Մասնակից:Valentina Margaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնչի սովորական Պտուղը համարյա գնդաձև է կամ լայն էլիպսաձև, վառ կարմիր։ Թփերի վրա մնում են ողջ ձմռան ընթացքում, հրաշալի կեր հանդիսանալով թռչունների համար։ Պահանջկոտ է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավության նկատմամբ։ Ստվերարար է։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, հզոր սևահողերում։ Հեռանկարային է մեր հանրապետության բարձր-լեռնային շրջանների անտառապատման և կանաչապատման համար[1]։



Եղեսպակ փայլուն, շրթծաղիկների ընտանիքին պատկանող բազմամյա բույս։ Հայրենիքը Բրազիլիան է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության պայմաններում մշակվում է որպես միամյա, քանի որ բաց գրունտի պայմաններում ձմռանը ցրտահարվում է։ Բարձրությունը հասնում է 20-60 սմ-ի։ Ծաղիկները կրակակարմիր են՝հավաքված 14-20 սմ երկարությամբ ողկույզանման ծաղկաբույլերում։Ջերմասեր է և լուսասեր։Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ,կրային հողերը։Ծաղկում սկսվում է ցանքից 100-120 օր հետո և շարունակվում է մինչև առաջին սառնամանիքները։ Սերմերը ցանում են ջերմոցներում՝փեետրվար-մարտ ամիսներին, արկղերում։ Ծիլերը վերատնկում են տորֆահումուսային թաղարներում։Սածիլների լավ աճման ու զարգացման համար անհրաժեշտ է լույս և թարմ օդ։

  1. Լ․Վ․Հարությունյան,Քո շրջապատի թփերը,«Սովետական գրող»հրատարակչություն,Երևան,