Մասնակից:Sembeot/Պուերտո Վիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
United States of America
ԱՄՆ-ի դրոշ
Դրոշ
ԱՄՆ-ի
Զինանշան
Նշանաբան՝
In God We Trust
Մենք Աստծուն ենք վստահում
Օրհներգ՝ The Star-Spangled Banner

ԱՄՆ-ի դիրքը
ԱՄՆ-ի դիրքը
ՄայրաքաղաքՎաշինգտոն
38°53′N, 77°02′W
Ամենամեծ քաղաք Նյու Յորք
Պետական լեզուներ Փաստացիորեն անգլերեն
Կառավարում նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Դոնալդ Թրամփ (Հ)
 -  Փոխնախագահ Մայք Փենս (Հ)
 -  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայան (Հ)
Անկախություն Բրիտանական կայսրությունից 
 -  Հայտարարված հուլիսի 4, 1776 
 -  Ճանաչված սեպտեմբերի 3, 1783 
Տարածք
 -  Ընդհանուր 9,826,675 կմ²  (4-րդ)
 -  Ջրային (%) 6.76
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 322,370,752[1]  (3-րդ)
 -  2000 մարդահամարը 282,171,968[2] 
 -  Խտություն 32.8 /կմ² (142-րդ)
84.9 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $18.124 տրիլիոն[3] (1-ին)
 -  Մեկ շնչի հաշվով $56,421[4] (10-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $18.124 տրիլիոն[3] [5] (1-ին)
 -  Մեկ շնչի հաշվով $56,421[6] (10-րդ)
Ջինի (2010) 41.1[7] 
ՄՆԶԻ (2013) 0.914[8] (բարձր) (5-րդ)
Արժույթ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար ($) (USD)
Ժամային գոտի (ՀԿԺ-5 to -10)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-4 to -10)
Ազգային դոմեն .us
Հեռախոսային կոդ +1

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից[9][10]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային[11], հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև ծովային սահման ունի Ռուսաստանի հետ[12]։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում[13]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականին հուլիսի 4-ին[14]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[14]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[14], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում)[15] և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)[13]։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը[16]։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն[16]։ Պետական լեզուն անգլերենն է[17], որը այստեղ տարածվել է գաղութային տարիներին։

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[18]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա աշխարհամասն անվանվել է իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի պատվին[19]։

1507 թվականին գերմանացի քարտեզագիր Մարտին Վալդզեյմյուլլերը կազմեց մի քարտեզ, որտեղ արմտյան կիսագնդի հողերն անվանեց «Ամերիկա», ի պատիվ ճանապարհորդ և քարտեզագիր Ամերիգո Վեսպուչիի (լատին․՝ Americus Vespucius)[20]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (անգլերեն՝ United States of America) բառակապակցությունը թվագրվում է 1776 թվականի հունվարի 2-ին, հեղինակը՝ Սթիվեն Մոյլանն էր, որը Ջորջ Վաշինգտոնի ռազմական օգնականն էր և մայրցամաքային զորքերի մուսթեր֊մաստեր գեներալը։ Դիմելով Ջոզեֆ Ռիդին՝ Մոյլանը ցանկանում էր ուղեկցել «Ամերիկայի Միացյալ նահանգների մեծածավալ և հզոր ուժերին» դեպի Իսպանիա հեղափոխական պատերազմին աջակցելու համար[21][22][23]։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» արտահայտության առաջին հայտնի տպագրությունը The Virginia Gazette պարբերականի անանուն հոդվածն է (Ուիլիամբուրգ, Վիրջինիա, ապրիլի 6, 1766)[24]:

Ջոն Դիքենսոնի պատրաստած Համադաշնության հոդվածների երկրորդ սևագիր տարբերակը, որը ավարտվեց 1776 թվականի հունիսի 17-ին, ճանաչում էր, որ «Համադաշնության անվանումը պետք է լինի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»[25]։ Հոդվածների վերջնական տարբերակը, որը 1777-ի վերջին ուղարկվել էր նահանգներ ստորագրման, պարունակում էր «Այս համադաշնության անվանումը պետք է լինի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» ("The Stile of this Confederacy shall be 'The United States of America'")[26]: 1776 թվականի հունիսին Թոմաս Ջեֆերսոնը Անկախության հռչակագրի իր սևագրի վերնագրում մեծատառերով գրել էր «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ»[25]։ Այս նախնական տարբերակը տարածվեց միայն 1776 թվականի հունիսի 21֊ին և պարզ չէ՝ այն գրվել է Դիքինսոնից առաջ, թե հետո[25]։

«Միացյալ Նահանգներ» ավելի կարճ արտահայտությունը նույնպես տարածված էր։ Այլ տարբերակներ են ԱՄՆ֊ն, Ամերիկան, անգլերենում նաև՝ Մ․Ն․֊ն (U.S., Միացյալ Նահագներ): Նահանգներ (անգլերեն՝ States) ասելով՝ նույնպես նկատի են ունենում ԱՄՆ֊ն։ Կոլումբիա բառը, որը տարածված էր 18-րդ դարի պոեզիայում և երգերում, ծագել է Քրիստոֆեր Կոլումբոսի անունից։ Այն առկա է Կոլումբիա շրջան տեղանվան մեջ[27]։

«Միացյալ Նահանգներ» արտահայտությունը 1865 թվականին վավերացված «Միացյալ Նահանգների Սահմանադրության տասներեքերորդ լրացման» մեջ ի սկզբանի հոգնակի էր, քանի որ նկարագրում էր անկախ նահանգների միությունը[28]։ Եզակի ձևը տարածվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո։ Եզակի ձևը ներկայումս ստանդարտ ձևն է։ Տարբերությունն ավելի ակնառու է, քան կիրառումը՝ կախված նրանից, թե Միացյալ Նահանգներ ասելով նկատի է առնվում նահանգների միությունը, թե նահանգների ընդհանրությունը[29]։

Միացյալ Նահանգների քաղաքացին ամերիկացին է։ Ամերիկացի տերմինը հազվադեպ է առնչվում այնպիսի թեմաների, որոնք կապված չեն Միացյալ Նահանգների հետ[30]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախակոլոմբոսյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկացիներ ու վիկինգներ

Մինչև Քրիստափոր Կոլումբոսը կողմից Ամերիկայի հայտնագործումը՝ շուրջ հազարամյակ առաջ ամենայն հավանականությամբ այնտեղ հաստատվել էին վիկինգները։ Վիկինգները սկանդինավյան ծագում ունեցող հեթանոսներ էին և հիմնականում ապրում էին ժամանակակից Նորվեգիայի, Շվեդիայի ու Դանիայի տարածքում։ 1000 թվականին վիկինգների առաջնորդ Լեյֆ Էրիկսոնն իր փոքրաթիվ արշավախմբով ճանապարհ է բռնում դեպի արևմուտք։ Ամերիկա հասնելու ճանապարհին հյուսիսաբնակները հայտնաբերում են մի շարք նոր տարածքներ, որոնք վիկինգների համար դառնում են ձմեռային բնակավայրեր։ Նույն տարում Լեյֆը հաստատվում է Նյուֆաունդլենդում, որտեղ ևս հիմնում է վիկինգների բնակավայր։ Ըստ նորվեգ պատմիչների՝ Լեյֆ Էրիկսոնի ճանապարհորդությունից մի քանի տարի Ամերիկա է մեկնում նաև վերջինիս եղբայրը՝ Տորվալդը, որը սակայն տեղաբնիկ հնդկացիների հետ մենամարտի արդյունքում մահացու վիրավորվում ու զոհվում է։ Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը, ծանոթ չլինելով վիկինգների մշակույթին ու պատմությանը, չի գնացել իրենց հետքերով՝ նոր աշխարհում հայտնվելու համար։ Ուստի երկրորդ անգամ Ամերիկայում եվրոպացիները հայտնվեցին կես հազարամյակ անց։ Մինչև եվրոպացիների կողմից Ամերիկայի գաղութացումը՝ մայրցամաքի տարածքի հիմնական բնակիչներն էին հնդկացիներն ու էսկիմոսները, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով։ Նրանց ընդհանուր թիվը 15-րդ դարում կազմում էր 15-20 միլիոն մարդ։ Այդ ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպացիների հետ նրանց հանդիպելը զարգացել է ինքնուրույն՝ մյուս մայրցամաքների ժողովուրդներից գրեթե անկախ։ 14-15-րդ դարերում Եվրոպայում ստեղծված խառնակ իրադրությունը իսպանացի, պորտուգալացի և իտալացի ծովագնացներին ստիպում է դուրս գալ բաց ծով՝ նոր տարածքներ հայտնաբերելու նպատակով։ Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործության շնորհիվ 15-րդ դարի վերջին եվրոպացիները վերջնականապես հաստատվեցին Ամերիկայում։ Մինչ նավագնացության կազմակերպելը՝ Կոլումբոսը նպատակ ուներ գտնել Եվրոպայից Հնդկաստան տանող ամենակարճ ծովային ճանապարհը։ Ոտք դնելով նոր մայրցամաք՝ եվրոպացիները կարծում էին, որ այն Հնդկաստանն է, ուստի Կոլումբոսի արշավախմբի անդամները տեղաբնիկներին անվանեցին «հնդկացիներ»։ Ամերիկայի տեղաբնիկները գտնվում էին զարգացման տարբեր աստիճանների վրա։ Հյուսիսային Ամերիկայում (այդ թվում և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս տարածքում) և Կարիբյան ավազանում բնակվող հնդկացիների մի մասը ապրում էին

Եվրոպացիների առաջին հանդիպումը ամերիկացիներ հետ 1764 թվականին

նախնադարյան համայնական հասարակարգի տարբեր փուլերում։ Նրանց հիմնական զբաղմունքն էր հավաքչությունը, որսորդությունը և ձկնորսությունը։ Այդ ժամանակ Ամերիկա աշխարհամասում ապրում էր 15-20 մլն մարդ։ Իսպանական թագավորության նավատորմով Կոլումբոսը կատարել է նման 4 արշավանք՝ չիմանալով, որ հայտնաբերել է նոր մայրցամաք։ Բոլորի համար անծանոթ տարածքը անվանվել է ի պատիվ իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի։ Նա Ամերիկայում առաջին անգամ հայտնվել էր 1499 թվականի մայիսին՝ Կոլումբոսի քարտեզների շնորհիվ։ Նա առաջինն էր, ով հայտարարեց, որ եղել է ոչ թե Հնդկաստանում, այլև նոր մայրցամաքում։ Վեսպուչիի այս հայտարարությունից հետո Ամերիկայի ճանապարհը բացվեց եվրոպացի գաղութարարների համար։ Գաղութացման ընթացքում հնդկացիները մասամբ ոչնչացվում էին, մասամբ էլ քշվում դեպի արևմուտք։ Ի տարբերություն Հարավային Ամերիկայի, որը նվաճվեց հիմնականում իսպանացիների և պորտուգալացիների կողմից՝ Հյուսիսային Ամերիկայի գլխավոր գաղութատերը Մեծ Բրիտանիան էր։ Մինչև 18-րդ դարի 60-ական թվականները անգլիացիները զավթեց գրեթե ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ 17-րդ դարի սկզբին այստեղ հիմնվեցին առաջին անգլիական գաղութները։ Դրանք հյուսիսից սահմանակից էին Ֆրանսիական Կանադա տիրույթին, որը 18-րդ դարի 60-ական թվականներն անցավ Անգլիային, իսկ հարավից՝ Իսպանական Ֆլորիդային։ Ներկայիս ԱՄՆ-ի տարածքում անգլիացիներն առաջին բնակատեղին հիմնել են 1607 թվականին՝ ժամանակակից Վիրջինիայի տարածքում։ Հետագայում հիմնվել են Մերի Լենդը, Հյուսիսային և Հարավային Կարոլինաները և Զորջիան։ Այստեղ առաջ եկավ խոշոր պլանտացիոն տնտեսություն՝ ծխախոտի, բրնձի և ինդիգոյի մշակությամբ։ 1619 թվականին Աֆրիկայից Վիրջինիա բերվեց սևամորթ ստրուկների առաջին խումբը։ Սևամորթների ստրկությունը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց 1656 թվականին, իսկ Մեծ Բրիտանիայում 1661 թվականին ընդունված օրենքը նախատեսում էր ստրուկների կանոնավոր մատակարարումը հյուսիսամերիկյան գաղութներին։ 17-րդ դարի երկրորդ կեսից հարավային գաղութների պլանտատորները սկսեցին լայնորեն կիրառել աֆրիկացի ստրուկների աշխատանքը։

Մինչև Ամերիկայի անկախության հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոնն ու Ժան-Բատիստ Դոնասիեն դե Ռոշամբոն Յորքթաունում

