Մասնակից:Voskanyan/Ավազարկղ/Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/67

Ետհեղափոխական առաջին տարիների գրականության մեջ գերիշխել է պոեզիան, որի բնորոշ գծերն էին հեղափոխական հերոիկան, հին կացութաձևի խիստ դատապարտումը, պաթետիկ ինտոնացիան, գլոբալ ընդհանրացումները, սիմվոլիկան (Բրյուսով, Բլոկ, Մայակովսկի, Բեդնի, Եսենին, Ն․ Տիխոնով, 1896–1979)։ Սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների վրա հիմնված սովետական գրականության ձևավորման համար մեծ նշանակություն է ունեցել Գորկու ստեղծագործությունն ու կազմակերպչական գործունեությունը։ Հեղափոխության ականավոր երգիչ Մայակովսկու վառ հուզական, նորարական ստեղծագործություններն ընդլայնել են պոեզիայի ժանրային սահմանները, այն հարււտացրել էպիկայի հետ լիրիկայի զուգորդումով, դեմոկրատացրել բանաստեղծական լեզուն։ 1920-ական թթ․ գրականության մեջ Իշխել է հեղափոխության թեման։ Որոշ գրողների (P․ Պիլնյակ, 1894–1941, Ա․ Վեսյոլի, 1899–1939) այդ թեմայով ստեղծագործություններում դրսևորվել են սխեմատիզմի, նատուրալիզմի գծեր։ Սակայն այդ տարիների ստեղծագործությունների մեծ մասում ճշմարտացիորեն ու համոզիչ կերպով բացահայտվել է հեղափոխության ժող․ բնույթը, առաջադրվել են հեղափոխական հումանիզմի, հեղափոխակպն գիտակցության ձևավորման հարցեր (Սերաֆիմովիչ, Ա․ Նեվերով, 18861923] Լ․ Սեյֆուլինա, 1889–1954, Դ․ Ֆուրման^վ, 1891 1926, Ա․ Մալիշկին, 18821838J Կ․ Ֆեդին, 1892–1977, Ի․ Րաբել, 18941-1941, Վ․ Իվանով, 1895–1963, Լ․ Լեոնով, ծն․ 1899, Ա․ Ֆադեև, 1901–56)։ 1920-ական թթ․ 2-րդ կեսին երևան են եկել ժողտնտեսության վերականգնմանը, հեղափոխական ու քաղքենիական գիտակցության սուր բախումներին նվիրված վեպեր (Ֆ․ Գլադկով, 1883–1958, Սև Կարաւիսևա, 1893–1979, Յու․ Օլեշա, 1899 1960)։ Ստեղծվել են նշանակալի երգիծական գործեր (Մ․ Զոշչենկո, 1895–1958, Ի․ Իլֆ, 1897–1937 և Ե․ Պետրով, 1893 1942)։ Այդ տարիների պոեզիան (Ն․ Ասեև, 1889–1963, է․ Բագրիցկի, 1895–1934, Ի․ Սելվինսկի, 1899–1968, P․ Պասաեռնակ, 1890–1960, Մ․ Սվեալով, 1903-64, Ա․ Ժարով, ծն․ 1904, Ա․ Բեզիմենսկի, 1898^–1973), փառաբանել է հեղափոխությունը, քաղաքացիական կռիվների հերոիկ^սն, արձագանքել է ժամանակաշրջանի իրական հակասություններին։ ժամանակակից թեմայով դրամաներ են գրել Կ․ Տ^ւենևը (1876–1945), Վ․ Րիլ–Րելոցերկովսեին (1885–1970), P․ Լավրենևը (1891 1959), Միխայիլ Բուլգակովը (1891 1940)!։ 1920-ական թթ․ գործել են գրողների զանազան կազմակերպություններ ու խըմբավորումներ (Ռուսաստանի պրոլետարական գրողների ասոցիացիա, «Լեռնանցք», «Սերապիոն եղբայրներ», ԼԵՖ, Կոնստրուկտիվիստներ, «Դարբնոց»), որոնք արտացոլել են գաղափարախոսական ու գեղագիտական տարբեր ծրագրեր։ 1920-էսկան թթ․ վերջերին և 30-ական թթ․ սկզբներին գրողները միավորվել են գրկ–յյսն կուսակցականության սկզբունքների և սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հիման վրա։ Գրողների առաջին համագումարը (1934) հաստատեց սովետական գրականության գաղափարագեղագիտական հիմունքների միասնությունը։ 1930-պկան թթ․ արձակը հիմնականում մշակող է սոցիալիզմի կառուցման հետ կապված թեմաներ։ Լեոնովի, Գլադկովի, Մ․ Շևւհինյանի (1888–1981), Վ․ Կատանի (ծն․ 1897) վեպերը, Կ․ Պաուստովսկու (1892–1968) վիպակները տոգորված են սովեւՈական երկրի վերակառուցման, բընությևւն վերափոխման, մարդկանց կենցաղի ու գիտակցության մեջ տեղաշարժերի պաթոսով։ Պ․ Զամոյսկու (1896–1958), Ֆ․ Պպւնֆերովի (1896–1960), Վ․ Ստավսկու (1900–43), Մ․ Շոլոխովի (ծն․ 1905) վեպերում, պատմվածքներում ու ակնարկներում պատկերվում է գյուղի կյանքը, կոլեկտիվացման ընթացքը։ Ա․ Մակարենկոյի (1888–1939), Մալիշկինի, Ն․ Օստրովսկու (1904–36), Ցու․ Կրիմովի (1908–41) գրքերում առաջ են քաշվում դաստիարակության հարցեր։ Սոցիալիստական ռեալիզմի գրականության մեջ կւմրեոր ավանդ ներդրեցին Ա․ Տոլստոյի և Շոլոխովի վեպ–էպոպեաները, որոնք նվիրված են հեղափոխական ժամանակներին և ցայտուն կերպով պատկերում են նոր աշխարհի ծննդյան բարդ պրոցեսները։ Պատմավեպեր են գրում Օ․Ֆորշը(18731961), Ա․ Տոլստոյը, Ս․ Սերգեև–Ցեէսկին (1875–1958), Ա․ Նովիկով–Պրւբոյը (1877–1944), Վ․ Շիշկովը (1878–1945), Յու․ Տինյանովը (1894–1943), բնության վերաբերյալ փիլ․ արձակ՝ Մ․ Պրիշվինը (1873–1954), բնության, նոր մարդու գիտակցության կազմավորման մասին քնարական վիպակներ ու պատմվածքներ՝ Պաուստովսկին, Ա․ Պլատոնովը (H991951)։ Պոեզիայում գերիշխում են կյանքի սոցիալիստական վերակառուցման դրամատիզմը, բարոյական կոնֆլիկտներ պատկերող պոեմները (P․ Կոռնիլովա, 1907–38, Պ․ Վասիլե, 1910–37, Ա․ Տվարդովսկի, 1910–71)։ Մ․ Իսակովսկու (1900–73), Ա․ Պրոկոֆեի (1900–71) քնարերգության մեջ բանաստեղծականացվում է նոր գյուղը։ Փիլ․–քնարական բանաստեղծություններ են գրում Ախմատովան, Պաստեռնակը, Ն․ Զաբոլոցկին (1903–58)։ Ոչ հեռավոր անցյալի ռոմանտիկան են երգում Սվետլովը, Տիխոնովը, Վ․ Լուգովսկոյը (1902–57)։ Այդ ժամանակ դրամատիկական նշանակալի գործեր ստեղծեցին Վ․ Վիշնեսկին (19001951), Ն․ Պոգոդինը (1900–62), Ա․ Աֆինոգենովը (1904–41), Ա․ Արբուզովը (ծն․ 1908)։ Մանուկների համար գրականության ասպարեզում հաջողությամբ են հանդես գաQt(Д&&2–1969), Ս․ Մարշակը (1887-1964), վ․ ՐիանկիԿ (1894- 1959), Ա․ Դայդարը (1904–41), Բ․ Ժիտկովը (1882–1938), Ա․ Բարտոն (19061981), Ս․ Միխալկովը (ծն․ 1913)։ Հայրենական մեծ պատերազմի տարիների պոեզիան հույժ հայրենասիրական է․ դա կոչ է, երգ, չափածո պլակատ, երգիծանք, քայլերգ (Վ․ Լեբեդե–Կումաչ, 1898–1949, Ա․ Սուրկով, ծն․ 1899, Կ․ Սիմոնով, 1915–79), Վ․ Ինբերի (18901972), Պ․ Անտոկոլսկու (1896–1978), Լ․ Սոբոլեի (1898–1971), Ա․ Բեկի ( 9021972), Վ․ Դրոսսմանի (1905–64), Տվարդովսկու, Մ․ Ալիգերի (ծն․ 1915) պոեմներում, վիպակներում, պատմվածքներում, ակնարկներում, Վիշնեսկու, Լավրենեի, Սիմոնովի, Ա․ Կոռնեյչուկի (1905–72) պիեսներում պատկերվում է ֆս!շիստ․ զավթիչների դեմ ժողովրդի հերոււական պայքարը, բացահայտվում են սովետական մարդկանց հայրենասիրո թյան, արիության և անձնազոհության սոցիալպատմ․ ակունքները։ Մեծ դեր խաղաց բազմաթիվ խոշոր գրողների (Ա․ Տոլստոյ, Մ․ Շոլոխով, Ի․ էրենբուրգ, 1891 –1967) մարտական հրապարակախոսությունը։ Պատերազմում սովետական ժողովրդի սխրագործությունը ետպատերազմյան առաջին տասնամյակում լուսաբանվում է տարբեր ժանրերի ստեղծագործություններում․ փաստագրական բնույթի գործեր են ստեղծում ՖադեԱը, Բ․ Պոլևոյը (19081981), ռոմանտիկ–հերոսական բնույթի՝ է․ Կազակեիչը (1913–62), ռեալիստականկենցաղային բնույթի՝ Վ․ Պանովան (1905–73)։ էրենբուրգի վեպերում ստեղծված է երկրորդ համաշխարհային պատերազմի համայնապատկերը։ Այդ շրջանում պոեզիա մտան նախկին ճակատայիններ Ս․ Դուձենկոն (1922–53), Ա․ Մեժիրովը (ծն․ 1923), Բ․ Սլուցկին (ծն․ 1919), Դ․ Սամոյլովը (ծն․ 1920), Ե․ Վինոկուրովը (ծն․ 1925), Վ․ Վանշենկինը (ծն․ 1925)։ Պ․ Պավլենկոյի (1899–1951), Վ․ Կետլինսկայայի (1906–76), Վ․ Կոչետովի (1912–73), Վ․ Աժանի (1915–68) 40–50-ական թթ․ վեպերը, Ն․ Գրիբաչովի (ծն․ 1910), Ա․ Նեդոգոնովի (19141948) պոեմները, Ա․ Սոֆրոնովի (ծն․ 1911) պիեսները նվիրված են պատերազմի ժամանակ ավերված ժողտնտեսությունը վերականգնող սովետական մարդկանց անձնվեր աշխատանքին։ Ետպատերազմյան գրականության մեջ (հատկապես պոեզիայում) մեծ տեղ է գրավել խաղաղության համար պայքարի թեման։ Քնարական արձակի (շատ բանով ինքնակենսագրական) նշանակալի գրքեր են ստեղծում Գլադկովը, Պաուստովսկին, Օ․ Բերգգոլցը (1910–75)․ պոեզիայի նշանակալի երեվույթներ են Տվարդովսկու, Լուգովսկոյի գրքերը։ 1950-ական թթ․ 2-րդ կեսի գրականության մեջ ուժեղանում են սոցիալվերլուծական միտումները։ Մասսայական է դառնում ակնարկի ժանրը (Վ․ Օվեչկին, 1904–68)․ ակնարկային գծեր նկատելի են նաև որոշ պատմվածքներում ու վիպակներում (Վ․ Տենդրյակով, ծն․ 1923, Գ․ Տրոյեպոլսկի, ծն․ 1905)։ Արդիականության հակասություններն են արտացոլված Գ․ Նիկոլաեայի (1911 63) վեպերում։ Պոեզիայի նշանակալի գրքեր են հրատարակում Ն․ Ռիլենկովը (1909–69), Ա․ Յաշինը (1913–68), Յա․ Սմելյակովը (1913–72), Լուգովսկոյը, Լ․ Մարտինովը (1905–80)։ 1950-ական թթ․ վերջերին 60-ական թթ․ սկզբներին գրական կյանք մտած բանաստեղծներ Ռ․ Ռոժդեստվենսկու (ծն․ 1932), Ե․ Եվտուշենկոյի (ծն․ 1933), Ա․ Վոզնեսենսկու (ծն․ 1933), Ե․ ԻսաԱի (ծն․ 1926) ստեղծագործություններին բնորոշ են քաղաքացիական պաթոսը, գեղարվեստական նոր արտահայտչամիջոցների որոնումները։ 1960–80-ական թթ․ արձակում խորացավ պատերազմի թեմայի հոգեբանական մշակումը (Շոլոխով, Սիմոնով, Բակլանով, ծն․ 1923, Յու․ Բոնդարե, ծն․ 1924, Ա․ Անանև, ծն․ 1925, Բ․ Վասիլե, ծն․ 1924, Վ․ Բոգոմոլով, ծն․ 1926)։ Գրականության մեջ հաջողությամբ է մշակվում լենինյան թեման (Շահինյան, Ա․ Կոպտելով, ծն․ 1903, Մ․ Շատրով, ծն․ 1932)։ Պատմահեղափոխական վեպ–էպոպեաներ են ստեղծում Գ․ Մարկովը (ծն․ 1911), Մ․ Մարտակովը (ծն․ 1908), Ա․ Իվանովը (ծն․ 1928)։ Բազմազան դարձավ, այսպես