Մասնակից:Voskanyan/Սամվել Ալեքսանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Voskanyan/Սամվել Ալեքսանյան

Սամվել Յուրայի Ալեքսանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. հունվարի 16-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա դպրոցը։ Միջնակարգ կրթություն է ստացել Հադրութի դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում։ Երբ սկսվել է Արցախյան պատերազմը, անդամագրվել է ազատագրական պայքարին։ 1991 թ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի Սարինշենի գումարտակում։ Զոհվել է 1993 թ. օգոստոսի 31-ին Խանլըղ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խանձաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամվել Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-20-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