Մասնակից:Torosyan Mariam/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն ջրվեժի վրա
անգլ.՝ Fallingwater
Ջրվեժի վրայի տուն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ39/54/22/N/79/28/5/W
ՃարտարապետՖրենկ Լլոյդ Ռայթ
Շինարարության սկիզբ1936
ԿարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ

Տուն ջրվեժի վրա (անգլ.՝ Fallingwater, բառացի թարգմանաբար՝ թափվող ջուր, այլ անվանում՝ անգլ.՝ Kaufmann Residence), քաղաքից դուրս գտնվեղ տուն, կառուցված է 1936-1939 թվականներին Փենսիլվանիայի հարավարևմտյան նահանգում ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի կողմից, Փիթսբուրգ քաղաքից 80 կմ հարավ-արևելք, «Արջային առու» (անգլ.՝ Bear Run) գեղատեսիլ տարածքում, տեղակայված Միլ Ռան (անգլ.՝ Mill Run) և Օգայոպալ (անգլ.՝ Ohiopyle) գյուղերի միջև[1]:

Տան անունը բացատրվում է նրանով, որ այն գտնվում է փոքր ջրվեժի վերևում: Շինարարության ավարտից անմիջապես հետո տունը ձեռք է բերել հեղինակություն և իր յուրօրինակ ցուցափեղկով համարվում է օրգանական ճարտարապետություն: 1966 թվականին, տան ստեղծման ժամանակից գրեթե 30 տարի անց, «Ջրվեժի վրայի տուն»-ը ստացել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների կարգավիճակ[2]: 1991 թվականին ամերիկյան ճարտարապետական ինստիտուտի (անգլ.՝ American Institute of Architects) անդամները այն անվանել են «ազգային ճարտարապետության լավագույն և չկրկնվող նմուշ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժի վրայի տուն

20-րդ դարի սկզբին Ֆրենկ Լլոյդ Ռայթը Միացյալ Նահանգների ամենաոճային և հաջողակ ճարտարապետներից մեկն էր, ով կարողացել է իրականացնել իր բազմաթիվ նախագծերից շատերը, որոնց մեծ մասը պարունակում էին այդ ժամանակաշրջանի նորարարական ճարտարապետական ​​լուծումներ: Բայց 1930-ական թվականներին նախկին ճանաչվածությունից ոչ մի հետք չէր մնացել և Ֆրենկ Լլոյդ Ռայթը գործնականում չուներ մեծ պատվերներ: Ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու համար Ռայթը իր տանը, «Թալիենսին» (անգլ.՝ Taliesin) անվամբ արվեստի դպրոց է բացում: Էդգար Կաուֆմանը՝ Փիթսբուրգի հաջողակ գործարար Էդգար Կաուֆմանի որդին, ով իր հոր խորհրդով որոշել էր ուսումնասիրել ճարտարապետություն, սկսել էր այցելել այդ ստուդիան:

Աստիճանաբար, Ռայթի ճարտարապետական համարձակ ​​գաղափարները գրավում են Էդգար Կաուֆման կրտսերին, և նրանք միասին կարողանում են համոզել Կաուֆման ավագին միջոցներ հատկացնել Ռայթի նախագծած մի ամբողջ քաղաքի մոդելի կառուցման համար: Շինարարության ավարտից հետո հանրային դիտման համար մոդելը տեղադրվել էր Կաուֆման ընտանիքին պատկանող հանրախանութում: Ռայթը դառնում է Կաուֆման ընտանիքի տան հաճախակի այցելուն և շուտով նրանցից հրահանգ է ստանում նախագիծել քաղաքից դուրս գտնվող իրենց տունը:

Այդ նպատակով Կաուֆմանները «Արջային առու» (անգլ.՝ Bear Run) կոչվող վայրում ձեռք էին բերել գեղատեսիլ տարածք, որը իրենից ներկայացնում էր ժայռային ամբողջական ելուստ, որը վեր էր գոյացած շրջակա միջավայրից, իսկ կողքին փոքրիկ ջրվեժ կար:

