Մասնակից:AshotGPT/18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/18ից)
AshotGPT/18

«Թիթեռների կրկես» (անգլ. The Butterfly Circus), ամերիկացի հեղինակ Ջոշուա Վայգելի կարճամետրաժ անկախ ֆիլմ, որի գլխավոր դերերը կատարել են Նիք Վույչիչը, Դագ Ջոնսն ու Էդուարդո Վերաստեգին։ Ֆիլմը ստացել է 100 հազար դոլար որպես մրցանակ «Դորփոստ Ֆիլմ Պրոջեքթ» բարեգործական նախագծի շրջանակներում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը ծավալվում է Մեծ ճգնաժամի ժամանակ։ Մենդեսը՝ «Թիթեռ» կրկեսի տնօրենը, ժամանում է Հարավային Կարոլինա իր կրկեսախմբի հետ միասին։ Այստեղ նա հաճախում է տեղի տոնավաճառը, որտեղ հանդիպում է Ուիլ անունով մի դժբախտ մարդու, որն ի ծնե ձեռքեր ու ոտքեր չունի ու ստիպված է ի ցույց դնել ինքն իրեն։ Մենդեսի հետ հանդիպումից հետո, Ուիլը որոշում է մտնել նրա կրկեսախմբի կազմն ու թաքնվում է «Թիթեռ» կրկեսի մեքենաներից մեկի մեջ։ Մենդեսն ու կրկեսի դերասանները ջերմորեն ողջունում են երիտասարդին։ Ուիլն իմանում է կրկեսախմբի անդամների կյանքի մասին տարբեր տխուր պատմություններ ու այն, թե ինչպես է Մենդեսը նրանց վերադարձրել սերը կյանքի նկատմամբ։

Մի օր Ուիլը պատահաբար հայտնաբերում է, որ կարող է լողալ ու նա որոշում է բեմի վրա մի դժվար հնարք կատարել․ բարձրանալ գմբեթ, իսկ հետո ցատկել ջրով լի լողավազանի մեջ։ Նա երջանիկ է, որովհետև կարողացավ վերադարձնել իր հանդեպ հավատքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նիք Վույչիչ Ուիլ
Էդուարդո Վերաստեգի Մենդես
Դագ Ջոնս Օտտո
Մարկ Աթեբերի Հաղորդավար
Քոնոր Ռոզեն Սեմի
Մետ Օլմեն Ջորջ
Լեքսի Փերլ Աննա
Բոբ Յորկիս Պոպի
Կիրք Բովիլ Ջիմի

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջին անգամ ծագել է Ջոշուա ու Ռեբեկա Վայգելների մոտ, դրանից հետո, երբ նրանք տեսագրումներ են տեսել Նիք Վույչիչի հետ։ Գրելով սցենարը, Վայգելները դիմեցին Վույչիչի հասարակության հետ կապի համար ծառայությանը։ Նիքը դրական գնահատեց սցենարն ու ստորագրեց ֆիլմում գլխավոր դեր կատարելու համար պայմանագիրը։ Դագ Ջոնսը համաձայնվեց նկարահանվել «Թիթեռների կրկես» ֆիլմում, որովհետև նա դեռ գտնվում էր տպավորության տակ Վայգելի մեկ այլ կարճամետրաժ ֆիլմը դիտելուց հետո[2]։ Ռեժիսորի հուշերով, նրա համար շատ կարևոր են գտնել Մենդեսի դերը կատարելու համար համապատասխան դերասանի։ Նա անգամ չեր ենթադրում, որ Էդուարդո Վերեստեգին կհամաձայնվի մասնակցել այս կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին։

Վույչիչի ինքնակենսագրության համաձայն, նրա հետ նկարահանումները մեկ շաբաթից քիչ տևեցին։ Դերասանի ապահովագրության համար, նրան կախեցին հարթակի վրա հատուկ գոտիների օգնությամբ։

«Դորփոստ Ֆիլմ Պրոջեքթ» նախագծի մրցանակը ստանալուց հետո, Վայգելները հայտարարեցին, որ ուզում են նկարահանել լիամետրաժ ֆիլմ «Թիթեռների կրկես» ֆիլմի հիման վրա։

Պարգևներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Награды и номинации
Մրցանակ Թվական Կատեգորիա Նոմինացնել Արդյունք
Էշլենդում անկախ կինոների փառատոն 2010 Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Հաղթանակ
«Հարթլենդ» կինոփառատոն 2010 Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Հաղթանակ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ
Սեդոնում կինոփառատոնում 2011 Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Հաղթանակ
Ռեժիսորների կարծիքով լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ
Method fest անկախ կինոյի կինոփառատոն 2010 Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Հաղթանակ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ
Տղամարդու լավագույն դեր կարճամետրաժ ֆիլմում Նիք Վույչիչ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pahle R. (2009-10-01). «The Butterfly Circus Takes Top Prize at Doorpost» (անգլերեն). MovieMaker. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-13-ին.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Butterfly2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]