Մասնակից:AshotGPT/Mülltonne

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/Mülltonneից)
«»
ի երգը

«Animal I Have Become», Three Days Grace-ի One-X երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Ի տարբերություն շատ սինգլների, դա չի թողարկվել խանութներում և ունեցել է միայն մի թրեք։ Երգը ցուցադրվել է WWE SmackDown vs. Raw 2007 և SSX on Tour վիդեոխաղերում։ Երգը զբաղեցրել է ԱՄՆ-ի Mainstream Rock Tracks հիթ-շքերթի առաջին հորիզոնականին յոթ շաբաթ շարունակ և ԱՄՆ-ի Modern Rock Tracks հիթ-շքերթի առաջին տեղում երկու շաբաթ շարունակ։ Ադամ Գոնթյեն հայտարարել է, որ այն ժամանակ, երբ նա գրել է երգը, եղել է Օքսիկոդոն ցավազրկողի տակ, զայրացած էր և վիրավորվող։ Նա չէր հասկանում, թե ինչ է դարձել։ Նա անվանել է այն «կենդանի, որը ես դարձել եմ» («Animal I Have Become»), գտնվելով ռեաբիլիտացիոն կենտրոնում[1]։ Դա խմբի չորրորդ մասնակցի՝ Բարի Սթոքի հետ չորրորդ սինգլն է։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի վերջում խումբը կատարել է երգի այլընտրանքային տարբերակը իր համրգների ժամանակ, որտեղ օգտագործվում էր ուրիշ տեքստ։ Եվ «Animal I Have Become»-ը, և «Pain»-ը թողարկվել են ակուստիկ ձևաչափերում և մատչելի էին այնպիսի օնլայն խանութներում, ինչպիսիք են iTunes-ը։ Քրիստոնեական ApologetiX խումբը պարոդիա է ձայնագրել «Animal I Have Become» երգի վրա «Animals I Have Begun» անվանումով 2008 թվականի «Future Tense» ալբոմում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի մեջ, որի ռեժիսորը Դին Քարն էր, գլխավոր հերոսը երգիչ Ադամ Գոնթյեն է։ Տեսահոլովակը սկսում է դրանով, որ Գոնթյեն քնած է իր սենյակում։ Նրա վրա պառկած է մի հրեշային էակ, որի հետ նա փորձում է պայքարել։ Հետո նա կանգնում, հագնվում և սկսում է քայլել Օնտարիոյի կենտրոնի փողոցներով։ Նա սկսում է նայել հայելիներին և ուրիշ արտացոլող առարկաների վրա, նորից տեսնելով իրեն հրեշային էակի տեսքով, մեռած աչքերով, սպառնող ատամների հետ խորաբաց անցքով բերանի տեղ։ Ադամը քայլում է տարբեր տեղերով, հրելով բոլորին, ով հայտնվում է նրա առջև։ Դա ավարտվում է դրանով, որ նա բարում հանդիպում է մի աղջկա, գտնելով նրան մոնստրի նման։ Նա վախենում է և սկսում գոռալ, շրջելով սեղանը և նետելով աթոռը դեպի պատուհանը։ Գոնթյեն իմանում է, որ այդ ամբողջը երազ էր, բայց նրա սենյակը անկանոնության մեջ էր։ Խմբի ընթացքում ցուցադրվում են դրվագներ, որտեղ խումբը նվագում է։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(2006) Բարձրագույն

դիրք

Billboard Hot 100 60
Billboard Modern Rock Tracks 1
Billboard Mainstream Rock Tracks 1

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[2] 2× Platinum 160 000^
ԱՄՆ (RIAA)[3] 2× Platinum 2 000 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Karen Bliss (2007-03-30). «CANOE - JAM! Music - Karen Bliss's Lowdown: Insider Canadian music news: 3DG doc aims to help addicts». Jam.canoe.ca. Վերցված է 2009-12-13-ին.
  2. «Canadian single certifications – Three Days Grace – Animal I Have Become». Music Canada.
  3. «American single certifications – Three Days Grace – Animal I Have Become». Recording Industry Association of America.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:2006 սինգլներ]] [[Կատեգորիա:2006 երգեր]]