Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ32

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկանդիվիականության խորհրդանիշ

Սկանդինավիականություն[1] շարժում սկանդինավյան երկրներում՝ Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում, ուղղված այդ պետությունների քաղաքական, տնտեսական և մշակույթային միավորմանը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի լայն հասկացությամբ այն նշանակում է ցանկացած կապիտալիստական ժամանակաշրջանի միավորական շարժում։ Այժմ գործածվում է միայն Սկանդինավիայի մասին խոսելիս։ Որոշ պատմաբաններ համարում են, որ սկանդինավիականությունը գոյություն է ունեցել դեռ սկանդինավիական միջնադարում[2]։

Գործածվում է նաև պանսկանդինավիականություն տերմինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավիականությունն առաջին անգամ առաջացել է Դանիայում 19-րդ դարի սկզբին[3][4], ներկայացնելով ազգային տնտեսության ընդլայնման խնդիր։ Այդ գաղափարի հիմնական սատարողներն ուսանողները, գիտնականներն ու գրականագետներն էին, ինչի պատճառով այդ ժամանակաշրջանը ստացավ «համալսարանական» անվանումը։ 1849 թվականի հեղափոխությունից հետո շարժումը դարձավ հակագերմանական։

Շվեդիայում սկանդինավիականությունից օգտվում էր առաջին հերթին միապետությունը, ձգտելով միավորել բոլոր սկանդինավիական երկրները Բերնադոտների արքայատոհմի տակ։ Արքայատոհմական սկանդիկավիականությունը 1850 թվականում ստացավ ավելի վառ հակառուսական երանգներ, սակայն արդեն 1860-ական թվականներին Դանիայում և Շվեդիայում սկսվեցին ի հայտ գալ տարբերություններ կապված սկանդինավիականության հետ։ Եթե Դանիացինեի համար սկանդինացիականությունն առաջին հերթին կրում էր ռազմաքաղաքական նշանակություն և զենք էր պրուսական հեգեմոնիայի դեմ պայքարում, ապա Շվեդիացիների համար այն կրում էր պետության սահմանները մեծացնելու նշանակություն։ Այդ տարբերությունների պատճառով Շվեդիան հրաժարվեց օգնել Դանիային՝ Պրուսիայի դեմ պատերազմում[5]։

Սկանդինավիականության փրկման փորձերը, և տնտեսական՝ ինչպես սկանդինավիական տնտեսական միության ստեղծումը, և սահմանադրական, ձախողում են կրել։19-րդ դարի երկրորդ կեսերին սկանդինավիան պետությունների քաղաքականությունները սկսեցին տարանջատվել իրարից, և նրանք հրաժարվեցին սկանդինավիականությունից, քանզի այն խանգարում էր նրանց միջև մրցակցությանը։

1903-1918 թվականներին սկանդինավիականությունը շարժում էր, որի շնորհիվ Շվեդիայի և Դանիայի կառավարիչները փորձում էին տապալել Նորվեգիայի և Իսլանդիայի անկախացման շարժումները։ 1919-1924 թվականներին սկանդինավիականությունն ավելի շատ կատարում էր մշակութային դեր, և կոչվում էր նեոսկանդինավիականություն։ Ռազմաքաղական և տնտեսական միավորման շարժումներն արդեն մեծ թափ առան 20-րդ դարի 50-ական թվականներից, Հյուսիսային Խորհուրդի ստեղծումից հետո։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clausen J. «Skandinavismen, historisk fremstillet», Kobenhavn 1900.
  • Moller E. «Skandinavisk straeben og svensk politik omkring 1860», Kobenhavn 1948.
  • Lundh H.L. «Skandinavismen i Sverige», Stockholm 1951.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Скандинавизм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pan-Scandanavianism». Encyclopedia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. The Literary Scandinavism Արխիվացված 2007-06-23 Wayback Machine. Øresundstid, 2003. Retrieved 6 May 2007. (չաշխատող հղում)
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «brit2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Ola Tunander (1999). "Nordic cooperation", UDA085ENG. In Nytt fra Norge, ODIN – Information from the government and the ministries, Ministry of Foreign Affairs, Norway. See also Tunander, Ola (1999). "Norway, Sweden and Nordic cooperation". In The European North – Hard, soft and civic security. Eds. Lassi Heininen and Gunnar Lassinantti. The Olof Palme International Center/Arctic Centre, University of Lapland, 1999. pp. 39–48. 951-634-690-1.
  5. «About Pan-Scandinavianism. Reference Points in the 19th Century (1815-1864)». academia.edu. Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)