Մասնակից:Voskanyan/Սուրեն Առուստամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Առուստամյան (այլ կիրառումներ)
Սուրեն Թևանի Առուստամյան
17 օգոստոսի, 1951 - 2 հունվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կիրով, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ղուբաթլուի շրջան

Սուրեն Առուստամյան (17 օգոստոսի, 1951, Կիրով, Շուշիի շրջան - 2 հունվարի, 1992, Ղուբաթլուի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Առուստամյանը ծնվել է 1951 թ. օգոստոսի 17-ին Շուշիի շրջանի Կիրով գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1970-72 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում, որպես մեխանիզատոր։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի գյուղի պաշտպանությանը։ 1991 թ. մայիսի 15-ին օմոնականների կողմից գյուղը բռնի տեղահանվել է Գորիսի շրջան, իսկ ինքն ընտանիքով տեղափոխվել է Որոտան ավանը։ Զոհվել է 1992 թ. հունվարի 2-ին Ղուբաթլուի շրջանում՝ մարտական դիրքում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Օգոստոսի 17 ծնունդներ Կատեգորիա:1951 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 2 մահեր Կատեգորիա:1992 մահեր