Մասնակից:Safi-iren/Ժիրայր Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր Միրզոյան
ԱՀ գյուղատնտեսության նախարար
 25.09.2017
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ԱրՊՀ
Մասնագիտություն՝ իրավագետ
Ծննդյան օր մայիսի 5, 1979(1979-05-05) (44 տարեկան)
Զավակներ 3
 
Կայք՝ minagro.nkr.am

Ժիրայր Մելսիկի Միրզոյան (ծն. 5 մայիսի, 1979թ, գ. Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ), ԱՀ գյուղատնտեսության նախարար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրայր Միրզոյանը ծնվել է 1979 թվականի 5 մայիսի , Արցախի Հանրապետության (նախկինում՝ ԼՂԻՄ) Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: 1996-2000 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարան, “Իրավագիտություն” բաժնում: 2003-2005 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի “Իրավագիտություն” բաժնում: 2000-2002 թվականներին ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: Զինապարտ է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժ. Միրզոյանը 2003-2005 թվականներին աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության առաջատար մասնագետ: 2005-2007 թվականներին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ էր: 2007-2009 թվականներին աշխատում էր ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ԼՂՀ անվտանգության խորհրդում, որպես աշխատանքների ապահովման բաժնի պետ: 2009-2011 թվականներին ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ էր: 2011- 2014 թվականներին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տարածքային կառավարման բաժնի վարիչ էր: 2014- 2017 թվականներին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ էր: 2017թ. սեպտեմբերի 25-ից Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն». http://minagro.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «ԼՂՀ Կառավարություն». http://gov.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)