1934 թվականի նոյեմբերին Ռայթը այցելել է «Արջային առու»՝ Կաուֆմանների տան կառուցման կոնկրետ վայրը որոշելու համար: Նա որոշեց ընտրել ջրվեժով տարածքը և որոշեց ապագա տան համար ջրվեծը դարձնել կառուցվածքային մաս: Ճարտարապետի այս համարձակ գաղափարը սկզբում հիասթափեցրեց պատվիրատուներին, բայց Ռայթը ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ապրեք ջրվեժի հետ, այլ ոչ թթե միայն նայեք նրան: Այն պետք է լինի ձեր կյանքի մի մասը»: Ռայթը Կաուֆմաններին կարողացավ վարակել այս գաղափարով, համոզելով նրանց կառուցել այդպիսի տուն և ամենակարևորը այնտեղ ապրելու անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Ռայթը Կաուֆմանսի կողմից լիակատար հավանություն ստացավ «Ջրվեժի վրայի տան» կառուցման համար և սկսեց մանրամասն մշակել նախագիծը: Ռայթը ձգտում էր նրան, որ տան կառուցման ընթացքում ոչ մի ծառ չկտրվի, բոլոր մեծ քարերը մնան իրենց տեղերում, իսկ ապագա տունը պարզապես դառնա բնական լանդշաֆտի մի մասը: Ընտրված տարածքի մանրամասն ուսումնասիրությունը նա հանձնարարեց Փենսիլվանիայի «Fayette Engineering Company of Uniontown» ինժեներական կազմակերպությանը: Ընկերությունն անցկացրել է տեղանքի ամբողջական տեղագրական ուսումնասիրություն, ցույց տալով լանդշաֆտի բոլոր ծառերը, քարերը և մնացած բնական հատկությունները և 1935 թվականի մարտին իր կատարած բոլոր գիտական հետազոտություների արդյունքները հանձնեց Ռայթին:

Նախագծում և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժի վրայի տան յուրահատկությունն ընդգծող ամուր հորիզոնական և ուղղահայաց գծեր

«Ջրվեժի վրայի տան» կառուցվածքային նախագծի հեղինակը Ռայթն էր, ով համագործակցել էր երկու ճարտարագետների՝ Մենդել Գլիկմանի (անգլ.՝ Mendel Glickman) և Ուիլյամ Ուելսի Փիթերսի(անգլ.՝ William Wesley Peters) հետ, ովքեր ավելի վաղ, «Johnson Wax Headquarters» հաստատության համար նախագծել էին սյուներ, որոնք նույնպես կառուցվել էին Ֆրենկ Լլոյդ Ռայթի նախագծով:

Տան նախնական ձևավորումը Կաուֆմանի հաստատմանն է ներկայացվել 1935 թվականի հոկտեմբերի 15-ին, որից հետո Ռայթը կրկին այցելել է շինհրապարակ՝ շինարարության համար վերջնական ծախսերը ճշտելու համար: Ավելի ուշ, երբ տան շինարարությունը մտել էր ակտիվ փուլ, Ռայթը շատ հազվադեպ էր այցելում շինհրապարակ, նա որպես իր մշտական ​​ներկայացուցիչ, շինարարության վայր էր ուղարկում իր աշակերտ Ռոբերտ Մոշերին (անգլ.՝ Robert Mosher):

Պատերի կառուցման համար օգտագործվող քարերը պլանավորել էին ձեռք երել հենց այդ տարածքից, ինչի համար 1935 թվականին կրկին վերաբացել էին քարի հին քարհանքը, որը գտնվում էր շինհրապարակից ոչ հետու՝ դեպի արևմուտք: «Ջրվեժի վրայի տան» կառուցման համար որպես հիմնական շինանյութ, Ռայթը ընտրել էր երկաթբետոնը, որով նա նախկինում երբեք չէր աշխատել:

