև թեթև ուղղաթիռներ և ջրային ինքնաթիռներ, որոնք օպերատորներն օգտագործում են զբոսաշրջային նպատակներով։ Օրինակ, Նոր Զելանդիայում Great Barrier Airlines[en] ընկերությունը նման չվերթներ դեպի կղզիներ իրականացնում է Օկլենդ կղզուց։ Իրականացվում են թռիչներ նաև օդապարիկներով։ Առավել հանրահայտ են Ավստրալիայից դեպի Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներ, Ֆիջիի կղզիներ և Վանուատու իրականացվող չվերթները։ Տեղական չվերթների տոմսերի արժեքը մեծ չէ, գները բավականին բարձր են երկար երթուղիների դեպքում։

Տրանսպորտի զարգացման հետ մեկտեղ բարելավվում է նաև սպասարկման ոլորտը, ավելանում է աշխատատեղերի քանակը։ Կղզիներում կառուցված է աշխարհում լավագույն հյուրանոցային ցանցերը՝ Ritz Carlton, Marriott, Four Seasons Hotels and Resorts, Sheraton, Shangri-La, Sofitel[en]։ Կոկոսյան կղզիներից խոշորագույի՝ Արևմտյանի վրա է գտնվում այն օդանավակայանը, որը հանդիսանում է կարևոր կապող օղակ Ավստրալիա–Հարավաֆրիկյան Հանրապետություն մայրուղու վրա։ Բնակչության հիմնական զբաղմունք է հանդիսանում նաև օդանավակայանի սպասարկումը։Օվկիանիայի երկրները բանկային ծառայություններ են մատուցում, նույնիսկ այնպիսի էկզոտիկ ծառայություններ, ինչպիսին մետաղադրամների և կոլեկցիոն դրոշմանիշների վաճառքն է (Տոնգա, Պիտկերն, Կուկի կղզիներ և ուրիշներ)։ Բացի դրանից, Օվկիանիայի կղզիներին նշանակալի եկամուտ է բերում ծովային բազաների, աստղադիտարանների, տիեզերակայանների սպասարկումը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զատկի կղզու քարե արձանները

Օվկիանիայի մշակույթն ունի պարզունակ ոճ, որն էլ նրան տալիս է յուրահատկություն։

Գեղարվեստում Պոլինեզիացիների մոտ գլխավոր դերը պատկանում է փայտի փարագրությանը և արձանների պատրաստմանը։ Մաորիների մոտ փորագրությունը հասել է բարձր մակարդակի, նրանք դրանցով զարդարում են նավերը, տների մասերը, փորագրում են աստվածների և նախնիների արձանները, այդպիսի արձան կանգնեցված է յուրաքանչյուր գյուղում։ Քարե արձաններ մաորիները ստեղծել են Զատկի կղզում և Մարկիզյան կղզիներում։ Առավել կարևոր արհեստներից է նավակների պատրաստումը, քանի որ դրանք թույլ են տալիս զբաղվել ձկնորսությամբ և ճամփորդել դեպի հեռավոր տարածքներ (դրա հետ կապված պոլինեզիացիների մոտ զարգացել է աստղագիտությունը)։ Պոլինեզիացիների շրջանում լայն տարածում ունեն դաջվածքները։ Որպես հագուստ ծառայում է տապան, որը պատրաստվում է թթազգիներին պատկանող ծառի արմատից։ Պոլինեզիայում զարգացած են առասպելները, լեգենդները, հեքիաթները, երգն ու պարը։ Գիրը, հավանաբար, կար միայն Զատկի կղզում (ռոնգո–ռոնգո), մնացած կղզիներում ժողովրդական բանահուսությունը փոխանցվում էր բանավոր։

Միկրոնեզիացիների մոտ մշակույթի ձևերից առավել տարածված են երգն ու պարը։ Յուրաքանչյուր ցեղ ունի իր լեգենդները։ Կղզեբնակների կենցաղում մեծ տեղ ունեն նավակները։ Կան տարբեր տիպի նավակներ՝ դիբենիլ՝ առագաստային, վալաբ՝ մեծ նավակ։ Յապ կղզիներում հանդիպում են մեգալիտներ։ Հատուկ ուշադրության է արժանի Նան–Մադոլը, որը հայտի է որպես «միկրոնեզիական Վենետիկ»։ Դա մի ամբողջ քաղաք է ջրի վրա, Պոնապե կզղու ծովալճակում։ Արհեստական կղզիների վրա կառուցված են քարե շինություններ։

