Մասնակից:Sofya2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ժան Մարի Բոդե (ֆր.՝ Jean-Marie Beaudet, 1908 թվական փետրվարի 20, Տետֆորդ Մաինս, Քվեբեկ, 1971 թվական մարտի 19, Օտտավա), կանադացի դաշնակահար, ռադիոյի պրոդյուսեր և հաղորդավար, աշխատել է նաև որպես երաժշտական մանկավարժ։ Սովորել է Քվեբեկում՝ Ալֆոնստ Տարդիֆի, Անրի Գանոնի և Ռոբերտ Տոլբատի մոտ, 1929-ից 1932 թվականներին կատարելագործվել է Փարիզում ՝ Իվա Նատի (դաշնամուր) և Մարսել Դյուպրեի (երգեհոն) մոտ։ Վերադառնալով Կանադա, սկսել է դասավանդել Լավալի համալսարանում և եղել է Սուրբ Դոմինիկ եկեղեցու երգեհոնահարը։ 1930 ական թվականի կեսերին համերգներ է տվել, որպես դաշնակահար և ղեկավարել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի համերգները Վիլֆրիդ Փելլետեի հրավերով։ 1937 թվականին ղեկավարել է Կանադայի ռադիոյի երաժշտական հաղորդումները և նրա նվագախմբի հետ հաջողությամբ շրջագայել է ԱՄՆ-ում, 1946 թվականին «Փարիզյան գարուն» առաջին երաժշտական փառատոնին ղեկավարել է Կանադայի կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագրերը։

1947-ից 1952 թվականները ղեկավարել է Մոնրեալի կոնսերվատորիայի նվագախմբի դասարանը, այս շրջանում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար նվագակցող և օպերային դիրիժոր։ 1953-ից 1957 թվականներին Բոդեն աշխատել է Կանադական ռադիոյի Տորանտոյի գրասենյակում, 1957-ից 1959 թվականներին եղել է ռադիոյի Փարիզյան ներկայացուցիչը, իսկ 1961-ից 1964 թվականներին՝ փոխնախագահը։ 1969 թվականին դարձել է Օտտավայի արվեստի ազգային կենտրոնի նվագախմբի ղեկավարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]