Մասնակից:Sona Alaverdyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթությունը Իրանում կենտրոնացված է և բաղկացած է K-12 (12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն) և բարձրագույն կրթության համակարգերից: Դպրոցում տասներկուամյա կրթությունը (K-12) վերահսկվում է Կրթության նախարարության կողմից, իսկ բարձրագույն կրթությունը գտնվում է Գիտության և տեխնոլոգիայի ու Առողջապահության և բժշկական կրթության (Իրան) նախարարությունների վերահսկողության ներքո: 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ իրանցի չափահասների 93%-ը կրթված է, մինչդեռ 2008 թվականի տվյալներով իրանցի չափահասների 85%-ն էր կրթված:Այսօր կրթվածների թիվը երիտասարդ տարիքի չափահասների շրջանում (15-24 տարեկան) աճել է մինչև 97% (առանց գենդերային առանձնացման):[1] 2007 թվականին Իրանում ուսանողների թիվը աշխատողների թվի հարաբերակցությամբ 10.2% էր, ինչը բավական բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհի կտրվածքով:[2]

Իրանում միջնակարգ կրթությունը եռաստիճան համակարգով է՝ տարրական միջին և ավագ: Մինչև 2012 թվականը հիմնական կրթությունը 8 տարի էր, որից հինգը տարրական դպրոցինն էր (dabestân), իսկ երեքը՝ միջին դպրոցինը, որը հայտնի է նաև «կողմնորոշման շրջան» (doreh-e rahnama-ii) անունով: 2012 թվականին ընդունված բարեփոխումների արդյունքում հիմնական կրթությունը դարձավ 9 տարի: Տարրական դպրոցն ընդգրկեց 1-6 դասարանները (ընդունվում են 6 տարեկանում), իսկ միջին դպրոցը՝ 7-9-րդ դասարանները: Ավագ դպրոցը (Dabirestân)՝ 12-ամյա կրթության վերջին երեք տարիները, որոնք պարտադիր չեն, բաղկացած են տեսական, մասնագիտական/տեխնիկական և կիրառական կրթական ծրագրերից:[3]

Բարձրագույն կրթություն ստանալու, այսինքն՝ համալսարան մուտք գործելու համար անհրաժեշտ պայմաններն են ավագ դպրոցի ավարտական վկայականի առկայությունը և համալսարան մուտք գործելու միասնական՝ Համաիրանական քննությունից (Konkur) բավարար արդյունքները: Շատ շրջանավարտներ հաճախում են մեկամյա կամ երկամյա Peeshdaneshgahe դասապատրաստումների, որոնք համապատասխանում են բրիտանական Ընդհանուր կրթության A մակարդակին և միջազգային բակալավրիատին: Դասընթացների ավարտից հետո դիմորդներին տրվում են հավաստագրեր:[4]

Համալսարանները, տեխնոլոգիական ինստիտուտները, բժշկական դպրոցները և համայնքային քոլեջները ապահովում են բարձրագույն կրթություն: Բարձրագույն կրթություն ստանալու գործընթացում ուսանողին տրվում են մի քանի (տարբեր մակարդակի) դիպլոմներ. Fogh-e-Diplom կամ Kārdāni ուսանողը ստանում է բուհ ընդունվելուց 2 տարի անց, Kārshenāsi (հայտնի է նաև «լիցենզիա» անունով) հանձնվում է 4 տարի բարձրագույն կրթություն ստանալուց հետո (համապատասխանում է բակալավրի դիպլոմին), իսկ Kārshenāsi-ye Arshad՝ 6 տարի անց (համապատասխանում է մագիստրոսի դիպլոմին): Դրանից հետո ուսանողը կարող է քննություն հանձնել՝ դիմելով դոկտորական ծրագրին, որպեսզի ստանա դոկտորի (PhD) գիտական աստիճան:[5]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝ Մեդրեսե

Դպրոցները XIX-XX դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան ոչ կրոնական մոդելի տարրական առաջին դպրոցները հիմնադրվել են Թավրիզում շիաների հոգևոր դասի ուսուցիչ Հասան Ռուշդիի կողմից, որը «Ռուշդի» մականունը ստացել էր Օսմանյան կայսրության դպրոցների անունից (թուրք.՝ roshdiyye): Սկզբնական շրջանում քաղաքի բնակիչների և կրոնական առաջնորդների դիմադրության պատճառով Ռուշդիի գործունեությունը հաջողված չէր: Երբ քաղաքում ի հայտ եկավ ֆաթվան՝ ժամանակակից դպրոցի արգելման մասին, Ռուշդին ստիպված էր լքել այն:

Թեհրանում Մոզաֆերեդդին շահի օրոք Ռուշդին կառավարության աջակցությամբ հիմնեց «Ռուշդիի դպրոցը»: Ռուշդին իր դպրոցներում ներդրեց ժամանակակից կրթական մեթոդներ, որոնք հատկապես առնչվում էին այբուբենի ուսուցմանը: Դրանցից շատերը առ այսօր օգտագործվում են իրանական դպրոցներում:[6][7]

1910-ական թվականներին պետությունը սկսեց կարգավորել կրթական ոլորտը: Իրանական Մեջլիսը (Իսլամական խորհրդատվական խորհուրդ) ընդունեց օրենք, որը պարտավորում էր ծնողներին՝ զբաղվելու իրենց 7 տարեկանից բարձր երեխաների կրթությամբ: Հանրակրթական դպրոցները անվճար էին, նրանք բաժանված էին գյուղականի և քաղաքայինի, տարբերությունը դասարանների քանակի մեջ էր:

1920-1930 թվականներին կրթության կենտրոնացման գործընթացը սկսվեց, Կրթության գերագույն խորհուրդը պատասխանատվություն կրեց ամբողջ երկրում տարվող կրթության համար, Իրանը նաև ֆինանսական և անձնակազմային աջակցություն ցուցաբերեց հարևան երկրներում գործող պարսկական դպրոցների համար: Հենց այդ ժամանակ ավելի քան 300 դպրոցների բացմամբ դրվեց միջնակարգ կրթության համակարգի հիմքը: 1943 թվականից սկսած՝ համապատասխան օրենքի ի հայտ գալուց հետո, պետությունը զբաղվեց երկրում պարտադիր հանրակրթության ընդլայնմամբ: 1950-ական թվականներից ի վեր կրթության զարգացմանը նպաստելու համար պետությունը թույլ տվեց բացել մասնավոր չորսդասյա դպրոցներ, բայց դրանց զուգահեռ բացվեցին նաև մասնավոր միջնակարգ դպրոցներ:

1960-ական թվականներին տեղի ունեցավ կրթական կարևոր բարեփոխում: 1966 թվականից հանրակրթությունը բաժանվեց երեք աստիճանի՝ տարրականի, միջինի և ավագի՝ ընդհանուր դառնալով 12 տարի: Տարրական դպրոցները անվճար էին և պարտադիր:[8]

Իրանցի բնակչության գրագիտության մակարդակը 1975-2015 թվականներին

Ժամանակակից կրթահամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան տիպի հանրակրթական առաջին դպրոցները ստեղծվեցին Հաջի-Միրզա Հասան Ռուշդիի կողմից: 19-րդ դարի կեսերին Ամիր Քաբիրը օգնեց հիմնել իրանական ժամանակակից առաջին քոլեջը, իսկ իրանական առաջին համալսարանը մոդելավորվեց  եվրոպական համալսարանների հիմնադրվելուց հետո՝ Փահլավիների առաջին շրջանում:[9]

Իրանում կան ինչպես անվճար հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցներ բոլոր մակարդակների համար՝ տարրական դպրոցից սկսած մինչև համալսարան: Իրանում կրթությունը մեծապես կենտրոնացված է: Կրթության նախարարությունը պատասխանատու է կրթության պլանավորման, ֆինանսավորման, կառավարման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի զարգացման համար: Ուսուցչի վերապատրաստումը, գնահատումը և քննումը նույնպես մտնում են նախարարության պարտականությունների մեջ: Համալսարանական մակարդակի համար հանրակրթական դպրոց հաճախողներից յուրաքանչյուրը պարտավոր է կառավարությանը ծառայություն մատուցել մի քանի տարի (սովորաբար  տարիների քանակը համարժեք է համալսարանում անցկացրած տարիներին) կամ վճարել ոչ այնքան բարձր տուգանք (հիմնականում՝ մի քանի հարյուր դոլար): Ուսանողը ամբողջովին ազատվում է տուգանքից, եթե կարողանում է Իսլամական կառավարությանը ապացուցել իր անվճարունակությունը:

1970-ականների սկզբին մեծ ջանքեր են գործադրվել կրթական համակարգի բարելավման ուղղությամբ, ինչի արդյունքում արդիականացվել են դպրոցական ուսումնական ծրագրերը, ներդրվել են ժամանակակից դասագրքեր, իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ:[10]

