Մասնակից:Tatsyanaa/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լարիսա Ցվետկովա (), ռուս հոգեբան, հոգեբանական գիտությունների բժիշկ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս (2019), Ռուսաստանի հոգեբանական ընկերության փոխնախագահ, հոգեբանության ֆակուլտետի դեկան (2002-2010) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր (2010-2014), Ա . Ի. Գերցենի անվան ՌՊՄՀ գիտական աշխատանքի պրոռեկտոր (2016-2021):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Ցվետկովան ծնվել է 1962 թվականին:

1974-1979 թվականներին սովորել է Լենինգրադի Պիոներների պալատի Լենինգրադի Պատանեկան ստեղծագործության թատրոնում:

1985 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, ինչպես նաև 1993 թվականին ասպիրանտուրան:

Սկսած 1982 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնում՝ լաբորանտ, ինժեներ, օգնական, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքի գծով:

1997-2001 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի և սոցիալ-մանկավարժական կրթության գերմանական ինստիտուտի համատեղ կրթական ծրագրի կազմակերպիչ և համադրող՝ Գերմանիայի ռուսալեզու բնակչության հետ աշխատելու հոգեբաններ պատրաստելու նպատակով։

1997-2003 թվականներին նա Ռուսատանի Դաշնության ՆԳՆ վերականգնողական կենտրոնի ներքին զորքերի սոցիալ-հոգեբանական վարչության հետ իրականացրել է մարտական գոտիներից վերադարձած զինծառայողների վերականգնման, զինծառայողների վերականգնողական ծրագրի մշակման, ստեղծման հետ կապված նախագծեր:

2002-2010 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան: 2010-2014 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի կենսաբանության, պատմության, հոգեբանության և փիլիսոփայության գծով պրոռեկտոր:

Լարիսա Ցվետկովան եղել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի փորձագիտական ​​կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, վաղ մանկության միջդիսցիպլինար հետազոտությունների լաբորատորիայի խորհրդատու։

2016 թվականից նա եղել է Ա. Ի. Գերցենի անվան ռուսական պետական ​​մանկավարժական համալսարանի գիտական ​​աշխատանքների գծով պրոռեկտոր:

1993 թվականին պաշտպանել է թեզ «Մանկաբույժների հաղորդակցական իրավասությունը» հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչման համար: 2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թմրամոլության սոցիալական հոգեբանությունը ուսանողական միջավայրում» հոգեբանության դոկտորի աստիճան ստանալու համար[1]:

Եղել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ:

Եղել է Ռուսաստանի հոգեբանական ընկերության առաջին փոխնախագահ: 2019 թվականից եղել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությանը կից բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի անդամ։

Նա ավելի քան 70 հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ երիտասարդների և դեռահասների շրջանում թմրամոլության կանխարգելման խնդիրների վերաբերյալ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ll աստիճանի շքանշանով:
  • 2004 թվականին՝ ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող:

Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tsvetkova, L. Psychology in Russia / T. Balachova, Sh. Levy, L. Wasserman, L.Tsvetkova // Handbook of International Psychology / (Ed.) M.J. Stevens, D. Wedding. New York: Brunner-Routledge, 2004. — P.293-309
  • Наркоситуация в ВУЗе: Оценка и мониторинг. Учебное пособие. С-Пб.: Издательство Санкт- Петербургского государственного университета, 2005. — 348с.
  • ВУЗ как социально-организационая среда превенции молодежного наркопотребления. Научно-аналитическое издание «Российский психологический журнал», 2005 г., том 2 № 2 — изд. Российского психологического общества, Москва, 2005. — 115с.
  • Цветкова, Л. А. ВУЗ как социально-организационная среда превенции молодежного наркопотребления / Л. А. Цветкова // Наркоситуация в ВУЗе: Оценка и мониторинг: Учебное пособие / под. Ред. И. Н. Гурвича. — СПб, 2005. — С. 104—123
  • Цветкова, Л. А. Социальная психология наркотизма в студенческой среде — Санкт-Петербург: Коло, 2011. — 320 с.
  • Цветкова, Л. А. Социально-психологические теории формирования аддикций // Вестник МГУ, Серия 14. Психология. 2011. — № 2. — С. 166—178

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]