Մասնակից:SON Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարդկային հասարակություն կոնտեքստում ընտանիքը (լատ.՝ familia) մարդկանց խումբ է՝ կապված կա՛մ արյունակցական (ճանաչված ծննդով), կա՛մ ազգակցական (ամուսնությամբ կամ այլ հարաբերությամբ) կապերով, կա՛մ համակեցությամբ, կամ էլ այս բոլորը միասին։ Անմիջական ընտանիքի անդամներ կարող են լինել ամուսինները, ծնողները, եղբայրները, քույրերը, որդիները և դուստրերը։ Ընդլայնված ընտանիքի անդամները կարող են լինել տատիկ-պապիկները, մորաքույրերը կամ հորաքույրերը, քեռիները կամ հորեղբայրները, զարմիկները կամ զարմուհիները, եղբորորդիները և տալերը կամ տագրերը։ Երբեմն նրանք համարվում են նաև անմիջական ընտանիքի անդամներ՝ կախված նրանց հետ անհատի հատուկ հարաբերություններից։

Բազմաթիվ հասարակություններում ընտանիքը երեխաների սոցիալականացման գլխավոր կառույցն է: Որպես երեխաների դաստիարակության հիմնաքար՝ մարդաբանները ընդհանուր առմամբ ընտանիքները դասակարգում են որպես մայրիշխանական (մայրը և իր երեխաները), ամուսնական (կինը, ամուսինը և երեխաները, կոչվում է նաև միջուկային ընտանիք), հորեղբայրական (տատիկ-պապիկ, եղբայր, նրա քույրը և իր երեխաները) կամ ընդլայնված ընտանիք (ծնողները և երեխաները համատեղ բնակվում են ծնողներից մեկի ընտանիքի մյուս անդամների հետ): Ընտանիքի անդամների միջև սեռական հարաբերությունները կարգավորվում են ինցեստն արգելող կանոններով, որոնցից է ինցեստի տաբուն:

«Ընտանիք» բառը կարող է օգտագործվել փոխաբերական իմաստով՝ ավելի ընդգրկուն կատեգորիաներ արտահայտելու համար, ինչպիսիք են համայնքը, ազգը, գլոբալ գյուղը և հումանիզմը:

Տոհմաբանությունն ուսումնասիրում է տոհմածառերի կառուցվածքն ու պատմությունը:

Ընտանիքը նաև կարևոր տնտեսական միավոր է, որն ուսումնասիրվում է ընտանեկան տնտեսագիտության մեջ:

Բովանդակություն

Հասարակական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պատկերով ոսկյա ապակուց կախազարդ Ալեքսանդրիայից (Հռոմեական Եգիպտոս), 3–4-րդ դարեր, Բրեշիա, Սան Սալվատորեի թանգարան
Սաուկի ընտանիք, լուսանկարիչ՝ Ֆրենկ Ռայնհարթ, 1899

Ընտանիքի հիմնական գործառույթներից մեկը մարդկանց ստեղծման և վերարտադրության համար կենսաբանական և սոցիալական առումներով հիմք ապահովելն է: Սա կարող է իրականացվել նյութականի փոխանակման (օրինակ՝ սննդի), փոխադարձ խնամքի և դաստիարակության, իրավական իրավունքների ու պարտականությունների, բարոյական ու հուզական կապերի միջոցով: [2][3]Այսպիսով, ընտանեկան փորձառությունը ժամանակի ընթացքում փոխվում է: Երեխաների տեսանկյունից ընտանիքը «կողմնորոշման ընտանիք է»․ընտանիքը ծառայում է երեխաներին սոցիալապես տեղորոշելու համար և մեծ դեր է խաղում նրանց ինկուլտուրացիայի և սոցիալականացման գործում: [4] Ծնող(ներ)ի տեսանկյունից ընտանիքը սերունդներ թողնելն է, որի նպատակն է երեխաներ ծնելը, նրանց ինկուլտուրացիան և սոցիալականացումը: [5][6] Սակայն երեխաներ ունենալն ընտանիքի միակ գործառույթը չէ: Աշխատուժի, ամուսնության և երկու մարդկանց միջև սկիզբ առնող հարաբերության սեռական խտրականություն ունեցող հասարակություններում այն անհրաժեշտ է տնտեսապես արդյունավետ ընտանիքի ձևավորման համար: [7][8][9]

Քրիստոֆեր Հարիսը նշում է, որ ընտանիքի արևմտյան հասկացությունը երկիմաստ է, և որ այն շփոթում են տնային տնտեսություն հասկացության հետ, ինչը երևում է տարբեր կոնտեքստերում տվյալ բառն օգտագործելուց: [10] Օլիվիա Հարիսը պնդում է, որ դրանք շփոթելը ոչ թե պատահական է, այլ այն բնորոշ է արևմտյան կապիտալիստական երկրների ընտանեկան գաղափարախոսությանը, որոնք անցնում են սոցիալական օրենսդրության, որը պնդում է, որ միջուկային ընտանիքի անդամները պետք է միասին ապրեն, իսկ նրանք, ովքեր արյունակցական կապ չունեն, չպետք է միասին ապրեն: Չնայած գաղափարախոսական և իրավական ճնշումներին՝ ընտանիքների մեծամասնությունը չի համապատասխանում միջուկային ընտանիքի իդեալական տեսակին: [11]

Չափս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենոնիտական քույրեր, Մոնտանա, 1937

Ընդհանուր առմամբ կանանց ծնելիության մակարդակը տարբեր երկրներում տարբեր է [10]։ Ծնելիությունը ցածր է Արևելյան Եվրոպայի և Հարավային Եվրոպայի երկրներում և բարձր է Ենթասահարայի երկրներում[12]։

Որոշ մշակույթներում մոր նախընտրությունը ընտանիքի չափի վերաբերյալ վաղ տարիքից ազդում է երեխաների նախընտրության վրա: [13] Ծնողի երեխաների թիվը սերտորեն կապված է այն երեխաների թվաքանակի հետ, որոնք հետո նրանք են ունենալու: [14]

Ընտանիքի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը երեխաների հետ,Բեռլին,Գերմանիա,1962
Հանքափորը երեխաների հետ

Թեև վաղ արևմտյան մշակութային մարդաբաններն ու սոցիոլոգներն ընտանիքն ու ազգակցությունը համընդհանուր կերպով ասոցացնում էին արյունակցական կապերով հարաբերությունների հետ (իրենց իսկ մշակույթներում տարածված նմանատիպ գաղափարների հիման վրա), հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ հասարակությունների կարծիքով ընտանիքը միասին ապրելն է, սնունդ կիսելը (օրինակ՝ կաթով կերակրելը), խնամքի և դաստիարակության գործում մասնակցելը: Սոցիոլոգները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում շերտավոր (հատկապես կապիտալիստական) հասարակություններում ընտանիքի գործառույթի ու կարգավիճակի ձևավորման գործում:

Ըստ գիտնականներ Մաքս Վեբերի, Ալան Մակֆարլեյնի, Սթիվեն Օզմենթի, Ջեք Գուդիի և Փիթեր Լասլեթի աշխատությունների՝ զգալի ձևափոխությունը, որն արևմտյան ժողովրդավարություններում տարավ դեպի ժամանակակից ամուսնությունների, կատարվեց կրոնամշակութային արժեքների համակարգի միջոցով, որի տարրերն էին հուդայականությունը, վաղ քրիստոնեությունը, հռոմեական կաթոլիկ եկեղեցական օրենքը և բողոքական ռեֆորմացիան:[15]

Մի շարք սոցիոլոգիական, պատմական և մարդաբանական ուսումնասիրություններ նվիրված են այս փոփոխությանը և ժամանակի ընթացքում ձևավորվող ընտանիքի փոփոխությունների ընկալմանը: Լևիտանը պնդում է.

Ժամանակները փոխվել են. մայրիկների դեպքում ավելի ընդունելի ու խրախուսելի է աշխատելը, իսկ հայրիկների դեպքում՝ տանը երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը: Ծնողների միջև հավասարապես բաշխված դերերը կօգնեն երեխաներին մեծանալ ու կյանքից արժեքավոր դասեր քաղել: Դրանում է կայանում ընտանեկան հաղորդակցության և հավասարության կարևորությունը դերային լարվածությունից խուսափելու համար: [16


Ամուսնական (միջուկային) ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միջուկային ընտանիք» տերմինն օգտագործվում է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում և վերաբերում է ամուսնական ընտանիքներին: «Ամուսնական» ընտանիքի անդամներն են միայն ամուսնական զույգը և չամուսնացած երեխաները, որոնք դեռ անչափահաս են:[17] Որոշ սոցիոլոգներ առանձնացնում են ամուսնական (ծնողների կամ ընդհանուր առմամբ այլ ընտանիքների հետ արյունակցական կապերից համեմատաբար անկախ) և միջուկային ընտանիքներ (որոնք համեմատաբար սերտ կապեր են պահպանում ազգականների հետ):[18][19]Ընտանիքի այլ կառուցվածքներ, ինչպիսիք են խորթ ծնողները, միայնակ ծնողները և քաղաքացիական ամուսնությունները, սկսել են մարտահրավեր նետել միջուկային ընտանիքի ընդունված ձևաչափին:[20][21][22]

Միածնող ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միածնող ընտանիքը բաղկացած է իր զավակների հետ ապրող մեկ ծնողից: Այդ ծնողը կա՛մ այրի է, կա՛մ ամուսնալուծված և կրկին չամուսնացած, կա՛մ ընդհանրապես չամուսնացած: Ծնողը կարող է կա՛մ միայնակ զբաղվել երեխաների խնամքով, կա՛մ էլ ծնողները կարող են ունենալ համընդհանուր ծնողական պայմանավորվածություն, որի դեպքում երեխաները ժամանակը հավասարապես կբաշխեն երկու տարբեր միածնող ընտանիքների կամ մեկ միածնող և մեկ խառը ընտանիքի միջև: Բազմաթիվ միածնող ընտանիքների գլուխը մայրերն են, սակայն հայրերի կողմից ղեկավարվող միածնող ընտանիքների թիվն աճում է:[17][18][19]

Մայրիշխանական ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մայրիշխանական» ընտանիքի անդամներն են մայրը և իր երեխաները: Ընդհանրապես, երեխաները նրա կենսաբանական ժառանգներն են, չնայած որ երեխաների որդեգրումը սովորական երևույթ է գրեթե բոլոր հասարակություններում: Այսպիսի ընտանիք սովորաբար կազմվում է այն դեպքում, երբ կանայք ունեն ինքնուրույն իրենց երեխաներին մեծացնելու և դաստիարակելու միջոցներ, կամ այն դեպքում, երբ տղամարդիկ ավելի անկայուն են, քան կանայք: Որպես սահմանում՝ «ընտանիքը կամ ընտանեկան խմբավորումը մայրիշխանական է, երբ այն կենտրոնացած է կնոջ և երեխաների վրա: Տվյալ դեպքում այս երեխաների հայր(եր)ը ժամանակ առ ժամանակ են ներկա լինում ընտանեկան կյանքում և երկրորդական տեղ են զբաղեցնում: Պարտադիր չէ, որ երեխաների մայրը լինի նրանց հայրերից մեկի կինը»:[20]

Ընդլայնված ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամի ագարակատերերի ընտանիք Սթենսելում, Վեստերբոթեն, Շվեդիա, վաղ 20-րդ դար

«Ընդլայնված ընտանիք» տերմինը նույնպես տարածված է հատկապես Միացյալ Նահանգներում: Այս տերմինը ունի երկու տարբեր իմաստ.

  1. Նախ, այն հանդիսանում է«արյունակցական ընտանիքի» հոմանիշ (արյունակցական նշանակում է «նույն արյունից»):
  2. Երկրորդ, այն հասարակություններում, որտեղ գերիշխում է ամուսնական ընտանիքը, այն վերաբերում է «արյունակիցներին» (ընտանեկան խմբավորումից դուրս գտնվող հարազատներին), որոնք ամուսնական ընտանիքի անդամ չեն: Այս տեսակները վերաբերում են որոշակի հասարակություններում առկա իդեալական կամ նորմատիվ կառույցներին: Ցանկացած հասարակությունում ընտանիքի իրական կազմը և հայեցակարգը որոշակի շեղում կներկայացնեն:

Ընտրովի ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընտրովի ընտանիք» տերմինը, որը երբեմն կոչվում է նաև «ընտրված ընտանիք», տարածված է ԼԳԲՏ համայնքում՝ ինչպես ակադեմիական գրականության մեջ, այնպես էլ խոսակցական բառապաշարում: Այն վերաբերում է անհատի կյանքում ներկա մարդկանց խմբին, որը բավարարում է ընտանիքի բնորոշ դերին՝ որպես աջակցող համակարգ: Տերմինը տարբերակում է «ընտանիքներ ըստ ծագման» (կենսաբանական ընտանիքը կամ որտեղ մարդիկ դաստիարակվում են) և ընտանիքներ, որոնք ակտիվորեն ստանձնում են այդ իդեալական դերը: [21] Ընտրովի ընտանիքը կարող է կամ չի կարող ներառել տվյալ ընտանիքից ծագող որևէ անդամի կամ բոլոր անդամներին: Այս տերմինաբանությունը բխում է այն հանգամանքից, որ բազմաթիվ ԼԳԲՏ անհատներ իրենց բացահայտելուց և հասարակության մեջ մերժվելուց հետո ամոթանքի են արժանանում այն ընտանիքների կողմից, որտեղ նրանք դաաստիարակվել են: Ընտրովի ընտանիք տերմինն օգտագործվում է նաև 12 քայլանոց համայնքի անհատների կողմից, որոնք սերտ «ընտանեկան» կապեր են ստեղծում վերականգնման գործընթացում:

Խառը ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խառը կամ խորթ ընտանիք» տերմինը տալիս է տարբեր ծնողներից բաղկացած ընտանիքների նկարագրությունը. ծնողներից մեկը կամ երկուսն էլ, որոնք կրկին ամուսնացել են ու իրենց նախկին ընտանիքի երեխաներին դարձրել են նոր ընտանիքի անդամ:[22] Սոցիոլոգիայում, մասնավորապես սոցիալական հոգեբան Մայքլ Լամբի[23] աշխատություններում ավանդական ընտանիքը վերաբերում է «միջին խավի ընտանիքին, որտեղ հայրն աշխատում է, իսկ մայրը տնային տնտեսությամբ է զբաղվում: Նրանք ամուսնացած են և դաստիարակում են իրենց կենսաբանական երեխաներին, իսկ ոչ ավանդականը՝ այն ընտանիքներին, որոնք բացառություն են կազմում այս կանոնից: ԱՄՆ-ի տնային տնտեսությունների մեծ մասը ներկայումս այս սահմանման մեջ ոչ ավանդական են: [24] «Ավանդական ընտանիք» տերմինի քննադատները մատնանշում են, որ շատ մշակույթներում և շատ դեպքերում ընդլայնված ընտանիքի և ոչ թե միջուկային ընտանիքի ձևն է ամենատարածվածը եղել, [25] թեև այն ավելի երկար է ավանդական եղել Անգլիայում [26], քան Եվրոպայի և Ասիայի մյուս մասերում, որոնք նպաստել են մեծ թվով ներգաղթյալների առկայությանը Ամերիկայում: Միջուկային ընտանիքը ԱՄՆ-ում ընտանիքի ամենատարածված ձևն է դարձել 1960 և 1970-ականներին [27]:

Ընտանիքներում հաղորդակցության ձևերից կախված՝ կան որոշակի համոզմունքներ, որոնք պատկերումեն, թե ինչպես պետք է անդամները հաղորդակցվեն և փոխազդեն միմյանց վրա: Այս ընտանեկան հաղորդակցության ձևերը ծագում են երկու հիմնական կետերից: Առաջինը՝ զրույցի կողմնորոշումը (այն աստիճանը, որով արժևորվում է հաղորդակցության կարևորությունը) և երկրորդը՝ համապատասխանության կողմնորոշումը (այն աստիճանը, որով ընտանիքները պետք է ընդգծեն վերաբերմունքի, համոզմունքների և արժեքների վերաբերյալ նմանություններ կամ տարբերություններ) [28]:

Մոնոգամ ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոգամ ընտանիքը հիմնված է իրավական կամ սոցիալական մոնոգամիայի վրա: Այս դեպքում անձն ունի միայն մեկ (պաշտոնական) զուգընկեր իր ողջ կյանքի ընթացքում կամ ցանկացած ժամանակ (այսինքն՝ սերիական մոնոգամիա: [29] Սա նշանակում է, որանձը չի կարող միևնույն ժամանակ մի քանի տարբեր իրավական ամուսին ունենալ, քանի որ դա սովորաբար արգելվում է կրկնամուսնության օրենքներով այն իրավասություններում, որոնք պահանջում են մոնոգամ ամուսնություններ:

Պոլիգամ ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիգամիան ամուսնություն է, որը ներառում է ավելի քան երկու զուգնընկեր: [30] [31] Երբ տղամարդն ունի մեկից ավելի կին, հարաբերությունը կոչվում է պոլիգինիա (բազմակնություն), իսկ երբ կինն ունի մեկից ավելի ամուսին, այն կոչվում է պոլիանդրիա: Եթե ​​ամուսնությունը ներառում է մի քանի ամուսին և կին, այն կարելի է անվանել պոլիամորիա, [32] խմբամուսնություն: [31]

Բազմակնությունը բազմակի ամուսնության ձև է, որի դեպքում տղամարդուն թույլատրվում է ունենալ մեկից ավելի կին [33]: Ժամանակակից երկրներում, որոնք չեն արգելում բազմակնությունը, պոլիգինիան սովորաբար թույլատրվող միակ ձևն է: Պոլիգինիան կիրառվում է հիմնականում (բայց ոչ միայն) Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում և հաճախ ասոցացվում է իսլամի հետ, սակայն իսլամում կան որոշակի պայմաններ, որոնք պետք է բավարարվեն մի քանի կին ունենալու համար:

Պոլիանդրիան ամուսնության ձև է, որի դեպքումկինը միաժամանակ երկու կամ ավելի ամուսին է ունենում: [34] Եղբայրական պոլիանդրիան, որի դեպքում երկու կամ ավելի եղբայրներ ամուսնացած են նույն կնոջ հետ, պոլիանդրիայի տարածված ձև է: Պոլիանդրիան սովորաբար կիրառվել է Հիմալայան լեռների շրջաններում, Նեպալում տիբեթցիների շրջանում, Չինաստանիև Հյուսիսային Հնդկաստանի շրջաններում: Պոլիանդրիան ամենատարածվածն է այն հասարակություններում, որտեղ բարձր է տղամարդկանց մահացությունը կամ այն ​​դեպքերում, երբ տղամարդիկ հաճախ հեռու են գտնվում ընտանիքից երկար ժամանակով: [34]

Ազգակցության տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգակցության աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք Հնդկաստանում, 1870-ական թվականներ
Ընտանիք սայլի վրա. Լի վարչաշրջան, Միսիսիպի, 1935

Առաջին աստիճանի հարազատն այն մարդն է, որը կիսում է քո ԴՆԹ-ի 50% -ը՝ անմիջական ժառանգականությամբ, ինչպիսիք են հարազատ քրոջ կամ եղբոր, ծնողի կամ ժառանգի դեպքում:

Կա հարաբերությունների աստիճանի չափման ևս մեկ միջոց, որը որոշվում է սերնդի նախնիներին հաշվելու միջոցով՝ սկսելով առաջինից և հասնելով թիրախային անհատին: Այդ միջոցն օգտագործվում է տարբեր տոհմաբանական և իրավական նպատակներով:

Ազգակցություն Ազգակցության աստիճանը գործակցով Ազգակցության գործակից Ազգակցության աստիճանը նախնիների սերնդի հաշվարկով
Նույնական երկվորյակներ 0 100%[1] երկրորդ աստիճան
Հարազատ քույր/եղբայր առաջին աստիճան 50% (2×2−2) երկրորդ աստիճան
Ծնողի սերունդ առաջին աստիճան 50% (2−1) առաջին աստիճան
Ոչ լիարժեք քույր/եղբայր երկրորդ աստիճան 25% (2−2) երկրորդ աստիճան
Տատիկ/պապիկ երկրորդ աստիճան 25% (2−2) երկրորդ աստիճան
Եղբորորդի/զարմիկ/մորաքույր/քեռի երկրորդ աստիճան 25% (2×2−3) երրորդ աստիճան
Ոչ հարազատ եղբորորդի/զարմիկ/մորաքույր/քեռի երրորդ աստիճան 12.5% (2−3) երրորդ աստիճան
Առաջին զարմիկ/զարմուհի երրորդ աստիճան 12.5% (2×2−4) չորրորդ աստիճան
Ոչ հարազատ առաջին զարմիկ/զարմուհի չորրորդ աստիճան 6.25% (2−4) չորրորդ աստիճան
Մեծ տատիկ/պապիկ երրորդ աստիճան 12.5% (2−3) երրորդ աստիճան
Նախկինում հեռացած առաջին զարմիկ/զարմուհի հինգերորդ աստիճան 6.25% (2⋅2−5) հինգերորդ աստիճան
Երկրորդ զարմիկ/զարմուհի վեցերորդ աստիճան 3.125% (2−6+2−6) վեցերորդ աստիճան

Տերմինաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմյանց հետ յուրաքանչյուր անձի կապը ցույց տվող տոհմածառ (սև քառակուսին)
Շվեդ ընտանիքը ճաշելիս, 1902

«Մարդկային ընտանիքի արյունակցության և սերնդակցության համակարգերը» (Systems of Consanguinity and Affinity of the Human Family) գրքում մարդաբան Լուիս Հենրի Մորգանը (1818-1881) իրականացրեց աշխարհում օգտագործվող ազգակցական տերմինաբանության վերաբերյալ առաջին հարցումը: Թեև նրա աշխատանքի մեծ մասն այժմ հին է համարվում, նա պնդում էր, որ ազգակցության տերմինաբանություններն արտացոլում են մի շարք տարբերություններ: Օրինակ, շատ ազգակցական տերմինաբանություններ տարբերակում են սեռերը (եղբոր և քրոջ միջև տարբերությունը) և սերունդները (երեխայի և ծնողի միջև տարբերությունը): Ավելին, նա պնդում էր, որ ազգակցության տերմինաբանությունները տարբերություն են դնում արյունակից և ամուսնությամբ կապված հարազատների միջև (թեև վերջին ժամանակներում որոշ մարդաբաններ պնդում էին, որ շատ հասարակություններ սահմանում են արյունակցությունը «արյունից» տարբեր այլ տերմիններով):

Մորգանը տարբերակել է ազգակցական համակարգերը, որոնք օգտագործում են դասակարգային տերմինաբանություն և որոնք օգտագործում են նկարագրական տերմինաբանություն: Դասակարգային համակարգերը հիմնականում և սխալմամբ ընկալվում են որպես «միասին դասակարգողներ» ազգականների մի եզակի տերմինով, որոնք իրականում չունեն նույնատիպ փոխհարաբերություններ ինքնագնահատականի վերաբերյալ: (Այն, ինչը սահմանում է «նույն տեսակի փոխհարաբերությունները» նման սահմանումների ներքո, կարծես թե տոհմաբանական հարաբերություններ են: Սա խնդրահարույց է, քանի որ ցանկացած տոհմաբանական նկարագրություն, անկախ նրանից, թե ինչպես է միօրինականացված, կիրառում է ազգակցության ժողովրդական ընկալման մեջ ծագող բառեր): Մորգանի տերմինաբանությունը, ըստ էության, տարբերակում է այն համակարգերը, որոնք չեն առանձնացնում ծագումնային և մերձավոր հարաբերությունները (դասակարգային) և նրանք (նկարագրական), որոնք առանձնացնում են: Փաստաբան Մորգանն այս տարբերակումը կատարել է Սենեկայի ժառանգության գործելակերպը հասկանալու համար: Սենեկացի մի մարդու հատկանիշներն իր սեփական երեխաների փոխարեն ժառանգել են իր քույրերի երեխաները: Մորգանը հայտնաբերել է ազգակցության տերմինաբանության վեց հիմնական ձև․

  • Հավայական`հարազատներին տարբերակում են միայն սեռի ու սերնդի հիման վրա:
  • Սուդանական՝ ոչ մի երկու ազգական չեն կիսում նույն տերմինը:
  • Էսկիմոսյան՝ բացի սեռից և սերնդից առանձնացնում է նաև ծագումնային և մերձավոր հարազատներին:
  • Իռոգոյան՝ բացի սեռից և սերնդից առանձնանում է նաև ծնողական սերնդի հակառակ սեռի եղբայրներին և քույրերին:
  • Մոնտանական՝ իռոգոյան համակարգի որոշ առանձնահատկություններ ունեցող մայրական սերնդի ծագմամբ համակարգը, սակայն «շեղված» հատկանիշով, որի դեպքում սերունդը «սառեցված» է որոշ ազգականների համար:
  • Օմահայական՝ մոնտանական համակարգի նման, սակայն հայրական սերնդի ծագմամբ:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի ընտանիքի խմբակային լուսանկար, լուսանկարիչ՝ Գուստավ Բորգեն, 1900։ Հայրը, մայրը, երեք եղբայրները և երկու դուստրերը։
Մեծ ընտանիքն իր արմատներով Քեյփթաունում,Քիմբերլի և Պրետորիա, Հարավային Աֆրիկա
Փոքրիկը, իր մայրը, մորական տատիկը և մեծ տատիկը
Վիկտորիա թագուհին իր ավագ դստեր հետ
Հայրը և երեխան, Դաքքա, Բանգլադեշ

Արևմտյան հասարակությունների մեծ մասը կիրառում է էսկիմոսյան ազգակցության տերմինաբանությունը: Այս ազգակցական տերմինաբանությունը սովորաբար հանդիպում է այն հասարակություններում, որոնք հիմնված են ամուսնական (կամ միջուկային) ընտանիքների վրա, որտեղ միջուկային ընտանիքներն ունեն հարաբերական շարժունակություն: Միջուկային ընտանիքի անդամներն օգտագործում են նկարագրական ազգակցության տերմինաբանություններ.

  • Հայր՝ արական սեռի ծնող
  • Մայր`իգական սեռի ծնող
  • Որդի `ծնող(ներ)ի արական սեռի երեխան
  • Դուստր`ծնող(ներ)ի իգական սեռի երեխան
  • Եղբայր`արական սեռի հարազատ
  • Քույր` իգական սեռի հարազատ
  • Ամուսին` արական սեռի կողակից
  • Կին` իգական սեռի կողակից
  • Պապ` ծնողի հայրը
  • Տատ` ծնողի մայրը
  • Զարմիկներ` երկու հոգի, որոնք ունեն առնվազն մեկ ընդհանուր տատիկ կամ պապիկ, բայց ոչ մի ընդհանուր ծնող
  • (Որոշ լեզուներում հորական և մորական կողմի տատիկ/պապիկի միջև տարբերություն կա)

Նման համակարգերն ընդհանուր առմամբ ենթադրում են, որ մոր ամուսինը նաև կենսաբանական հայրն է: Որոշ ընտանիքներում կինը կարող է երեխաներ ունենալ մեկից ավելի տղամարդուց, իսկ տղամարդը կարող է երեխաներ ունենալ մեկից ավելի կնոջից: Համակարգը վերաբերում է այն երեխային, որը մյուս երեխայի հետ ընդհանուր ունի միայն մեկ ծնող՝ որպես «արյունակից եղբայր» կամ «արյունակից քույր»: Կենսաբանական կամ որդեգրող ընդհանուր ծնող չունեցող երեխաների դեպքում անգլիախոսներն օգտագործում են «խորթ եղբայր» կամ «խորթ քույր» տերմինը՝ միմյանց հետ իրենց նոր հարաբերությունների համար, երբ նրանց կենսաբանական ծնողներից մեկն ամուսնանում է մյուս երեխայի կենսաբանական ծնողներից մեկի հետ: Ցանկացած անձ (բացի երեխայի կենսաբանական ծնողներից), որ ամուսնանում է այդ երեխայի ծնողի հետ, դառնում է երեխայի «խորթ ծնողը»՝ «խորթ մայրը» կամ «խորթ հայրը»: Նույն տերմինները սովորաբար կիրառում են որդեգրված երեխաների և ընտանիքում ծնված երեխաների դեպքում: Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր հինգ մայրերից մեկը տարբեր հայրերից ունի երեխաներ. երկու կամ ավելի երեխա ունեցող մայրերի շրջանում ցուցանիշն ավելի բարձր է, 28% -ը, առնվազն երկու տարբեր տղամարդկանցից ունեցած երեխաներ: Նման ընտանիքներն ավելի շատ են սևամորթների և իսպանախոսների և ցածր սոցիալ-տնտեսական դասի մեջ: [36]

Սովորաբար ամուսնական ընտանիք ունեցող հասարակությունները նույնպես նեոլոկալ բնակավայրի կողմնակից են. այսպիսով, ամուսնության դեպքում մարդն առանձնանում է իր մանկության միջուկային ընտանիքից (կողմնորոշման ընտանիք) և կազմում է նոր միջուկային ընտանիք (սերունդների ընտանիք): Այնուամենայնիվ, արևմտյան հասարակությունում, միածնող ընտանիքներն ավելի ընդունելի են դարձել և սկսել են ազդել մշակույթի վրա: Միածնող ընտանիքներն ավելի շատ միայնակ մայր ունեցող ընտանիքներ են, քան միայնակ հայր ունեցող: Այս ընտանիքները բացի այն փաստից, որ ստիպված են իրենց երեխաներին միայնակ դաստիարակել, երբեմն բախվում են այլ բարդ խնդիրների. օրինակ ցածր եկամուտը, ինչը դժվարացնում է տան վարձավճարը, երեխայի խնամքը և առողջ ու ապահով տան համար անհրաժեշտ այլ կարիքները: Մարդու սեփական (նախկին) միջուկային ընտանիքի անդամները կարող են դասակարգվել որպես ծագումնային կամ մերձավոր: Ազգականները, որոնք նրանց համարում են ծագումնային, դիմում են նրանց այն տերմիններով, որոնք օգտագործվում են միջուկային ընտանիքի համար:

  • Տատ/պապ
    • Պապ` ծնողի հայրը
    • Տատ` ծնողի մայրը
  • Թոռներ
    • Թոռ` երեխայի որդին
    • Թոռնուհի` երեխայի դուստրը

Մերձավոր հարազատների համար ավելի դասակարգային տերմիններ են կիրառվում, այնպիսիք, որոնք չեն ստեղծվում միջուկային ընտանիքում օգտագործվող տերմիններից.

  • Հորեղբայր՝ ծնողի եղբայրը կամ ծնողի քրոջ ամուսինը
  • Հորաքույր` ծնողի քույրը կամ ծնողի եղբոր կինը
  • Եղբորորդի՝ եղբոր որդին կամ ամուսնու եղբոր որդին
  • Քրոջ աղջիկ` քրոջ դուստրը կամ ամուսնու քրոջ դուստրը

Երբ լրացուցիչ սերունդներ են ավելանում (այսինքն երբ մերձավոր հարազատները պատկանում են միևնույն սերնդին, որպես տատիկ-պապիկ կամ թոռներ), «մեծ» նախածանցը նախորդում են այս տերմիններին: Նաև, ինչպես տատիկ-պապիկների և թոռների դեպքում է, այնպես էլ սերունդների ավելացման դեպքում նախածանցը դառնում է «մեծ-մեծ»՝ ավելացվելով ևս մեկ «մեծ»՝ յուրաքանչյուր լրացուցիչ սերնդի համար: Բազմաթիվ մերձավոր հարազատները երբեք չեն անդամակցել որևէ մեկի սեփական միջուկային ընտանիքին:

  • Զարմիկ` ամենադասակարգային տերմինը. հորեղբայրների կամ հորաքույրների զավակները: Հնարավոր է զարմիկներին տարբերակել մերձավորության աստիճանով և սերնդով: Նույն սերնդի երկու անձինք, որոնք ունեն համընդհանուր տատիկ-պապիկ, համարվում են «առաջին զարմիկներ» (մերձավորության մեկ աստիճան)։ Եթե նրանք ունեն համընդհանուր մեծ տատիկ-պապիկ, համարվում են «երկրորդ զարմիկներ» (մերձավորության երկու աստիճան) և այլն: Եթե ​​երկու հոգի ունեն համընդհանուր նախնի, մեկը որպես թոռնիկ, մյուսը՝ որպես այդ անձի թոռնիկ, այդ դեպքում երկու հետնորդները դասակարգվում են որպես «նախկինում հեռացված առաջին զարմիկներ» (հեռացված մեկ սերնդով) և այլն: Նույն ձևով, եթե նրանք ունեն ընդհանուր նախնիներ, որպես մեկի մեծ տատիկ/պապիկ և մյուսի մեծ-մեծ տատիկ-պապիկ, ապա այդ անձինք դասակարգվում են որպես «հեռացված երկրորդ զարմիկներ» (հեռացվել են երկու սերնդով) և այլն: Հետևաբար մեկը կարող է վերաբերել «հեռացված երրորդ զարմիկին»:

Ավագ սերնդի զարմիկները (այսինքն` ծնողների առաջին զարմիկները), չնայած տեխնիկապես առաջին անգամ հեռացված զարմիկներ են, հաճախ դասակարգվում են «հորաքուր/մորաքույրների» և «հորեղբայր/քեռիների» հետ: Նույն կերպով մարդը որպես ծնողների մտերիմ, կարող է կոչվել «մորաքույր» կամ «հորեղբայր», կամ որպես մերձավոր ընկեր կարող է կոչվել «եղբայր» կամ «քույր»՝ կիրառելով ձևական ազգակցական ձևը: Անգլիախոսներն ամուսնական կողմերի հարազատներին (բացառությամբ կնոջ/ամուսնու) նշում են «-in-law» հատկորոշիչով: Ամուսնու կամ կնոջ մայրը և հայրը դառնում են սկեսուր և սկեսրայր կամ աներ և զոնքանչ, իգական սեռը դառնում է հարս, արական սեռը՝ փեսա: «Sister-in-law» եզրույթը վերաբերում է երեք էականորեն տարբեր փոխհարաբերությունների` մեկի եղբոր կնոջը կամ կնոջ/ամուսնու քրոջը կամ, որոշ առումներով, ամուսնու/կնոջ եղբոր կնոջը: «Brother-in-law» նման բազմիմաստություն է արտահայտում: «Արյունակից եղբայր» և «արյունակից քույր» տերմիններով դիմում են այն քույր/եղբայրներին, որոնք ունեն միայն մեկ ընդհանուր կենսաբանական կամ որդեգրած ծնող:

Ազգակցության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական ծագումը, որը հայտնի է նաև որպես արական սեռի կամ ամուսնու կողմի ազգակցություն, ազգակցական համակարգի ձև է, որտեղ անհատի ընտանեկան անդամակցությունը ծագում և հետևում է հայրական տոհմին [36]: Այն սովորաբար ներառում է սեփականության, իրավունքների, ազգանունների կամ անունների ժառանգությունը արական ազգակցական կապով կապված հարազատների կողմից:

Հայրական կողմը համարվում է անձի հայրը և լրացուցիչ նախնիները, որոնց շարքում միայն տղամարդիկ են: Հայրական կողմից մեկը, այսպիսով, ծագում է մի մարդուց, որի սերնդի բոլոր անհատներն արական սեռի են: Մշակութային մարդաբանության մեջ հայրական ծագումն արյունակից արական և իգական սեռերի ազգակցության խումբ է, որի անդամներից յուրաքանչյուրը ծագում է արական սեռի ընդհանուր նախնիներից:

Մայրական ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական ծագումը ազգակցության համակարգի այն ձևն է, որտեղ անհատի ընտանիքի անդամակցությունը ծագում է և հետևում է իր մայրական տոհմին:

Այն կարող է նաև փոխկապակցվել հասարակության հետ, որտեղ յուրաքանչյուր անձ ճանաչվում է իր մայրական ծագմամբ, և որը կարող է ներառել սեփականության և անվան ժառանգությունը: Մայրական ծագում է կոչվում իգական սեռի նախնիներից ծագումը, որի դեպքում նրանց միջև ընկած բոլոր սերունդների անհատները բոլորը մայրեր են:

Մայրական ծագման համակարգում անհատը պատկանում է նույն ծագման խմբին, որին պատկանում է իր մայրը: Այս մայրական ծագման ձևը հակադրվում է ավելի տարածված հայրական ծագման ձևին:

Երկկողմանի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկողմանի ծագումն ազգակցության համակարգի ձև է, որտեղ անհատի ընտանեկան անդամակցությունը ծագում և հետևում է հայրական և մայրական կողմերին: Մայրական և հայրական կողմերը հավասարապես կարևոր են զգացմունքային կապերի կամ սեփականության ու կարողության փոխանցման համար: Դա ընտանեկան համաձայնեցում է, որտեղ ծագումն ու ժառանգությունը հավասարապես փոխանցվում են երկու ծնողների միջոցով [37]: Ընտանիքները, որոնք օգտագործում են այս համակարգը, միաժամանակ երկու ծնողների միջոցով նաև ճանաչում են բազմաթիվ նախնիների, սակայն, ի տարբերություն համանման ծագման՝ այն չի օգտագործվում ծագման խմբերի ձևավորման համար[38]:

Սովորաբար սա հայտնաբերվել է Արևմտյան Աֆրիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Մելանեզիայի, Մալայզիայի և Պոլինեզիայի որոշ խմբերի շրջանում: Մարդաբանները կարծում են, որ ցեղային կառուցվածքը, որը հիմնված է երկկողմ ծագման վրա, օգնում է անդամներին ապրել ծայրահեղ միջավայրում, քանի որ այն թույլ է տալիս անհատներին ապավինել ընդարձակ տարածքում ցրված ընտանիքների երկու խմբերին [39]:

Տեսությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան պատմության առաջին գիտնականները Դարվինի կենսաբանական էվոլյուցիայի տեսությունը կիրառել են իրենց ընտանեկան համակարգերի էվոլյուցիայի տեսության մեջ [40]: Ամերիկացի մարդաբան Լուիս Մորգանը 1877 թվականին հրատարակեց «Հին Հասարակությունը» գիրքը՝ հիմնված մարդկային առաջընթացի երեք փուլերի տեսության հիման վրա`պարզագույն մշակույթից, բարբարոսությունից մինչև քաղաքակրթություն: Մորգանի գիրքը ոգեշնչման աղբյուր հանդիսացավ Ֆրիդրիխ Էնգելսի համար, որը 1884 թվականին տպագրեց «Ընտանիքի ծագումը, մասնավոր սեփականությունը և պետությունը» գիրքը: [42]

