Մասնակից:Tigran Martirosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սունիլ Չետրի (անգլ.՝ Sunil Chhetri, ), հնդիկ ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է գալիս Բենգալուրու ֆուտբոլային ակումբի և Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունիլ Չետրին ֆւտբոլային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ կնքելով պայմանագիր Կալկաթայի Մոխուն Բագան ակումբի հետ։ Երեք մրցաշրջան անց տեղափոխվել է Փանջաբի նահանգի «ՋԿԹ» ակումբ։ Նույն ակումբում Հնդկաստանի 2006/07 թվականների առաջնության ընթացքում 11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստ[1]։

Լավագույն արդյունքների շնորհիվ ֆուտբոլիստով հետաքրքրվել են մի քանի եվոպական ակումբ[2], սակայն նա մնացել է Հնդկաստանում և տեղափոխվել Կալկաթայի «Իստ Բենգալ» ակումբ։

Այնուամենայնիվ 2012 թվականին Չետրին տեղափոխվել է Եվրոպա և երկու տարվա պայմանագիր կնքել Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)«Սպորտինգի» հետ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունիլ Չետրինի ծնողները գաղթել են Նեպալից, սակայն նա որոշեց հանդես գալ Հնդկաստանի ազգային հավաքականում։ Առաջին խաղը հավաքականում տեղի է ունեցել 2005 թվականին՝ Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Առավել արդյունավետ խաղ Սունիլ Չետրին ցուցադրել է Տաջիկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, երբ դա դարձավ հեթ-տրիկի հեղինակ[3]։ Իր ցուցադրած արդյունավետ խաղի համար ճանաչվել է Հնդկաստանի տարվա ֆուտբոլիստ։ Տաջիկստանի ազգային հավաքականի դարպասին խփած նրա երեք գոլն ընդգրկվել է 2007 թվականի Հնդկաստանի հիշարժան մարզական պահերի ցանկում:

Հավաքականի կազմում 2019 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Ասիայի գավաթին, որտեղ Թաիլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ անցկացվող խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «www.hinduonnet.com». Արխիվացված է օրիգինալից 2009-08-13-ին. Վերցված է 2008-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. sports.timesofindia.indiatimes.com
  3. www.telegraphindia.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]