կոչված, գյուղական թեման, այստեղ նկատվեց ձգտում դեպի էպիկական լայնարձակությունը, գյուղացու աշխատանքի, սովորույթների, ավանդույթների, բնության բանաստեղծականացումը (Ե․ Դորոշ, 1908–72, Մ․ Ն․ Ալեքսեե, ծն․ 1918, Ֆ․ Աբրամով, 1920–83, Ս․ Կրուսփ լին, ծն․ 1921, Վ․ Աստաֆև, ծն․ 1924, Վ․ Շուկշին, 1929–74, Վ․ Բելով, ծն․ 1932, Վ․ Ռասպուտին, ծն․ 1937)։ Քաղաքի բանվորների կյանքի մասին նշանակալի վեպեր, պիեսներ են գրել Վ․ Կոժենիկովը (ծն․ 1909), Ի․ Դվորեցկին (ծն․ 1919), Գ․ Բոկարյովը (ծն․ 1934), Ա․ Գելմանը (ծն․ 1933), ստեղծագործական մտավորականության կյանքի, բարոյական ու հոգեբանական հրատապ հարցերի մասին՝ Դ․ Գրանինը (ծն․ 1919), Յու․ Տրիֆոնովը (1925–81), Ս․ վամպիլովը (1937–72)։ Ժամանակի ճանաչված մանկագիրներն են Ն․ Նոսովը (ծն․ 1908), Միխալկովը, Մ․ Բարուզղինը (ծն․ 1926), Ա․ Ալեքսինը (ծն․ 1924)։ Խոշորագույն գրականագետներն են Բ․ էյխենբաումը (1886–1959), Ն․ Գուձիյը (1887–1966), Բ․ Տոմաշեսկին (1890–1957), Վ․ Ժիրմունսկին (1891- 1971), Ն․ Կոնրադը (1891-1970), Ս․ Բալուխաաին (1893–1945), Դ․ Բլագոյը (ծն․ 1893), Վ․ Շկլովսկին (ծն․ 1893), Ս․ Բախտինը (1895–1975), Մ․ Ալեքսեեը (18961981), Գ․ Պոսպելովը (ծն․ 1899), Գ․ Գուկովսկին (1902–50), Մ․ Իյրապչենկոն (ծն․ 1904), Լ․ Տիմոֆեեը (ծն․ 1904), Դ․ Լիխաչովը (ծն․ 1906)։ Հիմնական գրական–գե ղարվեստական հանդեսներն են՝ «Նովի միր» («Новый мир»), «Օկտյաբր» («Октябрь»), «Դրուժբա նարոդով» («Дружба народов»), «Մոսկվա» («Москва»), «Նաշ սովրեմեննիկ» («Наш современник»), «ՆԱա» («Нева»), «Զնամյա» («Знамя»), «Դոն» («Дон»), «Սիբիրսկիե օգնի» («Сибирские огни»), «Սեեր» («Северь»), գրականագիտական հանդեսները՝ «Վոպրոսի լիտերատուրի» («Вопросы литературы»), «Ռուսսկայա լիտերատուրա» («Русская литература»)։ 1959-ին ստեղծվել է ՌՍՖՍՀ գրողների միությունը։ Նրա կազմի մեջ ւ/ւռնոււք են Ռուսաստանյան Ֆեդերացհայի ինքնավար հանրապետությունների, երկրամասերի և մարզերի, ինչպես նաե խոշորագույն քաղաքների 75 գրական կազմակերպություններ։


Ռ ու ս–հ այկ ական գրկ․ կապերը սկիզբ են առել X–XI դդ․։ Դրանք վերաբերում են Կիեյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանին ե, բնականաբար, կրոն, բնույթի երկերի փոխադարձ թարգմանությանը։ Այդպիսին են «Բորիսի և Գլեբի վարքի» հայերեն թարգմանությունը (XIII դ․), որը տեղ է գտել Հայսմավուրքում, եՍ․Գրիգոր Լուսավորչի վարքի թարգմանությունը հին սլավոներեն։ Մյուս կողմից, տարեգրություններում և պատմիչների երկերում սկսում են հանդիպել տեղեկություններ զույգ երկրների պատմության վերաբերյալ, օրինակ, «Անցյալ տարիների պատմության» մեջ հիշատակվում է քրիստոնեության ընդունումը Հայաստանում, իսկ Ստեփանոս Ասողիկի «Պատմություն տիեզերականում»՝ Կիևյան Ռուսիայում։ XVIII դ․ և XIX դ․ սկզբին հայ–ռուս․ քաղ․ հարաբերությունների զարգացումը, Ռուսաստանում հայկ․ գաղութների աճը հանգեցրին գրական առնչությունների սերտացմանը։ Այդ գործում