Մասնակից:Voskanyan/Հրանտ Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Սարգսի Ահարոնյան
Պատկեր:Հրանտ Ահարոնյան.jpg
12 նոյեմբերի, 1952 - 6 ապրիլի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սոս, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Ֆիզուլիի շրջան
Կոչումմայոր (հետմահու)
Պաշտոնգումարտակի հրամանատար

Հրանտ Ահարոնյան (12 նոյեմբերի, 1952, Սոս, Մարտունու շրջան - 6 ապրիլի, 1994, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Ահարոնյանը ծնվել է 1952 թ. նոյեմբերի 12-ին, Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-72 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում և ստացել տնտեսագետի մասնագիտություն։ 1980 թ. աշխատել է Սևանի ուղղիչ-աշխատանքային հիմնարկում որպես ինժեներ, ապա տեղափոխվել Երևան և աշխատել Էրեբունու շրջանի Ներքին գործերի բաժնում որպես տեղամասային տեսուչ։ Մասնակցել է Բերձորի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանները թշնամուց ազատագրելու համար մղված ռազմագործողություններին։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում, գումարտակի հրամանատար էր։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 6-ին Ֆիզուլիի շրջանում։ Հետմահու շնորհվել է մայորի կոչում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Երևան քաղաքի Եռաբլուրի պանթեոնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Նոյեմբերի 12 ծնունդներ Կատեգորիա:1952 ծնունդներ Կատեգորիա:Ապրիլի 6 մահեր Կատեգորիա:1994 մահեր