Ուսումնական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք Կրթության մակարդակը (պարսկերեն) Տևողություն Համապատաս-խանություն Նշումներ
5-6 Նախադպրոցական/մանկապարտեզային 1 տարի (K-12) Պարտադիր չէ, այլ լրացուցիչ: Այդ տարիքի երեխաների մոտ 50%-ը ստանում է նախադպրոցական կրթություն:
6-12 Տարրական կրթություն (Dabestân) 6 տարի (K-12) Չնայած տարրական կրթությունն անվճար է և պարտադիր, սակայն 2004 թվականի տվյալներով համապատասխան տարիքի ոչ բոլոր երեխաներն էին հաճախում տարրական դպրոց:
12-15 Միջինից ցածր (Rahnamayi) 3 տարի (K-12) Միջին դպրոց 7-9 դասարանները պարտադիր են և անվճար: Կրթության այս մակարդակի նպատակն է բացահայտել երեխայի կարողություններն ու հմտությունները, որպեսզի պարտադիր կրթության ավարտից հետո ձեռք բերված գիտելիքը երեխային հնարավորինս ճիշտ մատնանշի դեպի իր համար ամենահամապատասխան ուղին:
15-18 Միջինից բարձր (Dabirestân) 3 տարի (K-12) Ավագ դպրոցի վկայական (DiplomMotevaseth) Իրանում միջինից բարձր կրթությունը պարտադիր չէ: 2010 թվականի 14-17 տարեկան երեխաների 80% -ն էր հաճախում Dabirestân: Միջինից բարձր կրթական հաստատությունների մոտ 6% -ը մասնավոր են:[5] Այդ դպրոցները պետք է համապատասխանեն Կրթության նախարարության կանոնակարգերին, թեև նրանք հիմնականում ֆինանսավորվում են աշակերտներից ստացված ուսման վարձերից: Կան երեք տիպի դպրոցներ՝ տեսական, տեխնիկական/մասնագիտական և կիրառական (Kar-Danesh): Վերջին երկուսը աշակերտներին պատրաստում են անմիջապես մուտք գործել աշխատաշուկա՝ մասնագիտացնելով առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ: Կիրառական դպրոցները ձևավորում են կիսահմուտ և հմուտ աշխատողներ, վարպետներ և ղեկավարներ: Բացի այդ, յուրաքանչյուր ճյուղ ունի իրեն հատուկ մասնագիտությունները (օրինակ՝ «Մաթեմատիկա/Ֆիզիկա», «Փորձարարական գիտություններ» կամ «Գրականություն/Հումանիտար գիտություններ», եթե աշակերտը ընտրել է տեսական տիպի դպրոց): Ավագ դպրոցի վկայական ունեցող աշակերտները իրավունք են ստանում հանձնել միասնական քննություն (Konkur): 2009 թվականին դիմորդների ~11%-ը ընդունվել է (1,278,433 դիմորդ), որոնցից 60% -ը իգական սեռի ներկայացուցիչ էր:[11] Konkur հանձնող աշակերտները ստանում են Կրթության ընդհանուր վկայագրի A մակարդակին և/կամ Միջազգային բակալավրիատին համարժեք աստիճան:
18-20 (կամ ավելի բարձր) Տեխնիկական/մասնագիտական դպրոց 2 տարի Կրտսեր մասնագետ

(Fogh-e-Diplom կամ Kārdāni)

Սովորողները կարող են ևս երկու տարի ուսումնառել և ստանալ բարձրագույն կրթություն, ինչը նրանց հնարավորություն կտա՝ դառնալու որակյալ մասնագետ և ստանալու «միավորված կրտսեր մասնագետի աստիճան»:
18-22 (կամ ավելի բարձր) Համալսարան (բակալավրիատ) 4 տարի Բակալավրի աստիճան (Kārshenāsi կամ լիցենզիա) Ուսումնական տարին սեպտեմբեր-հունիս ընկած ժամանակահատվածն է: Ուսանողները հաճախում են դասերին շաբաթ օրվանից մինչև հինգշաբթի: Ուսումնական տարին բաժանված է 2 կիսամյակների և գործում է կրեդիտային համակարգը: Համալսարանները ֆինանսավորվում են պետությունից, և ուսանողները սովորաբար չեն վճարում այդ հաստատություններում իրենց ուսման և գիշերելու համար (բացառություն է Ազադի իսլամական  համալսարանը):
22-24 (կամ ավելի բարձր) Համալսարան (մագիստրատուրա) 2 տարի Մագիստրոսի աստիճան

(Kārshenāsi-ye Arshad կամ Fogh Licence)

Իրանում են գտնվում Մերձավոր Արևելքի այնպիսի հեղինակավոր համալսարաններ, ինչպիսիք են Թեհրանի բժշկական համալսարանը, Թեհրանի համալսարանը, Շարիֆի համալսարանը և Իրանի գիտատեխնոլոգիական համալսարանը (սրանք ընդգրկված են աշխարհի ամենատարածված 1000 համալսարանների շարքում՝ համաձայն SCImago միջազգային վարկանիշային աղյուսակի): Շիրազի համալսարանը, Սպահանի տեխնոլոգիական համալսարանը, Թեհրանի Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանը, Ֆերդուսու անվան Մաշհադի համալսարանը և Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանը (Թեհրան)  նույնպես երկրում հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններ են:
24-27/8 (կամ ավելի բարձր) Ասպիրանտուրա 3 տարի Դոկտորի (PhD) գիտական աստիճան (Karshenasi-arshad-napayvasteh) Ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել: 2012 թվականին Իրանն ուներ 120,000 PhD ուսանող, իսկ ահա 2013 թվականին, համաձայն ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի, միայն  ~60,000 ուսանող:


Գնահատման սանդղակ
Թվեր Տառեր Նշումներ
16-20 A
14-15.99 B
12-13.99 C
10-11.99 D Անցողիկ միավորը 10-ից բարձրն է:
0-9.99 F կամ ձախողում (անգլ. Fail-ձախողվել բառից) 7-ը կարող է անցողիկ միավոր համարվել որոշ առարկաների դեպքում, սակայն պարսկերենի դեպքում անհրաժեշտ է հավաքել 10-ից բարձր միավոր:


Շաբաթական ժամեր
ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐ 6-րդ դաս. 7-րդ  դաս.  8-րդ դաս.
Պարսկերեն և պարսկական գրականություն   5 5 5
Մաթեմատիկա 5 5 5
Բնական գիտություններ 4 4 4
Կրոնական կրթություն   2 2 2
Պատմություն 1 1 1
Աշխարհագրություն   1 1 1
Արաբերեն - 2 2
Հասարակական գիտություներ 1 1 1
Արվեստ 2 1 1
Տեխնիկական/մասնագիտական կրթություն   3 3 3
Օտար լեզու   - 4 4
Զինվորական ծառայության նախապատրաստում

(միայն տղաների համար)

- - 1
Ղուրան 2 2 2
Ընդհանուր 26 31   32

Աղբյուրը՝ Համաշխարհային կրթական ծառայություններ, 2004[5]

Ուսումնական տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական տարին սեպտեմբեր-հունիս ընթացքն է ընդգրկում: Անհրաժեշտ է նշել նաև, որ աշակերտներն ու ուսանողները հաճախում են դասերի շաբաթ օրվանից մինչև հինգշաբթի, և հանգստյան միակ օրը ուրբաթն է:[5]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի պետական ծախսերի 20%-ը և ՀՆԱ-ի 5%-ը բաժին է հասնում կրթությանը, որը զարգացող մյուս երկրների համեմատ բավական բարձր ցուցանիշ է: Կրթության ծախսերի 50% -ը տրվում է միջնակարգ կրթությանը, և կրթության պետբյուջեի 21% -ը տրամադրվում է բարձրագույն կրթությանը:[12]

Կրթության բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգամյա զարգացման չորրորդ ծրագիրը (2005-2010) նախատեսում էր բարելավել կրթական համակարգի որակը բոլոր մակարդակներում, ինչպես նաև բարեփոխել ուսումնական ծրագրերը և մշակել մասնագիտական կրթությանը համապատասխանող ծրագրեր, իրականացնել աշխատաշուկային համապատասխանող կողմնորոշիչ ուսուցում և վերապատրաստումներ:[13]

Կրթության բարեփոխման նոր՝ 2012 թվականի ծրագրի համաձայն՝ նախահամալսարանական տարին փոխարինվեց տարրական դպրոցում լրացուցիչ տարվանով (նախկինում տարրական դպրոցը 5 տարի էր, որին հաջորդում էին միջին դպրոցը՝ 3 տարի, ավագ դպրոցը՝ 3 տարի, և նախահամալսարանական 1 տարին): Այսինքն՝ եթե նախկինում գործում էր տասներկուամյան կրթության 5+3+3+1 համակարգը, ապա այժմ սկսեց գործել 6+3+3 համակարգը:[14] Աշակերտները տարրական դպրոցում առաջին երեք տարվա համար նույն ուսուցիչն էին ունենալու: Մաթեմատիկային և մեխանիկական հիշողությանը ուշադրություն դարձնելու փոխարեն շեշտը դրվեց հետազոտական մտքի, գիտելիքների և քննադատական մտածողության զարգացման վրա: Նոր համակարգում ուսուցիչը այլևս չէր լինի միայն հրահանգիչ, այլ նաև ուղղորդիչ և ֆասիլիտատոր:

Կրթության բարեփոխման հիմնական նպատակներն են՝

  1. գիտելիքի առումով կրթությունը ավելի գլոբալ դարձնել,
  2. ձևավորել այնպիսի երեխաներ, որոնք հավատում են մեկ Աստծուն,
  3. ապահովել սոցիալապես արդար կրթական համակարգ,
  4. մեծացնել ընտանիքի դերը կրթական համակարգում,
  5. բարձրացնել կրթական համակարգի արդյունավետությունը,
  6. տարածաշրջանում հասնել կրթության ամենաբարձր չափանիշներին:[15]

Մանկավարժական ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարհանյան համալսարանը ուսուցիչների կրթության և մարդկային ռեսուրսների զարգացման համալսարան է, որը գտնվում է Կրթության նախարարության ենթակայության տակ:

Իրանում Ուսուցիչների վերապատրաստման կենտրոնները իրականացնում են ուսուցիչների մանկավարժական վերապատրաստումներ տարրական և միջին, ինչպես նաև օժտված երեխաների դպրոցների համար: Այս կենտրոնները առաջարկում են 4-ամյա ծրագրեր, որոնց ընթացքում տրվում են անհրաժեշտ և բակալավրիական կրթությանը համապատասխանող գիտելիքներ: Կենտրոնները ընդունում են դիմորդների, որոնք ունեն նվազագույնը ավագ դպրոցի վկայական: Ընդունելության համար միասնական քննություն հանձնելը անհրաժեշտ է:

Իրանում Ուսուցչական վերապատրաստման 98 կենտրոն կա, և դրանք բոլորը պատկանում են Ֆարհանյան համալսարանին:

Օտար լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի պաշտոնական լեզուն պարսկերենն է: Քանի որ Ղուրանի լեզուն արաբերենն է, այն ուսուցանվում է 7-12-րդ դասարաններում: 7-12-րդ դասարաններում արաբերենից բացի աշակերտներն անցնում են ևս մեկ օտար լեզու: Եվ չնայած այն հանգամանքին, որ շատ դպրոցներ աշակերտներին օտար լեզուներից առաջարկում են գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն, անգլերենը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ամենից ցանկալի լեզուն:[16]