 կեսին արևմտյան այս մայրցամաքում Իսպանիայի գերակայությունը գրեթե բացարձակ էր։ Գաղութային տարածքները ձգվում էին Հորն հրվանդանից մինչև Նյու Մեքսիկո և թագավորական գանձարանին բերում էին հսկայական շահույթ։ Ուրիշ եվրոպական պետությունների Ամերիկայում հաստատվելու փորձերը պսակվում էին անհաջողությամբ։ Սակայն հեղափոխական ուղով զարգացող Անգլիան շուտով կարողացավ աննախընթաց վերելք ապրել, որի արդյունքում Իսպանիան աստիճանաբար կորցրեց իր եվրոպական գերտերության և ծովերի տիրակալի կարգավիճակը։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ անկախության ձգտող Նիդերլանդների տեմ մղած պատերազմը վերջնականապես կազմալուծեց Իսպանիան։ 1620 թվականին հիմք դրվեց Նոր Անգլիայի գաղութներին։ Անկախության պատերազմի նախօրյակին այստեղ արդեն կար 4 գաղութ՝ Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Հեմփշիր և Քոնեքթիքութ։ Հյուսիսում գերակշռում էին միջին և մանր ֆերմերական տնտեսությունները։ Այստեղ ավելի արագ, քան մյուս գաղութներում, զարգացան արհեստներն ու արդյունաբերությունը։ Չորս այլ գաղութներ՝ Փենսիլվանիա, Նյու Յորք, Նյու Ջերսի և Դելավեր, հիմնվեցին Մերձատլանտյան շրջանների կենտրոնական մասում։ Անգլիական գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջնթացի ասպարեզում։ Սկսեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ ստեղծվում էր նոր մշակույթ և գաղափարախոսություն, տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության վերելք։ Դա նոր, հյուսիսամերիկյան բուրժուական ազգի ձևավորման գործընթացն էր։ Շատ շուտով ամերիկյան բուրժուազիան դարձավ անգլիական կապիտալիզմի մրցակիցը՝ նավաշինության, առևտրի, իսկ ապա նաև մանուֆակտուրայի բնագավառում։ Այդ պատճառով Անգլիան ամեն կերպ խրախուսում էր գաղութների տնտեսական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունը շոշափում էր գաղութների բոլոր դասակարգերի շահերը՝ առաջ բերելով մետրոպոլիայից անջատվելու ձգտում, որը 18-րդ դարի 60-ական թվականներին վերաճեց անկախության համար զինված պայքարի։ 1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի անգլիական 13 գաղութներում բռնկվեց ազգային-ազատագրական հեղափոխական պատերազմ, որի ավարտին Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվեց, որպես անկախ պետություն։ Անկախության պատերազմը նախապատրաստվել էր գաղութների կապիտալիստական զարգացմամբ և հյուսիսամերիկյան ազգի կազմավորմամբ, երբ ասպարեզ էր եկել տեղական բուրժուազիան և ձևավորվել ներքին միասնական շուկան։

Ջոն Թրամբալ. «Անկախության հռչակագիր», 1817 թվական

Անգլիան գաղութները դիտում էր, որպես սոսկ հումքի աղբյուր, ապրանքների սպառման շուկա և ամեն կերպ արգելակում էր նրանց ինքնուրույն տնտեսական և քաղաքական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունն ուժեղացրեց ամերիկացիների պայքարն ընդդեմ գաղութային կարգերի։ 1770 թվականին զինված ընդհարումներ եղան անգլիական զինվորների և բոստոնցիների միջև։ 1773 թվականին Բոստոնում հայրենասերները նավերից ծովը նետեցին անգլիական թեյը։ Պատմական այդ իրադարձությունը հայտնի դարձավ «Բոստոնի թեյախմություն» անվանումով։ Գաղութների ներկայացուցիչների մայրցամաքային առաջին կոնգրեսը 1774 թվականին որոշում ընդունեց անգլիական ապրանքների բոյկոտի մասին։ Ի պատասխան սրա՝ Անգլիան Ամերիկա ուղարկեց նոր զորքեր և զինված նավատորմ։ 1775 թվականի ապրիլի 19-ին Քոնքորդի և Լեքսինգտոնի մոտ անգլիական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց Ամերիկայի անկախության հռչակագիրը։ Ամերիկյան երկրորդ մայրցամաքային բանակի գլխավոր հրամանատար նշանակեց Ջորջ Վաշինգտոնին։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին Նյու Յորքը և Ֆիլադելֆիան։ Ամերիկացի ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի տարիներին բարձրացավ ամերիկյան բանակի մարտունակությունը։ 1777 թվականի հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց ԱՄՆ-ի ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ամերիկյան դիվանագիտությունը, օգտագործելով Անգլիայի և նրա մրցակիցների հակասությունները, ստեղծեց հակաանգլիական միացյալ ճակատ։ Փարիզ ուղարկված Բենջամին Ֆրանկլինը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի հետ, որը անգլիացիների դեմ զորք և նավատորմ առաքեց մարտի դաշտ՝ Հյուսիսային Ամերիկա։ 1779 թվականին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ Իսպանիան, 1782 թվականին՝ Նիդերլանդները։ ԱՄՆ-ի նկատմամբ բարյացակամ դիրք գրավեց նաև Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք պետություններ կազմեցին «չեզոքների լիգա» և հայտարարեցին, որ շարունակելու են առևտուրն Ամերիկայի հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կայունացման և զորեղացման ուղու վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլն` Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից, որը նախագահել է 1861-1865 թվականներին

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունված անկախության հռչակագիրը ԱՄՆ-ն ճանաչում էր, որպես ազզատ ու անկախ պետություն։ 1783 թվականի Վերսալյան հաշտության պայմանագրով Անգլիան ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդի եռանդուն ջանքերով, սակայն իշխանության գլուխ անցան բուրժուազիան և պլանտատորները։ Այնուամենայնիվ Ամերիկայի հարավում պահպանվեց ստրկատիրությունը։ 1787 թվականին ընդունվեց ԱՄՆ-ի առաջին սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ երկու տարի անց՝ 1789 թվականին։ Անկախության հռչակագրի ընդունման տարում Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։ 19-րդ դարի սկզբներից ԱՄՆ-ն սկսեց ընդարձակել իր տարածքները։ 1803 թվականին Ջեֆերսոնի կառավարությունը Ֆրանսիայից գնեց Լուիզիանան, իսկ 1819 թվականին ԱՄՆ-ը Իսպանիային ստիպեց զիջել Ֆլորիդան։ 1823 թվականին հռչակվեց «Մոնրոյի դոկտրինան»։ Մեքսիկայի դեմ 1846-1848 թվականներին մղած զավթողական պատերազմի հետևանքով ԱՄՆ-ը նվաճեց Մեքսիկայի տարածքի գրեթե կեսը, իսկ 1867 թվականին ամերիկյան կառավարությունը Ռուսաստանից գնեց Ալյասկան՝ ընդամենը 7,2 միլիոն դոլարի դիմաց։ 19-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մեծ թափ ստացավ սևամորթների իրավունքների համար մղվող շարժումը։ Տեղի ունեցան սևամորթ ստրուկների ապստամբություններ։ Կապիտալիստական հյուսիսի և ստրկատիրական հարավի միջև սրված հակասությունները հանգեցրին քաղաքացիական պատերազմի, որի համար առիթ ծառայեց ստրկության հակառակորդ Աբրահամ Լինքոլնի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը։ Քաղաքացիական պատերազմը, հատկապես երկրորդ փուլում, բուրժուա-ժողովրդավարակն հեղափոխության բնույթ ուներ։ Հյուսիսի հաղթանակից հետո ԱՄՆ սահմանադրության մեջ կատարվեց փոփոխություն, որը վերացրեց ստրկությունը և նոր հեռանկարներ բացվեց կապիտալիզմի անարգել զարգացման համար։ Չնայած դրան, սևամորթների ազատագրման գործը մինչև վերջ չհասցվեց։ Ստրկության վերացումը բարենպաստ պայմաններ ստեղծեց բանվորական շարժման զարգացման համար։ 19-րդ դարի վերջին ամերիկյան կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի շրջափուլ։ 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ԱՄ-ն գրավեց Ֆիլիպինները, Պուերտո Ռիկոն և Գուամը, իսկ Կուբան փաստացիորեն վերածվեց ամերիկահպատակ գաղութի։ 1899 թվականին Միացյալ Նահանգները Չինաստանում հռչակեց «բաց դռների» քաղաքականություն։ 1903 թվականին ամերիկյան իմպերիալիստները հեղաշրջում կազմակերպեցին Պանամայում՝ այն անջատելով Կոլումբիայից։ Նույն թվականին Միացյալ Նահանգները իր իսկ ստեղծած Պանամայի Հանրապետությանը պարտադրեց ստորացուցիչ պայմանագիր կնքել՝ հավերժ օգտագործման համար այդ երկրի տարածքում ձեռք բերելով 16,1 կմ լայնությամբ մի գոտի՝ ջրանցք կառուցելու նպատակով։ Նա միաժամանակ իրավունք ստացավ այդտեղ ամրություններ շինել, զորք պահել և իրականացնել իր իշխանությունը։ 1899-1902 թվականներին ամերիկյան բանակը բռնազավթեց Կուբան, իսկ 1912-1933 թվականներին՝ Նիկարագուան, 1915-1934 թվականներին՝ Հայիթին, 1916-1924 թվականներին՝ Դոմինիկյան Հանրապետությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները 1914-1933 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը

ԱՄՆ-ի ռազմատնտեսական պոտենցիալի աճի համար կարևոր խթան հանդիսացավ Առաջին համաշխարհային պատերազմը, որն ուներ իմպերիալիստական բնույթ։ Պատերազմի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց, որ չեզոքություն է պահպանելու, սակայն ամերիկյան մոնոպոլիաները ստանձնեցին պատերազմող երկրներին՝ գլխավորապես Անտանտին սննդամթերք, ռազմամթերք և փոխառություններ տրամադրելու գործը։ Պատերազմի շնորհիվ 1913-1914 թվականների տնտեսական անկումը տեղի տվեց վերելքի և ամերիկյան մոնոպոլիաները վիթխարի շահույթներ կորզեցին զենքի ու զինամթերքի վաճառքից։ Չեզոքության տարիները ԱՄՆ-ի կառավարությունը օգտագործեց պատերազմին նախապատրաստվելու համար։ Հետին պլան մղվեցին Միացյալ Նահանգների և Անտանտի պետությունների տարաձայնությունները և սուր բնույթ ստացան հակասությունները Գերմանիայի հետ։ Գերմանիան սպառնում էր հաղթանակի դեպքում հաստատել գրեթե անբաժան տիրապետություն համաշխարհային շուկայում։ Միաժամանակ Անտանտի պարտության դեպքում ԱՄՆ-ն կկորցներ նրան տրամադրած զգալի վարկերն ու փոխառությունները։ Բացի այդ, չեզոքությունը ամերիկյան իմպերիալիզմին կզրկեր աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու իրավունքից։ 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ հրաժարվեց չեզոքությունից և պատերազմ հայտարարեց Գերմանիային, որի հետ հարաբերությունները հատկապես սրվել էին գերմանացիների մղած ստորջրյա պատերազմի հետևանքով։ Պատերազմից հետո, լինելով հաղթող պետությունների թվում, ԱՄՆ ամենագործունյա մասնակցություն ունեցավ հաշտության պայմանագրերի Վերսալ-վաշինգտոնյան համակարգի ստեղծմանը, որը կոչված էր հաստատելու ուժերի նոր հավասարակշռության կապիտալիստական աշխարհում։ 1918 թվականի հունվարին նախագահ Վուդրո Վիլսոնը հանդես եկավ «14 կետերով»՝ հետպատերազմյան կարգավորման ամերիկյան ծրագրով։

Իմպերիալիստական մյուս տերությունների հետ ԱՄՆ-ը փորձեց Փարիզի հաշտության կոնֆերանսն օգտագործել խորհրդայնացած Ռուսաստանի դեմ ինտերվենցիան ընդլայնելու և բլոկադա կազմակերպելու նպատակով։ Վիլսոնը հասավ այն բանին, որ Վերսալի հաշտության պայմանագրի մեջ մտցվեց Ազգերի լիգայի կանոնադրությունը։ Սակայն ամերիկյան կոնգրեսը չվավերացրեց այդ պայմանագիրը։ Չնայած դրան, Միացյալ Նահանգները շարունակեցին ամենաակտիվ միջամտությունը մյուս աշխարհամասերի գործերին՝ դրա համար օգտագործելով իր ֆինանսատնտեսական հզորությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով հարստացած ԱՄՆ-ը պարտապանից վերածվեց պարտատիրոջ, որին Եվրոպայի երկրները պարտք էին ավելի քան 10 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ում էր կուտակվել ոսկու համաշխարհային պաշարի ավելի քան կեսը։ Հետպատերազմյան շրջանում բուռն վերելք ապրեց բանվորական շարժումը։ Այդ վերելքի պայմաններում 1919 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցությունը։ ԱՄՆ մասնակցեց Խորհրդային Ռուսաստանի դեմ կազմակերպված ռազմական ինտերվենցիային հյուսիսում և Հեռավոր Արևելքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հակասությունները Միացյալ Թագավորության և Ճապոնիայի միջև։ Գերմանիային ԽՍՀՄ-ի դեմ ուղղելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները սկսեցին խրախուսել Գերմանիայի տնտեսական կայունացումը։ Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում արտահայտվեց բացառիկ ուժով։ Ճգնաժամի ավերիչ հետևանքների դեմ պայքարելու Հավերի կառավարության փորձերն անցան ապարդյուն։ Նորընտիր նախագահը՝ Ֆրանկլին Ռուզվելտը, մի շարք բարեփոխումներով փորձեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և պետական կապիտալիզմի ուժեղացման ճանապարհով ամրապնդել կապիտալիստական կարգերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և տնտեսական մրցավազք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած շրջանում Միացյալ Նահանգները վարում էր «չմիջամտելու» քաղաքականություն, որը նշանակում էր թույլտվություն ֆաշիստական ագրեսորներին։ 1935 թվականի օգոստոսի 8-ին կոնգրեսն ընդունեց «Չեզոքության մասին օրենքը», որը փաստորեն նպաստեց Իսպանիայի Հանրապետության դեմ գերմանա-իտալական ագրեսիային։ ԱՄՆ-ն իր դիրքով նպաստեց նաև 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը։ ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը հող նախապատրաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար։ Պատերազմի սկզբից ի վեր ձևականորեն մնալով չեզոք՝ ԱՄՆ-ն պաշտպանում էր Միացյալ Թագավորությանը և Ֆրանսիային՝ դեմ կանգնելով Գերմանիայի։ 1939 թվականի նոյեմբերին կոնգրեսը վերանայեց չեզոքության մասին օրենքը, որը փաստացի նշանակում էր դաշնակից ուժերին զենք արտահանելու թույլտվություն։ Միաժամանակ պաշտոնական Վաշինգտոնը ձգտում էր օգտագործել Մեծ Բրիտանիայի դժվարին կացությունը՝ վերջինիս մի շարք տիրույթներում և ազդեցության ոլորտներում իր վերահսկողությունը հաստատելու նպատակով։