Մելանեզիացիների մոտ բարձր մակարդակի է հատկապես փայտի վրա փորագրությունը։ Ի տարբերություն պոլինեզիացիների, մելանեզիացիները այդքան էլ կապված չեն ծովին, նրանք ավելի շատ ցամաքի բնակիչներ են։ Հիմնական երաժշտական գործիքը թմբուկն է, կամ տամտամը։ Պապուասների մոտ տարածված է ժողովրդական բանահուսյությունը, երգերը, պարերը, լեգենդները։ Երգերն ու պարերը շատ պարզունակ են։Երգեցողությունը կոչվում է մուն, մեղեդին շատ թույլ է։ Կարևոր նշանակություն ունի նախնիների և գանգերի պաշտամունքը։ Պապուասները պատրաստում են կորվարներ՝ նախնիների պատկերներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bse.slovaronline.com/24886-OKEANIYA Большая Советская энциклопедия
  2. Энциклопедия Британника
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 БСЭ, статья «Океания».
  4. 4,0 4,1 БРЭ, статья «Океания».
  5. 5,0 5,1 Австралия не является частью Океании, а представляет собой отдельный материк. Однако при разделении всей суши на части света Океания объединяется с Австралией. В данный раздел включены территории, которые относятся к части света Австралия и Океания, но не относятся ни к одной из трёх его частей.
  6. Папуа — Новую Гвинею часто относят к Австралазии.
  7. В Микронезии расположены только острова Гилберта и остров Банаба, на которых проживает большая часть населения страны. Острова Феникс и Лайн находятся в Полинезии.
  8. На российских картах столицей чаще всего обозначается Баирики, являющийся одним из городских муниципалитетов Южной Таравы.
  9. Официальной столицы и городов на острове нет. Резиденция правительства находится в округе Мененг, а правительственные учреждения и парламент — в округе Ярен.
  10. Очень часто Новую Зеландию относят к Австралазии.
  11. На российских картах это независимое государство, расположенное в западной части архипелага Самоа, часто обозначают как «Западное Самоа».
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «region» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. В таблице не приведены острова |Индонезии и некоторых других стран Юго-Восточной Азии, которые иногда включаются в регион.
  14. Включает в себя провинции Папуа и Западное Папуа.
  15. До 7 октября 2006 года официальной столицей страны был город Корор.
  16. Атолл оспаривается Республикой Маршалловы Острова.
  17. Постоянного населения на острове нет: только военнослужащие США (в 1980 году — 302 человека), обслуживающие военную базу.
  18. На российских картах эту территорию США, занимающую восточную часть архипелага Самоа, принято обозначать «Восточное Самоа».
  19. В Фагатого расположено правительство Американского Самоа.
  20. Постоянное население на Джонстоне отсутствует. В конце XX века на острове проживало около 1100 военнослужащих США. По состоянию на май 2005 года весь персонал покинул атолл.
  21. Постоянное население на островах Мидуэй отсутствует. В настоящее время на островах проживает около 40 служащих Службы охраны рыбных ресурсов и диких животных (США).
  22. Постоянное население на атолле Пальмира отсутствует. В настоящее время на островах проживает около 20 служащих Служба охраны рыбных ресурсов и диких животных США.
  23. В Токелау нет столицы.
  24. Encyclopædia Britannica. «Kwajalein Atoll» (անգլերեն). Վերցված է 18 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  25. South Pacific Commission. «Geography of the Marshall Islands» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-11-ին. Վերցված է 18 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  26. Encyclopædia Britannica. «Kiritimati Atoll» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 18 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  27. БСЭ, статья «Тихий океан».
  28. Honolulu Star-Bulletin. «Rain supreme: Heavy showers and the gauges to measure them rest atop Kauai's Mount Waialeale» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 19 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  29. Encyclopædia Britannica. «Waialeale, Mount» (անգլերեն). Վերցված է 19 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  30. 30,0 30,1 Islands Business International. «Oceania's worst tsunami: How more than 2000 people died in Aitape» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 18 июня 2008-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  31. «PIPA Now World's Largest Marine Protected Area». Phoenix Islands Protected Area. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 21-02-2008-ին.
  32. 32,0 32,1 Encyclopædia Britannica. «History of Oceania» (անգլերեն). Վերցված է 20 июня 2008-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |datepublished= and |coauthors= (օգնություն)
  33. 33,0 33,1 33,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Литвинов» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Бендер Н. А. Имена русских людей на карте мира. — М.: ОГИЗ, 1948. (Русские путешественники)
  35. Н. Н, Чебоксаров, Г. Ф. Дебец, Человеческие расы. «ЕВРОПЕОИДНАЯ РАСА». Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին. Վերցված է 2012-09-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]