Kanoun-e-Zabaan-e-Iran-ը կամ Իրանի լեզվի ինստիտուտը հիմնադրվել է 1979 թվականին Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման կենտրոնին առընթեր: Այնտեղ յուրաքանչյուր կիսամյակում ավելի քան 175.000 ուսանող սովորում է պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն և արաբերեն:[16]

Անգլերենը դասավանդվում է rahnamaei-ում (բառացի նշանակում է «առաջնորդում» կամ «կողմնորոշում»): Կառավարությունն այժմ մտածում է անգլերենի դասավանդումը սկսել տարրական դպրոցից: Այնուամենայնիվ, դպրոցներում անգլերենի ուսուցման որակը գոհացուցիչ չէ, և աշակերտներից շատերը անգլերենի վարժ իմացության համար շատ հաճախ ստիպված են լինում հաճախել մասնավոր հաստատությունների առաջարկած անգլերենի դասընթացներին:[16]

Ներկայումս երկրում ավելի քան 5000 օտարալեզու դպրոցներ կան, որոնցից 200-ը գտնվում են Թեհրանում: Մի քանի հեռուստաալիքներ հեռարձակում են անգլերենով և արաբերենով դասընթացներ հիմնականում համալսարան ընդունվել պատրատվողների համար:[16]

Անգլերենի ուսուցումը մեծ մասամբ սկսվում է միջնակարգ դպրոցում, սակայն մինչև 2018 թվականը տարրական որոշ դպրոցներ (12 տարեկանից ցածր) նույնպես անգլերեն էին ուսուցանում: Բայց 2018 թվականի հունվարին կրթական ավագ պաշտոնյան պետական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ անգլերենի դասավանդումը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական տարրական դպրոցներում արգելված է:[17]

Ինտերնետ և հեառավար ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետի ամբողջական ծառայությունը հասանելի է բոլոր խոշոր քաղաքներում, և հասանելիությունը շարունակում է արագորեն աճել: Փոքր շատ քաղաքներ և նույնիսկ որոշ գյուղեր այժմ ամբողջական ինտերնետ հասանելիություն ունեն: Պետությունը մտադիր էր մինչև 2008 թվականի վերջը ինտերնետի միջոցով իրականացնել կառավարական և առևտրային ծառայությունների 10%-ը, ինչպես նաև բոլոր դպրոցներն ապահովել համակարգիչներով և կապի միջոցներով:[18]

Փայամ-ե Նուր համալսարանը (հիմնադրվել է 1987 թվականին)՝ որպես հեռավար ուսուցում իրականացնող բացառիկ հաստատություն, Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության հսկողության տակ գտնվող պետական համալսարան է:[19]

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ 4,5 միլիոն ուսանող ընդունվել են բուհեր այն դեպքում, երբ բնակչության ընդհանուր թիվը 75 միլիոն է: Իրանական համալսարանները տարեկան 750 հազար շրջանավարտ են տալիս:[20]

Իրանում համալսարանական կրթության ավանդույթը հայտնվել է իսլամի վաղ դարերից: Սակայն 20-րդ դարում զգացվել է համակարգի հնացած լինելը, ուստի ձևափոխվել է՝ ըստ ֆրանսիական մոդելի: Երկրի 16 համալսարանները փակվել են 1979 թվականի հեղափոխությունից հետո և ապա աստիճանաբար վերաբացվել են 1982 և 1983 թվականների Իսլամական կառավարության վերահսկողության ներքո:

Այն ժամանակ, երբ համալսարանները փակվել էին, Մշակութային հեղափոխության հանձնաժողովը ուսումնասիրեց պրոֆեսորներին և ուսուցիչներին: Արդյունքում ազատվեցին նրանք, ովքեր մարքսիզմի, ազատականության և «իմպերիալիստական» այլ գաղափարախոսությունների ներկայացուցիչներ էին: Բուհերը վերաբացվեցին իսլամական ուսումնական ծրագրերով: 1997 թվականին բարձրագույն բոլոր հաստատություններն ունեին 40,477 ուսուցիչներ և 579.070 գրանցված ուսանողներ:

Պետական համալսարանների ընդունելությունը բացառապես կախված է համազգային Konkour քննության արդյունքներից: Պետական բուհերից Իսլամական Ազադի համալսարանն է միայն այլընտրանք առաջարկում, որը հայտնի է նաև բարձր վարձավճարներով:[21]

Իրանում բոլոր բուհերի ուսումնական պլանը որոշվում է ազգային խորհրդի կողմից, որի արդյունքում համալսարանների միջև կրթության որակի տարբերությունը կախված է միայն ուսանողների և դասախոսների գտնվելու վայրից և որակից: Երկրի լավագույն բուհերի շարքում կան երեք բուհեր, որոնցից յուրաքանչյուրը hայտնի է իրեն բնորոշ որոշ պատճառներով: Այսպես՝