Էնգելսն ընդլայնեց Մորգանի վարկածը, որ տնտեսական գործոններն առաջացրել են պարզունակ համայնքի վերափոխումը դասակարգային հասարակության [43]: Էնգելսի ռեսուրսների վերահսկողության տեսությունը և հետագայում Կարլ Մարքսինը, օգտագործվել են ընտանեկան կառուցվածքի և գործառույթի փոփոխության պատճառը և հետևանքները բացատրելու համար: Այս տեսության ժողովրդականությունը բավականին անզուգական էր մինչև 1980-ական թվականները, երբ այլ սոցիոլոգիական տեսություններ, հատկապես կառուցվածքային ֆունկցիոնալիզմը, ընդունվեցին:

Միջուկային ընտանիքն արդյունաբերական հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան պայմանավորվածությունները Միացյալ Նահանգներում ավելի բազմազան են դարձել առանց երկրի բնակչության կեսը ներկայացնող որոշակի կենցաղային կարգավորման

Ժամանակակից հասարակությունը, ընդհանուր առմամբ, ընտանիքը համարում է փախուստ մնացյալ աշխարհից, որն ապահովում է բացարձակ գոհունակություն: Ցինն ու Այցենը դիտարկում են ընտանիքը որպես մտերմության, սիրո ու վստահության մի վայր, որտեղ անհատները կարող են փախչել ժամանակակից հասարակությունում անմարդկային ուժերի մրցակցությունից»: [41] Արդյունաբերականացման ընթացքում «ընտանիքը որպես ջերմության և քնքշության շտեմարան (մոր մարմնավորմամբ)՝ հակադրվում է մրցակցային և ագրեսիվ առևտրի աշխարհին (հոր մարմնավորմամբ): Ընտանիքի խնդիրն էր պաշտպանվել արտաքին աշխարհից: [42] Այնուամենայնիվ,Ցինն ու Այցենը նշում են. «Ընտանիքի պաշտպանիչ կերպարը վերջին տարիներին թուլացել է, քանի որ ձևավորվել են ընտանիքի գոհունակության գաղափարները: Այսօր ընտանիքն ավելի շատ փոխհատուցողական է, քան պաշտպանողական: Այն ապահովում է կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, որը սակայն բացակայում է այլ սոցիալական պայմաններում»: [43]

«Ժողովրդական իմաստությունը», ըստ Ցինի ու Այցենի, տեսնում է անցյալի ընտանեկան կառույցները, որոնք այսօր ավելի բարձր են, և ընտանիքներն ավելի կայուն ու երջանիկ էին այն ժամանակ, երբ ստիպված չէին պայքարել այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են ապօրինի երեխաները և ամուսնալուծությունը : Նրանք արձագանքում են սրան՝ ասելով. «մեզ շողացող ընտանիքի ոսկե դարաշրջան չկա, որը պատմական անցյալում է» [44]: «Ամուսինների կողմից լքվածություն, ապօրինի երեխաներ և այլ պայմաններ, որոնք համարվում են ներկայիս ժամանակակից հատկանիշներ, անցյալում նույնպես գոյություն են ունեցել»: [45]

Ապագա ժամանակակից ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չամուսնացած կանանց պտղաբերության տոկոսը, ընտրված երկրներ, 1980 և 2007 թվականներ

Մյուսները պնդում են, որ ընտանիքի նվազման կամ չնվազման իրենց համոզումը կախված է իրենց՝ ընտանիքի սահմանումից: Ամերիկայում ամուսնացած զույգերով ընտանիքների թիվը կեսից ավելիով նվազել է: Այս անկումը ցնցող է ընտանեկան համակարգի ավանդական ձևերի տեսանկյունից: Ընտանիքների միայն մեկ հինգերորդ մասն է հետևում ամուսնական զույգով համատեղ ընտանիք կազմելու ավանդական ձևերին»։ [42] Արևմտյան աշխարհում ամուսնություններն այլևս չեն կազմակերպվում տնտեսական, սոցիալական կամ քաղաքական շահի համար, և երեխաներից այլևս չեն ակնկալում նպաստել ընտանիքի եկամտի գործին: Փոխարենը, մարդիկ ընտրում են կողակիցներ՝ հիմնվելով սիրո վրա: Սիրո աճող դերը ցույց է տալիս, որ հասարակության փոփոխությունը նպաստում է ընտանիքի ներդաշնակությանը և փոխհարաբերությունների բարելավմանը, և այս փոփոխությունը պարտադիր թուլացնում է ընտանիքի ինստիտուտը: [43]

Մարգարեթ Միդը ընտանիքը համարում է մարդու առաջընթացը պահպանելու հիմնական երաշխիքը՝ դիտարկելով այն փաստը, որ «մարդիկ սովորել են աշխատասիրությամբ մարդ լինել», ավելացնում է նա: «Մենք պահպանում ենք մարդկության ներկայիս ձևը վստահության հիման վրա, և հնարավոր է կորցնենք այն» ... «Պատահական չէ, որ ընտանիքի ամենահաջող լայնածավալ ոչնչացումները տեղի են ունեցել ոչ թե հասարակ ցեղերի մոտ, այլ մեծ ազգերի և ուժեղ կայսրությունների շրջանում, որոնց ռեսուրսները մեծ էին, բնակչությունը հսկայական էր, իսկ իշխանությունը՝ գրեթե անսահման»:

Վերջին տարիներին շատ երկրներ (հատկապես արևմտյան) տարբեր ընտանեկան մոդելներով ապրելու համար փոխել են ընտանեկան օրենքները: Օրինակ, Միացյալ Թագավորությունում, Շոտլանդիայում, 2006 թվականի Ընտանեկան օրենքով թույլատրվում է համակեցությունը՝ որոշակի սահմանափակումներով[45]: 2010 թվականին Իռլանդիան ընդունեց «Քաղաքացիական համագործակցությունը և համակեցությամբ ապրողների հատուկ իրավունքները և պարտավորությունները» օրենքի մի շարք դրույթներ: Տեղաշարժեր են եղել նաև միջազգային մակարդակներում , հատկապես Եվրոպայի Խորհրդի «Ամուսնությունից դուրս ծնված երեխաների իրավական կարգավիճակի մասին» եվրոպական կոնվենցիայում, [46] որը ուժի մեջ է մտել 1978 թվականին: Այն պետությունները, որոնք վավերացնում են այն, պետք է երաշխավորեն, որ ամուսնությունից դուրս ծնված երեխաներին կտրամադրվեն սույն Կոնվենցիայով ամրագրված օրինական իրավունքներ: Կոնվենցիան վավերացվել է Մեծ Բրիտանիայի կողմից 1981 թվականին և Իռլանդիայի կողմից`1988 թվականին: [47]

Մեկուսացված ընտանիքի մոդելը և ֆաշիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան հասարակություններում տարածված մոդելը՝ արտաքին աշխարհից մեկուսացած ամուսին-կին-երեխա ընտանեկան եռանկյունի մոդելը, կոչվում է նաև էդիպյան բարդույթ մոդել։ Այս մոդելը հայրիշխանական ընտանիքի ձև է: Բազմաթիվ փիլիսոփաներ և հոգեբույժներ վերլուծել են այս մոդելը: Նրանք պնդում են, որ նման ընտանիքում երիտասարդները զարգանում են այլասերված հարաբերությունների մեջ, որտեղ սովորում են սիրել այն նույն անձին, որը ծեծում և ճնշում է նրանց: Նրանք կարծում են, որ փոքր երեխաները մեծանում են՝ սիրելով իրենց վրա ֆիզիկական կամ հոգեկան ճնշում գործադրող մարդուն, և այդ երեխաներին չեն դաստիարակում որպես սիրող երեխաների[38]: Այսպիսի փիլիսոփաները պնդում են, որ ընտանիքը կազմում է ֆաշիստական ​​հասարակության առաջին բջիջը, քանի որ երեխաները մեծանալուց հետո նույնպես կսիրեն իրենց ճնշողներին: [39] [40] Նրանք պնդում են, որ հայրերը տանջում են իրենց որդիներին: [41] [42] Դելեուզեն և Գուատարին ընտանիքի աշխատող շարժիչ ուժերի վերլուծության մեջ «բացահայտում են ֆաշիզմի բոլոր տեսակները, շրջապատող ամենասարսափելիից մինչև ամենաչնչինը, որոնք մեր ամենօրյա կյանքի դաժան ցավի մի մասն են կազմում» :[39]

Ինչպես պարզաբանել են Դելեուզին, Գուատարին և Ֆուկոլտը, ինչպես նաև այլ փիլիսոփաներ և հոգեբույժներ, ինչպիսիք են Լեինգը և Ռայխը, արևմտյան կարգերում ընկալված հայրիշխանական ​​ընտանիքը ծառայում է սեփականատիրական և ավտորիտար հասարակությունը հավերժական դարձնելու նպատակին [43]: Երեխան մեծանում է էդիպյան մոդելով, որը բնորոշ է կապիտալիստական ​​հասարակությունների կառուցվածքին [44] [45]․ նման երեխան իր հերթին դառնում է հնազանդ երեխաների հայր և կնոջ պաշտպան: [46] [47] 48] [49]

