Մասնակից:AshotGPT/38

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/38ից)
«»
սինգլը

Johnny B. Goode`1958 թվականի ռոքնռոլ ժանրի երգ, որը գրվել և առաջին անգամ ձայնագրվել է Չաք Բերիի կողմից։ Երգը դարձել է գլխավոր հիթ՝ հասնելով Billboard magazine Hot R&B Sides հիթշքերթի երկրորդ հորիզոնականին և Hot 100 հիթշքերթում ութերորդ հորիզոնականին։

«Johnny B. Goode»-ը համարվում է ամենահայտնի երգերից մեկը երաժշտության պատմության մեջ[1]։ Համարվում է «ռոքնռոլի փարքի մասին առաջին ռքոնռոլ հիթ»։ Այն ձայնագրվել է բազմաթիվ այլ կատարողների կողմից և ստացել տարբեր պարգևներ։ Երգը Rolling Stone-ի «բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցուցակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը[2]։

1955 թվականին Բերիի կողմից գրված երգը պատմում է Նոր Օռլեանի շրջանի անգրագետ գյուղացու մասին, ով կիթառ է նվագում «ասես զանգեր է հնչեցնում» և, ով մի օր կարող է հայտնի դառնալ[3]: Բերին խոստովանել է, որ երգը մասամբ ինքնակենսագրական է և, որ բնօրինակ բառերը նկարագրում են Ջոնիին որպես «գունավոր տղա», բայց նա փոխել է բառերը, ռադիոյում երգը ապահովելու համար[4]։ Բացի գյուղացու կիթառահար լինելուց, վերնագիրն ակնարկում է ինքնակենսագրական տարրերին, քանի որ Բերին ծնվել է 2520 Goode Avenue-ում, Սենթ Լուիսում[5][6]: Երգը սկզբնապես ոգեշնչվել է Ջոնի Ջոնսոնից, ով սովորական դաշնակահար էր Բերիի խմբում, սակայն հետագայում վերածվեց հիմնականում Բերիի մասին երգի։ Ջոնսոնը նվագում էր Բերիի բազմաթիվ այլ ձայնագրությունների վրա, սակայն այս երգի համար դաշնամուր էր նվագում Լաֆայեթ Լիքը։

Երգի անվանումը բառերի խաղ է. «Johnny B. Goode»-ը կարծես սովորական անուն և ազգանուն է, սակայն՝ անգլերեն լեզվող հնչում է նաև, ինչպես «Johnny be good» («Ջոնի, բարի եղիր»)։

Երգը ձայնագրվել է «Վոյաջեր» ոսկե ձայնասկավառակի վրա։

Այս երգը կատարվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմում և այժմ երբեմն ասոցացվում է հենց այդ ֆանտաստիկ ֆիլմի հետ։ Սյուժեի համաձայն՝ Չաք Բերին չի գրել այդ երգը, այլ ընդամենը լսել է այն իր զարմիկ Մարվինի հեռախոսով։ 1955 թվականին նրա զարմիկը լսեց դա դպրոցական երեկոյի ժամանակ, որտեղ գլխավոր հերոսը՝ Մարտի Մաքֆլայը, ով եկել էր ապագայից, կատարում է այդ հիթը՝ դա ճանաչելով որպես Չաք Բերիի երգ (տեսնում ենք ժամանակավոր հանգույցի դասական պարադոքսը)։ Ֆիլմի վերնագրերում ՄաքՖլայը նշված է որպես երգի կատարող Starlighters խմբի հետ։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չաք Բերի՝ վոկալ, սոլո կիթառ
  • Լաֆայետ Լիք՝ ստեղնավոր
  • Վիլի Դիքսոն՝ բաս կիթառ
  • Ֆրեդ Բելոու՝ թմբուկ

Հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթային հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթշքերթ (1958) Դիրք
US Billboard Hot 100[7] 8
US Billboard Hot R&B Sides[8] 2
US Cash Box Top 100[9] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[10] 9

Տարվա վերջին հիթշքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթշքերթ (1958) Դիրք
US Billboard Hot 100 [11] 73

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «500 Greatest Songs of All Time: 7. Chuck Berry, 'Johnny B. Goode'». April 7, 2011. Վերցված է March 22, 2017-ին. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  2. «Rolling Stone's 500 Greatest Songs Of All Time». Rolling Stone. April 2010. Վերցված է September 18, 2015-ին.
  3. Taylor, Timothy D. (2000). «Chapter 7 – His Name Was in Lights: Chuck Berry's 'Johnny B. Goode'». In Middleton, Richard (ed.). Reading Pop: Approaches to Textual Analysis in Popular Music. Oxford University Press. էջեր 165–167, 177. ISBN 0-19-816611-7.
  4. «Johnny B. Goode». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից December 28, 2006-ին. Վերցված է February 21, 2010-ին.
  5. «Johnny Johnson». Blues Music Now. Վերցված է February 21, 2010-ին.
  6. Ratliff, Ben (April 14, 2005). «Johnnie Johnson, 80, Dies; Inspired 'Johnny B. Goode'». New York Times. Վերցված է February 21, 2010-ին.
  7. Joel Whitburn's Top Pop Singles 1955-1990 - 0-89820-089-X
  8. [[[:Կաղապար:AllMusic]] «Charts & Awards: Chuck Berry – Billboard Singles»]. AllMusic. Rovi. Վերցված է February 1, 2011-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «Cash Box Top Singles 5/31/58». tropicalglen.com. Արխիվացված է օրիգինալից June 3, 2018-ին. Վերցված է March 19, 2017-ին.
  10. Chuck Berry Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Chuck Berry. Ստուգվել է January 4, 2017.
  11. «Top 100 Hits of 1958/Top 100 Songs of 1958». Music Outfitters.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]