նշանակալի դեր է խաղացել 1781-ին Դր․ խալդարյանի հայկ․ տպարանի հիմնադրումը Պետերբուրգում։ Ռուսահայ գործիչների ջանքերով XVIII դ․ վերջին ռուս, հրատարակվեցին մի շարք հայ․ ստեղծագործություններ, որոնց նպատակն էր ծանոթացնել ռուսներին հայկ․ իրականությանը, հայ եկեղեցու դավանանքին և հայ ժողովըրդի ազատագր․ ձգտումներին։ Այսպես, 1786-ին Վառլամ վահանովի թարգմանությամբ հրատարակվում է «Հորդորակը» և Մովսես իյորենացու «Հայոց պատմության» վերջնամասը, 1799-ին ռուս, լույս է տեսնում Հովսեփ Արղությանի «Հայոց եկեղեցու քրիստոնեական հավատի դավանանքը» Մ․ Մ․ Սպերանսկու խմբագրությամբ, իսկ 1788-ին հրատարակված Գր․ Խալդարյանի «Գիրք որ կոչի շառավիղ լեզուագիտութեան» հայ–ռուս բառարանի վերջում զետեղված էր Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ի ռուս, թարգմանությունը։ Հայերին ռուսերեն և ռուսներին հայերեն սովորեցնելու նպատակ էր հետապնդում 1788-ին հրատարակված Կլեոպատրա Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտության» ինքնուսույցը։ Ռուս ընթերցողին XVIII դ․ երկրորդ կեսի հայ իրականությանը ծանոթացնելու գործում մեծ դեր է խաղացել Հ․ Արարատյանի 1813-ի ռուս, հրատարակած գիրքը՝ «Հարություն Արարատյանի կյանքը» վերտառությամբ։ 1811-ին Հ․ Հովհաննիսյանի թարգմանությամբ Պետերբուրգում լույս տեսավ Գ․ իյուրովի «Հայաստանում կատարված հիշարժան դեպքերի պատմությունը»։ 1831-ին Մոսկվայում լույս տեսան Մ․ Գլինկայի «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան», 1832–33, «Հայ ժողովրդի պատմության տեսություն» երկու մասից կազմված աշխատությունները, որոնք մեծ դեր խաղացին ռուս ընթերցողին հայ ժողովըրդի պատմ․ անցյալին ծանոթացնելու գործում։ Ս․ Գլինկայի անմիջական մասնակցությամբ կազմվեց եռահատոր «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածուն» (Մ․, 1833–38), ինչպես նաե «Հայ հին տարեգիրներից վերցված երկու չափածո վիպակները», որոնցում շեշտված է հայ ազգ․–ազատագր․ շարժման ռուս, կողմնորոշումը։ Մյուս կողմից, Հայաստանը և նրա պատմ․ անցյալը հետաքրքրություն են առաջ բերում ռուս գրողների մոտ, որի վկայությունն են Ս․ Մետրոպոլսկու «Մտքեր Հայաստանի մասին» (1813) պոեմը, Ա․ Ս․ Գրիբոյեդովի «Ռադամիստ և Զենոբիա» անավարտ ողբերգությունը՝ գրված հայոց պատմության մոտիվներով, Դ․ Դավիդովի Հայաստանին նվիրված բանաստեղծությունը են։ 1815-ին Լազարյան ճեմարանի հիմնադրումը և XIX դարակեսին Ռուսաստանում հայկ․ պարբերական մամուլի երևան գալը մեծապես նպաստեցին հայռուս․ գրական կապերի ամրապնդմանը և սերտացմանը։ Լայնորեն սկսում են թարգմանվել և հրատարակվել ռուս գրողների լավագույն ստեղծագործությունները։ 1830–40-ական թթ․ Խ․ Աբովյանը, Մկրտիչ էմինը, Հ․ Համազասպյանը, Գ․ Այվազովսկին ընդարձակ թարգմանություններ են կատարում Ն․ Կարամզինի, Գ․ Դերժավինի, Մ․ Լոմոնոսովի, Ի․ Կռիլովի, Ի․ Դմիտրիևի, Վ․ ժուկովսկու, Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ե․ Բարյատինսկու, Ն․ Գնեդիչի