Երբ երիտասարդները ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշման մի անձի կողմից, ում հանդեպ իրենք սեր են տածում, նրանք սկսում են սիրով վերաբերվել հեղինակություն ներշնչող անձանց: Միշել Ֆուկոլտը սեքսուալության իր սիստեմատիկ ուսումնասիրության մեջ պնդում էր, որ ոչ թե պարզապես ճնշված լինելը, այլ անհատի ցանկություններն են արդյունավետորեն համախմբվում և օգտագործվում՝ [39 վերահսկելու անհատին, փոխելու միջանձնային հարաբերությունները և վերահսկելու զանգվածները: Ֆուկոլտը հավատում էր, որ կազմակերպված կրոնը բարոյական արգելքների միջոցով, իսկ տնտեսական ուժերը՝ գովազդի միջոցով, ենթագիտակցորեն օգտագործում են սեռական շարժիչ ուժ: Իշխելով ցանկությանը՝ նրանք իշխում են անհատներին: [50] Ըստ Միշել Ֆուկոլտի վերլուծության արևմուտքում`

Ընտանեկան բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան բռնությունը (ԸԲ) բռնությունն է, որը տեղի է ունենում ընտանիքում: ԸԲ-ի հայեցակարգի իրավական և սոցիալական հասկացությունը մշակույթներում տարբերվում է: «Ընտանեկան բռնություն» տերմինի սահմանումը տարբեր է` կախված այն համատեքստից, որում այն կիրառվում է: [71] Այն կարող է տարբեր լինել բժշկական, իրավական, քաղաքական կամ սոցիալական համատեքստերում: Սահմանումները ժամանակի ընթացքում փոխվել են և տարբեր են աշխարհի տարբեր երկրներում:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայում նշվում է, որ [72]

Aquote1.png «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Aquote2.png


1993 թվականին ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության վերացման մասին հռչակագիրը ընտանեկան բռնություն է որակել երեք համատեքստերից մեկը, որտեղ կանանց նկատմամբ բռնություն է տեղի ունենում`նկարագրելով այն որպես. [73]

«Ընտանիքում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունները, ներառյալ ծեծը, կենցաղային գործերում իգական սեռի երեխաների սեռական բռնությունը, օժիտիհետ կապված բռնությունները, ամուսնական բռնաբարությունը, կանանց սեռական օրգանների վնասելըև կանանց համար վնասակար այլ ավանդական գործելակերպերը, ոչ ամուսնական բռնությունը և շահագործման հետ կապված բռնությունը»:

Բռնություն ընտանիքի անդամների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան բռնություն. Ընտանեկան բռնությունը ավելի լայն հասկացություն է, որը հաճախ ներառում է երեխաների չարաշահում, մեծահասակ չարաշահում և ընտանիքի անդամների միջև այլ բռնի գործողություններ: Երեխայի չարաշահումը սահմանվում է ԱՀԿ-ի կողմիցորպես`[75]: «Երեխայի հանդեպ անմարդկային վերաբերմունքը,որը երբեմն կոչվում է երեխաների չարաշահում ևանտեսում, ներառում է ֆիզիկական եւ էմոցիոնալ վատ վերաբերմունքի, սեռական բռնության, առհամարհանքիև շահագործման բոլոր ձևերը, որոնք հանգեցնում են երեխայի առողջության, զարգացման կամ արժանապատվության իրական կամ պոտենցիալ վնասների: Այսլայն հասկացության ներքո կարելի է տարբերակել հինգ ենթատիպեր. ֆիզիկական բռնություն, սեռական բռնություն, առհամարհանքև առհամարհականվերաբերմունք, զգացմունքային չարաշահում և շահագործում»:Կա այս անարգական գործողությունները պատժող և կանխարգելող օրենսդրություն: Կան ընտանեկան սեռական գործունեության վերաբերյալ օրենքներ, որտեղ նշվում է, որ քրեական անարգություն է ունենալ ցանկացած տիպի սեռական հարաբերություն տատիկի, ծնողի, քրոջ, մորաքրոջ կամ հորեղբոր հետ: [76] Մեծահասակների չարաշահումը, ըստ ԱՀԿ-ի, «եզակիկամ կրկնվող գործողություն կամ պատշաճ գործողությունների բացակայության հետեւանք է, որոնք տեղի ենունենում որևէ հարաբերության ժամանակ, երբ կա վստահության ակնկալիք, որը մեծ վնաս կամ սթրես է հասցնում տարեցներին» [78]


Ծնողի կողմից երեխայի նկատմամբ չարաշահում.==== Երեխայի չարաշահումը ֆիզիկական, սեռական կամ զգացմունքային անբարեխիղճ վերաբերմունքըկամ անտարբերությունն է երեխայի կամ զավակների նկատմամբ: Միացյալ Նահանգներում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) եւ Երեխաների և ընտանիքների վարչությունը(DCF) սահմանում են երեխայի հանդեպ կոպիտ վերաբերմունքը ծնողի կամ այլ խնամակալի կողմից, որպես գործողություն, որը հանգեցնում էերեխայի վնասի, վնասի ներուժի կամ վնասի սպառնալիքի[80]: Երեխայի չարաշահումը կարող է տեղի ունենալ երեխայի տանը կամ կազմակերպություններում, դպրոցներում կամ համայնքներում,որտեղ երեխան շփման մեջ է: Կա երեխայի չարաշահուման չորս հիմնական կատեգորիա. անտեսում, ֆիզիկական բռնություն, հոգեբանական կամ հուզական չարաշահում և սեռական չարաշահում:

Child abuse is the physical, sexual or emotional maltreatment or neglect of a child or children.[2] In the United States, the Centers for Disease Control and Prevention (CDC) and the Department for Children and Families (DCF) define child maltreatment as any act or series of acts of commission or omission by a parent or other caregiver that results in harm, potential for harm, or threat of harm to a child.[3] Child abuse can occur in a child's home, or in the organizations, schools or communities the child interacts with. There are four major categories of child abuse: neglect, physical abuse, psychological or emotional abuse, and sexual abuse.

Երեխաների կողմից ծնողների նկատմամբ չարաշահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների կողմից ծնողների նկատմամբ չարաշահումը տարածված, բայց չուսումնասիրված և չբացահայտված թեմա է: Ծնողները շատ հաճախ ենթակա են մանկական ագրեսիայի այնպիսի մակարդակների, որոնք գերազանցում են նորմալ մանկական ագրեսիվ պոռթկումները, սովորաբար խոսքային կամ ֆիզիկական վիրավորանքի ձևով: Ծնողներն ամաչում ու իրենց նվաստացած են զգում այդ խնդրին բախվելիս, հետևաբար հազվադեպ են օգնության դիմում, և սովորաբար հասանելի օգնություն կամ չի լինում, կամ էլ չնչին է լինում: [83][84]


Մեծահասակների նկատմամբ չարաշահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների նկատմամբ չարաշահումը «եզակի կամ կրկնվող գործողության է կամ համապատասխան գործելակերպի պակասն, որը տեղի է ունենում ցանկացած հարաբերության մեջ, որում կա վստահության ակնկալիք, որը մեծ վնաս կամ սթրես է հասցնում տարեցներին»: Այս սահմանումն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ելնելով Միացյալ Թագավորությունում մեծահասակների նկատմամբ չարաշահման դեմ պայքարող մի կազմակերպության տված սահմանումից: Մեծահասակներին չարաշահումից պաշտպանող օրենքները նման են և կապված են չափահասներին չարաշահումից պաշտպանող օրենքների հետ:

Տարեցների նկատմամբ չարաշահման վնասների հիմնական տարրը մեծահասակի «վստահության ակնկալիքն» է իրեն շահագործողի կողմից: Այսպիսով, այն ներառում է վնասվածքներ տարեցների ճանաչած մարդկանց կողմից, կամ նրանց, ում հետ նրանք որոշակի հարաբերությունների մեջ են, ինչպիսիք են ամուսինը, զուգընկերը կամ ընտանիքի անդամը, ընկերը կամ հարևանը, կամ այն մարդիկ, ում անձին մեծահասակներն ապավինում են որոշակի ծառայությունների համար: Մեծահասակների նկատմամբ չարաշահումների շատ ձևեր ճանաչվում են որպես կենցաղային կամ ընտանեկան բռնության տեսակներ:

Հարկադրված և վաղաժամ ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադրված և վաղաժամ ամուսնությունները կիրառվում են աշխարհի որոշ շրջաններում, մասնավորապես Ասիայում և Աֆրիկայում, և ամուսնությունների այս տեսակները պայմանավորված են ընտանեկան բռնության բարձր մակարդակով:

Հարկադրված ամուսնությունը այն ամուսնությունն է, երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ ամուսնանում են առանց իրենց ազատ համաձայնության: Հարկադրված ամուսնության և համաձայնեցված ամուսնության միջև սահմանը կարող է քանդվել, քանի որ շատ մշակույթների սոցիալական նորմերը թելադրում են, որ երբեք չի կարելի հակառակվել ծնողների / հարազատների ցանկությանը ամուսնու ընտրության հարցում: Նման մշակույթներում դա պարտադիր չէ բռնության, սպառնալիքների, ահաբեկման և այլնի համար: Դրանց տեղի ունենալու համար մարդը պարզապես «համաձայնում է» ամուսնությանը, եթե նույնիսկ չի ցանկանում, անկախ ենթադրյալ սոցիալական ճնշումներից և պարտականություններից: Աշխարհի որոշ երկրներում գոյություն ունեցող հարսնացուի նշանի և օժիտի ավանդույթը կարող է հանգեցնել մարդկանց ամուսնության առուծախի:

Վաղաժամ ամուսնությունը այն ամուսնությունն է, երբ ամուսիններից մեկը կամ երկուսն էլ անչափահաս են: Վաղաժամ ամուսնությունը տարածված է եղել պատմության ընթացքում, բայց այսօր այն դատապարտվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Վաղաժամ ամուսնությունները հաճախ կազմակերպվում են ապագա հարսնացուի եւ փեսացուի ընտանիքների միջև, երբեմն հենց այն ժամանակ, երբ աղջիկը ծնվում է: Վաղաժամ ամուսնությունը կարող է հանդիպել նաև փախուստի տեսքով ամուսնության համատեքստում:


Ընտանեկան պատիվ հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան պատիվը վերացական հասկացություն է, որը ներառում է արժանավորության և հարգանքի զգալի որակը, որն ազդում է միմյանց հետ կապված մի խումբ մարդկանց սոցիալական վիճակի և ինքնագնահատման վրա `ինչպես հավաքականորեն, այնպես էլ անհատականորեն: Ընտանիքը համարվում է պատվի հիմնական աղբյուր, և համայնքը բարձր է գնահատում պատվո և ընտանիքի միջև եղած հարաբերությունները: Ընտանիքի անդամների վարքագիծն արտացոլում է ընտանեկան պատիվը և ընտանիքի ընկալման ձևը ինչպես անդամների կողմից, այնպես էլ՝ ուրիշների: Պատիվը պահպանմանող մշակույթներում ընտանեկան պատիվը հաճախ ընկալվում է որպես ավելի կարևոր արժանիք, քան անձնական ազատությունը կամ անհատական ​​հաջողությունը: Ծայրահեղ դեպքերում ընտանիքի պատիվը խարխլող գործողություններում ներգրավվելն ավարտվում է պատվո սպանություններով: Պատվո սպանություն է կոչվում ընտանիքի կամ սոցիալական խմբի անդամի սպանությունը այլ անդամների կողմից, քանի որ ոճրագործները համոզմունք են հայտնում, որ զոհը ամոթանք կամ անարգանք է բերել ընտանիք կամ համայնք, սովորաբար կազմակերպված ամուսնությունից հրաժարվելու, հարազատների կողմից հավանության չարժանացած հարաբերության մեջ լինելու, ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարության զոհ դառնալու, անպարկեշտ համարվող հագուստ կրելու կամ համասեռամոլ հարաբերություններում ներգրավված լինելու պատճառներով:

Տնտեսական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը հաճախ տնտեսությունը համատեղ կիսելու մի մասն է:

Օժիտ, հարսնացուի նշան և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուի նշանի ավանդական, պաշտոնական մատուցումը թայլանդական նշանադրության արարողության ժամանակ

Օժիտն այն սեփականությունն է (գումար, իրեր կամ գույք), որը կինը կամ կնոջ ընտանիքը տալիս է ամուսնուն, երբ կինն ու ամուսինն ամուսնանում են: Պատմականորեն, օժիտ տալը տարածված էր շատ մշակույթներում (այդ թվում `Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում), սակայն այս սովորությունն այսօր մեծ մասամբ արգելվում է որոշ տեղերում, հիմնականում Հարավային Ասիայում (Հնդկաստան, Պակիստան, Նեպալ, Բանգլադեշ):

Հարսնացուի գինը (նաև հարսնացուի հարստությունը կամ հարսնացուի նշանը) փեսացուի կամ նրա ընտանիքի կողմից կնոջ ծնողներին տրվող գույք է՝ ի նշան վերջիններիս դստեր և փեսացուի ամուսնության: Այն կիրառվում է հիմնականում Աֆրիկայում՝ Սահարայի հարավում, Հարավ-Արևելյան Ասիայում (Թաիլանդ, Կամբոջա) և Կենտրոնական Ասիայի մասերում:

Ժառանգությունն ամուսնության ժամանակ հարսնացուին փեսացուի կողմից տրված սեփականությունն է, որը տնօրինում է հարսնացուն: [105]


Սեփականության վարչակարգերն ու հարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում ամուսնական զույգերն օգտվում են տարբեր հարկման առավելություններից, որոնք հասանելի չեն միայնակ մարդուն կամ չամուսնացած զույգերին: Օրինակ, ամուսիններին թույլատրվում է հաշվել իրենց համատեղ եկամտի միջինը: Որոշ իրավասություններ ընդունում են ոչ պաշտոնական ամուսնությունը կամ դե ֆակտո հարաբերությունները այս նպատակներով: Որոշ իրավասություններում գոյություն ունի նաև քաղաքացիական գործընկերության կամ ընտանեկան գործընկերության տարբերակ:Ամուսինների համար տարբեր գույքային վարչակարգեր կան: Շատ երկրներում յուրաքանչյուր ամուսնական զուգընկեր ունի սեփականությունն առանձնացնելու կամ համատեղելու ընտրություն: Վերջինիս դեպքում, որը կոչվում է համայնքային գույք, ամուսնալուծության ժամանակ յուրաքանչյուրին հասնում է կեսը: Կտակի կամ հավատարմագրի փոխարեն, հանգուցյալին պատկանող գույքը, սովորաբար, ժառանգում է ամուսիններից ողջ մնացածը:

Իրավունքներ և օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրողական իրավունքները վերարտադրողականությանը և վերարտադրողական առողջությանը վերաբերող օրինական իրավունքներն ու ազատություններն են: Սրանք ընդգրկում են ծնված երեխաների քանակին, ընտանիքի պլանավորմանը, հակաբեղմնավորմանը եւ անձնական կյանքին վերաբերող հարցերի լուծման իրավունքը `զերծ մնալով հարկադրանքից և խտրականությունից, ինչպես նաև առողջապահական ծառայություններ մատուցելու և համապատասխան տեղեկատվություն ստանալու իրավունքը: [106] [107] [108] [109] [110] [111] ՄԱԲԳՀ- ի համաձայն, վերարտադրողական իրավունքները «ներառում են երեխաների քանակի, նրանց միջև տարիքային տարբերության որոշման, կամավոր կերպով ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը և առողջության ամենաբարձր մակարդակ ունենալու իրավունքը» [112]: Ընտանիքի պլանավորումն անդրադառնում է այն գործոններին, որոնք կարող են հաշվի առնվել անհատների և զույգերի կողմից, որպեսզի նրանք կարողանան վերահսկել իրենց պտղաբերությունը, կանխատեսել և հասնել նախընտրելի թվով երեխաներ ունենալու և նրանց միջև ցանկալի տարիքային տարբերության արդյունքին: [113][114

Պետությունն ու եկեղեցին եղել են և որոշ երկրներում դեռևս ներգրավված են ընտանիքի չափի վերահսկման գործում, հաճախ օգտագործելով հարկադրական մեթոդներ, ինչպիսիք են հակաբեղմնավորման կամ աբորտի արգելքը (որտեղ քաղաքականությունը նատալիստական ​​է, օրինակ, անժառանգության հարկի միջոցով) կամ ընդհակառակը `խտրական քաղաքականություն մեծ ընտանիքների կամ նույնիսկ հարկադրված աբորտների դեմ (օրինակ, Չինաստանի մեկ երեխայի քաղաքականությունը 1978-ից մինչև 2015 թվականը): Հարկադիր ստերիլիզացիան հաճախ ուղղված է եղել ազգային փոքրամասնությունների խմբերին, ինչպիսիք են Արևելյան Եվրոպայում գնչու կանայք, [115][116] կամ Պերուի տեղացի կանայք (1990-ականների ընթացքում ):[117]

Ծնողների իրավունքներ. Ծնողների իրավունքների շարժումը մի շարժում է, որի անդամները հիմնականում հետաքրքրված են ծնողներին եւ երեխաներին վերաբերող խնդիրներով, որոնք կապվածեն ընտանեկան օրենքի, մասնավորապես ծնողական իրավունքների և պարտականությունների հետ: Մայրերի իրավունքների շարժումները կենտրոնանում են մայրական առողջության, աշխատավայրի խնդիրների, ինչպիսիք են աշխատանքային իրավունքները, կրծքով կերակրելը և ընտանեկան իրավունքները: Հայրերի իրավունքների շարժումը մի շարժում է, որի անդամները հիմնականում շահագրգռված են ընտանեկան իրավունքի, այդ թվում `երեխայի խնամքի եւ աջակցության հարցերով, որոնք հուզում են հայրերին և նրանց երեխաներին: [116]

=Երեխաների իրավունքներ.Երեխաներիիրավունքներն այն իրավունքներն են, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում դեռահասների հատուկ պաշտպանությաննու խնամքին,ներառյալ երկու ծնողի հետ իրենց շփման իրավունքը,մարդկային ինքնության իրավունքը, իրենց հիմնական կարիքներով ապահովված լինելու իրավունքը և բռնությունից ու չարաշահումներից ազատ լինելու իրավունքը: [117] [118] [119]

Ամուսնական իրավունքներ Յուրաքանչյուր իրավասություն ունի իր սեփական ամուսնական օրենքները: Այս օրենքները զգալիորեն տարբերվում են երկրներում և դրանք հաճախ հակասական են: Հակասության ոլորտները ներառում են կանանց իրավունքները, ինչպես նաև նունասեռ ամուսնությունը:

