Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ26

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուէլ/Ավազարկղ26
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Գյուննուտի բախումներ (ադրբ.՝ Günnüt döyüşləri)` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թվականի մայիսի 20-ին Հայաստանի և ադրբեջանի զինված ուժերի միջև բախումներ: Բախումները և ռազմական դիվերսիանները ավարտվեցին ադրբեջանի՝ իր իսկ ինքնավար հանրապետության տարածքում գտնվող գյուղերի և բարձրակետերի գրավմամբ, որոնք համարվում էին չեզոք տարածք՝ հայաստանի և ադրբեջանական շփման գծերի միջև[1]: Մայիսի վերջին ադրբեջանի նախիջևական ուժերը գրավեցին չեզոք տարածքում գտնվող Գյուննուտը՝ հայաստանի կողմից 1992 թվականին ոչնչացված մի գյուղ: Ադրբեջանական կողմը նաև գրավեց Կիզիլկայի և Մեհրդաղի կետերը[2]: Նաև ադրբեջանական ուժերը տեղաշարժվեցին Արենի գյուղի մոտակայքում՝ իր իսկ սահմանների ներսում[3][4]:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և քննադատել է ադրբեջանական կողմի սադրանքները՝ դրանք անվանելով «անընդհունելի և անպատասխանատու գործողություններ՝ իրավիճակն էսկալացիային հասցնելու նպատակով»: Նաև նշվել է, որ «դա բավականին տհաճ և միևնույն ժամանակ կանխագուշակելի է, որ Ադրբեջանը հայկական կողմի ամեն մի մարդասիրական կամ բարեգործական գործողություններ օգտագործում է իր քարոզչության համար»: նաև նախազջուշացվել է, որ «ադրբեջանական կողմի ցանկացած մի սադրանք կանխվելու է և բերելու է հայկական կողմի պատասխան գործողություններին»:

Ադրբեջանական կողմի մեկ և հայկական կողմի 3-ից ոչ շատ զինվոր զոհվել են բախումների արդյունքում:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ուժերը չեզոք գոտում գտնվող Գյուննուտ գյուղը իր կառավարության տակ են վերցրել 1992 թվականին[5]:

2018 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Նրա խոսքերով, ադրբեջանական զորքերի նախիջևանյան մասը ստեղծել էր հատուկ հրթիռային համակարգ, որը իբրև թե կարող է հեշտությամբ հարվածել հայաստանի մայրաքաղաք Երևանին[6]: Երկու օր անց՝ հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը այցելել էր հայ-նախիջևանյան շփման գիծը՝ ռազմական ուժերի տեղակայությունը ստուգելու համար[7]:

Բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայկական կողմը բախումներից առաջ կրակ էր բացել նախիջևանի ինքնավար հանրապետության շարուրի գավառի ուղղությամբ: Հաջորդ օրը ադրբեջական կողմը սկսել էր հարձակումը՝ ի պատասխան հայկական կողմի ագրեսիայի: Զաքիր Հասանովի հրամանով՝ նախիջևանի ուժերը սկսեցին պաշտապանական օպերացիա՝ գյուննուտի ուղղությամբ[8] :

Ըստ հայկական կողմի տվյալների՝ ոչ մի ագրեսիա չէր եղել, և ադրբեջանական կողմը ինքն էր սկսել սարդանքը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանդ դեմ:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունուտի բախումների 2016 թվականի ապրիլի 5-ից, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին ամենամեծ բախումներն էին: Բախումների նախաջծմանը վերաբերյալ շատ վարկածներ էին ստեղծվել: Ադրբեջանակամ քարոզչությանը համաձայն՝ Հայկական կողմը իբրև թե պատրաստվում էր նախիջևանի վրա անակնկալ հարձակում կազմակերպել[9]:

2018 թվականի հունիսի 8-ին ադրբեջանական կողմը սկսեց Գյուննուտի մասում մեծ շինարարական աշխատանքներ[10]:

Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 20-ին ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ադիլ Թաթարովի մահվան մասին, ով ծառայում էր հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմը նշեց, որ ադրբեջանի զինծառայողը հայկական սահմանին հարձակում էր իրագործում[11], և որ ադրբեջանը խաղտում է զինադադարը՝ վերջին ժամանակահատվածներում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր մասերում ինժիներական աշխատանքներ և սահմանի ամրապնդումներ անց կացնելով: Սակայն հունիսի 6-ին Ադիլ Թաթարովը հետմահու պարգևատրվեց Զաքիր Հասանովի կողմից[12]:

Մի շարք ադրբեջանական կայքեր նշում էն, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 7 զինվոր, սակայն այդ վարկածը չի հաստատվել ոչ հայաստանի, ոչ ադրբեջանի կողմից:

Կոչում Անուն Ծննդյան թիվ Թաղման թիվ Թաղման վայր՝
Նորակոչ Ադուլ Ալի Օղլի Թաթարով 1999 2018 թվականի մայիսի 22 Ղըրաղ Քասաման

Հայկական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն՝ երեք հայկական զինծառայողներ սպանվել են՝ բախումների արդյունքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Մարտին Խաչատրյանի մահը, սակայն ժխտեց Համլետ Գրիգորյանի մահը՝ ըստ ՀՀ ՊԲ տվյալների, նա ինքնասպանություն է իրագործել արցախի հանրապետության տարածքում.[13]: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել Հակոբ Հակոբյանի մահվան մասին:

Կոչում Անուն Ծննդյան թիվ Թաղման թիվ Թաղման վայր՝
Նորակոչ Հակոբ Հակոբյան
Լեյտենանտ Մարտին Խաչատրյան 1999 2018 թվականի մայիսի 22
Լեյտենանտ Համլետ Գրիգորյան 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kucera, Joshua. «Azerbaijani military advances on tense Nakhchivan-Armenia border». eurasianet.org (անգլերեն). eurasianet.org. Վերցված է 20 June 2018-ին.
  2. «Azerbaijan makes territorial gains in Nakhchivan as fighting with Armenia flares». www.intellinews.com (անգլերեն). www.intellinews.com. Վերցված է 20 June 2018-ին.
  3. «Azərbaycan Ordusu 11 min hektardan artıq ərazini işğaldan azad edib». 1news.az (ադրբեջաներեն). 1news.az. Վերցված է 20 June 2018-ին.
  4. «Azərbaycan ordusu Naxçıvan istiqamətində irəlilədi, böyük ərazini nəzarətə götürdü» (ադրբեջաներեն). sonxeber.az. Արխիվացված է օրիգինալից 8 June 2018-ին. Վերցված է 21 June 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  5. «GÜNNÜT KƏNDİ 26 İLDƏN SONRA İŞĞALDAN AZAD OLUNUB» (ադրբեջաներեն). cbc.az. Վերցված է 20 June 2018-ին.
  6. «Prezident İlham Əliyev Naxçıvanda səfərdədir» (ադրբեջաներեն). Baku: sputnik.az. 16 May 2018. Վերցված է 21 June 2018-ին.
  7. «Defence minister visits south-western sector of borderline» (անգլերեն). Yerevan: Armenian Ministry of Defence. 18 May 2018. Վերցված է 21 June 2018-ին.
  8. «Azərbaycan ordusu daha bir kəndi işğaldan azad etdi - RƏSMİ» (ադրբեջաներեն). Sputnik.az. 8 June 2018. Վերցված է 21 June 2018-ին.
  9. «Hərbi ekspert: Laçın yoluna nəzarət işğaldan qurtulmaq üçün addımdır» (ադրբեջաներեն). oxu.az. Վերցված է 20 June 2018-ին.
  10. «Naxçıvanda 11 min hektardan artıq ərazi və Şərurun Günnüt kəndi düşməndən azad edilib - RƏSMİ - VİDEO» (ադրբեջաներեն). report.az. 8 June 2018. Վերցված է 21 June 2018-ին.
  11. Rzaev, Shahin (15 June 2018). «Op-ed: On the Nakhchivan incident and possible new Karabakh negotiation format» (անգլերեն). Baku: jaw-news.net. Վերցված է 21 June 2018-ին.
  12. «Şəhid Adil Əli oğlu Tatarov "Şücaətə görə" medalı ilə təltif olunub» (ադրբեջաներեն). Agstafa City Government Executive. 22 May 2018. Արխիվացված է օրիգինալից 6 June 2018-ին. Վերցված է 21 June 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  13. «Զինծառայող Համլետ Գրիգորյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել». aysor.am. 21 May 2018. Վերցված է 21 June 2018-ին.