ստեղծագործություններից։ Այս պարագան խիստ նպաստավոր ազդեցություն ունեցավ արևելահայ նոր գրականության զարգացման վրա։ Ռուս–հայ․ գրական կապերի ամրապընդմանը մեծ չափով օժանդակեց «Հյուսիսափայլ» ամսագիրը, որի էջերում տպագրվեցին Կարամզինի, Լերմոնտովի և այլ ռուս գրողների երկերի թարգմանությունները, որ կատարել էին Հ․ Բերբերյանը, Մ․ Սադաթյանը և ուրիշներ։ Հատկապես կարեվոր դեր է խաղացել ռուս հեղափոխականդեմոկրատական միտքը հայ իրականության մեջ պատվաստելու գործում Մ․ Նալբանդյանը, որը և ռուս հեղափոխական դեմոկրատների գաղափարների հենքի վրա դրեց հայ հեղափոխական–դեմոկրատական գրականագիտական և գեղագիտության հիմքերը։ 1860-ական թվականներից արեելահայ քաղաքացիական պոեզիայի ձևավորման և զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ն․ Նեկրասովի ստեղծագործությունը, որի բանաստեղծությունների առաջին թարգմանիչներից է եղել Ռ․ Պատկանյանը, հետագայում՝ Ա․ Ծատուրյանը։ Հայ դրամատուրգիայի վրա (Գ․ Սունդուկյան) զգալի է եղել Ն․ Գոգոլի և Ա․ Օստրովսկու բարերար ազդեցությունը։ XIX դ․ վերջին ավելի են ընդլայնվում ռուս–հայ գրական կապերը, թարգմանվում են ռուս գրողների գրեթե բոլոր կարևոր գործերը։ XIX դ․ վերջից իր հերթին ուժեղանում է ռուս հասարակայնության հետաքրքրությունը հայ գրականության նկատմամբ։ Այդ գործում մեծ է Ցու․ Ա․ Վեսելովսկու դերը, որի ջանքերով 1894-ին ռուս, լույս տեսավ «Հայ արձակագիրներ» ժողովածուի առաջին հատորը (երկրորդ հատորը այրվեց գրաքննչության կողմից), որտեղ զետեղված են Խ․ Աբովյանի, Պ․ Պռոշյանի, Ռ․ Պատկանյանի, Րաֆֆու, Ղ․ Աղայանի, Հ․ Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները։ Ցու․ Վեսելովսկու ջանքերով էր, որ 1906-ին լույս տեսավ «Հայկական քնար» անթոլոգիան, որն ընդգրկում է Ռ․ Պատկանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ղ․ Ալիշանի, Ա․ Չոպանյանի բանաստեղծությունները՝ Ցու․ Վեսելովսկու, Ի․ Բունինի, Կ․ Բալմոնտի և այլոց թարգմանությամբ։ Կարևոր նշանակություն ունեն նաև Ցու․ Վեսելովսկու գրականագիտական հետազոտությունները արևելահայ գրականության վերաբերյալ։ XX դ․ սկզբի ռուս–հայ գրական կապերի զարգացման գործում անգնահատելի է Վ․ Բրյուսովի ավանդը։ Նրա ջանքերով 1916- ին, հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, հրատարակվեց «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան, որտեղ տեղ գտան նաև նրա կատարած թարգմանությունները հայ միջնադարյան և նոր պոեզիայի ներկայացուցիչների ստեղծագործություններից։ Նույն՝ 1916-ին Մ․ Գորկու խմբագրությամբ լույս տեսավ «Հայ գրականության ժողովածուն», որի նպատակն էր ռուս և համաշխարհային հասարակայնությանը ներկայացնել հայ գրականությունը։ Այս ժամանակաշրջանում մեծ է եղել հայ մշակույթի պրոպագանդման գործում ռուս բանաստեղծ Ս․ Դորոդեցկու դերը, որի հրապարակախոսական, արձակ և չափածո ստեղծագործությունները տոգորված են խոր սիրով դեպի Հայաստանը և հայ ժողովուրդը։ 1880–90-ական թվականներից ռուսհայ գրական կապերը թևակոխել են ռուս գրականության քննադատական իմաստավորման և նրա գաղափարական–գեղարվեահական հարստության հիմնավոր ուսումնասիրման շրջան։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ա․ Գրիբոյեդովի, Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ի․ Գոնչարովի, Լ․ Տոլստոյի ստեղծագործության արժեքավորմանը։ Այս, ինչպես նաև հայ գրականության նշանավոր ներկայացուցիչների կողմից ռուս գրականության լավագույն երկերի շարունակվող թարգմանությունը բարերար ազդեցություն է ունեցել արևելահայ գրականության հետագա զարգացման վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ռուս–հայ գրական կապերը թևակոխեցին մի նոր փուլ՝ երկկողմանի փոխազդեցությունների և փոխհարստացման փուլը։ Ռուս գրականության հետ բազմակողմանի կապեր են ունեցել Ե․ Չարենցը, Ա․ Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը, Ատ․ Զորյանը, Ա․ Բակունցը, Ն․ Զարյանը և ուրիշներ։ Սովետահայ և բազմազգ սովետական գրականությունների ստեղծման և զարգացման ընթացքում հայ և ռուս գրողների միջև ստեղծագործական առնչությունները մշտական և գործուն բնույթ են կրել։ Պետ․ մակարդակի է բարձրացել թարգմանական գործը՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների։ Ինչպես ռուս, այնպես էլ հայ սովետական գրողների երկերը մատուցվում են համապատասխան լեզուներով և փոխադարձաբար հարստացնում միմյանց։ Ռուս և հայ գրական կապերի ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել Ա․ Ֆադեևը, Ն․ Տիխոնովը, Ա․ Սուրկովը, Մ․ Դուդինը և ուրիշներ, իսկ հայ գրականության նվաճումները ռուս ընթերցողին են ներկայացրել հայտնի թարգմանիչներ Ս․ Շերվինսկին, Վ․ Զվյագինցևան, Մ․ Պետրովիխը, Գ․ Նաումը, Ե․ Նիկոլաևսկայան և այլք։

ՌՍՖՍՀ և ՀՍՍՀ, ռուս և հայ մշակույթների փոխհարստացմանը մեծապես նպաստում են պարբերաբար կազմակերպվող ազգ․ տասնօրյակները, համաժողովները, գրական օրերը, կլոր սեղանները, հոբելյանական տոնակատարությունները, որոնք տեղի են ունենում Մոսկվայում, Երևանում և ՌՍՖՍՀ այլ քաղաքներում։ 1979-ից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երևանում նշվում է Թարգմանչաց տոնը, որը, ըստ էության, սովետական բազմազգ գրականության տոնի է վերածվում։ Գրականագիտական աշխատություններում Iհետազոտվում է զույգ գրականությունների փոխառնչությունների նոր պրոցեսը, բացահայավում է ռուս–հայ գրսկան կապերի զարգացման ամբողջ պատմությունը, ուսումնասիրվում են իփչպես առանձին գրողների ստեղծագործ սկան առնչությունները, այնպես էլ մեթոդների, ժանրերի, ոճերի ձևավորումն ու զարգացումը, տիպաբանական ընդհանրություններն ու հարաբերակցությունները։ Ռուս և հայ գրականությունների, ՀՍՍՀ և ՌՍՖՍՀ գրական կապերը գնալով ընդլայնվում և խորանում են։

1=[խմբագրել | խմբագրել կոդը]


Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով՝ կորզելու հավասարի քո դաշինքը, կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը: Հրանտ Մաթևոսյան ՄԵԾԱՄՈՐ