Մասնակից:Tiktokcheck/Յուլյա Գավրիլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուլյա Գավրիլինա (ծնվ. 2002թ. հունիսի 26, Մոսկվա), ավելի հայտնի GAVRILINA կամ Юля Гаврилина անվամբ, ռուս վիդեոբլոգեռ (տիկտոկեր) և երաժիշտ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրիլինան ծնվել է 2002 թվականի հունիսի 26-ին՝18 տարեկան է: Մանուկ հասակում Յուլյա Գավրիլինան ստեղծագործ աղջիկ էր, նա սիրում էր երգել և ելույթ ունենալ հասարակության առջև: Նրա պայծառ գեղեցիկ տեսքը, ակտիվությունն ու ուշադրություն գրավելու կարողությունը օգնեցին գրավել Tik-Tok-ից օգտվողների սրտերը և դառնալ համացանցի աստղ: 2020-ի ամռանը Յուլյան ավարտել է ավագ դպրոցը: Նրա ընտանիքի մասին շատ թյուր տեղեկություններ կան, նրա տեսանյութերից մեկում նա ցույց տվեց իր ընտանիքը, բայց չկան այլ մանրամասներ: Որպես համացանցային աստղ Յուլյան իր առաջին քայլերն արել է դեռ 2013-ին, երբ YouTube- ում ալիք գրանցեց: Շուտով նա սկսեց նկարահանել խաղային տեսանյութներ, որոնք բուռն արձագանքներ բերեցին իրեն դիտողների կողմից, բայց միևնույն ժամանակ նրան չբերեցին իր ուզած փառքը: Երբ Tik-Tok-ը սկսեց լայն ճանաչում ունենալ Ռուսաստանում, Գավրիլինան որոշեց իր ուժերը փորձել կարճ երաժշտական ​​հոլովակներ նկարահանելու գործում: Նրա առաջին հոլովակները շատ դիտումներ չստացան, բայց մի օր նա հայտնվեց «ռեկոմենդացիա» բաժնում և նրա հետևորդները սկսեցին շատանալ:

Հետևորդների հետաքրքրությունը բավարարելու համար Յուլյան ոչ միայն պարեց երաժշտության ներքո, այլ նաև երգեց: Նրա կատարումներից ամենասիրված էր «Дикая львица» կոմպոզիցիան, որը աղջիկն ինքն անվանում էր իր սիրելիների շարքում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյան նախընտրում է չբացահայտել իր անձնական կյանքի մանրամասները և այդ մասին հազվադեպ է խոսում իրեն դիտողների առջև: 2020-ի սկզբին լուրեր տարածվեցին, որ նա հանդիպում է մեկ այլ սիրված բլոգեր՝ Դանյա Միլոխինի հետ: Երիտասարդները հաճախ նկարահանում էին համատեղ հոլովակներ Տիկտոկում և միասին լուսանկարվում: Նույն թվականի մարտին Դանյան հարցազրույց տվեց Afisha Daily-ին, որտեղ նա Յուլիային անվանեց իր ընկերուհի: Ավելի ուշ նա թողարկեց «Подонок» երգը, որը նվիրեց Յուլյային: Այդ հարցազրույցից հետո նրանք սկսեցին այլևս միասին տեսանյութեր չնկարահանել և չլուսանկարվել, բայց Դանյան խախտելով լռությունը, իր Лав երգի պրեմիերայից առաջ տեսանյութ հրապարակեց Յուլյայի հետ և կարծես հաստատեց նրանց հարաբերությունները: Դանյան նաև իր ինստագրամի story բաժնում տեղադրել է տեսանյութ, որտեղ Յուլյան համբուրում է նրան և նա ասում է, որ նրանք հանդիպում են, չնայած դա բավականին ուշ ժամի է տեղադրել, բայց երկրպագուները հասցրել են պահպանել և տարածել այդ տեսանյութը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Յուլյան ունի բարակ կազմվածք, ինչը թույլ է տալիս նրան լավ տեսք ունենալ լողազգեստով: Նրա քաշը մոտ 45 կգ է, հասակը `163 սմ:

2.Աղջիկը Եգոր Կրիդի մեծ երկրպագու է: 2019-ի դեկտեմբերին նրան հաջողվեց անձամբ հանդիպել իր կուռքի հետ:

3.Յուլյայի հատկանիշներից է անսովոր խռպոտ ձայնը, ըստ նրա, այդպես է եղել դեռ վաղ տարիքից:

4.Յուլյան շատ նման է Վալյա Կարնավալին, որի հետ նա հաճախ համատեղ հոլովակներ է նկարահանում: Աղջիկները ներկայանում են որպես քույրեր, բայց նրանց կապում է միայն ընկերությունը:

5.Յուլյան այնքան հայտնի է դարձել համացանցում, որ երկրպագուները ստեղծում են <<фан-аккаунт>>-ներ ՝ նվիրված ոչ միայն իրեն, այլ նաև իր հագուստին: Կան հրապարակված լուսանկարներ և այդ իրերի արժեքը, որոնք հագնում է Յուլյան: Նա նախընտրում է Adidas, Bershka և Levi's ապրանքանիշերը:

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ.-ին Գավրիլինան հրավեր ստացավ Ամիրան Սարդարովի «Նոր շոու»​​-ին, որին մասնակցում էին ռուս հանրաճանաչ տիկտոկերները: Նկարահանումների ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ. Հյուրին ներկայացնելիս ՝ հաղորդավար Էդվարդ Բիլը սխալ արտասանեց իր ազգանունը, և երբ նա մատնանշեց սխալը, տղան արհամարհեց և ասաց, որ ինքը նույնիսկ 1 միլիոն բաժանորդ չունի:

Չնայած Յուլյան փորձում էր իրեն հանգիստ պահել, բայց նա վիրավորվեց այս վերաբերմունքից և արտասվեց հաղորդման ժամանակ: Ավելի ուշ Էդվարդին ամոթանք տվեց Անաստասիա Տուկմաչովան, և նա հրապարակավ ներողություն խնդրեց բլոգերից, այնուհետև նշեց նրան մի պատմության մեջ, որը թույլ տվեց աղջկան ավելացնել իր լսարանը:

Նույն տարվա վերջին թողարկվեց Նիկիտա Զլատոուստի NON STOP երգի տեսահոլովակը, որում Յուլյա Գավրիլինան խաղում էր գլխավոր դերը: Նա այնքան համոզիչ էր խաղում երգչի սիրելիին, որ համացանցում հայտնվեցին լուրեր նրանց հարաբերությունների մասին, որոնք հետագայում նրանք հերքեցին:

Մուտքը Տիկտոկերների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020-ի գարնանը Յուլյան միացավ ռուսական Hype House-ին, որը ստեղծվել էր համանուն ամերիկյան Hype House-ի հիման վրա: Դրա իմաստն այն է, որ մի քանի սիրված բլոգերներ ապրում են նույն տանը և միասին կոնտենտ են ստեղծում:

Յուլյան խոստովանեց, որ իր ծնողները միանգամից հավանություն չեն տվել նրա այդ որոշմանը, բայց վերջում նրանք միևնույն է թողեցին իրենց դստերը ապրել այլ մարդկանց հետ: Ըստ տիկտոկերի, նախագծի ստեղծումը հաջողությամբ համընկավ կարանտինի մեկնարկի հետ `կորոնավիրուսային համաճարակի պատճառով, քանի որ դրա շնորհիվ նա անընդհատ շրջապատված է ընկերներով և տանը չի ձանձրանում միայնակ: Յուլյան բազմիցս հայտնվել է Hype House Rus-ի յութուբյան տեսանյութներում: Բացի այդ, Յուլյային հաջողվել է հանդիպել այնպիսի աստղերի, ինչպիսիք են ռեփեր Ռամիլը և երգչուհի Օլգա Բուզովան: