Մասնակից:Tatev99/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Bishopsgate, Լոնդոն.

Լոնդոնի տնտեսության մեջ գերակշռում է սպասարկման ոլորտը, մասնավորապես ֆինանսական ծառայությունները և հարակից մասնագիտական ծառայությունները, որանք ամուր կապեր ունեն Միացյալ Թագավոևության (Մեծ Բրիտանիա) և միջազգային տնտեսության հետ[1]։ Բացի Միացյալ Թագավորության մայրաքաղաքը լինելուց, Լոնդոնը միջազգային բիզնեսի և միջազգային առևտրի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկն է և հանդիսանում է համաշխարհային տնտեսության «հրամանատարական կենտրոններից» մեկը[2][3][4]։

2019 թվականին մոտավորապես 8,787,892 բնակիչ ունենալով՝ Լոնդոնը Միացյալ Թագավորության ամենաբազմամարդ շրջանն է, քաղաքային գոտին և մետրոպոլիտենը[5]։ Ըստ Բրուկինգս ինստիտուտի, Լոնդոնը 2011 թվականին ունեցել է աշխարհում հինգերորդ խոշորագույն քաղաքային տնտեսությունը[6]։ Նրա թաղամասերից մի քանիսում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ավելացված արժեքը գնահատվել է 116.800 ֆունտ ստեռլինգ (162.200 դոլար)[7]։

Լոնդում է ձևավորվում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մոտավորապես 22%-ը[8][9]։ 2013 թվականի սկզբին մասնավոր հատվածի 841,000 բիզնես գործում էր Լոնդոնում, ավելին քան Մեծ Բրիտանիայի ցանկացած այլ տարածաշրջանում կամ երկրում, որի 18 տոկոսը մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում, իսկ 15 տոկոսը՝ շինարարության ոլորտում: Դրանցից շատերը փոքր և միջին ձեռնարկություններ են[10]։

ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում տեղակայված են որպես մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի նմանատիպ շրջաններ

2018 թվականին Լոնդոնում ստեղծվեց գրեթե 500 միլիարդ ֆունտ ստերլինգ կամ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի շուրջ 1/4-ը[11], մինչդեռ Լոնդոնի մետրոպոլիտենը, որը Եվրոպայում ամենամեծն է, ստեղծում է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մոտ 1/3-ը կամ գրեթե 1,0 տրիլիոն դոլար:

Ծառայությունների արդյունաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը կենտրոնացավ ծառայությունների վրա հիմնված տնտեսության վրա ավելի վաղ, քան եվրոպական այլ քաղաքներ, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք նպաստում են Լոնդոնի՝ որպես ծառայությունների արդյունաբերության և բիզնեսի կենտրոնի հաջողություններին՝

  • անգլերենը մայրենի լեզու է, որը բիզնեսում դարձավ միջազգային լեզու
  • իր նախկին դերը՝ որպես նախկին Բրիտանական կայսրության մայրաքաղաք[12][13]
  • իր դիրքերը Եվրոպայում, քանի որ Եվրոպան ունի ավելի մեծ թվով բնակչություն և ՀՆԱ, քան ԱՄՆ-ը[14] և կենտրոնական ժամային գոտի, ինչը թույլ է տալիս Լոնդոնին դառնալ կամուրջ ԱՄՆ-ի և Ասիայի շուկաների միջև[15]
  • Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև առանձնահատուկ փոխհարաբերությունները[16] և Միացյալ Թագավորության սերտ հարաբերությունները Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շատ երկրների հետ, մասնավորապես, Ազգերի Համագործակցության երկրների հետ[17][18]։
  • Անգլիական պայմանագրային օրենսդրությունը հանդիսանում է միջազգային բիզնեսում ամենակարևոր և առավել օգտագործված պայմանագրային իրավունքը[19]
  • բիզնեսի համար բարենպաստ միջավայր (օրինակ՝ համեմատաբար ցածր հարկերը կորպորացիաների և ոչ ռեզիդենտ օտարերկրյա անձանց համար[20][21]։ Լոնդոնում տեղական ինքնակառավարման մարմինն ընտրվում է ոչ թե ռեզիդենտ բնակչության կողմից, այլ ռեզիդենտ բիզնեսի կողմից։ Լոնդոնը բիզնես ժողովրդավարության կենտրոն է[22][23]։
  • զարգացած տրանսպորտային համակարգը, մասնավորապես՝ ավիացիոն արդյունաբերությունը[24][25]
  • բարձր կենսամակարդակը[26][27][28]։

Ներկայումս Լոնդոնի աշխատող բնակչության ավելի քան 85%-ը (3.2 միլիոն) աշխատում է սպասարկման ոլորտներում: Լոնդոնում բնակվող ևս կես միլիոն աշխատակից աշխատում է արտադրության և շինարարության ոլորտում ՝ գրեթե հավասար քանակությամբ[29]։

Բիզնես թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը ունի հինգ խոշոր բիզնես շրջան՝ քաղաքը, Վեսթմինսթերը, Կանարի Վարֆը, Քեմդենը և Իզլինգոնը և Լամբեթը և Սաութվարկը: Նրանց նշանակության մասին կարելի է պատկերացում կազմել ունեցած գրասենյակների չափով՝ Մեծ Լոնդոնը 2001 թվականին ուներ 26,721,000 մ2 գրասենյակային տարածք:

Բիզնես թաղամաս Գրասենյակային տարածք (մ2) Բիզնես մասնագիտացում
քաղաքը 7,740,000 Ֆինանսներ, բրոքային գործ, ապահովագրություն, իրավաբանություն, ֆոնդերի կառավարում, բանկային ծառայություններ
Վեսթմինսթեր 5,780,000 Գլխամասային գրասենյակներ, անշարժ գույք, մասնավոր բանկային ծառայություններ, կառավարություն
Քամդեն և Իզլինգսոն 2,294,000 Նորարարական արդյունաբերություններ, ֆինանսներ, դիզայն, արվեստ, նորաձևություն, ճարտարապետություն, լրատվություն
Կանարի Վարֆ 2,120,000 Բանկային ծառայություններ, լրատվություն, իրավաբանություն
Լամբեթ և Սաութվարկ 1,780,000 Հաշվապահություն, խորհրդատվություն, տեղական ինքնակառավարում
Ուոթերսիդ, բրիտանական ավիաուղիների կենտրոնակայանը Հիլինգդոնի Բորո քաղաքում

Ներքին և միջազգային կորպորատիվ շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի ֆոնդային բորսան հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ ֆոնդային բորսան[30][31]։ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշոր ընկերությունների մեծամասնությունը ( FTSE 100) և Եվրոպայի 500 խոշորագույն ընկերություններից 100-ը գտնվում են Լոնդոնի կենտրոնում: FTSE 100-ի մեջ մտնող ընկերությունների ավելի քան 70%-ը գտնվում են Լոնդոնի մետրոպոլիտենի տարածքում, իսկ Fortune 500 ընկերությունների 75% -ը գրասենյակներ ունեն Լոնդոնում: Ըստ Deloitte-ի հետազոտության ՝ «Լոնդոնն ունի աշխարհում ամենամեծ բազմազգ գործադիր համայնքը, որը ներառում է բիզնեսի 95 տարբեր ազգություն, որոնք աշխատում են 134 երկրում»[32]։

Ֆինանսական ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը ունի զարգացած ֆինանսական համակարգ, այն հանդիսանում է աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը և գալի ներդրում է կատարում Մեծ Բրիտանիայի վճարային հաշվեկշռում[33][34]։ 2017 թվականին Ֆինանսական կենտրոնների գլոբալ ինդեքսում Լոնդոնը դասվել է որպես աշխարհի ամենամրցունակ ֆինանսական կենտրոնը: Սակայն 2018 թվականի վարկանիշային աղյուսակում Լոնդոնը իր տեղը զիջեց Նյու Յորքին. Լոնդոնը դասվում է այնպիսի քաղաքների շարքին, ինչպիսիք են Սինգապուրը, Հոնկոնգը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Սիդնեյը, Բոստոնը, և Տորոնտոն[35]։ Լոնդոնում գործում են բազմաթիվ բորսաներ, բանկեր, բրոքերային ընկերություններ, ներդրումային կառավարման մասնագիտացված կենտրոններ, կենսաթոշակային հիմնադրամներ, հեջավորման ֆոնդեր[36], մասնավոր բաժնետիրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ և վերաապահովագրական ընկերություններ։ Լոնդոնը համարվում է միջազգային ֆինանսական կենտրոն, որտեղ ֆինանսական շուկաների արտասահմանյան մասնակիցները կարող են համագործակցել միմյանց հետ[3][37]։ Այդտեղ է գտնվում նաև Անգլիայի բանկը՝ աշխարհի երկրորդ հնագույն կենտրոնական բանկը, չնայած վերջինս 2016 թվականի մարտին կայացած Բրեքսիթի հանրաքվեից հետո տեղափոխվել է Փարիզ [38][39]։

Քաղաքի արևելքում գտնվող Կանարի Ուարֆում ձևավորվել է երկրորդ ֆինանսական շրջանը, որն իր մեջ ներառում է աշխարհի ամենամեծ երկու բանկերի՝ HSBC-ի և Barclays-ի գլխավոր մասնաճյուղը, Citigroup-ի մնացած գրասենյակները և գլխավոր գրասենյակը: 2009 թվականին Լոնդոնում կատարվում էր համաշխարհային արժութային գործարքների 36,7% -ը `միջին օրական 1,85 տրիլիոն դոլար ապրանքաշրջանառությամբ, ավելի շատ ԱՄՆ դոլար վաճառվում էր Լոնդոնում, քան Նյու Յորքում, և ավելի շատ Եվրո էր վաճառվում, քան` եվրոպական այլ քաղաքներում [40][41][42][43][44]։ Լոնդոնը միջազգային բանկային վարկերի[45], ածանցյալ շուկաների[46], փողերի շուկաների[47], միջազգային ապահովագրության[48], ոսկու, արծաթի և բազային մետաղների առևտրով զբաղվող առաջատար կենտրոն է, ինչպես նաև միջազգային պարտքային արժեթղթերի թողարկողներից մեկը[49][50][51]։

Ֆինանսական ծառայությունները Լոնդոնում ավելացան Մեծ Բրիտանիայի Եվրոպական Միությանը անդամակցելուց հետո[52], չնայած դա կարող է ավարտվել Եվրամիությունից դուրս գալու Միացյալ Թագավորության որոշման հետևանքով: Լոնդոնի՝ որպես ֆինանսական կենտրոնի դիրքը կարող է ավելի բարելավվել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրով[53]։