Ամերիկացի զինվորները Օմահա Ափի գրավման ժամանակ

Այսպես, 1940 թվականին ստորագրված համաձայնությամբ 50 հին էսկադրային ականակիրների դիմաց ԱՄՆ -ը Անգլիայից վարձակալական հիմունքներով Ատլանտյան օվկիանոսի մի շարք կարևոր ռազմավարական կետերում 99 տարվա ժամկետով տարածքներ ստացավ ռազմական բազաներ կառուցելու համար։ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակումից հետո՝ 1941 թվականի հունիսի 24-ին, Ֆրանկլին Ռուզվելտի կառավարությունը հայտարարեց Խորհրդային Միությանը աջակցելու պատրաստակամության մասին։ Նույն թվականի օգոստոսի 14-ին ստորագրվեց Ատլանտյան խարտիան՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների դեկլարացիան պատերազմի նպատակների մասին, իսկ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1Մոսկվայում տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը, որտեղ որոշումներ ընդունվեցին Խորհրդային Միությանը զենքի, սարքավորման ու պարենի մատակարարումն ընդլայնելու և ԽՍՀՄ-ի կողմից ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային հումք տրամադրելու վերաբերյալ։ Ստեղծվեց հակահիտլերյան խմբավորում՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ։ Պատերազմի հենց սկզբից սրվեցին ամերիկա-գերմանական և ամերիկա-ճապոնական հարաբերությունները։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ-ի և Բրիտանական կայսրության խաղաղօվկիանոսյան տիրույթների ու բազաների վրա։ Ամերիկյան նավատորմը ծանր կորուստներ կրեց հատկապես Պիրլ Հարբորում։ 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին Միացյալ Նահանգներին։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը մասնակցեց երեք մեծ տերությունների կառավարությունների ղեկավարների կոնֆերանսներին Թեհրանում, Յալթայում, իսկ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո՝ Պոտսդամում, որտեղ ընդունվեցին պատերազմի և հետպատերազմյան կարգավորման հարցերի հետ կապված համաձայնեցված որոշումներ։ 1945 թվականին ամերիկյան ինքնաթիռներն առաջին ատոմային ռումբերը նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Տասնյակ հազարավոր զոհեր պատճառած այդ ակտը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ և հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Ճապոնիան կապիտուլյացիան ստորագրեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ ԽՍՀՄ-ի զինված ուժերը ջախջախեցին վերջինիս հիմնական ցամաքային բանակը։

Հետպատերազմյան շրջան և Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրները Սառը պատերազմի ժամանակ

ԱՄՆ-ը կապիտալիստական միակ երկիրն էր, որ պատերազմից դուրս եկավ տնտեսապես և ռազմականապես հզորացած։ Արտադրության աճը 1943 թվականին հասավ իր հասավ գագաթնակետին։ Այնուհետև սկսվեց անկումը, որն էլ ավելի ուժեղացավ պատերազմից հետո, երբ կրճատվեցին ռազմական պատվերները։ Դրությունը փրկելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները ուժեղացրին արտահանությունը՝ օգտվելով շատ երկրներում, հատկապես Արևմտյան Եվրոպայում, պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական քայքայումից։ Սակայն արդեն 1948 թվականի վերջին սկսվեց նոր տնտեսական ճգնաժամ, որը փոքր-ինչ մեղմացավ Կորեայի պատերազմից հետ սկսված սպառազինության մրցավազքի շնորհիվ։ Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Հարի Թրումենի կառավարությունը լայն հարձակում սկսեց բանվորական շարժման և առաջադիմական կազմակերպությունների դեմ։ Պաշտոնական Վաշինգտոնը հրաժարվեց հակահիտլերյան կոալիցիայի ներսում համաձայնեցված կուրսից և ելնելով «ուժի դիրքի» քաղաքականությունից, «Սառը պատերազմ» սկսեց Խորհրդային Միության և Սոցիալիստական ճամբարի երկրների դեմ, բռնեց Արևմտյան Գերմանիայի վերառազմականացման ուղին, ընդարձակեց ռազմական բազաների ցանցը։ 1947 թվականի մարտին Միացյալ Նահանգները հռչակեց «Թրումենի դոկտրինան», իսկ մեկ տարի անց՝ 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»։ 1949 թվականին ստորագրվեց Հյուսիսատլանտյան պակտը՝ դառնալով կապիտալիստական այս կազմակերպության համահիմնադիրներից մեկը։ ԱՄՆ-ի կառավարող շրջանները ուժեղացրին ծավալային քաղաքականությունը նաև Լատինական Ամերիկայում և Հարավարևելյաև Ասիայում։ 1950 թվականի հունիսին զինված ընդհարում հրահրելով Կորեա թերակղզում՝ ԱՄՆ-ն միջամուխ եղավ քաղաքացիական պատերազմին և զինված ինտերվենցիա ձեռնարկեց Կորեայում։ 1951 թվականի սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սեպարատ հաշտության պայմանագիր կնքեցին Ճապոնիայի հետ։ Նույն ժամանակ կնքվեց ամերիկա-ճապոնական «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ-ը իրավունք էր ստանում անսահմանափակ ժամանակով զինված ուժեր պահել Ճապոնիայում։ 1954 թվականին ԱՄՆ-ը Հարավարևելյան Ասիայում ստեղծեց ռազմաքաղաքական բլոկ (ՍԵԱՏՕ), որն ուղղված է Ասիայի երկրների ազգային-ազատագրական շարժումներին։ Միացյալ Նահանգները միջամտեցին Վիետնամում Ֆրանսիայի մղած գաղութային պատերազմին և խոչընդոտեցին Հնդկաչինում խաղաղությունը վերականգնելու մասին Ժնևի համաձայնագրերի իրագործմանը։ 1960 թվականին նախագահ ընտրվեց դեմոկրատ թեկնածու Ջոն Քենեդին, որը խոստացավ ամերիկյան ժողովրդին դուրս բերել «նոր բնագծեր»։ 1962 թվականի հոկտեմբերին Քենեդիի կառավարությունը բլոկադայի ենթարկեց սոցիալիստական Կուբան, որի հետևանքով աշխարհը կանգնեց ջերմամիջուկային պատերազմի եզրին։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները

1963 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ն Խորհրդային Միության և Միացյալ Թագավորության կառավարության հետ համատեղ ստորագրեցին Միջուկային փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածության մեջ և ջրի տակ արգելելու վերաբերյալ Մոսկվայի պայմանագիրը։ Ջոն Քենեդու մահից հետո Նախագահի պաշտոնը ստանձնեց փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը։ 1964 թվականի օգոստոսին հրահրելով «Տոնկինյան միջադեպը»՝ ԱՄՆ-ն ձեռնամուխ եղավ Վիետնամի տարածքի զանգվածային ռմբակոծությանը։ Զինված բացահայտ ագրեսիա սկսելով Հնդկաչինում՝ ԱՄՆ-ի կառավարությունը հույս ուներ կարճ ժամանակամիջոցում ջախջախել Հարավային Վիետնամի ազատագրական ուժերը։ Արդեն 1967 թվականի վերջին ամերիկյան զորքերի թիվը Հարավային Վիետնամում հասնում էր 500 հազար մարդու։ Ջոնսոնի կառավարության օրոք խիստ ուժեղացան հակապատերազմական տրամադրությունները բանվոր դասակարգի, մտավորականության, երիտասարդության (հատկապես ուսանող երիտասարդության) և սևամորթ բնակչության շրջանում։ Լայն թափ ստացավ պայքարը աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների համար։ Լինդոն Ջոնսոնի արտաքին քաղաքականության հետևանքով լրջորեն թուլացան դեմոկրատական կուսակցության դիրքերը, որը դժգոհության ալիք առաջ բերեց նույնիսկ կուսակցության ղեկավար վերնախավի շրջանում։ Գիտակցելով իր հեղինակազրկվելը՝ Ջոնսոնը 1968 թվականին հրաժարվեց մասնակցել նախագահի պաշտոնի համար մրցապայքարին, որի արդյունքում ընտրություններում շահեց հանրապետական կուսակցության թեկնածուն՝ Ռիչարդ Նիքսոնը։ Նոր նախագահը, որն արդեն հայտնի էր ԱՄՆ-ի քաղաքական պատմության մեջ, իր եռանդուն գործունեությամբ դեռևս Դուայթ Էյզենհաուերի օրոք, երբ գրավում էր փոխնախագահի պաշտոնը, խոստացավ սոցիալիստական երկրների հետ հակամարտության քաղաքականությունից անցնել բանակցությունների քաղաքականությանը։ Շուտով Գուամ կղզում ունեցած ելույթում նա առաջարկեց պատերազմը «վիետնամականացնելու» պլան, ըստ որի ԱՄՆ-ի ցամաքային զինված ուժերը պետք է աստիճանաբար դուրս բերվեին Հարավային Վիետնամից և ցամաքում պատերազմական գործողությունները պետք է վարեին Սայգոնի վարչակարգի զինված ուժերը։ Միաժամանակ ԱՄՆ այնտեղ պահպանում էր իր օդային և ծովային ուժերը, որոնք պետք է հարաճուն ինտենսիվությամբ աջակցեին Սայգոնի ցամաքային զորքերին։ Ռիչարդ Նիքսոնի կառավարությունը ձեռնարկեց սոցիալիստական երկրների հետ համաձայնության հասնելու քայլեր։ Փետրվարին նա այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Թեև դա չհասցրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց ավելի քան երկու տասնամյակ լիակատար մեկուսացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստեղծվեցին որոշակի կոնտակտներ։ Առանձնապես կարևոր էր Նիքսոնի այցը ԽՍՀՄ 1972մայիսին, որի ժամանակ . ստորագրվեցին միջազգային խաղաղության համար պատմական նշանակություն ունեցող համաձայնագրեր։ Սովետա-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը մեծապես նպաստեց նաև պատերազմի դադարեցումը Վիետնամում։ 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ Փարիզում ստորագրեց «Վիետնամում պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերահաստատելու մասին համաձայնագիրը», իսկ փետրվարի 27-ին՝ Վիետնամի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի «Ակտը»։ Դրանով Միացյալ Նահանգները պարտավորվեցին հարգել Վիետնամի անկախությունը, ինքնուրույնությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը։ համաձայնագիրը ստորագրելուց հետո 2 ամսվա ընթացքում Հարավային Վիետնամից հեռացան ամերիկյան զինված ուժերը։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

1976 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջիմի Քարթերը։ Նրա օրոք Միացյալ Նահանգներում սկսվեց էներգետիկ ճգնաժամ, որը մեծ վնաս հասցրեց երկրի տնտեսությանը։ Քարթերի կառավարությունը ձեռնարկեց մի շարք քայլեր, որոնք ուղղված էին լիցքաթափման դեմ, սրում էին միջազգային լարվածությունն ու խորհրդա-ամերիկյան հարաբերությունները։ Նրա նախագահության տարիներին 1979 թվականի նոյեմբերի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները գերեվարվեցին և նախագահը նրանց անվանեց «ահաբեկչության և անարխիայի զոհեր»։ 1980 թվականին նախագահ ընտրվեց դեմոկրատ թեկնածու Ռոնալդ Ռեյգանը։ Իշխանության գալով Ռեյգանը սկսեց իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն, որն ուղղված էր կրճատելու գործազրկության ցուցանիշը։ Նախագահության սկզբնական շրջանում Ռեյգանը ԽՍՀՄ-ի դեմ ուղղված կոշտ առճակատման կողմնակիցն էր, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1985 թվականին վերջինս պայմանագիր կնքեց Միխայիլ Գարբաչովի հետ։ Երկու գերտերությունների առաջնորդների գործակցությունն արագացրեց Սառը պատերազմի ավարտը և Գերմանիայի հիմնահարցի լուծումը։ Ռոնալդ Ռեյգանի հրամանով ամերիկյան բանակը 1983 թվականին ռազմախուժեց Գրենադա, իսկ 1986 թվականին հրթիռահրետակոծություններ սկսեց Լիբիայում։ 2000 թվականին տեղի ունեցած թեժ ընտրություններից հետո երկրի առաջնորդի պաշտոնը ստանձնեց Ջորջ Ուոքեր Բուշը, իսկ մի փոքր ավելի քիչ ձայներ հավաքած Հանրապետական թեկնածու Ալբերտ Գոռը դարձավ փոխնախագահ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի արդյունքում զոհվում է 2996 մարդ, ևս 6000-ը վիրավորվում են։ 2003 թվականի մարտի 19-ին ամերիկյան բանակը ներխուժեց Իրաք՝ բռնապետ Սադդամ Հուսեյնին երկրի ղեկավարի պաշտոնից վռնդելու համար։ 2008 թվականին Բարաք Օբաման ընտրվեց նախագահ՝ դառնալով առաջին աֆրոամերիկացի առաջնորդը Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Նրա կառավարման առաջին իսկ տարիներին ԱՄՆ-ում սկիզբ առավ ֆինանսական ճգնաժամ, որը շուտով հաղթահարվեց։ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Օբամայի հրամանով ամերիկյան բանակային ստորաբաժանումները հաստատվեցին Աֆղանստանում։ Նրա կառավարման տարիներին ևս Միացյալ Նահանգները միջնորդեց Սիրիական ճգնաժամին։ Օբամայի պաշտոնավարումն ավարտվեց 2016 թվականին։ 2015 թվականի հունվարի 25-ին ԱՄՆ հանրապետական կուսակցության համաժողովում, Թրամփը հայտարարեց, որ կմտածի 2016 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մասին։ Հունիսի 16-ին իր շտաբում (տեղակայված Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերում) պաշտոնապես հայտարարեց, որ թեկնածությունը կդնի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ավելացնելով. «Ես կլինեմ մեծագույն նախագահը, ում երբևէ արարել է Աստված»։ Հաջորդ տարի Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ՝ առաջ անցնելով Հիլարի Քլինթոնին։ Նախագահության առաջին իսկ շրջանում Քլինթոնը ձեռնամուխ եղավ ամերիկա-չինական առևտրական համաձայնագրի վերանայումը, որոշ առևտրային համաձայնագրերի կասեցումը, ներգաղթային օրենքների խստացումը (անօրինական ներգաղթը դադարեցնելու համար նույնիսկ առաջարկելով Մեքսիկայի հետ սահմանին հսկայական պատ կառուցել, որի ծախսերն ամբողջությամբ պետք է հոգա հենց մեքսիկական կողմը), առողջապահական ծրագրերի փոփոխումը և այլն։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների և շրջակա տարածքների արբանյակային լուսանկարը։

ԱՄՆ֊ի տարածքը կազմում է մոտ 9,841,955 կմ2[31], որից 7,663,940.6 կմ2֊ը կազմում են ոչ սահմանակցված հողերը։ Ալյասկան, որը ԱՄՆ֊ի սահմանակցված նահանգներից անջատված է Կանադայով ամենամեծ նահանգն է՝ 1,717,856.2 կմ2 մակերեսով։ Հավայան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Ամերիկայի հարավ֊արևմուտքում, ունեն 28,311 կմ2 մակերես: Պուերտո Ռիկոն, Ամերիկյան Սամոան, Գուամը, Հյուսիսային Մարիանյան կղզիները և Ամերիկյան Վիրջինյան կղզիները միասին զբաղեցնում են 23,789 կմ2 տարածք[32]։ Տարածքի մեծությամբ Միացյալ Նահանգները երրորդն են՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո[33]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի 3-րդ կամ 4-րդ ամենամեծ պետությունն է ցամաքային և ջրային տարածքների ընդհանուր մակերեսով՝ Ռուսաստանից և Կանադայից հետո, Չինաստանից առաջ կամ հետո։ Ոչ միանշանակ դասակարգման պատճառը Չինաստանի և Հնդկաստանի վիճելի տարածքներն են, որոնք եթե հաշվարկվում են Չինաստանի մաս՝ Միացյալ Նահանգները չորրորդն են դառնում[fn 1]։ Բացի այդ, սա կապված է նաև նրա հետ, թե ինչպես է հաշվարկվում ԱՄՆ֊ի տարածքը։ Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, օրինակ, ԱՄՆ֊ի տարածքը կազմում է 9,525,067 կմ2 քանի որ հաշվի չեն առնվում պետության ափամերձ և տարածքային ջրերը[34]։ Համաշխարհային փաստերի գրքի (The World Factbook) համաձայն՝ ԱՄՆ֊ի տարածքը 9,833,517 կմ2 է, քանի որ այս տարածքները հաշվի են առնվում[35]։

Կլիմայի դասակարգումն ըստ Կյոպենի

Ատլանտյան ծովափի ափամերձ հարթությունը մեծացնում է տերևաթափ անտառների և Պիդմոնտ սարահարթի զբաղեցրած տարածությունը[36]։ Ապալաչյան լեռները արևելյան ծովափը բաժանում են Մեծ լճերից և Միջին Արևմուտքի կանաչ տարածքներից[37]։ Միսիսիպի֊Միսուրի գետը՝ աշխարհի չորրորդ ամենաերկար գետը, հոսում է հիմնականում երկրի սրտով՝ հյուսիսից հարավ։ Մեծ Հարթավայրերի հարթ և բերքատու պրերիաները ձգվում են արևմուտքում՝ հարավ֊արևելքում սահմանազատվելով Ներքին Բարձրավանդակով[37]։

Ժայռոտ լեռները գտնվում են Մեծ Հարթավայրերի արևմտյան սահմանում և ձգվում են երկրի հյուսիսից հարավ՝ Կոլորադոյում հասնելով 4,300 մ բարձրության[38]։ Ավելի արևմուտք գտնվում է ժայռոտ Մեծ Ավազանը և անատապատներ, որոնցից են Չիուաուա և Մոխավե անապատները[39]։ Սիեռա Նևադա և Կասկադային լեռնաշղթաները ձգվում են Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով՝ երկուսն էլ հասնելով 4,300 մ բարձրության։ Մայրցամաքային ԱՄՆ֊ի ամենաբարձր և ցածր կետերը Կալիֆոռնիա նահանգում են[40], իրարից ընդամենը 135 կմ հեռավորության վրա[41]։ Ալյասկայի Դենալի գագաթը, ունենալով 6,190.5 մ բարձրություն, համարվում է ԱՄՆ֊ի և ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը[42]։ Ալյասկայի Ալեքսանդրի արշիպելագում և Ալեուտյան կղզիներում շատ են ակտիվ հրաբուխները, Հավայան կղզիները կազմված են հրաբխային կղզիներից։ Յելոուսթոն ազգային պարկի տակ գտնվող գերհրաբուխը մայրցամաքի ամենամեծ հրաբխային զանգվածն է[43]։ ԱՄՆ֊ն աշխարհի ամենաշատ էկոշրջաններ ունեցող պետությունն է[44]։

Միացյալ Նահանգները իր չափով և աշխարհագրական բազմազանությամբ ունի ամենաշատ կլիմայի տեսակները։ 100-րդ միջօրեականից արևելք կլիման փոփոխվում է հյուսիսում խոնավ մայրցամաքայինից մինչև հարավում խոնավ մերձարևադարձային[45]։ 100-րդ միջօրեականի արևմուտքի Մեծ Հարթավայրերում կլիման կիսաչորային է։ Արևմտյան լեռների մեծամասնության կլիման ալպյան է։ Կլիման չորային է Մեծ Ավազանում, հարավ֊արևմուտքի անապատնում, միջերկրածովյան՝ Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում, օվկիանոսային՝ Օրեգոնի, Վաշինգտոնի ափամերձ հատվածում և հարավային Ալյասկայում։ Ալյասկայի մեծամասնության կլիման մերձարկտիկական է կամ բևեռային։ Հավայան կղզիներում և Ֆլորիդայի հարավային հատվածում կլիման արևադարձային է, ինչպես նաև արևադարձային է Կարիբյան և խաղաղօվկիանոսյան տարածքների բնակեցված շրջանների կլիման[46]։ Էքստրեմալ եղանակը հազվադեպ չի հանդիպում․ Մեքսիկական ծոցի սահմանամերձ նահանգներում շատ են լինում արևադարձային ցիկլոններ․ աշխարհի տորնադոների մեծամասնությունը տեղի է ունենում հենց ԱՄՆ֊ում[47]։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակագլուխ ծովարծիվը 1782 թվականից համարվում է Միացյալ Նահանգների ազգային թռչունը[48]։

ԱՄՆ֊ի էկոլոգիան մեգաբազմազան է՝ Ալյասկայում և մայրցամաքային նահանգներում տարածված են շուրջ 17,000 տեսակի անոթային բույսեր, Հավայան կղզիներում հանդիպում է ծաղկավոր բույսերի շուրջ 1,800 տեսակ, որոնցից շատ քչերն են հանդիպում մայր հողում[49]։ ԱՄՆ֊ում կան 428 կաթնասունների, 784 թռչունների, 311 սողունների և 295 երկկենցաղների տեսակներ[50]։ Նկարագրվել են շուրջ 91,000 միջատների տեսակներ[51]։ Սպիտակագլուխ ծովարծիվը պետության խորհրդանիշն է, ինչպես նաև ազգային թռչունն ու կենդանին[52]։

Միացյալ Նահանգներում կա 59 ազգային պարկ, հարյուրավոր նահանգների կողմից սահմանված պարկեր, անտառներ և վայրի բնության պահպանման տարածքներ[53]։ Այս ամենը միասին՝ կառավարությանն է պատկանում է պետության տարածքի շուրջ 28%-ը[54]։ Այս տարածքի մեծամասնությունը հատուկ պահպանվում է, մնացածը օգտագործվում նավթի և գազի, ապարների արտահանման, փայտամթերքի մթերման կամ անասնապահության համար։ Տարածքի 0,86%֊ը օգտագործվում է ռազմական նպատակներով[55][56]։

1970 թվականից սկսած պետությունն սկսել է զբաղվել շրջակա միջավայրի խնդիրներով։ Շրջակա միջավայրին առնչվող վեճերը ներառում են նավթի և միջուկային էներգիայի օգտագործումը, վայրի բնության, պահպանության տնտեսական ծախսերը, ջրի և օդի աղտոտվածությունը, փայտի մթերումը և անապատացումը[57][58], ինչպես նաև գլոբալ տաքացումը[59][60]։ Այս ամենում ներառված են շատ դաշնային և նահանգային գործակալություններ։ Սրանցից ամենանշանավորը Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն է (անգլ․՝ Environmental Protection Agency (EPA), որը ստեղծվել է նախագահի հրամանով՝ 1970 թվականին[61]։ Վայրի բնության պահպանության ակտով 1964 թվականից սկսած ղեկավարվում են հանրային տարածքները[62]։ 1973 թվականին ընդունված Վտանգված տեսակների պահպանության ակտը նպատակ ունի պաշտպանել վտանգված և անհետացող տեսակները և տեսակների արեալը․ ակտը գործի է դնում Միացյալ Նահանգների ձկների և վայրի բնության ծառայությունը[63]։

Պետական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սպիտակ Տուն

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգները «Մեծ յոթնյակ»-ի երկրներից է և աշխարհում քաղաքական ու տնտեսական դերակատարում ունեցող երկիր։ Տարածքի մեծությամբ (9,8 միլիոն քկմ) ահբ աշխարհի երրորդ պետությունն է (Ռուսաստանից և Կանադայից հետո), բնակչության թվով (325 միլիոն մարդ)՝ երրորդը (Չինաստանից և Հնդկաստանից հետո)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է։ Նրա տիրապետության տակ գտնվում են Պուերտո Ռիկոն և Վիրգինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սաոման, Գուամը և մի շարք այլ փոքր կղզիներ Խաղաղ օվկիանոսում։ Այդ քաղաքներում տեղաբաշխված են ռազմածովային և ռազմաօդային հենակետեր։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պետական կարգի՝ ԱՄՆ-ը դաշնային նախագահական հանրապետություն է՝ բաղկացած 50 նահանգներից և Կոլումբիա դաշնային օկրուգից, որտեղ մայրաքաղաք Վաշինգտոնն է։ ԱՄՆ-ի նահանգներն ունեն լայն ինքնավարություն, յուրաքանչյուրն ունի իր սահմանադրությունը, օրենսդիր և գործադիր մարմինները։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սենատի Շենքը

Ամերիկայի Միացյալ Նահանգները համարվում է նախագահական հանրապետություն։ Նախագահը պետության ղեկավարն է։ Նա նաև ղեկավարում է կառավարության և կատարում վարչապետի գործառույթներ։ ԱՄՆ-ում նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով և իրավունք ունի վերընտրվել միայն մեկ անգամ։ Նախագահը օժտված է շատ լայն լիազորություններով՝ նա զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին։ ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 45 նախագահ։

Խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ խորհրդարանը երկպալատ է։ Վերին պալատը Կոնգրեսն է, իսկ Ստորին պալատը Ներկայացուցիչների պալատը։ Կոնգրեսն ու Ներկայացուցիչների պալատը բաղկացած են համապատասխանաբար 435 և 100 անդամներից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք՝ ԱՄՆ-ի Ֆինանսա-տնտեսական կենտրոն

ԱՄՆ-ը ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական աշխարհի և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, Արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ ԱՄՆ-ի տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլը թևակոխած այդ երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80%, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20% (այդ թվում՝ գյուղատնտեսությանը 1%, արդյունաբերությանը 19%)։ ԱՄՆ-ը ծառայությունների խոշորագույն արտահանողն է ամբողջ աշխարհում։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի արդյունաբերությունը ներառում է գոյություն ունեցող բոլոր ճյուղերը, ենթաճյուղերը և արտադրության տեսակները։ Երկրի «դեմք»-ը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման մեջ որոշում են էլեկտրաէներգետիկան, ավտոմոբիլաշինությունը, ավիահրթիռատիեզերական, նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրությունները։ Արագ են զարգանում ռադիոէլեկտրոնիկան, համակարգիչների արտադրութունը և կենսատեխնոլոգիան։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Բոինգ ընկերության ինքնաթիռ

Ավտոմոբիլաշինությունն ԱՄՆ-ի արդյունաբերության ազգային ճյուղն է։ Աշխարհում առաջին անգամ այնտեղ է սկսվել ավտոմեքենաների զանգվածային թողարկումը։ ԱՄՆ-ի «ավտոմոբիլաշինության մայրաքաղաք»-ը Դետրոյտն է՝ «Ֆորդ», «Ջեներալ Մոտորս», «Կրայսլեր» ընկերությունների գրասենյակներով և ձեռնարկությւոններով։ «Բոինգ»-ը ինքնաթիռներ արտադրող ամենախոշոր ընկերությունն է աշխարհում։

Համակարգչային արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տեխնիկայի արտադրության և ավիահրթիռատիեզերական արդյունաբերության նոր կենտրոնները ստեղծվել են Արևմուտքում, հատկապես՝ Կալիֆոռնիա նահանգում։ Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ հանրահայտ են «Այ Բի Էմ» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը բնորոշ են բազմաճյուղ կառուցվածքը, զարգացման բարձր մակարդակը և աշխատանքի բարձր արտադրողականությունը, տեխնիկական հագեցվածությունը, տարածաշրջանային մասնագիտացումը։ Մեծ Հարթավայրերում ձևավորվել է «ցորենի գոտի»-ն, Կենտրոնական հարթավայրերում՝ «Եգիպտացորենի գոտի»-ն, հարավային նահանգներում «բամբակի գոտի»-ն, մերձլճային շրջային և հյուսիս-արևելքում՝ «կաթնային գոտի»-ն։ Տիրապետող են խոշոր ագարակատերերը։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության կարևոր առանձնահատկությունն այն է, որ համախառն արտադրանքի մեծ մասը (ավելի քան 70 %) տալիս է անասնապահությունը, որի առաջատար ճյուղը տավարաբուծությունն է։ ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը լիովին բավարարում է բնակչության պարենի պահանջմունքները, իսկ կարևոր մի շարք արտադրանքների գծով աշխարհում գրավում է առաջին տեղը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

գնացքները ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի կայարանում

ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է տրանսպորտային ուղիների երկարությամբ, բեռնաշրջանառության և ուղևորարջանառության ծավալներով։ ԱՄՆ-ը մյուս երկրներից զգալիորեն առաջ է անցել ավտոմեքենաների ու ինքնաթիռների պարկով։ Համաշխարհային նշանակության տրանսպորտային հանգույցներ են Նյու Յորքը, Չիկագոն, Լոս Անջելեսը։

Էլեկտրաէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գործում է 1300 ջրեկ, և 109 ԱԵկ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը։ Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները։ Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը։ Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի բնակչության շարժը

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի մոտավոր հաշվարկներով՝ երկրի բնակչությունը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 325 719 178 մարդ․ ամեն 13 վայրկյանը մեկ ավելանում է 1 մարդ, որը կազմում է 6,646 մարդ օրական։ ԱՄՆ-ի բնակչությունը 20-րդ դարից մինչ օրս (76 միլիոն 1900 թվականին) համարյա քառապատկվել է[64]։ Միացյալ Նահանգները ամենաբնակեցված երրորդ երկիրն է Չինաստանից և Հնդկաստանից հետո։ ԱՄՆ-ն միակ հսկա ինդուստրալիզացված պետությունն է, որտեղ բնակչության մեծ աճ է նախատեսվում[65]։ 1800-ականներին կանայք միջինում ունեին 7,04 երեխա, 1900-ականներին թիվը նվազել է 3,56-ի[66]։ Վաղ 1970-ականներից ծնելիության գործակիցը 2,1 փոխարինության չափանիշից ցածր է՝ 2014-ին կազմելով 1,86 երեխա մեկ կնոջը։ Ներգաղթի պատճառով օտարերկրա ծնունդների թիվը կրկնապատկվել է 1990 թվականի 20 միլիոնից՝ 2010 թվականին հասնելով մինչև 40 միլիոն, որը բնակչության մեկ երրորդն է[67]։ 2015-ին օտարերկրա բնակչությունը կազմել է 45 միլիոն[68][fn 2]։

ԱՄՆ-ում ծնելիության գործակիցը կազմում է 1000-ում 13, որը աշխարհի միջին գործակցից 5 ծնունդ քիչ է[72]։ Բնակչության աճը դրական է՝ 0,7% ավելի մեծ, քան զարգացած երկրների մեծամասնությունում[73]։ 2015 թվականին օրինական կացություն են ստացել ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալներ[74]։ 1965 թվականի Ներգաղթի ակտից հետո ներգաղթյալների թվով առաջատարը Մեքսիկան է, որին հաջորդում են Չինաստանը, Հնդկաստանը և Ֆիլիպինները (1990-ականներից)[75]: 2012 թվականի դրությամբ ԱՄՆ֊ում բնակվում է 11,4 միլիոն անօրինական ներգաղթյալ[76]։ 2015 թվականին ներգաղթյալների 47%-ը իսպանախոս էին, 26%-ը ասիացի, 18%-ը սպիտակ և 8%-ը սև: Ասիացի ներգաղթյալների տոկոսը մեծանում է, իսպանախոսներինը՝ նվազում[68]։

2012 թվականին բնակչության 37,2%-ը կազմել են փոքրամասնությունները[77], մինչև մեկ տարեկան երեխաների շարքում՝ 50%-ից ավելին[78][79], 2044֊ին նախատեսվում է, որ փոքրամասնությունները կկազմեն մեծամասնություն[79]։

Համաձայն Ուիլիամսի համալսարանի հետազոտության՝ ինը միլիոն ամերիկացի կամ մեծահասակ բնակչության 3,4%֊ը, նույնականացնում է իրեն որպես նույնասեռական, բիսեքսուալ կամ տրանսգենդեր[80][81]։ 2016 թվականի Գելապի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակ բնակչության 4,1%-ը նույնականացվում է ԼԳԲՏ խմբերից որևէ մեկին։ Ամենամեծ տոկոսը Կոլումբիա շրջանում է (10%), ամենափոքրը՝ Հյուսիսային Դակոտայում (1,7%)[82]: 2013 թվականի Հիվանդությունների ղեկավարման և կանխարգելման կենտրոնների իրականացրած հարցման արդյունքում ամերիկացիների 96,6%-ը նույնականացնում է իրեն որպես տարասեռական, 1,6%-ը գեյ կամ լեսբի և 0,7%-ը բիսեքսուալ[83]։

2010 թվականին Միացյալ Նահանգների բնակչության մոտ 5,2 միլիոնը ունեցել են հնդկացիական կամ Ալյասկայի բնիկների նախնիներ, 1,2 միլիոնը՝ Հավայան կամ Խաղաղօվկիանոսյան կղզիների բնիկների նախնիներ[84]։ Հանրաքվեի արդյունքներով ավելի քան 19 միլիոն մարդ պատկանում էին 2010 թվականին ընդունված պաշտոնական 5 ռասայական դասերից այլ ռասայի կամ դժվարանում էին նույնականացնել իրենց[84]։

Իսպանախոս երկրների և Լատինական Ամերակայի ծագում ունեցող բնակչության աճը ունի դրական ժողովրդագրական շարժ։ Իսպանական ծագում ունեցող 50,5 միլիոն ամերիկացիներ[84] համաձայն Մարդահամարի բյուրոյի՝ ունեն հեռու ազգակցական կապ, որից 64%-ը՝ մեքսիկական ծագմամբ[85]։ 2000-2010 թվականներին երկրի իսպանական բնակչությունը աճեց 43 տոկոսով, ոչ իսպանական բնակչությունը՝ ընդամենը՝ 4,9%-ով[86]։ Այս աճի մեծամասնությունը պայմանավորված է ներգաղթով․ 2007-ին ԱՄՆ֊ի բնակչության 12,6%-ն ունեցել է օտարազգի ծագում, որոնցից 54%-ը ծնվել է Լատինական Ամերիկայում[87][fn 3]։

Ամերիկացիների շուրջ 82%-ը բնակվում է քաղաքային շրջաններում[35], որի շուրջ կեսը՝ 50,000֊ից մեծ բնակչություն ունեցող քաղաքներում[93]։ ԱՄՆ֊ն ունի քաղաքների բազմաթիվ մեգաշրջաններ, որոնցից ամենամեծը Մեծ Լճերի մեգապոլիսն է, ապա Հյուսիսարևելյան մեգապոլիսը և Հարավային Կալիֆոռնիան։ 2008-ին 273 մունիցիպալիտետ ուներ ավելի քան 100,000 բնակչություն, ինը քաղաք ուներ ավելի քան մեկ միլիոն բնակիչ և չորս գլոբալ քաղաքներ ունեին ավելի քան երկու միլիոն բնակչություն (Նյու Յորք, Լոս Անջելես, Չիկագո և Հյուսթոն)[94]: Կան 52 մետրոպոլիտենյան շրջաններ, որոնք ունեն ավելի քան մեկ միլիոն բնակչություն[95]։ 50 ամենաարագ աճող մետրոպոլիտենյան շրջաններից 47-ը արևմուտքում են կամ հարավում[96]։ Սան Բերնարդինոյի, Դալասի, Հյուսթոնի, Ատլանդայի և Ֆինիքսի մետրոպոլիտենյան շրջանները 2000-2008 թվականներին աճել են մեկ միլիոնից ավելի մարդով[95]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենը դե ֆակտո ազգային լեզուն է։ Չնայած որ դաշնային մակարդակով չկա որևէ ազգային լեզու, որոշ օրենքներ, օրինակ՝ Միացյալ Նահանգների նատուրալիզացիայի պահանջները՝ ստանդարտացնում են անգլերենը։ 2010 թվականին շուրջ 230 միլիոն մարդ, 5 տարեկանից մեծ մարդկանց 80%-ը տանը խոսում էր անգլերեն։ Իսպաներեն տանը խոսում էր բնակչության 12%֊ը, որը երկրորդ ամենատարածված լեզուն է և դասավանդվող առաջին օտար լեզուն[97][98]։ Որոշ ամերիկացիներ ցանկանում են անգլերենը պետության մակարդակով դարձնել պաշտոնական լեզու, այնպես ինչպես 32 նահանգներում է[99]։

Հավայերենը և անգլերենը օրենքով Հավայան կղզիների լեզուն են[100]։ Ալյասկան պաշտոնապես ճանաչում է քսան բնիկ լեզուներ և անգլերենը[101]։ Նյու Մեքսիկոն, չունենալով պաշտոնական լեզու՝ ունի օրենքներ, որոնք ապահովում են անգլերենի և իսպաներենի կիրառումը, Լուիզիանան նույնպես, չունենալով պաշտոնական լեզու, նույնն անում է անգլերենի և ֆրանսերենի համար[102]։ Այլ նահանգներում, օրինակ՝ Կալիֆոռնիայում խրախուսվում է որոշ կառավարական փաստաթղթերի հրատարակումը անգլերեն և իսպաներեն, այդ թվում՝ դատական ակտերը[103]։

Որոշ կղզային շրջաններ անգլերենի հետ պաշտոնական լեզվի կարգավիճակ են տալիս իրենց մայրենի լեզուներին․ սամոաերենը Ամերիկյան Սամոայի պաշտոնական լեզուն է[104], չամոռոերենը՝ Գուամի[105]։ Չամոռոերենը և կարոլիներենը պաշտոնական ճանաչում ունեն Հյուսիսային Մարիանյան կղզիներում[106]։ Իսպաներենը Պուերտո Ռիկոյի պաշտոնական լեզուն է և ավելի շատ է կիրառվում, քան անգլերենը[107]։

Միացյալ Նահանգներում ամենադասավանդվող օտար լեզուներն են՝ իսպաներեն (7,2 միլիոն սովորող), ֆրանսերեն (1,5 միլիոն սովորող), գերմաներեն (500 հազար սովորող): Մյուս լեզուներն են՝ լատիներենը, ճապոներենը, ամերիկյան ժեստերի լեզուն և չինարենը[108][109]։ Ամերիկացիների շուրջ 18%-ը անգլերենից զատ տիրապետում է մեկ այլ լեզվի[110]։

