Մասնակից:Vrezh01/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Առցանց գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց գովազդ (անգլ. online advertising[1]) - գործիքակազմ, որը օգտագործվում է տարբեր կազմակերպությունների կողմից ապրանքանիշի վարկանիշի և վաճառքի ընդլայնման նպատակով: Ժամանակի ընթացքում առցանց գովազդը դարձավ ավանդական գովազդի տեսակներին համարժեք, ինչպիսիք են հեռուստատեսային կամ ռադիո գովազդները, հայտարարություններ լրագրերում և ամսագրերում և այլն: Ըստ մարքեթոլոգների կատարած վիճակագրության ապրանքանիշերը 2019թ. ավելի շատ գումար կտրամադրեն պրոմո գովազդներին քան ավանդական գովազդներին:

Առցանց գովազդը սովորաբար ունենում է երկաստիճանային բնույթ: Առաջին աստիճան - սա ներքին գովազդ է, որը տեղադրվում է գովազդատուի կողմից հրատարակիչների կազմակերպություններում գովազդային կրիչի տեսքով: Նմանատիպ գովազդները սովորաբար ունենում են ուղիղ հղում դեպի գովազդատուի համպատասխան կայք (երկրորդ աստիճան):

Առցանց առցանց գովազդը ունի մի շարք առավելություններ ի տարբերություն սովորական գովազդի: Առցանց գովազդը հնարավորությւոն է տալիս հետազոտել և հասկանալ օգտատերերի արձագանքը և կատարել ձևափոխություններ ցանկցած պահի:

Առցանց գովազդի հիմնական առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լայնածավալ մուտք: Ներկա պահին տեղեկատվություն ստանալու համար մարդկանց մեծամասնությունը օգտագործում է տարբեր որոնողական համակարգեր: Մոտ 4,3 միլիարդ օգտատեր օգտվում է համացանցից: Համացանցը ամենահարմարավետ հարթակն է մարդկանց մեծ զանգվածների ուշադրության գրավման համար:
  • Հարմար է ցացկացած բյուջեի: Համանցում գովազդի տեզդրման արժեքը մի քանի անգամ ավելի մատչելի է սովորական գովազդներից: Այդ իսկ պատճառով փոքր ընտանեկան բիզնեսները և նույնիսկ բազմազան աշխարհահռչակ կազմակերպություններ օգտագործում են առցանց գովազդը և ստանում են մաքսիմալ շահույթ իրենց ներդրումներից:
  • Ճշգրիտ վիճակագրության տրամադրում: Մինչ ավանդական գովազդների արդյունավետությունը գրանցելը համարվում էր բարդ գործընթաց, համացանցում տեղադրված գովազդների արդյունավետությունը հետազոտվում է տարբեր վեբ-վերլուծական հավելվածների օգնությամբ, ինչպիսին է Google Analytics[2]-ը:
  • Օգնում է գտնել համագործակցության կետեր լսարանի հետ: Առցանց գովազդը հնարավորություններ է տալիս կազմակերպություններին հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Ապրանքանիշերի ներկայացման համար օգտագործվում են տարբեր սոցիալական ցանցեր, իսկ նորությունների հրապարակման համար email մարքեթինգ:
  • Տրամադրում է թիրախավորման(targeted advertising[3]) հնարավորություն: Ի տարբերություն սովորական գովազդի, որը կարող են տեսնել բոլորը, համացանցում տեղադրված գովազդները կարելի է թիրախավորվել: Այսինքն, սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում ենք գովազդի, որը ինչ-որ կապ ունի մեր նախասիրությունների հետ: Այս մեթոդով գովազդները ուղղվում են դեպի սոցաիալական ցանցերի օգտատերերը ըստ իրենց նախասիրությունների:


Մեծածավալ օգտատերերի մուտք ունեցող կայքերի սեփականատերերը հաճախ օգտվում են մոնետիզացիա(անգլ. monetization) գաղափարից և վաճառում են իրենց կայքի մի մասը Google AdSense-ի միջոցով, իսկ գովազդատուները համապատասխանաբար գնում են այն Google Ads-օգնությամբ: Google-ը ցույց է տալիս հայտարարությունները երկու գնային մոտեցմամբ - արժեքը մեկ քլիքի համար(CPC)[4] և արժեքը հազար ցուցադրման համար(CPM)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առցանց գովազդի պատմությունը
  2. Առցանց գովազդ - սահմանում
  3. Տեսակներ
  4. Առցանց գովազդի ռազմավարություն
  5. A Study of the Effects of Online Advertising: A Focus on Pop-Up and In-Line Ads

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Targeted advertising
  2. Google AdSense - What is it?
  3. Google Ads
  4. Deffinition for monetization
  5. Effectivness of online advertising


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Web Copy That Sells: The Revolutionary Formula for Creating Killer Copy Every Time
  2. Advertising and the Mind of the Consumer: What Works, What Doesn't, and Why
  3. Effects of Varying Web-Based Advertising-Substantiation Information on Attribute Beliefs and Perceived Product Quality
  4. Cross-Culture Internet Advertising
  5. Internet Law - Advertising and Consumer Protection - FTC Extends Endorsement and Testimonial Guides to Cover Bloggers


  1. «What is Internet Advertising: Definition, Video». SendPulse (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-10-19-ին.
  2. «Google Analytics». analytics.google.com. Վերցված է 2019-10-19-ին.
  3. «How to Use Targeted Advertising in a Data Paranoid World». Disruptive Advertising (ամերիկյան անգլերեն). 2018-12-13. Վերցված է 2019-10-19-ին.
  4. шоссе, Каширское; Дом 3; Корпус 2; Строение 4; Traffic, офис B526 Защита персональных данных Карта сайта 2019 © Active. «CPC - что это такое, как рассчитать cost-per-click (цена за клик)». ActiveTraffic (ռուսերեն). Վերցված է 2019-10-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «CPM: что это такое, как рассчитать cost-per-mille в рекламе - расчет стоимости за 1000 показов». wiki.rookee.ru. Վերցված է 2019-10-20-ին.