2010-ականների կեսերին հրապարակված փաստաթղթեր և զեկույցների համաձայն Լոնդոնի ոչ խիստ օրենսդրության և զարգացած ֆինանսական համակարգի համադրությունը քաղաքը դարձնում են անօրինական ֆինանսների գլոբալ հանգույց և Լոնդոնը դարձնում են անվտանգ վայր հանցագործների համար[54][55][56][57][58][59]

BT Group-ի կենտրոնակայանը Լոնդոնում

Մասնագիտացված ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը մասնագիտացված ծառայությունների առաջատար համաշխարհային կենտրոն է[60][61]: Քաղաքում գործում են բազմաթիվ տարբեր տեսակի մասնագիտացված ծառայություններ մատուցողներ՝ ներառյալ չորս մեծ հաշվապահական կազմակերպությունները և խոշոր խորհրդատվական ընկերությունները: Լոնդոնում է գտնվում աշխարհի վեց խոշոր իրավաբանական ընկերություններից չորսը և հանդիսանում է իրավաբանական ծառայությունների առաջատար միջազգային կենտրոն[62][63][64]։

Լրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային լրատվական միջոցները կենտրոնացած են Լոնդոնում, իսկ լրատվամիջոցների բաշխումը Լոնդոնի երկրորդ մրցակցային ոլորտն է[65]։ BBC-ն առանցքային գործատուն է, մյուս հեռարձակողները քաղաքում նույնպես ունեն կենտրոնակայաններ: Բազմաթիվ ազգային թերթեր խմբագրվում են Լոնդոնում, երբ ավանդաբար կապված էին Ֆլեյթ Սթրիթի հետ, սակայն այժմ դրանք ցրված են մայրաքաղաքում: Սոհոն Լոնդոնի հետարտադրական արդյունաբերական կենտրոնն է[66][67]։ Միացյալ Թագավորության հետ Հոլիվուդյան կապերը կենտրոնացված են Լոնդոնի վրա, ինչը միլիարդավոր ներդրումներ է ապահովում տնտեսության մեջ:

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը Լոնդոնի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է: Լոնդոնը զբոսաշրջիկների կողմից աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է՝ 2015 թվականին կանխատեսվել էր 18,8 միլիոն արտասահմանցի այցելու, առաջ անցնելով Բանգկոկից (18,2 միլիոն) և Փարիզից (16,1 միլիոն)[68]։ Լոնդոնը համարվում է Մեծ Բրիտանիայի տասը ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկը[69]։ 2003թվականին Լոնդոնում զբոսաշրջության ոլորտում լրիվ դրույքով աշխատողների թիվը կազմում էր 350,000[70], մինչդեռ զբոսաշրջիկների տարեկան ծախսերը կազմում էին 15 մլրդ ֆունտ[71]։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում հիմնադրվել են մեծ թվով տեխնոլոգիական կազմակերպություններ, մասնավորապես՝ «East London Tech City» հայտնի է որպես «Silicon Roundabout»։ 2015 թվականին Լոնդոնի տեխնոլոգիական ոլորտում ներդրումները կազմել են 2,28 միլիարդ դոլար, ինչը 69 տոկոսով ավելի է, քան 2014 թվականին կատարված 1,3 միլիարդ դոլարը: 2010 թվականից ի վեր, լոնդոնյան տեխնոլոգիական ընկերություններում իրականացվել է 5,2 միլիարդ դոլար վենչուրային կապիտալի ֆինանսավորում[72]։ «Ernst & Young»-ի զեկույցը կարևորում է Լոնդոնի դերը Մեծ Բրիտանիայի «FinTech» արդյունաբերության ոլորտում`փորձաքննության մատչելիության և ծառայությունների պահանջարկի առումով[73]։

Մանրածախ բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը մանրածախ առևտրի խոշոր կենտրոն է[74][75], 2010 թվականին կատարվել է ոչ պարենային ապրանքների աշխարհում ամենաշատ վաճառքը, որի ընդհանուր ծախսերը կազմել են շուրջ 64,2 միլիարդ ֆունտ [76]։ Մեծ Բրիտանիայի նորաձևության ոլորտը, որը կենտրոնացած է Լոնդոնում, տասնյակ միլիարդավոր ներդրումներ է ապահովում տնտեսության մեջ[77]։

Արտադրություն և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tate & Lyle շաքարի գործարան, Silvertown

19-ից 20-րդ դարերի ընթացքում Լոնդոնը արտադրական խոշոր կենտրոն էր, 1960 թվականին արդյունաբերության ոլորտում ուներ ավելի քան 1,5 միլիոն աշխատող: Արտադրությունը կտրուկ անկում ունեցավ 1960-ականներից սկսած[78]։ Ողջ արդյունաբերական ոլորտը անկում էր ապրել՝ ներառյալ նավաշինությունը (որը ավարտվեց 1912 թվականից հարյուրամյակներ անց՝ «Thames Ironworks» և «Shipbuilding» ընկերությունների փակմամբ), սպառողական էլեկտրոնիկան, օդանավերի արտադրությունը և տրանսպորտային միջոցների շինարարության մեծ մասը: Այս միտումը շարունակվում է ՝ 2011-ին «Ponders End»-ում «Aesica»-ի (նախկինում ՝ Merck Sharp and Dohme) դեղագործական արտադրությունների անկումով[79][80], իսկ 2013-ին ՝ Դագենհեմում, Սանոֆի-Ավենտիսում[81][82]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գործող խոշոր արտադրական նշանակության գործարանը «Ford Dagenham»-ն է, որը հանդիսանում է դիզելային շարժիչների արտադրությամբ զբաղվող աշխարհի ամենամեծ վայրը[83]։ Օրինակ սննդամթերքի և ըմպելիքների արտադրությամբ զբաղվում է Վարբուրթոնսը, թխվածքաբլիթների արտադրությամբ զբաղվում է Հարլեսդենը, գարեջրագործության մեջ մասնագիտացել է Ֆուլերս Բրեվերլին, սուրճի և շոկոլադի արտադրությամբ զբաղվում է Նեստլեն՝ արևմտյան Լոնդոնում։ 2.8%ցուցանիշով Լոնդոնը համարվում է այն տարածաշրջանը, որտեղ առկա է Միացյալ Թագավորության արտադրությամբ զբաղվող աշխատողների ամենացածր մասնաբաժինը:

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ին օտարերկրյա ներդրողների համար Լոնդոնը ճանաչվեց անշարժ գույքի ներդրման լավագույն հնարավորություններ ունեցող քաղաքը[84]:

Լոնդոնի կենտրոնում՝ Թեմզ գետի հարավային ափին գտնվող Նին Էլմս քաղաքում սկսվել է միլիարդավոր ֆունտ արժողությամբ 10-ամյա շինարարության ծրագիր: Նման ծրագրի իրականացման նպատակն է այդ կիսաքանդ տարածքը թեթև արդյունաբերական գոտուց դարձնել ժամանակակից բնակելի և գործարար շրջան։ Ծրագիրը ներառում է «Battersea» էլեկտրակայանի վերազինում, Միացյալ Նահանգների և Նիդեռլանդների համար նոր դեսպանատների կառուցում և Նոր Քովենթ Գարդենի շուկայի վերածնում, որը Մեծ Բրիտանիայի նոր արտադրատեսակների ամենամեծ շուկան է: Տրանսպորտի բարելավման ծրագրերը ներառում են հյուսիսային գծի երկու նոր կայանների, ավտոճանապարհային անցակետերի, ավտոբուսի նոր ծառայություններ և անցուղիների և հետիոտնների նոր ցանցի կառուցում: Թեմզ գետի երկայնքով անցնող նոր կամուրջը կապահովի ինը ջրմուղների կապը դեպի Պիմլիկո: Նոր շենքերը զբաղեցնելուց և շուրջ 16,000 նոր տներ կառուցելուց հետո կստեղծվեն շուրջ 25,000 մշտական աշխատատեղեր[85][86][87]։

Այլ խոշոր շինարարական նախագծերն են՝ «Kings Cross Central»-ը և «Paddington Waterside»-ը: 2014 թվականին կառավարությունը գտավ 20 նոր բնակարանային գոտիներ Լոնդոնի ամբողջ տարածքում[88], իսկ 2015-ի փետրվարին հաստատվեց առաջին ինը գոտիների կառուցումը, որի շնորհիվ մինչև 2025 թվականը կստեղծեն 28,000 նոր տներ 260 միլիոն ֆունտ ներդրումներով[89]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտը ոչ միայն սպասարկում է Լոնդոնի տնտեսությունը, այլ նաև ապահովում է շինարարության զարգացումը:

Հանրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնն ունի հանրային տրանսպորտի ինտեգրված համակարգ, որը գործում է Լոնդոնի տրանսպորտային ցանցի ներքո` տոմսերի վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգով`«Oyster » քարտով: Քաղաքի տրանսպորտային ցանցը հաջողությամբ ապահովեց 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը[90] ։ Այն ներառում է Լոնդոնի մետրոն, Լոնդոնի վերգետնյա երկաթուղին, «Docklands» թեթև երկաթուղին, Լոնդոնի ավտոբուսները և «London River Servic»-ը։ 18 երկաթուղային կայարաններից բաղկացած ցանցը տրանսպորտային կապեր է ապահովում երկրի տարբեր քաղաքների և գյուղերի միջև, ինչպես նաև մատուցում է միջազգային ծառայություններ Փարիզի, Բրյուսելի և Ամստերդամի համար `գերարագ Եվրոստարի միջոցով[91]։ «Thameslink» երկաթուղային ցանցը ստեղծելու ծրագրի համար ներդրվել է 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ երկաթուղային ցանցը թարմացնելու և ընդլայնելու համար։

Խաչմերուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Crossrail»-ը, որն ի սկզբանե նախատեսվում էր բացել 2018-ին, հետաձգվեց մինչև 2020 թվականի կամ 2021 թվականի վերջը[92], կլինի նոր երկաթուղային գիծ, որը կանցնի Լոնդոնի միջոցով արևելքից արևմուտք և կներառի Լոնդոնի շրջակայքը։ Այն կձգվի 118 կմ հեռավորության վրա, և կհասնի մինչև Հիթրոու օդանավակայան[93]։ Ծրագրի հիմնական առանձնահատկությունը Լոնդոնի կենտրոնում 42 կմ (26 մղոն) երկարությամբ նոր թունելների կառուցումն է, ներառյալ Լոնդոնի արևելքում գտնվող Կանարի Ուարֆի մասը: Սա Եվրոպայի ամենամեծ շինարարական նախագիծն է, որի իրագործելու համար անհրաժեշտ է 15 միլիարդ ֆունտ ստեռլինգի ներդրում[94][95]։

Կենտրոնական Լոնդոնի փողոցների մեծ մասը կառուցվել էր նախքան մեքենաների հայտնագործումը, իսկ Լոնդոնի ճանապարհային ցանցը շատ խճճված է: Կենտրոնական Լոնդոնում կա 11,50 ֆունտ / օր գերբնակեցվածություն[96]։

Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնին սպասարկում են վեց միջազգային օդանավակայաններ, որոնք աշխարհի ամենաշատ քաղաքային օդանավակայանների համակարգն են՝ շնորհիվ ուղևորափոխադրումների: Դրանք են Հիթրոուն, Գաթվիկը, Ստանստեդը, Լութոնը, Լոնդոն Սիթին և Սաութհենդը:

Լոնդոնի համար օդանավակայանի հնարավորությունները ընդլայնելու համարառաջարկվել են մի շարք տարբերակներ, այդ թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի ընդլայնումը և Գաթվիք օդանավակայանի ընդլայնումը: Օդանավակայանների ընդլայնման հիմնական նպատակը Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի խթանումն է` աշխարհի արագ զարգացող զարգացող երկրներին օդային տրանսպորտի ցանցերի միջազգային հանգույց տրամադրելու միջոցով[97]։ Հիթրոուի ծրագրով ակնկալվում է ստեղծել 120,000 նոր աշխատատեղ ամբողջ Մեծ Բրիտանիայում և ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ ավելի քան 100 միլիարդ ֆունտով[98]։ Դրա միջոցով նախատեսվում է նաև խթանել արտահանումը[99]։

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի նավահանգիստը այսօր մեծությամն երկրորդն է Միացյալ Թագավորությունում, որն ամեն տարի բեռնաթափում է 48 միլիոն տոննա բեռ[100]։ Նավահանգիստը տեղակայված չէ մի տարածքում։ Այն ձգվում է Թեմզայի երկայնքով, ներառյալ Լոնդոնի կենտրոնը, բազմաթիվ ծովախորշներով, նավահանգիստներով, որոնք կառուցվել աստիճանաբար՝ դարերի ընթացքում։ Այսօր Լոնդոնի նավահանգստի բեռների մեծ մասը անցնում է Թիլբուրի նավահանգստով՝ Մեծ Լոնդոնի սահմաններից դուրս:

Լոնդոնի Գեյթուեյը՝ Մեծ Բրիտանիայի նորագույն նավահանգիստը, բացվել է 2013 թվականին: Նախատեսվում է, որ այն տարեկան կկարողանա ապահովել 3,5 միլիոն բեռների տեղափոխությունը, ինչպես նաև կստեղծվի 27000 աշխատատեղ Լոնդոնում և Հարավարևելքում և տարեկան 2,4 մլրդ ֆունտ ստեռլինգ ներդրում կկատարի Լոնդոնի տնտեսության մեջ[101]։

Լոնդոն, 2012 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Key Facts about UK Financial and Related Professional Services 2016». TheCityUK. 7 March 2016. Վերցված է 11 October 2016-ին.
  2. Sassen, Saskia (2001). The Global City: New York, London, Tokyo (2nd ed.). Princeton University Press.
  3. 3,0 3,1 Roberts, Richard (2008). The City: A Guide to London's Global Financial Centre. Economist. էջ 2. Կաղապար:ASIN.
  4. «London tops Colliers Cities of Influence index». GFM Ltd. 15 February 2017. Վերցված է 20 February 2017-ին; «Global Power City Index 2016». Institute for Urban Strategies, The Mori Memorial Foundation. 18 October 2016. Վերցված է 20 February 2017-ին; «Global Financial Centres Index 20» (PDF). Z/Yen and China Development Institute. 26 September 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 28 September 2017-ին. Վերցված է 11 October 2016-ին; «Cities of Opportunity 7» (PDF). PwC. 7 September 2016. Վերցված է 7 September 2016-ին; «European attractiveness survey 2016 – European cities». EY. 24 May 2016. Վերցված է 20 February 2017-ին; «London is the soft power and high skills capital of the world». Deloitte. 2 March 2016. Վերցված է 2 March 2016-ին.
  5. According to the European Statistical Agency, London is the largest Larger Urban Zone which uses conurbations and areas of high population as its definition. A ranking of population within municipal boundaries places London first. However, the University of Avignon in France claims that Paris is first and London second when including the whole urban area and hinterland, that is the outlying cities as well
  6. «Global city GDP 2011». Brookings Institution. Արխիվացված է օրիգինալից 5 June 2013-ին. Վերցված է 13 May 2013-ին.
  7. «This pocket of London is the richest place in Europe... by far». CNNMoney. 26 February 2016. Վերցված է 2018-03-05-ին.
  8. «ONS Regional GVA 2013». Office for National Statistics. Վերցված է 7 January 2014-ին.
  9. «London's competitive place in the UK and global economies». City of London. 20 January 2011. Արխիվացված է օրիգինալից 27 April 2015-ին. Վերցված է 24 May 2015-ին.
  10. «Business Population Estimates 2013» (PDF). Department for Business, Innovation & Skills. 23 October 2013. Վերցված է 16 November 2013-ին.
  11. https://www.ons.gov.uk/economy/grossdomesticproductgdp/bulletins/regionaleconomicactivitybygrossdomesticproductuk/1998to2018/pdf
  12. Professor Kenneth Morgan (17 February 2012). «Symbiosis: Trade and the British Empire». BBC. Վերցված է 13 December 2014-ին.
  13. «Global Trade and Empire». The British Library. Վերցված է 14 December 2014-ին.
  14. «The Economic Benefits to the UK of EU Membership». European Movement. Վերցված է 2 October 2014-ին. «By being a Member State of the European Union the United Kingdom is part of the world's largest single market – an economic zone larger than that of the USA and Japan combined with a total GDP of around £11 trillion. This single market of 500 million people provides a relatively level playing for British business to trade in. This enables not just free trade in terms of the absence of customs duties or tariffs but a common set of rules so that business does not have to comply with 27 different sets of regulations.»
  15. «London Wants to Tap Chinese Currency Market». The New York Times Deal Book. 16 January 2012. Վերցված է 13 December 2014-ին.
  16. «Press Conference by Kerry, British Foreign Secretary Hague». United Kingdom Foreign and Commonwealth Office, London: U.S. Department of State. 9 September 2013. Վերցված է 8 December 2013-ին. «John Kerry: We are not only each other's largest investors in each of our countries, one to the other, but the fact is that every day almost one million people go to work in America for British companies that are in the United States, just as more than one million people go to work here in Great Britain for American companies that are here. So we are enormously tied together, obviously. And we are committed to making both the US–UK and the US–EU relationships even stronger drivers of our prosperity.»
  17. «UK bilateral trade relations: business opportunities». Department for Business, Innovation & Skills. 20 September 2012. Վերցված է 13 December 2014-ին.
  18. Allen, Grahame (6 December 2012). «UK – Commonwealth trade statistics – Commons Library Standard Note». UK Parliament. Վերցված է 13 December 2014-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. «English Common Law is the most widespread legal system in the world» (PDF). Sweet & Maxwell. November 2008. Վերցված է 16 December 2013-ին.
  20. «London's Low Taxes Lure Foreign Companies as Banks Retrench». Bloomberg. Վերցված է 22 December 2013-ին.
  21. «KPMG's Annual Tax Competitiveness Survey 2013». KPMG. 2018-09-06. Վերցված է 22 December 2013-ին.
  22. «UK leads the way for business cost competitiveness in the mature markets». KPMG. 2018-09-06. Վերցված է 22 December 2013-ին.
  23. «The UK is the seventh most competitive economy in the world». CityAM. 27 September 2016. Վերցված է 9 October 2016-ին.
  24. «'World class' rating for London's transport». Passenger Transport. 27 March 2013. Վերցված է 14 December 2014-ին; «Transport». Greater London Authority. 2015-04-13. Վերցված է 14 December 2014-ին.
  25. «TfL's contactless future for the London commuter». Financial Times. 23 November 2015. Վերցված է 2 February 2016-ին; «150 facts for 150 years of the London Tube». The Independent. 9 January 2013. Վերցված է 2 February 2016-ին.
  26. «London is best but not streets ahead of Paris: The winning formula is a free and flexible labour market, a broadly non-corrupt government, good infrastructure and a rich cultural life». London Evening Standard. 7 October 2014. Վերցված է 7 October 2014-ին. «A survey yesterday showed that London is where most people in the world want to work, beating Paris and New York...Quality of life is decisive.»; «London 'is most desirable global city to move to for work'». The Telegraph. 6 October 2014. Վերցված է 25 May 2015-ին; «Decoding Global Talent». BCG. 6 October 2014. Վերցված է 25 May 2015-ին.
  27. «There was no need for Osborne to dance so quickly to HSBC's tune». London Evening Standard. 16 February 2016. Վերցված է 2 March 2016-ին. «Global bankers may love London's domicile laws, property market and voluntary tax regime but the subconscious factor remains lifestyle.»; «HSBC decides to remain headquartered in the UK». HSBC. 14 February 2016. Վերցված է 2 March 2016-ին.
  28. «Bankers' love of London complicates Brexit relocation plans». Reuters. 11 October 2016. Վերցված է 11 October 2016-ին; «City spouses block Brexodus». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2018-04-24. Վերցված է 2018-04-25-ին.
  29. «The Development of London's Economy». London's Economic Plan and Major Industries. Վերցված է 3 March 2016-ին.
  30. «Key Facts about the UK as an International Financial Centre 2014» (PDF). TheCityUK. 3 July 2014. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 May 2017-ին. Վերցված է 9 October 2016-ին.
  31. «Top 10 Stock Exchanges in the world». World Stock Exchanges. 2011. Վերցված է 24 May 2015-ին.
  32. «London is the soft power and high skills capital of the world». Deloitte. 2 March 2016. Վերցված է 2 March 2016-ին.
  33. «UK trade surplus in financial services highest ever». TheCityUK. 21 July 2015. Վերցված է 5 June 2015-ին.
  34. "Financial Services Արխիվացված 15 Հուլիս 2006 UK Government Web Archive", UK Trade & Investment, 11 May 2006. Retrieved 3 June 2006.
  35. «The Global Financial Centres Index 21» (PDF). Long Finance. March 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-06-11-ին.
  36. «Hedge Funds Boost Leverage and Assets in FCA Survey». Bloomberg. 2 June 2015. Վերցված է 4 June 2015-ին.
  37. «Why, in the era of Wall Street hegemony, do close to half of global financial transactions still flow through territories linked to Britain?». New Left Project. 17 August 2012. Արխիվացված է օրիգինալից 14 December 2014-ին. Վերցված է 14 December 2014-ին.
  38. «EBA seeks more time in London after Brexit». Financial News. 2018-01-08. Վերցված է 2018-04-05-ին.
  39. «Relocation of the UK-based EU agencies - Consilium». www.consilium.europa.eu (անգլերեն). Վերցված է 2018-04-16-ին.
  40. «Research and statistics FAQ». The City of London. Արխիվացված է օրիգինալից 26 September 2011-ին. Վերցված է 23 February 2012-ին.
  41. «Triennial Central Bank Survey - Foreign exchange and derivatives market activity in 2004» (PDF). Bank for International Settlements. March 2005. Վերցված է 2018-03-05-ին.
  42. "Key facts Արխիվացված 4 Հունիս 2012 archive.today", Corporation of London. Retrieved 19 June 2006.
  43. European Central Bank (July 2017) "The international role of the euro". European Central Bank. p. 28.
  44. Chatsworth Communications (April 6, 2016) "London's leading position as a USD 2.2 trillion hub for FX trading would be harmed by a Brexit, according to poll of currency market professionals". Chatsworth Communications.
  45. «External loans and deposits of banks» (PDF). Bank for International Settlements. April 2015. Վերցված է 23 May 2015-ին.
  46. «Triennial Central Bank Survey: OTC interest rate derivatives turnover in April 2013» (PDF). Bank for International Settlements. September 2013. էջ 11. Վերցված է 20 May 2015-ին.
  47. «International money market instruments – all issuers By residence of issuer» (PDF). Bank for International Settlements. March 2015. Վերցված է 23 May 2015-ին.
  48. «Key Facts about the UK as an International Financial Centre report 2015» (PDF). TheCityUK. 21 July 2015. էջ 3. Վերցված է 9 October 2016-ին.(չաշխատող հղում)
  49. «International debt securities – all issuers All maturities, by residence of issuer» (PDF). Bank for International Settlements. March 2015. Վերցված է 23 May 2015-ին.
  50. Professor Ranald Michie, Durham University (July 2012). «The City of London as a Global Financial Centre: An historical and comparative perspective». Արխիվացված է օրիգինալից 2015-07-07-ին. Վերցված է 23 May 2015-ին.
  51. «London Is Eating New York's Lunch». The New York Times Magazine. 29 February 2012. Վերցված է 24 May 2015-ին.
  52. «Brexit: the United-Kingdom and EU financial services» (PDF). Economic Governance Support Unit of the European Parliament. 9 December 2016. էջ 1. Վերցված է 2 March 2018-ին.
  53. «The Transatlantic Trade & Investment Partnership (TTIP) brochure» (PDF). The City UK. 30 May 2013. Վերցված է 23 May 2015-ին.(չաշխատող հղում)
  54. Dark money: London’s dirty secret Financial Times, 11 May 2016.
  55. London is now the global money-laundering centre for the drug trade, says crime expert The Independent, 4 July 2015.
  56. «London property market turned into money laundering safe haven by inadequate supervision, MPs say». The Independent. 15 July 2016.
  57. «UK draws billions in unrecorded inflows, much from Russia – study». Reuters. Reuters. 10 March 2015.
  58. «Russian money infects London». 31 March 2015.
  59. «Private Eye - Official Site - the UK's number one best-selling news and current affairs magazine, edited by Ian Hislop». www.private-eye.co.uk.
  60. «The Global Financial Centres Index 17» (PDF). Long Finance. March 2015. էջ 32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 14 April 2015-ին. Վերցված է 5 June 2015-ին.