ԱՄՆ֊ում մեկ միլիոնից ավել բնակչության կողմից տանը խոսվող լեզուները (2016)[111][112][fn 4]
Լեզու Բնակչության տոկոս Խոսողների թիվ Անգլերեն շատ

լավ խոսողների թիվ

Անգլերեն ոչ շատ

լավ խոսողների թիվ

Անգլերեն ~80% 237,810,023 N/A N/A
Իսպաներեն (այդ թվում՝ իսպաներեն կրեոլե առանց Պուերտո Ռիկոյի) 13% 40,489,813 23,899,421 16,590,392
Չինարեն (բոլոր ձևերը, այդ թվում մանդարինը և կանտոներենը) 1.0% 3,372,930 1,518,619 1,854,311
Թագալերեն (առանց ֆիլիպիներենի) 0.5% 1,701,960 1,159,211 542,749
Վիետնամերեն 0.4% 1,509,993 634,273 875,720
Արաբերեն (բոլոր ձևերը) 0.3% 1,231,098 770,882 460,216
Ֆրանսերեն (առանց պատուայի և կաջունի) 0.3% 1,216,668 965,584 251,087
Կորեերեն 0.2% 1,088,788 505,734 583,054

ԱՄՆ-ի նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդահո
Այովա
Ալաբամա
Ալյասկա
Արիզոնա
Արկանզաս
Վայոմինգ
Վաշինգտոն
Վերմոնտ
Վիրջինիա
Վիսկոնսին
Հավայի
Դելավեր
Ջորջիա
Արևմտյան Վիրջինիա
Իլինոյս
Ինդիանա
Կալիֆորնիա
Կանզաս
Կենտուկի
Կոլորադո
Կոնեկտիկուտ
Լուիզիանա
Մասաչուսեթս
Մինեսոտա
Միսսիսիպի
Միսսուրի
Միչիգան
Մոնտանա
Մեն
Մերիլենդ
Նեբրասկա
Նևադա
Նյու Հեմպշիր
Նյու Ջերսի
Նյու Յորք
Նյու Մեքսիկո
Օհայո
Օկլահոմա
Օրեգոն
Փենսիլվանիա
Ռոդ Այլենդ
Հյուսիսային Դակոտա
Հյուսիսային Կարոլինա
Թենեսի
Տեխաս
Ֆլորիդա
Հարավային Դակոտա
Հարավային Կարոլինա
Յուտա

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելլը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը։ ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»։ Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը։ Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.)։ Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլքները, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Օ. Հենրին, Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, հայազգի Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգների մեծ մասում 6-18 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ Դպրոցներին կից գործում են տարրական մեկամյա բաժիններ 5-6 տարեկանների համար։ Գոյություն ունեն պետական և մասնավոր դպրոցներ։ 1970-1971 ուսումնական տարում տարրական և միջնակարգ դպրոցներում սովորել է 47906 հազար երեխա։ ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններից առավել հայտնի են Հարվարդի (հիմնադրվել է 1636), Ցեյլի (հիմնադրվել է 1701), Փենսիլվանիայի (հիմնադրվել է 1740), Պրինսթոնի (հիմնադրվել է 1746), Կոլումբիայի (հիմնադրվել է 1754), Ջոն Հոպկինսի (հիմնադրվել է 1876), Չիկագոյի (հիմնադրվել է 1857), Կալիֆորնիայի (հիմնադրվել է 1891) համալսարանները։ 1970-1971 ուսումնական տարում բուհերում և երկամյա քոլեջներում սովորել է 7513 հազար ուսանող։ 1967-1968 ուսումնական տարում քոլեջներ և համալսարաններ ավարտել է 866.548 մարդ։ Խոշոր գրադարաններն են՝ Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում (1968-ին՝ 14107 հազար կտոր գիրք և 18970 հազար ձեռագիր, 2707 հազար քարտեզ), Նյու Յորքինը 8,3 միլիոն կտոր գիրք), Չիկագոյինը (4,0 միլիոն կտոր գիրք). Բոստոնինը (2510 հազար կտոր գիրք), Լոս Անջելեսինը (մոտ 3,25 միլիոն կտոր գիրք), Քլիվլենդինը 3,2 միլիոն կտոր գիրք)։ Հայտնի են նաև Հարվարդի (մոտ 8,0 միլիոն կտոր գիրք), Յեյլի (5,0 միլիոն կտոր գիրք), Կոլումբիայի (ավելի քան 4,0 միլիոն կտոր գիրք), Իլինոյսի (մոտ 4,5 միլիոն կտոր գիրք). Կալիֆոռնիայի (9 միլիոն կտոր գիրք), (3,8 միլիոն կտոր գիրք) համալսարանների գրադարանները՜. Նշանավոր են ԱՄՆ-ի ազգային (Վաշինգտոնում), Թանգարան-մետրոպոլիտենը (Նյու Յորքում), ԱՄՆ-ի ազգային գեղարվեստական, Կենցաղի (Նյու Յորքում), Ամերիկայի Բնապատմական (Նյու Յորքում), Բնապատմական (Չիկագոյում) թանգարանները։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Ֆրանկլին

ԱՄՆ-ի տնտեսության զարգացման գործում վճռական դերը պատկանում է գիտությանը. գիտական ներուժով՝ 2.8 միլիոն մարդ, և գիտական հետազոտությունների ծավալով աշխարհում առաջին երկիրն է։ Առաջին տեղն է գրավում նաև գիտությանը հատկացված ներդրումների ծավալով և համարվում է գիտատեխնիկական նոր գիտելիքների համաշխարհային գլխավոր վաճառողը։ ԱՄՆ-ում մշտապես խրախուսվում է «ուղեղների ներհոսք»-ը։ Աշխարհում հայտնի գիտական կենտրոններից են Հարվարդի, Յեյլի, Փրինստոնի, Կոլումբիայի, Ստենֆորդի Կալիֆորռլիայի համալսարանները։ Կիրառական հետազոտությունների, փորձարարական-նախագծային մշակումների և դրանց հիման վրա գիտատար արտադրությունների իրականացման համար ստեղծվում են տեխնոլոգիական պարկեր՝ տեխնոպարկեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Հենրի

Անգլերեն գրականությունը մայր ցամաքում սկզբնավորվել է 17-րդ դարը։ Առաջին ներկայացուցիչներն էին տարեգրող Ջորջ Սմիթը («Նոր Անգլիայի նկարագրությունը», 1616), Ա. Ուիթիքրը («Լավ նորություններ Վիրջինիայից», 1613)։ Այդ շրջանի նշանավոր բանաստեղծներից են Ա. Բրեդստրիթը և Է. Թեյլորը։ Արձակի խոշորագույն ներկայացուցիչը բազմաժանր և արգասավոր գրող Ք. Մադրն էր (1663–1728), որը տպագրել է 459 գիրք։ Նրա գլուխգործոցը հանրագիտարանն է (1702), ուր տրված է Նոր Անգլիայի տարեգրությունը։ Ազգային գրականությունն իր ծիլերն սկսեց տալ անկախության պատերազմի նախօրյակին, երբ գրական ասպարեզ իջան բուրժուական լուսավորիչդեմոկրատներ Բենջամին Ֆրանկլինը, Թ. Փեյնը և Թոմաս Ջեֆերսոնը, որոնք դատապարտեցին Անգլիայի գաղութակալական քաղաքականությունը և գաղափարապես հիմնավորեցին երկրի քաղաքական ինքնուրույնության անհրաժեշտությունը։ Այդ տարիներին վերելք ապրեց պոեզիան։ Ֆ. Ֆրենոյի, Ջ. Բառլոուի, Հ. Բրեքենրիջի պոեզիայում մարմնավորվել են ժամանակի հեղափոխական տրամադրությունները։ 19-րդ դարի սկզբին ազգային գրականությունը թևակոխեց ռոմանտիզմի շրջանը։ Ու. Իրվինգը «Ճանապարհորդի պատմածները» (1824), «Աստորիա» (1836) երկերում խարազանել է ամերիկյան բարքերը և իդեալականացրել նահապետական տնտեսաձևն ու հարաբերությունները, Ֆ. Կուպերը իր ստեղծագործություններում ծաղրել է բուրժուական քաղաքակրթությունը, ցույց տվել հնդկացիների հոգևոր ու բարոյական գերազանցությունը գաղութարարների նկատմամբ։ է. Պոն («Աշերի տան փլուզումը», 1839, «Ագռավը», 1845), Հ. Մելվիլը («Թայփի», 1846), Ն. Հոթոռնը («Կարմիր տառը», 1850, «Ցոթճակտոնով տունը», 1851) բացահայտել են կապիտալիստական Ամերիկայի տնտեսական ու հոգևոր կյանքի արատները և ռոմանտիզմի ծավալման շրջանում սաղմնավորել քննադատական ռեալիզմը։ Քննադատական ռեալիզմի տարրերը ԱՄՆ-ի գրականության մեջ երևան են եկել գրական-փիլիսոփայական հոսանքի՝ այսպես կոչված բոստոնյան «տրանսցենդենտալիզմի» ներկայացուցիչների՝ Ռ. էմերսոնի («Ամերիկացի աշակերտը», 1837), Հ. Թորոյի («Կյանքն անտառներում», 1854) մոտ, որոնք իրենց գործերում առաջադրեցին սևամոթներին ազատագրման, ստրկատիրության վերացման գաղափարը, որը 19-րդ. դարի 30–60-ական թվականներին վերաճեց աբոլիցիոնիստական շարժման։ Հակաստրկատիրական գրականության մեջ որոշակի ավանդ է ներդրել նաև Հ. Լոնգֆելլոն իր «Երգեր ստրկության մասին» (1842) գրքով։ Աբոլիցիոնիզմի գաղափարները իրենց արտացոլումը գտան նաև Ջ. Լոուելի, Հ. Բիչեր-Սթոուի ստեղծագործություններում։ Ու. Ուիթմենը պոեզիային հաղորդեց հեղափոխական ռիթմ և այն վերջնականապես մղեց դեպի ռեալիզմը։ Նա դատպպարտել է ստրկատիրությունը, գովերգել ամերիկյան ժողովրդի հեղափոխական աւիսնդույթները («Խոտի տերևները», 1855)։ Հ. Լոնգֆելլոն «Հայսւվաթի երգը» (1855) նշանավոր պոեմում հնդկացիների բանահյուսության հիման վրա տվել է Ամերիկյան մայր ցամաքի հյուսիսային մասի հնդկացիների կյանքի գունեղ պատկերը։ Քննադատական ռեալիզմի հասունացումը կապված է գրողներ Ֆ. Բրեթ-Հարթի, Ջ. դե Ֆորեստի, Ռ. Դևիսի, Մ. Տվենի, Ֆ. Նորիսի անվան հետ։ Մարկ Տվենը իր ստեղծագործություններում շոշափել է այն հանգամանքները, որոնք խոչընդոտում էին ԱՄՆ-ում քննադատական ռեալիզմի զարգացմանը։ Ֆ. Նորիսն իր ստեղծագործություններում արտացոլել է հասարակական խոր հակասությունները, մանր հողատերերի քայքայումը («Ութոտնիկ», 1901)։ Ջ. Լոնդոնի («Երկաթե կրունկ», 1907, «Մարտին Իդեն», 1909), Թեոդոր Դրայզերի («Ամերիկյան ողբերգություն», 1925), Է. Սինքլերի («Ջունգլի», 1906) ստեղծագործություններում քննադատվում են դրամատիրական աշխարհի բիրտ օրենքները։ Պարզ մարդկանց կյանքը հումորով է պատկերել Օ. Հենրին։ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին ԱՄՆ-ի գրականությունը հարստացել է Ջորջ Ռիդի, Ռ. Բոռնի, Կ. Սենդբերգի, Վ. Լինդսեյի, Յու. Օ՛Նեյլի, Շ. Անդերսոնի, Ռ. Ֆրոսթի քննադատական ռեալիզմի ոգով գրված ստեղծագործություններով։ Ջ. Ռիդը պատկերել է Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը («Տաս օր, որ ցնցեցին աշխարհը», 1919), Ս. Լյուիսը հանդես է եկել սոցիալական հարաբերությունների սուր քննադատությամբ («Բսւբիտ», 1922)։ Հակապատերազմական-հակաֆաշիստական տրամադրություններով են. տոգորված Է. Հեմինգուեյի («Հրաժեշտ զենքին», 1929), Վ. Ֆոլկների, Ֆ. Ֆիցջերալդի, Ջ. Դոս-Պասոսի ստեղծագործությունները։ Պատերազմը, ֆաշիզմի գաղափարախոսությունը և գործելակերպը դատապարտված են Ա. Մալցի և Ջ. Լ. Ստեֆենսի ստեղծագործություններում, որոնք ամերիկյան պրոլետարական գրականության և սոցիալիստական ռեալիզմի կենսունակության վկայագրերն են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին դասակարգային հակասությունները ավելի սրվեցին։ Քաղաքական, փիլիսոփայական, գրական պայքարը հրապարակ հանեց նորանոր առաջավոր դեմքերի՝ Վիլյամ Սարոյան, Ջ. Ստայնբեք, Ջ. Սելինջեր, Ջ. Ապդայկ, Ա. Միլլեր և այլն։ Համաշխարհային ճանաչում են գտել նաև ժամանակակից դրամատուրգներ Թ. Ուիլյսւմսը, Տ. Կապռտեն, է. Օլբին, Լ. Սթիվենսը, Վ. Գիբսոնը և ուրիշներ։ 1970 թվականին լույս տեսած առավել կարևոր վեպերը շոշափում են ավանդական թեմաներ, ինչպես Թ. Բերդերի «Հանապազօրյա գործեր» վեպը։ Իր երկում հեղինակը զարգացնում է այն գաղափարը, որ չնայած պարտության հնարավորությանը, ի վերջո հաղթանակում է նա, ով սիրում է կյանքը և չի վախենում փորձություններից։ Ավելի մռայլ և անկեղծ դառնությամբ է գրված Ս. Բելոաի «Միստեր Սեմլերի մոլորակը» վեպը, ուր պատմվում է հրեա մտավորական Արթուր Սեմլերի մասին, որը հասկանում է, թե ինչպես ժամանակակից Ամերիկայում իրենց նշանակությունը կորցնում են այն արժեքները, որոնց համար ինքը պայքարել է։ 1970 թվականին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուներից հիշատակության արժանի են Ու. Սերեդիթի «Երկրային աարածության»–ը, Դ. Իգնատովի «Բանաստեղծություններ. 1934–1969» գիրքը, Մ. Հարփերի «Թանկագին Ջոն, թանկագին Կոլտրեյն»–ը։ Սևամորթների գրականությունը ԱՄՆ-ի գրականության մի մասն է։ 18-րդ դարում սևամորթ լուսավորիչներ՝ բանաստեղծուհի Ֆ. Ուիթլին, հրապարակախոս Բ. Բանեկերը իրենց ստեղծագործություններում դատապարտել են ստրկությունը։ 19-րդ դարում հրապարակախոսներ Ֆ. Դուգլասը, Դ. Ուոկերը և ուրիշներ պահանջել են վերացնել ստրկատիրությունը։ Սևամորթների գրականությունը հարստացել է դեմոկրատական ոգով գրված նշանակալից ստեղծագործություններով։