  • Թեհրանի համալսարանը (հիմնադրված 1934 թվականին) ունի 10 ֆակուլտետ՝ ներառյալ Իսլամական աստվածաբանության բաժինը: Այն ամենահին (ժամանակակից համակարգում) և ամենամեծ համալսարանն է Իրանում: Այն հասարակական և քաղաքական բազմաթիվ շարժումների ծննդավայր է եղել:
  • Թեհրանում գտնվող Թարբիաթ Մոդարես համալսարանը բացառապես հետբուհական ինստիտուտ է, որն առաջարկում է միայն մագիստրոսական, ասպիրանտական և հետդոկտորական ծրագրեր: Այն Իրանի Գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող միակ համալսարանն է, որն ունի բժշկական դպրոց: Իրանական բոլոր մյուս բժշկական դպրոցները առանձին հաստատություններ են և վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից: Օրինակ՝ Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը (սովորաբար հայտնի է որպես Թեհրանի համալսարանի բժշկական դպրոց) փաստացի առանձնացված է Թեհրանի համալսարանից:
  • Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանը նույնպես Թեհրանում է գտնվում: Հայտնի է ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների ոլորտում բակալավրիական աստիճանի որակյալ ուսանողների պատրաստմամբ: Այն միջազգայնորեն ևս ճանաչվել է լավագույն համալսարաններից, որը կրթում է բակալավրի կոմպետենտ ուսանողներ:

Խաջե Նասիրեդդին Թուսի պոլիտեխնիկ համալսարանը և Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանը Թեհրանում ամենահեղինակավորներից են: Խոշորագույններից են նաև Շիրազի, Թավրիզի, Սպահանի, Մաշհադի, Ահվազի, Քերմանի, Քերմանշահի, Բաբոլսարի, Ռաշթի և Ուրմիայի համալսարանները: Իրանում գործում են մոտ 50 քոլեջներ և 40 տեխնոլոգիական ինստիտուտներ:[10]

2009 թվականի տվյալներով 18-25 տարիքային խմբում գտնվողներից 33.7%-ը ընդգրկված էր 92 համալսարաններից, Փայամ-ե Նուր համալսարանի 512 մասնաճյուղերից և գիտահետազոտական և տեխնոլոգիական 56 ինստիտուտներից մեկում: Այժմ Իրանում մոտ 3,7 միլիոն համալսարանական ուսանող կա, իսկ 1,5 միլիոնը սովորում է Իսլամական Ազադի համալսարանի 500 մասնաճյուղերում:[22]

Ուսանողները բարձրագույն կրթությունում[22]
Ուսումնառության ոլորտը 2010 Նշումներ
Ճարտարապետություն և շինարարություն 31% Զարգացած է. աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ներկայացնում:
Սոցիալական գիտություն, բիզնես և իրավունք 23% Զարգացած չէ, բայց արագորեն զարգանալու միտում ունի:
Հումանիտար գիտություններ և արվեստ 14%
Գիտություն 10% Զարգացած է. աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ներկայացնում:

Ձեռնարկատիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակում Իրանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ձեռնարկատիրության տարբեր ոլորտներում, բարձրագույն կրթական համակարգերում, քաղաքականության մեջ և բիզնեսում: Չնայած տարրական և միջնակարգ դպրոցական դասագրքերը չեն անդրադառնում ձեռնարկատիրությանը, մի քանի համալսարաններ, ներառյալ Թեհրանի համալսարանը և Շարիֆի համալսարանը, առաջարկում են ձեռնարկատիրության դասընթացներ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Համաձայն հնգամյա զարգացման երրորդ ծրագրի՝ մշակվել է «Ձեռնարկատիրական համագործակցության ծրագրեր իրանական համալսարաններում»-ը (հայտնի է ԿԱՐԱԴ ծրագիր անունով) և գործարկվել երկրի տասներկու համալսարաններում Ղեկավարման և պլանավորման կազմակերպության ու Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության վերահսկողության ներքո:[23][24][25][26]