  61. «Key Facts about the UK as an International Financial Centre 2014» (PDF). TheCityUK. 3 July 2014. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 May 2017-ին. Վերցված է 9 October 2016-ին.
  62. «The Global 100: Most Revenue 2009». American Lawyer. Վերցված է 13 August 2010-ին.
  63. «UK leading the way as an international centre for legal services and dispute resolution». The City UK. 30 January 2014. Վերցված է 5 June 2015-ին.
  64. Whitbread, Jasmine (2019-05-08). «Out for justice: Britain must fight for its status as a global legal hub». www.cityam.com (անգլերեն). Վերցված է 2019-05-10-ին.
  65. «London's Place in the UK Economy, 2005-6» (PDF). (960 KiB), p19, Oxford Economic Forecasting on behalf of the Corporation of London. Published November 2005. Retrieved 19 June 2006.
  66. «UK film's contribution to UK GDP over £4.6b». BFI. 24 April 2014. Վերցված է 14 December 2014-ին.
  67. «We must build on this golden age for British film». London Evening Standard. 18 March 2014. Վերցված է 14 December 2014-ին.
  68. «London Retains Crown in 2015 MasterCard Global Destinations Cities Index». Mastercard. 3 June 2015. Վերցված է 2 March 2016-ին.
  69. «British Museum tops UK visitor attractions list». BBC. 7 March 2016. Վերցված է 7 March 2016-ին.
  70. "London is the HR centre of opportunity in the UK Արխիվացված 25 Մարտ 2006 Wayback Machine", PersonnelToday.com, 15 February 2005. Retrieved 3 June 2006.
  71. "The Importance of Tourism in London Արխիվացված 28 Հունիս 2007 Wayback Machine", Visit London. Retrieved 3 June 2006.
  72. «UK tech firms smash venture capital funding record». London & Partners. 6 January 2016. Վերցված է 2 February 2016-ին.
  73. «An evaluation of the international FinTech sector» (PDF). EY. 24 February 2016. Վերցված է 25 February 2016-ին.
  74. «JLL announces Europe's retail gateway cities». JLL Research. 26 November 2014. Վերցված է 2 February 2016-ին.
  75. «Why London must retain its lead as the world's number one retail destination». City A.M. 17 July 2015. Վերցված է 2 February 2016-ին.
  76. Potter, Mark (17 February 2011). «London tops world cities spending league». Reuters. Վերցված է 14 May 2011-ին.
  77. «London Fashion Week: Fashion industry worth £26 billion to UK economy». The Telegraph. 14 February 2014. Վերցված է 14 December 2014-ին.
  78. «Deindustrialisation 1960 to 1980». Exploring 20th century London. Museum of London. Վերցված է 22 February 2011-ին.
  79. «Pharmaceutical plant under_threat of closure». Enfield Independent. 2 September 2010. Վերցված է 7 April 2011-ին.
  80. «Complete Plant Closure of Aesica Pharmaceuticals Enfield, UK Facility». PRWeb. 22 March 2011. Վերցված է 7 April 2011-ին.
  81. «The UK is finally catching up with US in biotech investment – venture capital funding more than doubled last year». CityAM. 9 July 2015. Վերցված է 10 July 2015-ին. «Big push for London»
  82. «The pharmaceutical industry and market in the UK». The Association of the British Pharmaceutical Industry. Արխիվացված է օրիգինալից 14 December 2014-ին. Վերցված է 14 December 2014-ին.
  83. «Ford Dagenham at 80». Ford Motor Company. Արխիվացված է օրիգինալից 24 August 2010-ին. Վերցված է 1 March 2011-ին.
  84. «London 'best city for foreign property investment opportunities'». The Telegraph. 6 January 2014. Վերցված է 14 December 2014-ին.
  85. «NineElms Future». Wandsworth Council. Spring 2010. Արխիվացված է օրիգինալից 22 August 2010-ին. Վերցված է 8 September 2013-ին.
  86. «Nine Elms on the South Bank». Wandsworth Council. Արխիվացված է օրիգինալից 26 August 2013-ին. Վերցված է 8 September 2013-ին.
  87. «Nine Elms London».
  88. «London housing zones to create 50,000 new homes». HM Treasury and Department for Communities and Local Government. 13 June 2014. Վերցված է 21 February 2015-ին.
  89. «Mayor names London's first Housing Zones». Greater London Authority. 20 January 2015. Արխիվացված է օրիգինալից 21 February 2015-ին. Վերցված է 21 February 2015-ին.
  90. «2012 Olympics transport strategy hailed a success». BBC. 13 August 2012. Վերցված է 11 August 2013-ին; «The TfL Olympic Legacy: Measuring the Unmeasurable». 29 July 2013. Վերցված է 11 August 2013-ին; «The London 2012 Games Transport Legacy: One Year On». Transport for London. 19 July 2013. Վերցված է 11 August 2013-ին; «TfL Olympic Legacy». 9 November 2012. Վերցված է 11 August 2013-ին.
  91. «Eurostar launches London-Amsterdam route». BBC News. 2018-02-09. Վերցված է 2018-03-05-ին.
  92. «CROSSRAIL LTD OUTLINES PLAN TO COMPLETE THE ELIZABETH LINE» (Press release). Crossrail. 25 April 2019.
  93. «Crossrail Regional Map». Crossrail Ltd. Վերցված է 8 September 2013-ին.
  94. «Crossrail's giant tunnelling machines unveiled». BBC News. 2 January 2012.
  95. Leftly, Mark (29 August 2010). «Crossrail delayed to save £1bn». The Independent on Sunday. London.
  96. https://tfl.gov.uk/modes/driving/congestion-charge
  97. «The global race». Your Heathrow. Արխիվացված է օրիգինալից 13 October 2014-ին. Վերցված է 8 October 2014-ին.
  98. «New UK jobs». Your Heathrow. Արխիվացված է օրիգինալից 13 October 2014-ին. Վերցված է 8 October 2014-ին.
  99. «Boosting exports». Your Heathrow. Արխիվացված է օրիգինալից 13 October 2014-ին. Վերցված է 8 October 2014-ին.
  100. «Provisional Port Statistics 2010» (PDF). Department for Transport. Արխիվացված է օրիգինալից (PDF) 30 August 2011-ին. Վերցված է 5 September 2011-ին.
  101. «London Gateway 'super-port' welcomes first vessel». BBC. 7 November 2013. Վերցված է 7 November 2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Տնտեսագիտություն Կատեգորիա:Տնտեսություն Կատեգորիա:Մեծ Բրիտանիա Կատեգորիա:Լոնդոն Կատեգորիա:Քաղաք