Ճարտարապետություն և Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սպիտակ Տուն

Գաղութատիրական վաղ շրջանի ճարտարապետության վրա զգալի էր տեղաբնիկների բնակելի և պաշտամունքային կառույցների տիպերի ու ձևերի ազդեցությունը։ Եվրոպական շենքերի քարե ճարտարապետությանը բնորոշ ձևերը պարզեցվում, կոպտացվում և հարմարեցվում էին եղած շինանյութերին։ Շենքերի ուրվագծերում գերիշխում էին ուղիղ գծերը։ 17-րդ դարի երկրորդ կեսին որոշ քաղաքներ կառուցապատվում էին նախապես արված հատակագծերով (Չարլսթոն, 1680)։ Ֆիլադելֆիայի հատակագիծը (1682) կատարվել էր կանոնավոր հատակագծման սկզբունքով ե արդեն առանց քաղաքային պարիսպների։ Կանոնավոր կառուցապատման սկզբունքը հիմնականում կիրառվել է 18-րդ դարում։ Մերիլենդ-Աննապոլիսը վերոհիշյալ սկզբունքի շառավղային կառուցապատման տարբերակն է։ Վաշինգտոնի համար 1777 թվականին կառուցապատման նման հատակագիծ առաջարկեց ճարտարապետ Պ. Լանֆանը (1754-1826)։ Սակայն, դեռևս շատ քաղաքներ կառուցապատվում էին տարերայնորեն (Բոստոն, Նյու Յորք և այլն)։ Նյու Յորքի կանոնավոր հատակագծումը կատարվել է 19-րդ դարի երկրորդ տասնամյակում։ Կառույցներին բնորոշ էին իտալական վերածննդի գավառական տարբերակի, կլասիցիզմի և ամրոցային ճարտարապետության ձևերի խառնուրդով ստեղծված կերպարները։ Այս ժամանակաշրջանում սկսում են ստեղծագործել մասնագետ-ճարտարապետներ Ջոն էրիսը, Պիտեր Հսւրիսոնը, որոնք հակված էին վերականգնելու հունական, անտիկ ճարտարապետության ձևերը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին հաստատվեց դասական ոճի ազգային տարբերակը։ Այս ոճով է ստեղծագործել քաղաքական գործիչ և լուսավորիչ, ԱՄՆ-ի երրորդ նախագահ, ճարտարապետ Թոմաս Ջեֆերսոնը։ Ֆիլադելֆիայում կառուցվեցին Փենսիլվանիայի բանկը, ԱՍՆ-ի բանկը, Նյու Յորքի Բիրժան, Սպիտակ տունը Վաշինգտոնում (1792, ճարտարապետ Ջ. Հոբան), Նյու Յորքի Հին քաղաքապետսւրանը (1812) և այլն։ Դասականի հետ կառուցվում էին Վերածննդի, գոթական և ռոմանական ոճի շենքեր։ 1820–50-ական թվականներին կլասիցիզմին աստիճանաբար և Փոխարինելու են գալիս զանազան Էկլեկտիկ հոսանքներ։ 19-րդ դարի ճարտարապետներից շատերը իրենց նորարարություններով նպաստեցին շինարարական տեխնիկայի առաջընթացին, օգտագործվեցին հրակայուն և մետաղական կոնստրուկցիաներ (Ռ. Սիլս), գազային լուսավորություն (Ռ. Սթրիքլենդ), երկաթե և թուջե կոնստրուկցիաներ (Ա. Ցանգ)։ Կառուցվեց Նյու Յորքի Բրուկլինյան կամուրջը (1869-1883, Հ. Ռիչարդսոն, Ջ. Դյոյլինգ, Ու. Ռյոբլինգ)։ Ճարտարապետության վերաբերյալ տեսական աշխատություններով իրենց ժամանակից շատ առաջ անցան քանդակագործ Հորացիո Գրինոուն և ճարտարապետ Ա. Բենջամենը։

Հայերն ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս 19-րդ դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ։ Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ։ Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ։ Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին։ Այդ բռնություններից ցնցված՝ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը՝ ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով։ Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում։

Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին։

Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-1970-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ։ Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները։ Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1.400.000 հայ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ Բնակչությունը 2015 թվականին
  2. ԱՄՆ Բնակչությունը 2000 թվականին
  3. 3,0 3,1 ԱՄՆ-ի ՀՆԱ
  4. ԱՄՆ-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ
  5. ԱՄՆ-ի անվանական ՀՆԱ
  6. ԱՄՆ-ի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ
  7. ԱՄՆ Ջինի
  8. ԱՄՆ ՄԶՀ
  9. Բատվիա, Իրինա. «Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչատարածքային բաժանում». www.best-country.org. Վերցված է 2017-07-10-ին.
  10. «Միացյալ Նահանգների կառուցվածքը (50 նահանգ և 1 մարզ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ժամանակակից քաղաքական ատլաս». www.hyno.ru (ռուսերեն). Վերցված է 2017-07-10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 35 (օգնություն)
  11. «Խաչվող սահմաններ՝ ezbordercrossing.com». www.ezbordercrossing.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-07-10-ին.
  12. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ծովային սահման և բացառիկ տնտեսական գոտի». ArcticEcon. 2012-01-11. Վերցված է 2017-07-10-ին.
  13. 13,0 13,1 «ԱՄՆ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ - տուրիզմ, տեսարժան վայրեր, քաղաքներ (USA Travel Guide) // Տուրիզմ և հանգիստ». www.travelnews.am. Վերցված է 2017-07-10-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Ամերիկայի Միացյալ Նահանգների համառոտ պատմություն». states-of-america.ru. Վերցված է 2017-07-10-ին.
  15. «ԱՄՆ-ի տարածքը 2017 թվականին». Great-USA (ռուսերեն). 2017-02-23. Վերցված է 2017-07-10-ին.
  16. 16,0 16,1 «Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ բնակչություն, տարածք, մայրաքաղաք և խոշոր քաղաքներ». www.web-calendar.org. Վերցված է 2017-07-10-ին.
  17. «Սահմանադրական կարգավիճակ, պաշտոնական լեզու, Միացյալ Նահանգների պաշտոնական լեզուն» (անգլերեն). Վերցված է 2017-07-10-ին.
  18. «Ամերիկայի Միացյալ Նահանգների Համախառն Ներքին արդյունքի ցուցանիշը». visasam.ru. Վերցված է 2017-07-10-ին.
  19. Martone, 2016, էջ 504
  20. Sider, 2007, էջ 226
  21. DeLear, Byron (July 4, 2013) Who coined 'United States of America'? Mystery might have intriguing answer. "Historians have long tried to pinpoint exactly when the name 'United States of America' was first used and by whom... ...This latest find comes in a letter that Stephen Moylan, Esq., wrote to Col. Joseph Reed from the Continental Army Headquarters in Cambridge, Mass., during the Siege of Boston. The two men lived with Washington in Cambridge, with Reed serving as Washington's favorite military secretary and Moylan fulfilling the role during Reed's absence." Christian Science Monitor (Boston, MA).
  22. Touba, Mariam (November 5, 2014) Who Coined the Phrase 'United States of America'? You May Never Guess "Here, on January 2, 1776, seven months before the Declaration of Independence and a week before the publication of Paine's Common Sense, Stephen Moylan, an acting secretary to General George Washington, spells it out, 'I should like vastly to go with full and ample powers from the United States of America to Spain' to seek foreign assistance for the cause." New-York Historical Society Museum & Library
  23. Fay, John (July 15, 2016) The forgotten Irishman who named the 'United States of America' "According to the NY Historical Society, Stephen Moylan was the man responsible for the earliest documented use of the phrase "United States of America." But who was Stephen Moylan?" IrishCentral.com
  24. «"To the inhabitants of Virginia," by A PLANTER. Dixon and Hunter's. April 6, 1776, Williamsburg, Virginia. Letter is also included in Peter Force's American Archives». 5 (1287). Արխիվացված է օրիգինալից December 19, 2014-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  25. 25,0 25,1 25,2 Safire, 2003, էջ 199
  26. Mostert, 2005, էջ 18
  27. Doug Brokenshire (1996). Washington State Place Names. Caxton Press. էջ 49. ISBN 978-0-87004-562-2.
  28. Greg, 1892, էջ 276
  29. G. H. Emerson, The Universalist Quarterly and General Review, Vol. 28 (Jan. 1891), p. 49, quoted in Zimmer, Benjamin (November 24, 2005). «Life in These, Uh, This United States». University of Pennsylvania—Language Log. Վերցված է January 5, 2013-ին.
  30. Wilson, Kenneth G. (1993). The Columbia Guide to Standard American English. New York: Columbia University Press, pp. 27–28. 0-231-06989-8.
  31. «State Area Measurements and Internal Point Coordinates – Geography – U.S. Census Bureau». State Area Measurements and Internal Point Coordinates. U.S. Department of Commerce. Վերցված է September 11, 2017-ին.
  32. «2010 Census Area» (PDF). census.gov. U.S. Census Bureau. էջ 41. Վերցված է January 18, 2015-ին.
  33. «Area». The World Factbook. Central Intelligence Agency. Վերցված է January 15, 2015-ին.
  34. «United States». Encyclopædia Britannica. Վերցված է January 8, 2018-ին. (given in square miles, excluding )
  35. 35,0 35,1 «United States». The World Factbook. Central Intelligence Agency. January 3, 2018. Վերցված է January 8, 2018-ին.
  36. «Geographic Regions of Georgia». Georgia Info. Digital Library of Georgia. Վերցված է December 24, 2014-ին.
  37. 37,0 37,1 Lew, Alan. «PHYSICAL GEOGRAPHY OF THE US». GSP 220 – Geography of the United States. North Arizona University. Արխիվացված է օրիգինալից April 9, 2016-ին. Վերցված է December 24, 2014-ին.
  38. Harms, Nicole. «Facts About the Rocky Mountain Range». Travel Tips. USA Today. Վերցված է December 24, 2014-ին.
  39. «Great Basin». Encyclopædia Britannica. Վերցված է December 24, 2014-ին.
  40. «Mount Whitney, California». Peakbagger. Վերցված է December 24, 2014-ին.
  41. «Find Distance and Azimuths Between 2 Sets of Coordinates (Badwater 36-15-01-N, 116-49-33-W and Mount Whitney 36-34-43-N, 118-17-31-W)». Federal Communications Commission. Վերցված է December 24, 2014-ին.
  42. Poppick, Laura. «US Tallest Mountain's Surprising Location Explained». LiveScience. Վերցված է May 2, 2015-ին.
  43. O'Hanlon, Larry (March 14, 2005). «America's Explosive Park». Discovery Channel. Արխիվացված է օրիգինալից March 14, 2005-ին. Վերցված է April 5, 2016-ին.
  44. «Ecoregions by country – T». panda.org. Վերցված է August 27, 2017-ին.
  45. Boyden, Jennifer. «Climate Regions of the United States». Travel Tips. USA Today. Վերցված է December 24, 2014-ին.
  46. «World Map of Köppen−Geiger Climate Classification» (PDF). Վերցված է August 19, 2015-ին.
  47. Perkins, Sid (May 11, 2002). «Tornado Alley, USA». Science News. Արխիվացված է օրիգինալից July 1, 2007-ին. Վերցված է September 20, 2006-ին.
  48. Len McDougall (2004). The Encyclopedia of Tracks and Scats: A Comprehensive Guide to the Trackable Animals of the United States and Canada. Lyons Press. էջ 325. ISBN 978-1-59228-070-4.
  49. Morin, Nancy. «Vascular Plants of the United States» (PDF). Plants. National Biological Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) July 24, 2013-ին. Վերցված է October 27, 2008-ին.
  50. Osborn, Liz. «Number of Native Species in United States». Current Results Nexus. Վերցված է January 15, 2015-ին.
  51. «Numbers of Insects (Species and Individuals)». Smithsonian Institution. Վերցված է January 20, 2009-ին.
  52. Lawrence, E.A. (1990). «Symbol of a Nation: The Bald Eagle in American Culture». The Journal of American Culture. 13 (1): 63–69. doi:10.1111/j.1542-734X.1990.1301_63.x.
  53. «National Park Service Announces Addition of Two New Units» (Press release). National Park Service. February 28, 2006. Արխիվացված է օրիգինալից October 1, 2006-ին. Վերցված է February 10, 2017-ին.
  54. Lipton, Eric; Krauss, Clifford (August 23, 2012). «Giving Reins to the States Over Drilling». New York Times. Վերցված է January 18, 2015-ին.
  55. Gorte, Ross W.; Vincent, Carol Hardy.; Hanson, Laura A.; Marc R., Rosenblum. «Federal Land Ownership: Overview and Data» (PDF). fas.org. Congressional Research Service. Վերցված է January 18, 2015-ին.
  56. «Chapter 6: Federal Programs to Promote Resource Use, Extraction, and Development». doi.gov. U.S. Department of the Interior. Արխիվացված է օրիգինալից March 18, 2015-ին. Վերցված է January 19, 2015-ին.
  57. The National Atlas of the United States of America (January 14, 2013). «Forest Resources of the United States». Nationalatlas.gov. Արխիվացված է օրիգինալից May 7, 2009-ին. Վերցված է January 13, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  58. «Land Use Changes Involving Forestry in the United States: 1952 to 1997, With Projections to 2050» (PDF). 2003. Վերցված է January 13, 2014-ին.
  59. Daynes & Sussman, 2010, pp. 3, 72, 74–76, 78
  60. Hays, Samuel P. (2000). A History of Environmental Politics since 1945.
  61. Collin, Robert W. (2006). The Environmental Protection Agency: Cleaning Up America's Act. Greenwood Publishing Group. էջ 1. ISBN 978-0-313-33341-5. Վերցված է October 25, 2015-ին.
  62. Turner, James Morton (2012). The Promise of Wilderness
  63. Endangered species Fish and Wildlife Service. General Accounting Office, DIANE Publishing. 2003. էջ 1. ISBN 978-1-4289-3997-4. Վերցված է October 25, 2015-ին.
  64. «Statistical Abstract of the United States» (PDF). United States Census Bureau. 2005. Վերցված է October 25, 2015-ին.
  65. «Executive Summary: A Population Perspective of the United States». Population Resource Center. May 2000. Արխիվացված է օրիգինալից June 4, 2007-ին. Վերցված է December 20, 2007-ին.
  66. Alesha E. Doan (2007). Opposition and Intimidation:The abortion wars and strategies of political harassment. University of Michigan. էջ 40.
  67. «Changing Patterns in U.S. Immigration and Population». pewtrusts.org.
  68. 68,0 68,1 «Modern Immigration Wave Brings 59 Million to U.S. – Pew Research Center». Pew Research Center's Hispanic Trends Project. September 28, 2015.
  69. 69,0 69,1 69,2 «Ancestry 2000» (PDF). U.S. Census Bureau. June 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 4, 2004-ին. Վերցված է December 2, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  70. «Table 52. Population by Selected Ancestry Group and Region: 2009» (PDF). U.S. Census Bureau. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 25, 2012-ին. Վերցված է February 11, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  71. Oleaga, Michael. «Immigration Numbers Update: 13 Million Mexicans Immigrated to US in 2013, But Chinese Migrants Outnumber Other Latin Americans». Latin Post. Արխիվացված է օրիգինալից September 5, 2014-ին. Վերցված է December 28, 2014-ին.
  72. «Field Listing: Birth Rate». Central Intelligence Agency. The World Factbook. 2014. Արխիվացված է օրիգինալից December 11, 2007-ին. Վերցված է January 21, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  73. «Population growth (annual %)». United Nations Population Division. The World Bank. 2014. Վերցված է January 21, 2015-ին.
  74. "U.S. Legal Permanent Residents: 2015". Office of Immigration Statistics Annual Flow Report.
  75. «Immigrants in the United States, 2010: A Profile of America's Foreign-Born Population». Center for Immigrant Studies. Վերցված է January 13, 2015-ին.
  76. Baker, Bryan; Rytina, Nancy (March 2013). «Estimates of the Unauthorized Immigrant Population Residing in the United States: January 2012» (PDF). Office of Immigration Statistics. Department of Homeland Security. Վերցված է October 21, 2014-ին.
  77. «ACS DEMOGRAPHIC AND HOUSING ESTIMATES, 2015 American Community Survey 1-Year Estimates, (V2015)». United States Census Bureau. Վերցված է October 15, 2016-ին.
  78. Exner, Rich (July 3, 2012). «Americans under age one now mostly minorities, but not in Ohio: Statistical Snapshot». The Plain Dealer. Cleveland, OH.
  79. 79,0 79,1 «It's official: Minority babies are the majority among the nation's infants, but only just». Pew Research Center. June 23, 2016.
  80. «What percentage of the U.S. population is gay, lesbian or bisexual?». Washington Post. Վերցված է December 28, 2014-ին.
  81. Donaldson James, Susan (April 8, 2011). «Gay Americans Make Up 4 Percent of Population». ABC News. Վերցված է August 26, 2012-ին.
  82. «LGBT Percentage Highest in D.C., Lowest in North Dakota». Gallup. Վերցված է June 14, 2014-ին.
  83. Somashekher, Sandhya (July 15, 2014). «Health survey gives government its first large-scale data on gay, bisexual population». Washington Post. Վերցված է November 19, 2014-ին.Sieczkowski, Cavan (July 15, 2014). «Health Survey: About 2 Percent Of Americans Are Gay Or Lesbian». Huffington Post. Վերցված է November 19, 2014-ին.Painter, Kim (July 15, 2014). «Just over 2% tell CDC they are gay, lesbian, bisexual». USA Today. Վերցված է November 19, 2014-ին.
  84. 84,0 84,1 84,2 Humes, Karen R.; Jones, Nicholas A.; Ramirez, Roberto R. (March 2011). «Overview of Race and Hispanic Origin: 2010» (PDF). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) April 29, 2011-ին. Վերցված է March 29, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  85. «B03001. Hispanic or Latino Origin by Specific Origin». 2007 American Community Survey. U.S. Census Bureau. Վերցված է September 26, 2008-ին.
  86. «2010 Census Data». U.S. Census Bureau. Վերցված է March 29, 2011-ին.
  87. «Tables 41 and 42—Native and Foreign-Born Populations» (PDF). Statistical Abstract of the United States 2009. U.S. Census Bureau. Վերցված է October 11, 2009-ին.
  88. 88,0 88,1 «National Vital Statistics Reports: Volume 61, Number 1. Births: Final Data for 2012» (PDF). Centers for Disease Control and Prevention. August 2012. Վերցված է November 25, 2012-ին.
  89. U.S. Census Bureau: "U.S. Census Bureau Delivers Final State 2010 Census Population Totals for Legislative Redistricting" see custom table, 2nd worksheet
  90. Exner, Rich (July 3, 2012). «Americans under age one now mostly minorities, but not in Ohio: Statistical Snapshot». The Plain Dealer. Cleveland, OH. Վերցված է July 29, 2012-ին.
  91. «An Older and More Diverse Nation by Midcentury» (PDF) (Press release). August 14, 2008. Վերցված է March 29, 2013-ին.
  92. «What the plummeting Hispanic birthrate means for the U.S. economy». Fusion.
  93. «United States – Urban/Rural and Inside/Outside Metropolitan Area». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից January 17, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  94. «Table 1: Annual Estimates of the Resident Population for Incorporated Places Over 100,000, Ranked by July 1, 2008 Population: April 1, 2000 to July 1, 2008» (PDF). 2008 Population Estimates. U.S. Census Bureau, Population Division. July 1, 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 7, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  95. 95,0 95,1 «Table 5. Estimates of Population Change for Metropolitan Statistical Areas and Rankings: July 1, 2007 to July 1, 2008» (PDF). 2008 Population Estimates. U.S. Census Bureau. March 19, 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 7, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  96. «Raleigh and Austin are Fastest-Growing Metro Areas» (Press release). U.S. Census Bureau. March 19, 2009. Արխիվացված է օրիգինալից January 18, 2016-ին. Վերցված է February 21, 2017-ին.
  97. "Language Spoken at Home by the U.S. Population, 2010", American Community Survey, U.S. Census Bureau, in World Almanac and Book of Facts 2012, p. 615.
  98. Welles, Elizabeth B. (Winter–Spring 2004). «Foreign Language Enrollments in United States Institutions of Higher Learning, Fall 2002» (PDF). ADFL Bulletin. 35 (2–3): 7. doi:10.1632/adfl.35.2.7. Արխիվացված է օրիգինալից (PDF) June 21, 2009-ին. Վերցված է February 25, 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  99. Feder, Jody (January 25, 2007). «English as the Official Language of the United States: Legal Background and Analysis of Legislation in the 110th Congress» (PDF). Ilw.com (Congressional Research Service). Վերցված է June 19, 2007-ին.
  100. «The Constitution of the State of Hawaii, Article XV, Section 4». Hawaii Legislative Reference Bureau. November 7, 1978. Արխիվացված է օրիգինալից July 24, 2013-ին. Վերցված է June 19, 2007-ին.
  101. Alaska OKs Bill Making Native Languages Official April 21, 2014; Bill Chappell; NPR.org
  102. Dicker, Susan J. (2003). Languages in America: A Pluralist View. Clevedon, UK: Multilingual Matters. էջեր 216, 220–25. ISBN 1-85359-651-5.
  103. «California Code of Civil Procedure, Section 412.20(6)». Legislative Counsel, State of California. Արխիվացված է օրիգինալից July 22, 2010-ին. Վերցված է December 17, 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն) «California Judicial Council Forms». Judicial Council, State of California. Վերցված է December 17, 2007-ին.
  104. «Samoan». UCLA Language Materials Project. UCLA. Վերցված է October 4, 2014-ին.Frederick T.L. Leong; Mark M. Leach (April 15, 2010). Suicide Among Racial and Ethnic Minority Groups: Theory, Research, and Practice. Routledge. էջ 185. ISBN 978-1-135-91680-0.Robert D. Craig (2002). Historical Dictionary of Polynesia. Scarecrow Press. էջ 33. ISBN 978-0-8108-4237-3. Վերցված է October 25, 2015-ին.
  105. Nessa Wolfson; Joan Manes (1985). Language of Inequality. Walter de Gruyter. էջ 176. ISBN 978-3-11-009946-1. Վերցված է October 25, 2015-ին.Lawrence J. Cunningham; Janice J. Beaty (January 2001). A History of Guam. Bess Press. էջ 203. ISBN 978-1-57306-047-9.Eur (2002). The Far East and Australasia 2003. Psychology Press. էջ 1137. ISBN 978-1-85743-133-9. Վերցված է October 25, 2015-ին.
  106. Yaron Matras; Peter Bakker (2003). The Mixed Language Debate: Theoretical and Empirical Advances. Walter de Gruyter. էջ 301. ISBN 978-3-11-017776-3. «in the Northern Marianas, Chamarro, Carolinian ( = the minority language of a group of Carolinian immigrants), and English received the status of co-official languages in 1985(Rodriguez-Ponga 1995:24–28).»
  107. «Translation in Puerto Rico». Puerto Rico Channel. Վերցված է December 29, 2013-ին.
  108. «Foreign Language Enrollments in K–12 Public Schools» (PDF). American Council on the Teaching of Foreign Languages (ACTFL). February 2011. Վերցված է October 17, 2015-ին.
  109. Goldberg, David; Looney, Dennis; Lusin, Natalia (February 2015). «Enrollments in Languages Other Than English in United States Institutions of Higher Education, Fall 2013» (PDF). Modern Language Association. Վերցված է May 20, 2015-ին.
  110. David Skorton; Glenn Altschuler. «America's Foreign Language Deficit». Forbes. {{cite web}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  111. «United States». Modern Language Association. Վերցված է September 2, 2013-ին.
  112. Bureau, U.S. Census. «American FactFinder – Results».


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիբառարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Վիքիլսարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։
Մետա-վիքին ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sembeot/Պուերտո Վիլյամս» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{ԱՄՆ-ի վարչական բաժանում}} {{Մ8}} {{Հյուսիսային Ամերիկայի երկրներ}} {{Շանհայի համագործակցության կազմակերպություն}} {{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "fn", but no corresponding <references group="fn"/> tag was found