Կանայք կրթության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի տվյալներով կանայք կազմել են Իրանի ուսանողության ընդհանուր թվի ավելի քան 60%-ը:[27] Սակայն թվերը միշտ չէ, որ այսպես խոստումնալից են եղել. իրականում բարձրագույն կրթության մեջ ներգրավվածության այս բարձր մակարդակը անցած տասնամյակների վերջին զարգացումն է: Կրթություն ստանալու իրավունքը իրանցի կանանց կողմից 20-րդ դարի սկզբին ծայր առած շարժման հիմնական պահանջն էր: Մինչև 1979 թվականի հեղափոխությունը սահմանափակ թվով կանայք էին հաճախում արական սեռի դպրոցներ, և ավանդական շատ ընտանիքներ իրենց աղջիկներին չէին ուղարկում դպրոց, քանի որ ուսուցիչները տղամարդիկ էին կամ դպրոցը իսլամական չէր:[28] 1990-ականների ընթացքում կրթական հաստատություններում կանանց ընդգրկումը սկսեց աճել: Ազադի իսլամական մասնավոր համալսարանի («Daneshgah-e-azad-e islami») հիմնադրումը և մասնաճյուղերի բացումը նույնպես նպաստեց ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ընդգրկվելուն: Ռաֆսանջանիի և Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի նախագահության ներքո ստեղծվեց Կանանց սոցիալական և մշակութային խորհուրդ՝ ուսումնասիրելով կանանց իրավական, սոցիալական և տնտեսական խնդիրները: 1993 թվականին խորհուրդը իսլամական ֆեմինիստների աջակցությամբ փորձում էր վերացնել բոլոր սահմանափակումները, որ տարածվում էին ուսման ոլորտում ներգրավված կանանց վրա: Իսլամական հեղափոխությունից հետո Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին և նրա նոր ռեժիմը առաջնահերթությունը տվեցին Իրանի կրթական համակարգի իսլամացմանը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:[29] 1989 թվականին՝ Խոմեյնիի մահվանից հետո, նրան հաջորդեց Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որի նախագահության ընթացքում շատ, բայց ոչ բոլոր սահմանափակումները՝ կանանց վրա տարածվող, վերացվեցին: Բոլորի համար կրթության իրավունքն առանց խտրականության ակնհայտորեն երաշխավորված է Իրանի սահմանադրության և միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք Իրանն ընդունել է կամ որին մասնակից է:[30] Որոշ գիտնականներ կարծում են, որ կանանց համար բարձրագույն կրթությունը հասանելի չէ, և դրա պատճառը Իրանի իսլամական խիստ հասարակությունում կանանց իրավունքների ճնշումներն են, որոնք իրականացվում են հատուկ քաղաքականության արդյունքում: Այնուամենայնիվ, իրանցի կանայք ունեն ազատ մուտք բարձրագույն կրթության ոլորտ, քանի որ նկատվում է կնոջ ներգրավվածության և շրջանավարտների թվի զգալի աճ, ինչի արդյունքում իգական սեռի ուսանողներն այժմ գերազանցում են արական սեռի ուսանողներին: Ավելին, իրանցի կանայք զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ և հասարակության մեջ առկա է պրոֆեսիոնալ կանանանց նկատմամբ վստահություն:

Դպրոցներ օժտված երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում Բացառիկ տաղանդների զարգացման ազգային կազմակերպությունը, որը հայտնի է նաև որպես SAMPAD (سمپاد), գործում է միջին և ավագ դպրոցներում: Այն նպատակ ունի աշակերտների համար ապահովել նմանը չունեցող կրթական միջավայր: Այս դպրոցներ մուտք գործելու համար անհրաժեշտ է հանձնել ընդունելության երկու փուլով քննություն: Ընդունելության մրցույթի ժամանակ լինում է բարձր մրցակցություն: Նրանց ուսման վճարի չափն այնքան է, որքան մասնավոր դպրոցներինը, սակայն վճարը կարող է մասամբ կամ լիովին զեղչվել՝ կախված աշակերտների ֆինանսական վիճակից:

Այս դպրոցները հեղափոխությունից հետո մի քանի տարով փակվել էին, սակայն շուտով վերաբացվեցին: Իսկ ահա 2017 թվականի դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմինը որոշեց դադարեցնել հաստատության աշխատանքը և այն փոխարինել նոր համակարգով: Արդյունքում, ընդունելության քննությունները չեղյալ հայտարարվեցին: Այս պահին ընդունելություններ տեղի չեն ունենում, սակայն դպրոցները կշարունակեն բաց մնալ, մինչև բոլոր աշակերտներն ավարտեն (նախատեսվում է մինչև 2024 թվականը):[31]

Կրթական հետազոտությունների և պլանավորման կազմակերպություն (ԿՀՊԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՀՊԿ-ն կառավարական, գիտական, ուսումնական կազմակերպություն է: Այն ունի որակյալ և գիտելիքահեն ուսումնական ծրագրեր, որոնք համապատասխանում են գիտական և հետազոտական արդյունքներին, տեխնոլոգիական, ազգային ինքնությանը, իսլամական և մշակութային արժեքներին:

ԿՀՊԿ-ի պարտականություններն են՝

  1. ուսումնասիրել կրթության բովանդակությունը,
  2. ուսումնասիրել և զարգացնել քննությունների և կրթական գնահատումների համար պարզ մեթոդներ,
  3. գրել, խմբագրել և տպագրել ձեռնարկներ,
  4. սահմանել և տրամադրել ուսուցման միջոցներ ու  չափորոշիչների ցանկ ուսուցման միջոցների և սարքավորումների համար,
  5. կատարել հետազոտություն կրթության որակի և ծավալի բարելավման վերաբերյալ,
  6. իրականացնել այլ պարտականություններ՝ ԿՀՊԿ-ի կողմից արձակված:

Միջազգային բակալավրիատի դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը ունի Միջազգային բակալավրիատի երեք դպրոցներ: Դրանք են Մեհրի-Թաբան[32], Շահիդ Մահդավի[33] և Թեհրանի միջազգային դպրոցները[34]:

