Մասնակից:AshotGPT/13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/13ից)


Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան հասարակություն (անգլ. The American Society of Composers, Authors and Publishers, ASCAP), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը պաշտպանում է իր անդամների հեղինակային իրավունքները ու հավաքում հոնորարներ նրանց երաժշտության կատարման համար։ Հիմնվել է 1914 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ASCAP-ը հիմնվել է 1914 թվականի փետրվարի 13-ին Նյու-Յորքում երգահան Վիկտոր Հերբետի կողմից իր անդամների երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանման համար, հիմնականում այն հեղինակների ու հրատարակիչների, որոնք գործում են Tin Pan Alley շրջանում։

ASCAP-ի առաջին անդամների մեջ էին երգահաններ Իրվինգ Բեռլինը, Ջեյմս Ջոնսոնը, Ջերոմ Կերնն ու Ջոն Ֆիլիպ Սուզան, լիբրետիստ Օտտո Խարբախը։ 2009 թվականի հուլիսին ASCAP-ի անդամներն էին ավելի քան 360,000 երգահաններ, հեղինակներ, երաժիշտներ ու հրատարակիչներ[1]։ Նրանց շարքում գրեթե բոլորը ռոք ու փոփ աստղեր, քանթրիի, բլուզի, հիփ հոփի, ջազի ու դասական ստեղծագործությունների հեղինակ-կատարողներ էին։

2008 թվականին ASCAP-ը հավաքեց ավելի քան 933 մլն ԱՄՆ դոլար երաժշտության լիցենզավորված կատարման համար ու վճարեց իր անդամներին 817 ԱՄՆ դոլար որպես հոնորար (royalties), թողնելով միայն 11,3% գործառնությունների համար ծախսերի համար։

Այսօր ASCAP-ը ամբողջ աշխարհի այն խոշարագույն կազմակերպություներից մեկն է, որը հետևում է հեղինակների հեղինակային իրավունքների իրագործմանը։ ASCAP-ը լիցենզավորում է ավելի քան 11,500 լոկալ առևտրային ռադիոկայաններ, 2000 ոչ առևտրային հեռարձակողներ[2] ու նաև մոտ 100 օտարերկրյա նույնատիպ կազմակերպություններ տարբեր մայր ցամաքներից[3]։

Միացյալ Նահանգներում, ASCAP-ը մրցակցում է երկու այլ հեղինակային կազմակերպությունների հետ․ Broadcast Music Incorporated (BMI) ու Society of European Stage Authors and Composers (SESAC)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ASCAP-ի հասարակությունը պարգևատրում է ամենամյա հատուկ շոուներում իր լավագույն անդամներին 7 երաժշտական կատեգորիաներում․ Փոփ-երաժշտություն, Ռիթմ ընդ բլյուզ և Սոուլ, Ֆիլմեր և Հեռուստատեսություն, Լատինոամերիկյան երաժշտության, Քանթրի, Christian և Concert Music։ Նաև գոյություն ունի Jazz Wall of Fame նոր ու պատվավոր անդամներին Դահլիճ ներմուծելու համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] «It’s Now or Never!»
  2. [2] «ASCAP Payment System: Who Does ASCAP Collect From?»
  3. [3] «Affiliated Foreign Societies»
  4. [4] «ASCAP Events and Awards»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ASCAP-ի ղեկավարը ազատ մշակույթի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոկտորոու Կորի. «ASCAP raising money to fight Free Culture» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-03-12-ին. Վերցված է 2013 թվականի մարտի 4-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  • Masnick, Mike (2010 թվականի հուլիսի 28). «ASCAP Boss Refuses To Debate Lessig; Claims that It's an Attempt To 'Silence' ASCAP». բլոգ՝ Techdirt. Արխիվացված է օրիգինալից 2010-07-31-ին. Վերցված է 2013 թվականի մարտի 5-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)