Մասնակից:Vcho Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուպեր Մամա` հայկական ռոմանտիկ կինոկատակերգություն։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, «Մոսկվա» կինոթատրոնում համախմբել էր ֆիլմի անձնակազմին, նրանց մտերիմներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Գլխավոր դերակատարները առաջ լրագրողների հետ զրույցում պատմել են ֆիլմի ստեղծման, աշխատանքային մթնոլորտի եւ կերպարների մասին: Սիրային պատմությամբ 1 ժամ 50 րոպե տեւողությամբ ֆիլմում նկարահանվել են մեր սիրելի Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը,Անի Խաչիկյանը, Արման Մարտիրոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփինե Գաբրիելյանը, Սամվել Սարգսյանը եւ այլք, ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը, սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, համահեղինակը` Հայկ Մարությանը: Կատակերգության ստեղծումը Հայկ Մարությանի խոսքով` մտահղացումից մինչեւ պրեմիերա տեւել է մեկ տարի,մոտ 250 հազար դոլար կազմել է ֆիլմի բյուջեն , նկարահանման մեծ մասն ընթացել է Երեւանում, որոշ մասը` Դիլիջանում.“Ֆիլմը պարունակում է դրամայի տարրեր, կա նաեւ սիրո պատմություն: Սցենարն օրիգինալ է, արտերկրյա ֆիլմերի սյուժեներին չենք կրկնօրինակել”: Գարիկ Պապոյանը Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ է նկարվում,նա ասում է որ նման ցանկություն վաղուց է ունեցել.“Մի ուրիշ, շատ հետաքրքիր աշխարհ ես բացահայտում: Կարող էի այս ֆիլմը որպես հանդիսատես դիտել եւ ուրախանալ, բայց հնարավորություն ունեցա դառնալ մասնակից ու այս անձնակազմի անդամ: Ինչքան էլ նոր կերպարում լինես, քո ձայնն է, քո դեմքն է, չես կարող հեռու փախչել, բայց այս դերս իմ նախկին դերերի հետ կապ չունի, այս անգամ ինձ բաժին է ընկել կինոյի չար հերոսը: Որպես դերասան հմտացել եմ բեմի վրա, որտեղ հանդիսատեսի արձագանքն ու գնահատականը ծիծաղի, ծափերի տեսքով եմ զգացել, բարդ էր խաղալ ու միանգամից արձագանք չտեսնել. չէի հասկանում` ծիծաղելի եմ ասում, լավ եմ խաղում, թե ոչ: Ինձ համար եւս մեկ դպրոց էր”: Առաջին ցուցադրումից առաջ Հայկ Մարությունը բեմից ողջունել ու բարի դիտում է ցանկացել ներկաներին.“Բարի երեկո ՀՀկ-ական, ԲՀԿ-ական, ՀԱԿ-ական, ինչո՞ւ չէ, նաեւ դաշնակցական, ժառանգական հանդիսատես. ՕԵԿ-ից մարդ կա՞:): Մի խոսքով` շատ հաճելի է, որ այսօր ներկա եք ֆիլմի շնորհանդեսին, օրը հենց այնպես չէ որոշված. hոկտեմբերի 7-ը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Հայաստանը գնում է այդ ճանապարհով, մենք էլ փորձեցինք մի փոքր օգնել: Քաղաքականությունից մի կողմ գնանք, շնորհակալություն ամբողջ անձնակազմին դժվար աշխատանք կատարելու համար, ամեն քայլափոխին մեզ օգնում էին մեր ընկերներն ու հարազատները”: Թե ինչու է թատերական կրթությամբ Կարենը դառնում “Սուպեր մամա” Կարինե, ինչ արկածներ են սպասվում հերոսներին, քաղաքական ինչ հումորներ են առկա ֆիլմում, այսօրվանից կարող եք դիտել ու գնահատել մայրաքաղաքի կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսոր Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ` այն հեռուստատեսությամբ, հավանաբար, կցուցադրվի 2015 թվականի մարտի 8-ին: