Մասնակից:Safi-iren/IT

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն
Հիմնադրված է2004
ԵրկիրԵրևան
Կայքggg.instigate.training/#1

Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն, սկսել է գործել 2004 թվականից Երևանում՝ որպես «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի կրթական բաժանմունք` էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտի մասնագիտություններով վերապատրաստումներ իրականացնելով բարձրագույն կրթությամբ համապատասխան մասնագիտությունների ուսանողների համար[1]։ 2009 թվականին ընկերությունը փոխեց իր իրավական ձևը՝ Ինստիգեյթի կրթական բաժանմունքից վերածուելով առանձին հիմնադրամի, որպեսզի ընդլայնի իր գործունեությունը կրթական ոլորտում։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի գլխավոր նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ներուժը։ Կենտրոնը որպես հիմնական` երկարատև, բայց առավել արդյունավետ և կենսակայուն գործիք է համարում կրթությունը, նպատակն է` կրթության միջոցով նպաստել երկրի և շրջանների ներդաշնակ զարգացմանը և ներկրման ու արտահանման հաշվեկշռի վերականգնմանը՝ մշակութային, ժողովրդագրական և տնտեսական առումով։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրի[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից ստեղվեց Instigate Design ընկերության Գյումրիի մասնաճյուղը, և Կենտրոնը իր գործունեությունը սկսեց ծավալել նաև Գյումրիում՝ համագործակցելով տեղի ԲՈՒՀ-երի և դպրոցների հետ։ Սկսվեց համագործակցությունը Գյումրիի ՏՏ Կենտրոնի հետ, որտեղ դասավանդում էին Ինստիգեյթի երևանյան, հետագայում նաև Գյումրիի մասնաճյուղերի առաջատար մասնագետները։ Արդյունքում այսօր Գիյումրիում ավելի քան 30 բարձր որակավորմամբ էլեկտրոնային նախագծման և ավտոմատացման մասնագետներ են աշխատում, որոնց մի մասը, դուրս գալով Instigate Design ընկերությունից, հիմնել է սեփական ընկերություններ կամ կարևոր հաստիքներ է զբաղեցնում հետագայում Գյումրիում բացված այլ ՏՀՏ ընկերություններում։

Ստեփանակերտ և Վանաձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հիմնադրվեցին Կենտրոնի Ստեփանակերտի և Վանաձորի մասնաճյուղերը, իսկ հաջորդ տարի արդեն գործում էին Ինստիգեյթի մասնաճյուղերը, որտեղ աշխատանքի անցան կենտրոնի շրջանավարտների մեծամասնությունը։ Ներկայումս երկու քաղաքում էլ գործում են ուսումնական կենտրոնները, իսկ ընկերություններում աշխատում են երեսունից ավելի մասնագետներ։

Գորիսում և Ջավախքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին սկսեցին նաև դասընթացները Գորիսում և Ջավախքում։ Ախալքալաքում իրականացված դասընթացների արդյունքում ստեղծվեց Ինստիգեյթի Ախալքալաքի մասնաճյուղը, որի աշխատակիցներն այսօր ուղղակիորեն ներգրավված են Սիլիկոնային հովտի նորարարական ընկերություններից մեկի արտադրանքի մշակման գործընթացում։ 2014 թվականին կենտրոնն իր գործունեությունը սկսեց նաև Բոգդանովկայի մերձակա բնակավայրերի ուսանողների և դպրոցականների համար։ Գորիսում Կենտրոնը սկսեց գործել 2012 թվականի ամռանը։ 2015 թվականին դասընթացներ սկսեցին նաև Կապանում, Հրազդանում և Սիսիանում։ Բոլոր քաղաքներում Կենտրոնը համագործակցում է տեղի ԲՈՒՀ֊երի հետ։ Առաջին դասընթացները անց են կացուել ԲՈՒՀ-երի տարածքներում։ Այնուհետև, երբ ստեղծուել են Ինստիգեյթի մասնաճյուղերը, դասընթացները տեղափոխել են սեփական տարածք, բայց համագործակցությունը ԲՈՒՀ-ի հետ շարունակել է․ մեր աշխատակիցներից շատերը դասավանդում են հանրապետութեան միջին և բարձրագույն կրթական հաստատություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն». http://ggg.instigate.training. {{cite web}}: External link in |website= (օգնություն)