Մասնակից:Sergey19981603/Փոլ Դիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Փոլ Դիքսոն

Փոլ Դիքսոն (անգլ.՝ Paul Dixon, ), բրիտանացի երգիչ, կիթառահար, հեղինակ կատարող, առավել հայտնի է David’s Lyre և Fyfe կեղծանուններով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքսոնը ծնվել է Լոնդոնում և տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ ընդունվել է համալսարան[1]: Նա մի շարք խմբերի անդամ էր, ձայնագրում էր քավեր տարբերակներ (այդ թվուն նաև Էլլի Գոլդինգի), պատրաստում էր Marina and the Diamonds-ի երգերի ռեմիքսները[2]: Սկզբում նա հանդես էր գալիս իր իրական անունով, բայց հետո նա վերցրեց կեղծանուն, իր երաժշտության մեջ նոր փուլ նշելու համար[1] և սկսեց լուսանկարներում և տեսանյութերում հայտնվել սև դոմինո դիմակով[3]: Նրա կեղծանունը հղվում է աստվածաշնչյան թագավոր Դավիթին, ով քնար էր նվագում: Ինչպես նա է ասում իր վրա մեծ ազդեցություն է ունեցել պոեզիան, մասնավորապես Քամմինգսի և Սթեռնսի բանաստեղծությունները[4]: BBC-ի լրագրող Մայք Դայվերը դեբյուտային մինի-ալբոմի գրախոսության մեջ Դիքսոնին համեմատել է Պատրիկ Վուլֆի և Villagers-ի հետ[5]:

2010 թվականի օգոստոսին թողարկել է դեբյուտային սինգլը՝«Tear Them Down», որի պրոդյուսորն էր Ամիր Ամորոմը[2]: Երգը դրական գնահատական ​​է ստացել The Guardian կայքում, որտեղ David’s Lyre-ը հայտնվեց «Օրվա նորեկ» բաժնում[2]: Նա նաև նշված էր New Musical Express ցուցակում «10 երգեր, որոնք դուք լսելու եք այս շաբաթ»[6]: Ավելի քիչ, քան վեց ամիս անց նա կրկին հայտնվեց այս բաժնում, այս անգամ «In Arms» երգով[7]: Նիկ Գրիմշոուն իր BBC Radio 1[8] ծրագրում ներկայացրեց այն որպես «շաբաթվա երգ»: Ուղեկցող տեսահոլովակի հիմքում «Սիրո գյուտը»[1] ռուսական կարճամետրաժ ֆիլմի տեսարաններն էին: Երգը ներառված էր 2011 թվականի փետրվարի 21-ին թողարկված նույնանուն՝ Hideout Records մինի-ալբոմում[3]: David’s Lyre-ը շրջագայել է Chapel Club[8] խմբի հետ, իսկ ամռանը ելույթ է ունեցել LeeFest փառատոնում[4]: Հոկտեմբերի 24-ին ույս է տեսել «Hidden Ground»[9] սինգլը, տարեվերջին ներկայացվել են Լանա Դել Ռեյի՝ «Video Games» և Florence and the Machine-ի «No Light, No Light» երգերի քավեր տարբերակները[10]:

2012 թվականի փետրվարի 20-ին թողարկվեց Picture of Our Youth ալբոմը, որը տարածվում էր Bandcamp-ի «վճարիր ինչքան կամենում ես» համակարգով[11]: Դիքսոնը հայտարարեց, որ սա իր վերջին ձայնագրությունն է David’s Lyre անվան տակ և որ նա ելույթ կունենա Spector խմբի համերգին[10]։

Դիքսոնը շարունակում է կարիերան Fyfe անունով և 2013 թվականի ապրիլին թողարկում է Solace մինի-ալբոմը[12]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In Arms EP (2011)
  • Picture of Our Youth (2012)
  • Solace EP (2013)
  • Control (2015)
  • Stronger EP (2016)
  • The space between (2017)
  • More space between (2017)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tear Them Down» (2010)
  • «Heartbeat» (2011)
  • «Hidden Ground» (2011)
  • «Love you more»
  • «Belong»
  • «Everything is everything»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Pop enigma David's Lyre not 'holding back'». BBC News (անգլերեն). 2011-02-08. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  2. 2,0 2,1 2,2 Lester, Paul. (2010-07-26). «David's Lyre». guardian.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  3. 3,0 3,1 Cragg, Michael. (2011-01-18). «New music exclusive: David's Lyre – In Arms». guardian.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  4. 4,0 4,1 Graham, Dominic. (2011-06-04). «Interview: David's Lyre» (անգլերեն). So So Gay. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  5. Diver, Mike. (2011-02-23). «David's Lyre In Arms EP Review». BBC Music (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  6. «10 Tracks You Have To Hear This Week — Kanye West, The Ting Tings, Manic Street Preachers». nme.com (անգլերեն). 2010-08-26. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 37 (օգնություն)
  7. «10 Tracks You Have To Hear This Week (12/02/11)». nme.com (անգլերեն). 2011-02-09. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  8. 8,0 8,1 «David's Lyre on the show» (անգլերեն). BBC Radio 1. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  9. Hannaford, Luke. (2011-09-19). «David's Lyre free download single – 'Hidden Ground'» (անգլերեն). God is in the TV. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  10. 10,0 10,1 Sleigh, Rob. (2011-12-05). «David's Lyre Celebrates Advent with Lana Del Rey and Florence Covers» (անգլերեն). Stereoboard. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  11. Sleigh, Rob. (2012-01-19). «David's Lyre Announces Debut Album 'Picture of Our Youth'» (անգլերեն). Stereoboard. Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին. Վերցված է 2012-01-29-ին.
  12. Klee, Miles. (2013-02-25). «Fyfe Reveals More of Himself, 'St Tropez'» (անգլերեն). BlackBook. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]