Մասնակից:Violla (WMAM)/Ավազարկղ45545

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուվեր

Մինչ ամբարտակի կառուցումը Կոլորադոն հաճախ ցույց էր տալիս բուռն բնավորությունը, քարքարոտ լեռներում ձնհալքերի ժամանակ հաճախ ողողում էր գյուղատնտեսական հողերը, որոնք տեղաբաշխված էին հոսանքն ի վար։ Ամբարտակի նախագծողները նախատեսում էին, որ նրա կառուցումը կօգնի կարգավորել Կոլորադո գետի մակարդակը։ Դրանից բացի սպասվում էր, որ ջրամբարը զարկ կտար ոռոգվող հողագործության զարգացմանը, ինչպես նաև կդառնա Լոս Անջելեսի և Հարավային Կալիֆոռնիայի մնացած շրջանների ջրամատակարարման աղբյուր[1]։

Այդ նույն ժամանակ նախագծի իրականացման գործում խոչընդոտներից մեկը այն էր, որ Կոլորադո գետի ավազանում գտնվող նահանգները կասկածներ ունեին ջրային պաշարների հավասար օգտագործման հարցում։

首播年度 劇名 角色 備註
2019年 《致我们暖暖的小时光 顧未易 網絡劇
2021年 《玲珑 元一
《良辰美景好时光 陸景 網絡劇
《อุ่นไอในใจเธอ》 顧未易 客串,泰版《致我们暖暖的小时光》
2022年 《昔有琉璃瓦 鄭素年
待播 《胡同》 歐陽輝
《如果还有时间

Կար վախ, որ Կալիֆոռնիան իր իշխանությամբ, ֆինանսական պաշարներով և անբավարար ջրերով կցանկանա իրավունք ձեռք բերել ջրամբարի մեծ մասի վրա[2]։

Ի սկզբանե նախատեսվում էր ամբարտակը կառուցել Բոուլդերի կիրճում (անգլ.՝ Boulder Canyon): Այդ է պատճառը, որ չնայած վերջնական որոշում կայացվեց ամբարտակը կառուցել Սև կիրճում, բայց նախագիծն ստացավ Boulder Canyon Project անվանումը[3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի կառուցումը տեղի էր ունենում ծանր պայմաններում։ Աշխատանքների որոշ մասը տեղի էր ունենում թունելներում, որտեղ աշխատողները տառապում էին ածխաթթու գազի ավելցուկից[9] (որոշ աշխատողներ դարձան հաշմանդամ կամ մահացան դրա հետևանքով)։ Գործատուն հայտարարեց, որ տվյալ հիվանդությունը հետևանք է թոքերի բորբոքման, և նա չի կրում պատասխանատվություն դրա համար։ Այդ նույն ժամանակ Հուվերի ամբարտակի շինարարություն առաջինն էր որտեղ օգտագործվեցին պաշտպանիչ սաղավարտներ[3]։

Շինարարության ամբողջ ընթացքում մահացել է 96 մարդ[10]։ Առաջին մարդը, որը մահացել է շինարարության ընթացքում եղել է տեղանքագիր Տիրնին, որը խորտակվել էր Կոլորադոյի ջրերում 1922 թվականի դեկտեմբերին շինարարության համար առավել լավ տեղ ընտրելու գործընթացի ժամանակ[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «powerfaq» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «Sharing Colorado River Water: History, Public Policy and the Colorado River Compact». wrrc.arizona.edu (անգլերեն). 2011-12-09. Վերցված է 2020-08-01-ին.
  3. 3,0 3,1 «Hoover Dam». National Historic Landmark summary listing. National Park Service. Արխիվացված է օրիգինալից July 16, 2010-ին. Վերցված է July 4, 2010-ին.