Մասնակից:SilViePink/Սևագրություն 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
SilViePink/Սևագրություն 20

Իսրայել Զանգվիլ (նաև Զանգվիլ Իսրայել[1] անգլ.՝ Israel Zangwill, արտասանվում է Իսրիել Զանգուիլ, ), բրիտանացի գրող և և հրեական շարժման գործիչ: ԱՄՆ-ի հետ կապված «Ճիշտ կաթսա» հայտնի բառակապակցության հեղինակն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական թագավորության Ռուսական կայսրության գաղթականներից մեկի որդին է: Սովորել է Լոնդոնի հրեական անվճար ուսումնարանում։ Գրել է անգլերենով: Թողարկել է "Պուրիմ" (1880) ալմանախը, որը բաղկացած է հիմնականում նրա ստեղծագործություններից։

Զանգվիլի հիմնական շարադրությունները նվիրված են սոցիալական և սոցիալ-ազգային թեմաներին։ Առաջին խոշոր ստեղծագործությունը, «Վարչապետ և նկարիչ վիպակ»-ն է (անգլ.՝ «The Premier and the Painter» 1888):

Ամենամեծ հաջողությունը Զանգվիլին բերեց «Գետոյի երեխաները» վեպը (անգլ.՝ «Children of the Ghetto» 1892) Լոնդոնում հրեաների կյանքի և դրան հարող պատմվածքների ժողովածուների մասին, ինչպես նաև «Գետոյի Երազողները» (1898)՝ ականավոր հրեաների կիսապատմական կենսագրությունների մասին (Ուրիել Ակոստա, Սպինոզա, Գեյնե, Լասալ, Դիզրաելի և այլոք)։ «Գետոյի երեխաները» վեպը դասվում է անգլո-հրեական գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից։

Կարևորություն ունի նաև «Բիգ-Բուի գաղտնիքը» դետեկտիվ վեպը (անգլ.՝ The Big Bow Mystery, 1892), որը ներառում է ժանրի պատմության մեջ առաջին հանելուկներից մեկը՝ սպանություն փակ սենյակում, այն հանրաճանաչություն է ձեռք բերել հեղինակի կենդանության օրոք և էկրանավորվել է 1946 թվականին ։

1898 թվականից Զանգվիլը միացել է սիոնիստական շարժմանը, իսկ 1905 թվականին հավաքել է մի խումբ աշխարհագրագետների՝ առաջ քաշելով «հող առանց ժողովրդի, ժողովուրդ առանց հողի» կարգախոսը, որը ենթադրում է հրեական պետության ստեղծման հնարավորությունը ցանկացած վայրում, այլ ոչ միայն Իսրայելի պատմական հողերում։ Հաջորդ 20 տարիներին Զանգվիլը մասնակցել է Ավստրալիայում, Կանադայում, Ուգանդայում, Լիբիայում հրեական պետության ստեղծման փորձերին:

Նրա եղբայրը՝ Լուի Զանգվիլը, նույնպես դարձել է գրականագետ, գրել է Z. Z. З.[2] կեղծանունով:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսօր նրա անունը փողոց է կրում Իսրայելի Նեթանիա քաղաքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорий Трестман Израильский узел. История страны – история противостояния. — Litres, 2017.
  2. «Зангвилль, Луи»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]