Մասնակից:User-deleted-0/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծրագրավորման լեզուներում տիպերի համակարգը կանոնների մի հավաքածու է, որոնք տիպ կոչվող հատկությունը կապում են համակարգչային ծրագրի այնպիսի բաղկացուցիչ մասերին, ինչպիսիք են փոփոխականները, արտահայտությունները, ֆունկցիաները կամ մոդուլները։[1] Տիպերի համակարգի հիմնական նպատակը ծրագրի անճշտությունների քանակի կրճատումն է՝ ծրագրի տարբեր մասերի միջև ինտերֆեյսներ սահմանելով, ապա ստուգելով, որ այդ մասերը իրար են կապված պետք եղածին պես։ Այդ ստուգումը կարող է կատարվել ստատիկ (կոմպիլյացիայի ժամանակ), դինամիկ (կատարման ժամանակ), ինչպես նաև ստատիկ և դինամիկ եղանակների համակցմամբ։ Տիպերի համակարգերն ունեն այլ նպատակներ էլ, ինչպիսիք են կոմպիլյատորին օպտիմիզացիայի հնարավորություններ ընձեռնելը, մուլտիմեթոդների կազմակերպումը, նկարագրությունների տրամադրումը և այլն։

Տիպերի համակարգը տիպ է համապատասխանեցնում ամեն մի հաշվարկված արժեքի և, այդ արժեքների հաշվարկման ճանապարհը վերլուծելով, ձգտում է հավաստիանալ կամ ապացուցել, որ տիպերի անհամապատասխանություներ չեն կարող հանդիպել։ Յուրաքանչյուր տիպերի համմակարգում առանձին սահմանվում է, թե ինչ է նշանակում տիպերի անհամապատասխանության սխալ, իսկ ընդհանրապես դրա նպատակն է արգելել գործողություններին տալ այնպիսի արժեքներ, որոնց համար այդ գործողություններն իմաստ չունեն։ Տիպերի համակարգերը սովորաբար սահմանվում են որպես ծրագրավորման լեզվի մաս, և ներդրված են ինտերպրետատորի կամ կոմպիլյատորի մեջ։ Սակայն լեզվի տիպերի համակարգը կարող է ընդլայնվել ոչ֊պարտադիր գործիքներով, որոնք լրացուցիչ ստուգումներ են կատարում՝ օգտագործելով լեզվի սկզբնական տիպերի շարահյուսությունն ու քերականությունը։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օրինակ կարելի է դիտարկել C լեզվի տիպերի համակարգը։ C ծրագրի բաղադրիչները (մասերը) ֆունկցիաների սահմանումներն են։ Մի ֆունկցիան կանչվում է մյուսի կողմից։ Ֆունկցիայի ինտերֆեյսը բաղկացած է նրա անունից և ֆունկցիայի մարմնին փոխանցվող արժեքների ցուցակից։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pierce, 2002, էջ 1