Մեհրի-Թաբանը լիազորված Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց է, որը գտնվում է Շիրազում: Այն առաջարկում է տարրական, միջին դպրոցների և դիպլոմ ծրագրեր: Շահիդ Մահդավին Թեհրանում գտնվող Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց է, որն առաջարկում է տարրական և միջին դպրոցի ծրագրեր: Իսկ ահա Թեհրանի Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցը առաջարկում է դիպլոմ ծրագրեր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Literacy Day». Pars Today (անգլերեն). 2016-09-08. Վերցված է 2018-12-11-ին.
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2011-01-12. Վերցված է 2018-12-11-ին.
  3. «Education in Iran». WENR (ամերիկյան անգլերեն). 2017-02-07. Վերցված է 2018-12-15-ին.
  4. «Study in Iran :: Iran Education System». www.arabiancampus.com. Վերցված է 2018-12-11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «WEP-Iran». web.archive.org. 2012-02-24. Վերցված է 2018-12-11-ին.
  6. Персидская энциклопедия (The Persian Encyclopedia), статья о Рушди, том 1, стр. 1085-1086.
  7. Статья "The Memory of Some People", в газете "Iran" о Рашди и его наследии.
  8. «EDUCATION ix. PRIMARY SCHOOLS – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2018-12-11-ին.
  9. Hassan Pour, Faramarz (5 June 2014). "Design of Higher Education Learning Spaces in Iran; From the Qajar Period to the Present Time". Snapshots International Symposium on Learning Spaces, the University of Melbourne. https://minerva-access.unimelb.edu.au/bitstream/handle/11343/42271/FH%20Full%20Conference.pdf?sequence=1&isAllowed=y
  10. 10,0 10,1 «Education - Iran - system». www.nationsencyclopedia.com. Վերցված է 2018-12-11-ին.
  11. presstv2009, Press TV/Iran Today/The education system of Iran/12/22/2009/Part1, Վերցված է 2018-12-11-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Nash, Jason John; Sasmaz, Aytng (January 2011). "The Business Year 2011: Iran". London, U.K.: The Business Year: 232. ISBN 978-1-908180-00-1.
  13. «Iran - Country Brief». web.worldbank.org. Վերցված է 2018-12-11-ին.
  14. PressTV Mobile, Iran makes changes in its educational system - Press TV News, Վերցված է 2018-12-11-ին
  15. www.ritell.org (PDF) http://www.ritell.org/Resources/Documents/language%20project/Country%20Projects/Iran.pdf. Վերցված է 2018-12-11-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 16,3 «With the verve of words: Learning foreign languages in Iran - Tehran Times». web.archive.org. 2012-11-23. Վերցված է 2018-12-11-ին.
  17. «Iran bans English in primary schools after leaders' warning». Reuters (անգլերեն). 2018-01-07. Վերցված է 2018-12-11-ին.
  18. "Telecoms And Technology Forecast for Iran", Economist Intelligence Unit, August 18, 2008.
  19. «Education and training to Iran - For Australian exporters - Austrade». web.archive.org. 2007-06-14. Վերցված է 2018-12-11-ին.
  20. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2012-03-05. Վերցված է 2018-12-11-ին.
  21. Farrokhi-Khajeh-Pasha, Y., Nedjat, S., Mohammadi, A., Rad, E. M., Majdzadeh, R., Monajemi, F., ... & Yazdani, S. (2012). The validity of Iran’s national university entrance examination (Konkoor) for predicting medical students’ academic performance. BMC medical education, 12(1), 60.
  22. 22,0 22,1 «Access & Quality». The Business Year. Վերցված է 2018-12-11-ին.
  23. «Iran Entrepreneurship Association | کانون کارآفرینی ایران». web.archive.org. 2015-09-16. Վերցված է 2018-12-11-ին.
  24. «سازمان سنجش آموزش کشور». sanjesh.org. Վերցված է 2018-12-11-ին.
  25. Karimi, Saeid. «Entrepreneurship Education in Iranian Higher Education: The Current State and Challenges» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  26. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015-09-24. Վերցված է 2018-12-11-ին.
  27. Sahraei, Fariba. “Iranian University Bans on Women Causes Consternation.” BBC 21 Sept. 2012. Web. 30 Apr. 2013.
  28. Esfandiari, Golnaz. “Iran: Number Of Female University Students Rising Dramatically.” Rferl.org. Radio Free Europe/Radio Liberty, 19 Nov. 2012. Web. 10 May 2013.
  29. Rezai-Rashti, Goli. “Women and Education in the Islamic Republic of Iran: Repressive Policies, Unexpected Outcomes.
  30. “Joint Statement on the Right to Education and Academic Freedom in Iran.” iranhrdc.org. n.p., May 2012. Web. 3 May 2013.
  31. «National Organization for Development of Exceptional Talents» (անգլերեն). 2018-12-03. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  32. «Mehr International School | Home». www.mehrschool.com. Վերցված է 2018-12-11-ին.
  33. «Mahdavi | International School». www.mahdavischool.org. Վերցված է 2018-12-11-ին.
  34. «Tehran International & Adaptive Schools - مجتمع تطبیقی و بین المللی تهران». www.tissch.ir. Վերցված է 2018-12-11-ին.