Մասնակից:WikiLiis/Էդուարդ Դավիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Դավիթ
գերմ.՝ Eduard David
Bundesarchiv Bild 183-H28785, Dr. Eduard David.jpg
 
Կուսակցություն՝ ԳՍԴԿ
Կրթություն՝ Գիսենի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտոր
Ազգություն գերմանացի
Ծննդյան օր 1863 հունիսի 11
Ծննդավայր Էդիգեր-Էլլեր
Վախճանի օր 1930 դեկտեմբերի 24 (67 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին

Էդուարդ Դավիթ, (գերմ.՝ Eduard Heinrich Rudolph David) 1863, հունիսի 11, Էդիգեր-Էլլեր- դեկտեմբերի 24, 1930, ԲեռլինԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործիչ, ռևիզիոնիստ, արտաքին գործերի նախարարության պետական-քարտուղար, հետագայում ներքին գործերի նախարար Վայմարյան հանրապետությանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Է․ Դավիթ, 1919

Մինչև 1894 թվականը դասավանդում էր ճեմարանում: 1893 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր: Նա առաջիններից մեկն էր, ով բացեիբաց վերաքննությամբ հանդես եկավ մարքսիզմի ագրարային հարցի վերաբերյալ, մերժեց կապիտալիզմի տնտեսական օրենքների գործունեությունը հողագործության բնագավառում: 1907 թվականի 2-րդ Ինտերնացիոնալի շտուտգարտյան կոնգրեսում (վեհաժողովում) պաշտպանել է կայսրության գաղութային քաղաքականության բանաձևը: 1914–1918 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սոցիալ-շովինիստ Վ.Ի. Լենինը քննադատության է ենթարկել նրա հայացքները: 1903–1918 և 1920–1930 թվականներին Ռայխստագում պատգամավոր էր, պառլամենտում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի ղեկավարներից մեկն էր: 1918 թվականին դարձել էր Մաքս Բադենսկի կայսերական կառավարության արտաքին գործերի նախարարության կրտսեր պետական քարտուղար: 1919 թվականին Վայմարյան Ազգային ժողովի առաջին նախագահն էր, 1919 թվականի փետրվարից մինչև 1920 թվականի հունիս ներքին գործերի նախարար էր: 1922–1927 թվականներին Հեսսենում կենտրոնական կառավարության ներկայացուցիչն էր:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գլխավոր աշխատությունում («Սոցիալիզմը և գյուղատնտեսությունը», 1903, ռուսերեն թարգմանությունը 1903 և 1906 թվականներին) փորձել էր հերքել Կարլ Մարքսի տեսությունը գյուղատնտեսությունում արտադրության համակենտրոնացման վերաբերյալ, ապացուցել մանր գյուղացիական տնտեսության «կայունությունը» և նրա «գերազանցումը» խոշոր գյուղացիական տնտեսության նկատմամբ, պաշտպանել էր այսպես կոչված հողի պտղաբերության նվազման մասին օրենքը:

  • Դավիթ Է.. Պետական իշխանության նվաճումը: – Սանկտ Պետ․, 1906։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ․ Ի․ Երկերի ամբողջական ժողովածու, 5-րդ հրատ․, (տես․ տեղեկատու հատոր, մաս 2, էջ 432).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]