1936 թվականի մարտին Ռայթը ներկայացրել էր նախագծի վերջնական տարբերակը: Նույն թվականի ապրիլին սկսել են շինարարական աշխատանքներ իրականացնել հիմնական շենքի վրա: Այդ նախագծի հիման վրա «Ջրվեժի վրայի տան» հատակի սալաքարերը երկաթբետոնային կառուցվածքի էին, որոնք տարբեր մակարդակներով դուրս էին ցցվում կենտրոնական մասսիվից (զանգվածակույտ) և տարածվում տարբեր ուղղություններով: Այդպիսով, հատակը ծածկող սալաքարերը ձևավորում էին անմիջապես ջրվեժի վրա կախված տեռասները, որոնք դրսից խիստ անսովոր էին թվում և դիտողների վրա ուժեղ տպավորություն թողնում: Ժայռի այն հատվածը, որի վրա կանգնած է տունը, մնացել է տան ներսում և Ռայթը այն օգտագործել է որպես ներքին ինտերիերի մաս:

Շինարարությունը սկսելուց առաջ տարաձայնություններ են ծագում Ռայթի, Կաուֆմանի և շինարարական կապալառուի միջև:

1936 թվականի հունիսին Ռայթը այցելում է շինհրապարակ և մերժում քարից շարված կամրջի աշխատանքները:Հետագայում այն վերափոխվեց:

Շինարարության արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տան և հյուրերի համար նախատեսված տան նախնական բյուջեն կազմել էր 35.000 դոլար, բայց վերջնական արժեքը կազմել է 135.000 ԱՄՆ դոլար[3][4]: Այս գումարը ձևավորվել է հետևյալ կերպ՝ հիմնական տուն՝ 75.000 դոլար, դրա ձևավորումն ու ներքին կահավորանքը՝ 22.000, հյուրատունը, ավտոտնակը և ծառայատունը՝ 50.000: Ճարտարապետի վարձավճարը կազմել է 8000 դոլար:

Թղթադրամի արժեզրկումից հետո 1930-ական թվականներին շինարարության վրա ծախսված 155.000 դոլարը 2009 թվականին համարժեք է 2.4 միլիոն ԱՄՆ դոլարի: Համեմատության համար նշենք, որ Փենսիլվանիայում մեկ ընտանիքի համար նախատեսված տան միջին արժեքն ավարտման պահին կազմում է 3.205 դոլար[5]: Այնուամենայնիվ, 1930-ական թվականներին ծրագրի համեմատական ​​արժեքի ավելի ճշգրիտ արտացոլումը ցույց է տալիս այս վայրում վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքը. 2002 թվականին այդպիսի աշխատանքների արժեքը կազմել է 11.4 միլիոն ԱՄՆ դոլար:

«Ջրվեժի վրայի տան» օգտագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-1963 թվականների միջև ընկած ժամանակահատվածում «Ջրվեժի վրայի տունը» Կաուֆման ընտանիքի կողմից պարբերաբար օգտագործվում էր որպես քաղաքից դուրս գտնվող տուն: Նրանք այնտեղ անցկացնում էին հանգստյան և տոնական օրերը: 1963 թվականին Էդգար Կաուֆման կրտսերը «Ջրվեժի վրայի տունը» փոխանցել է (որպես նվիրատվրություն) «Western Pennsylvania Conservancy»-ին (Արևմտյան Փենսիլվանիայի անվտանգություն): 1964 թվականին տունը դարձավ թանգարան և բացվեց հասարակության առջև: 2008 թվականի հունվար ամսվա դրությամբ «Ջրվեժի վրայի տուն» է այցելել մոտ վեց միլիոն մարդ: Չնայած Փենսիլվանիայի մի հեռավոր, կտրված անկյունում գտնվելուն (Փիթսբուրգից մոտավորապես երկու ժամ), «Ջրվեժի վրայի տունը» (ըստ տեղական գովազդային բրոշյուրի) ներկայումս տարեկան 150.000 այցելու է ընդունում:

Ոճաբանական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժի վրայի տան ինտերիեր և կահույքի տարրեր, մշակված ճարտարապետ Ռայթի կողմից
Գլխավոր մուտք տանող ճանապարհ

Ռայթին՝ ճապոնական ճարտարապետության կրքոտ սիրահարին, հաջողվել է ստեղծել դինամիզմով հագեցած օբյեկտ և այն հաջողությամբ տեղափոխել բնական և շատ գեղատեսիլ լանդշաֆտ: Շինուոթյունը ամբողջովին միաձուլվում է շրջակա բնության հետ և ընկալվում է որպես լանդշաֆտի մի մաս, այլ ոչ թե նրան խորթ ինչ որ բան: Այս ստեղծագործության մեջ Ռայթը կենտրոնացել է արտաքին և ներքին տարածությունների փոխներթափանցման վրա՝ ցույց տալով մարդու և բնության միջև ներդաշնակությունը:

Ճապոնական ժամանակակից ճարտարապետ Թադաո Անդոն (անգլ.՝ Тадао Андо) մասնավորապես հայտարարել է. «Իմ կարծիքով Ռայթը ուսումնասիրել է ճապոնական ճարտարապետության մեջ ճարտարապետության ամենակարևոր կողմը` տարածքի ճիշտ օգտագործումը: Երբ ես այցելեցի Փենսիլվանիայում գտնվող «Ջրվեժի վրայի տունը», հասկացա, որ ինքս էլ նույն կերպ եմ զգում շրջապատող տարածությունը: Բայց այնտեղ կային նաև բնության լրացուցիչ ձայներ, որոնք ուղղված էին ինձ»[6]:

«Ջրվեժի վրայի տունը» առավել հայտնի դարձավ նրանով, որ այն կառուցված է ջրվեժի տակ ընկած լեռնային գետ կոչվող ակտիվ լեռնաշղթայի վրա (Արջային առու, Յոկեհեինի գետից 8 կիլոմետրանոց վտակ, որը հոսում է տան ստորին մակարդակներով, ելքը վերածվում է գեղատեսիլ ջրվեժի): Հյուրասենյակի օջախը կառուցված է տան կառուցապատման ընթացքում այդ վայրում հայտնաբերված քարերից: Այդ քարակտորները օրգանապես համակցված են սենյակի հատակի տարրերի հետ, նման են բարձր ժայռապատ ցանկապատի, որն անցնում է ամբողջ հյուրասենյակի միջով, սենյակի ինտերիերը սերտորեն կապելով շրջապատող բնության հետ:

Վերանորոգման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժի վրայի տան բարձակային կառուցվածքներ

Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայթի գլուխգործոցը համարվում է «Ամերիկայի ամենահայտնի տունը, եթե ոչ ամբողջ աշխարհի»[7][8]: Շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո ամերիկյան Time ամսագիրը «Ջրվեժի վրայի տունը» անվանել է «Ռայթի ամենագեղեցիկ աշխատանքը»[9]: Ամերիկյան մեկ այլ ամսագիր՝ Smithsonian-ը, ավելացրեց «Ջրվեժի վրայի տունը» ավելացրել է իր «28 վայրեր, որոնք պետք է այցելել, նախքան մեռնել»-ը ցուցակում[10]: 2007 թվականին շինությունտ գրավել է քսանիններորդ տեղը Ամերիկայի սիրելի ճարտարապետություն շարքում:

Այն բանից հետո, երբ ամերիկացի հայտնի գրող Հենրի Լյուզը ամերիկյան հայտնի ամսագրերից «Ջրվեժի վրա տան» մասին տեղեկությունները հայտնեց ընթերցողներին, այդ վայրը դարձավ հայտնի և կուլտուրային: Այստեղ ամբողջ երկրից այցելուներ էին գալիս: Նրանց թվում էին այդ տարիների շատ հայտնի մարդիկ՝ Ալբերտ Այնշտայնը, Ինգրիդ Բերգմանը, Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը, Մառլեն Դիտրիխը[11]:

Այս զարմանալի շենքի համբավը հասել էր նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին[11]: Չնայած իր զբաղվածությանը, նախագահը կարողացել էր ժամանակ գտնել, որպեսզի իր աչքով տեսներ ճարտարապետական այդ հրաշքը: Նախագահ Ռուզվելտի պատվին, Կաուֆման ընտանիքը ջրվեժի վերևում կազմակերպել էր շքեղ հրավառություն: Նախագահի այցը որոշիչ դեր ունեցավ «Ջրվեժի վրայի տան» հեղինակության վրա. այժմ այդ վայր այցելելը բարձր հասարակությանը պատկանելու նշան է համարվում[11]:

Վիրտուալ շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Planet Architecture կազմակերպությունը կազմակերպել էր վիրտուալ շրջագայություն «Ջրվեժի վրայի տանը»՝ iPhone-ի և iPad-ի հավելվածների համար[12][13]: Հավելվածի արժեքը iPad-ի համար կազմում է 9,99 դոլար, իսկ iPhone-ի համար՝ 4,99 դոլար[12]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Contact Us"». www.fallingwater.org. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին.
  2. «"Fallingwater"» (անգլերեն). National Historic Landmark summary listing. National Park Service. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին.
  3. McCarter, Robert "Fallingwater Aid (Architecture in Detail)". — Phaidon Press, 2002. — С. 59. — ISBN 0-7148-4213-3
  4. Plushnick-Masti, Ramit (2007-09-27). «"New Wright house in western Pa. completes trinity of work"» (անգլերեն). Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին.
  5. «Historical Census of Housing Tables». Бюро переписи населения США (անգլերեն). 2012-06-06. Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին. Վերցված է 2017-11-27-ին. {{cite web}}: Text "U.S. Census Bureau" ignored (օգնություն)
  6. «"Tadao Ando, 1995 Laureate: Biography"» (PDF) (անգլերեն). The Hyatt Foundation. 1995. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-08-23-ին. Վերցված է 2012-09-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Frank Lloyd Wright’s Fallingwater — Ezra Stoller — Google Книги
  8. Encyclopedia of Architectural and Engineering Feats. ABC-CLIO, 2001. 3rd ed. Page 115.
  9. «"Usonian Architech"» (անգլերեն). Тайм (журнал). 17.01.1938. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին. {{cite web}}: Text "Time magazine" ignored (օգնություն)
  10. «"Smithsonian Magazine — Travel — The Smithsonian Life List"» (անգլերեն). Smithsonian magazine. январь 2008. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին.
  11. 11,0 11,1 11,2 «"Фрэнк Ллойд Райт (Frank Lloyd Wright): Дом над водопадом (Fallingwater)"». novosibdom.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-20-ին.
  12. 12,0 12,1 «"Fallingwater Releases a Virtual Tour for Mobile Devices"» (անգլերեն). Western Pennsylvania Conservancy. 8 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-21-ին.
  13. «"Frank Lloyd Wright - Fallingwater mobile app"» (անգլերեն). www.planetarchitecture.com. январь 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (англ.) Trapp, Frank (1987). Peter Blume. Rizzoli, New York.
  • (англ.) Hoffmann, Donald (1993). Frank Lloyd Wright’s Fallingwater: The House and Its History (2nd ed.). Dover Publications. ISBN 0-486-27430-6.
  • (англ.) Brand, Stewart (1995). How Buildings Learn: What Happens After They’re Built. Penguin Books. ISBN 0-14-013996-6.
  • (англ.) McCarter, Robert (2002). Fallingwater Aid (Architecture in Detail). Phaidon Press. ISBN 0-7148-4213-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]