Իրավական բարեփոխումներ Նախորդ մի քանի տասնամյակների ընթացքում շատ երկրներում տեղի ունեցան ընտանեկան օրենքների իրավական բարեփոխումներ: Դրանք վերաբերում էին հիմնականում ամուսնության ժամանակ գենդերային հավասարությանը և ամուսնալուծության օրենքներին: Շատ երկրներում կանանց տրվել է հավասար իրավունքներ ամուսնության համար՝ վերացնելով հին ընտանեկան օրենքները` հիմնվածամուսնու գերիշխող իրավական դերի վրա: Կովերտուրան, որը ամրագրված էրԱնգլիայի և ԱՄՆ-ի ընդհանուր իրավասությունում, մի քանի դարեր շարունակ և 19-րդ դարի մեծ մասում, վերացվեց: Որոշ եվրոպական երկրներում գենդերային հավասարության փոփոխություններն ավելի դանդաղ էին ընթանում: 1975-1979թթ. ընտանիքի օրենքների հիմնական վերակառուցումը եղավ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, [120] [121] Իսպանիան, 122, [123] Արևմտյան Գերմանիան, 124 [125] եւ Պորտուգալիան: [126] 1978 թ. Եվրոպայի խորհուրդը ընդունեց քաղաքացիական օրենքովամուսինների հավասարության մասին 78 (37) բանաձեւը: Շվեյցարիայում վերջին եվրոպական երկիրն էր, որ հաստատեց ամուսնության լիարժեք գենդերային հավասարությունը: 1985 թ.-ին հանրաքվեն երաշխավորեց կանանց և տղամարդկանցիրավական հավասարությանը ամուսնության դեպքում : [128] [129] Նոր բարեփոխումներն ուժի մեջ մտան 1988 թ. հունվարին: [130] Հունաստանում 1983 թ.-ին ընդունվեց օրենսդրություն, երաշխավորելով ամուսինների միջև հավասարություն, օժիտիվերացում և ապօրինիերեխաների նկատմամբ օրինական խտրականություն դադարեցում: [131] [132] 1981 թ.-ին Իսպանիան վերացրեց այն պահանջը, որ ամուսնացած կանայք պետք է ունենան իրենց ամուսինների թույլտվությունը Նիդեռլանդների, [134] [135] ևՖրանսիայի [136] դատական գործընթացները սկսելու համար 1980-ականներին: Վերջին տասնամյակների ընթացքում ամուսնական իշխանությունը նույնպես վերացվել է աֆրիկյան երկրներում, որոնք ունեն այդ վարդապետությունը, սակայն շատ աֆրիկյան երկրներ, որոնք նախկինումֆրանսիական գաղութներ էին, դեռևսխտրական օրենքներունեն իրենց ամուսնությունների կանոնակարգերում. դրանք Նապոլեոնյան օրենսգրքում ծագած կանոնակարգերն են, որոնք ոգեշնչել են այդ օրենքները: [133] Որոշ երկրներում (հիմնականում հռոմեական կաթոլիկ) ամուսնալուծությունը օրինականացվել է միայն վերջերս (օրինակ, Իտալիա (1970), Պորտուգալիա (1975), Բրազիլիա (1977), Իսպանիա (1981), Արգենտինա (1987), Իռլանդիա (1996), Չիլի (2004) և Մալթա (2011)), թեև չեղյալ համարելը և իրավական բաժանումը տարբերակներ էին: Ֆիլիպինները դեռեւս թույլ չի տալիս ամուսնալուծվել: (տես Ամուսնալուծության մասին օրենքը երկրում): Շատ երկրներում վերանայվել են նաև ամուսնությունից դուրս ծնված երեխաների իրավիճակի վերաբերյալ օրենքները (տե՛ս Լեգիտիմությունը (ընտանեկան իրավունք)):


Առողջություն

Գլոբալ մայրական մահացության մակարդակը յուրաքանչյուր 100 000 կենդանի ծննդով (2010թ.)

Ընտանեկան բժշկություն. Ընտանեկան բժշկությունը բժշկական մասնագիտություն է, որը նվիրված է բոլոր տարիքի մարդկանց համապարփակ առողջապահական խնամքին: Այն հիմնված է հիվանդի գիտելիքների վրա `ընտանիքի և համայնքի համատեքստում՝ ընդգծելով հիվանդությունների կանխարգելումը և առողջության խթանումը: [138] Ընտանեկան բժշկության կարևորությունը գնալով ավելի շատ է ճանաչվում:[139]

Մանկական մահացության մակարդակն աշխարհում 2012-ին

Մայրական մահացություն.Մայրական մահացությունը կամ մայրական մահը սահմանվումէ ԱՀԿ-ի կողմից, որպես «հղիության ընթացքում կնոջ մահը կամ հղիության ավարտից 42օր առաջ, անկախ հղիության տևողությունից ևտարածությունից, հղիության կամ դրա կառավարման հետևանքով առաջացած կամ ծանրացած ցանկացած պատճառներից,բայց ոչ պատահական պատճառներից»: [141] Պատմականորեն, մայրական մահացությունը կանանց մահվան հիմնական պատճառն էր: Վերջին տասնամյակում առողջապահության ոլորտում առաջընթացը հանգեցրեց մայրական մահացության ցուցանիշների կտրուկ նվազմանը, հատկապես արևմտյան երկրներում: Մայրական մահացությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Աֆրիկյան և Ասիականշատ երկրներում :[141] [142]


Մանկական մահացություն Մանկական մահացությունը մեկ տարեկանը չլրացած երեխայի մահն է: Զավակի մահը հինգ տարեկանը չլրացած երեխայի մահն է: Ինչպես մայրական մահացությունը, այնպես էլ մանկական մահացությունը տարածված էր պատմության մեջ, սակայն դրանք զգալիորեն նվազել են վերջին ժամանակներում:


Քաղաքականություն.

Ծնողները երեխայի հետ արձանը, Հրոբակովա փողոց, Petržalka, Բրատիսլավա
Ընտանիքը, քանդակ Ռեբերտ Թոմասի կողմից Քարդիֆում

Ընտանեկան քաղաքականությունը զգալիորեն տարբերվում է երկրների միջև: Կախված իրավասություններից՝ ընտանեկան քաղաքականությունը կարող է ունենալ բազմազան գործառույթներ `հորիզոնական վերաբաշխում, անհատական ընտրությունների ընդլայնում, ծնելիության մակարդակի բարձրացում, տնտեսական աճի և արտադրողականության ապահովում, ինչպես նաև գենդերային անհավասարության նվազեցում (Ferragina and Seeleib-Kaiser 2015): Հասարակական տեսանկյունից ընտանեկան քաղաքականությունը կարող է նպաստել սերունդների, ինչպես նաեւ երեխաների հետ և առանց երեխաների կենցաղային գործերի«հորիզոնական վերաբաշխմանը», նպաստել անհատական ընտրություններին՝ աջակցելով խնամքի և վճարվող աշխատանքի հավասարությանը,ևնվազեցնել երեխաներ ունենալու ծախսերն ու երեխաների աղքատությունը: Տնտեսական տեսանկյունից զբաղվածության ուղղվածությամբընտանեկան քաղաքականությունը «բարեկեցիկ պետություն» ձևավորելու միջոցով բարելավված պետությունների ընդհանուր վերափոխում է, որոնք ուղղված են «ակտիվ քաղաքացիության» խթանմանը, ինչպես նաև նախկինում գործազուրկ մայրերի շրջանում: Ավելի խոհեմ ընտանեկան քաղաքականությունները ենթադրվում են կանանց համար ավելի բարձր զբաղվածության պայմաններ են ստեղծել,մեղմացուցիչ հանգամանքներով մայրերի համար գործազրկության ռիսկը նվազեցնել, սոցիալական ներդրումներով ռազմավարություն ապահովել և փոխհատուցել երեխաների դաստիարակության որոշ ծախսեր: Ֆեմինիստական շատ տեսանկյուններից ընտանեկան քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի տղամարդկանց եւ կանանց միջևհնարավորությունների հավասարազորմանը համատեղընտանեկան խնամքի միջոցով՝խրախուսելով տղամարդկանց ներգրավվածությունը խնամքի գործում ևնպաստելովկանանց զբաղվածության հնարավորություններին: Մի շարքսոցիալական, տնտեսական եւ մշակութային փոփոխություններհանգեցրել են բազմաթիվ հասարակություններում `« տղամարդու՝ որպես ապրուստ վաստակողմոդելի »անկման և բազմաթիվ « չափահասների՝ որպեսաշխատող ուժ մոդելի » առաջացմանը(Daly 2011): Այնուամենայնիվ, ընտանեկան քաղաքականության ընդլայնումը միշտ չէ, որ հիմնավոր կերպով վիճարկում է գենդերային անհավասարությունները. Ընդհանուր առմամբ,տղամարդիկ բավարար չափովչեն ավելացրել իրենց ներդրումը խնամքի գործում`« փոխհատուցելու »կանանց ավելացող աշխատուժի մասնակցությունը եւ մի փոքր նվազեցնելու մասնակցությունը խնամքին: Հաշվի առնելով մշտական խստությունը և ընդհանուր բարեկեցության պետական ծախսերի կրճատումը , հարուստ ՏՀԶԿ երկրներիընտանեկան քաղաքականության ընդլայնումը չի կանխվել (Ferragina and Seeleib-Kaiser 2015): Փաստորեն, այդ երկրներից շատերում ընտանեկան քաղաքականությունն ընդլայնվել է, ինչը հանգեցրել է կանանց կողմից ավանդաբարանհամաչափ կերպով կատարված ընտանեկանխնամքիպարտականությունների սոցիալականացմանը (Daly and Lewis 2000): Չնայած ինստիտուցիոնալ քաղաքականության մակարդակում ընտանեկան քաղաքականության ընդլայնումը կարող է որակվել որպես «լուռ հեղափոխություն», որը վերաբերում է գենդերային հավասարությանը. Անհրաժեշտ է շրջահայաց մեկնաբանություն. գենդերային անհավասարությունները եկամտի, հնարավորությունների, ժամանցի եւ այլ նշանակալի արդյունքներում մնում են եւ երբեմն շարունակվում են քաղաքականությամբ , եթե նույնիսկ դրանց մեջ նկատվում է կանանց զբաղվածության աջակցության վերաբերյալ փոփոխություն (Ferragina and Seeleib-Kaiser 2015): Քաղաքականության փոփոխությունները հատկապես էական են այն երկրներում, որոնք նախկինում ընտանեկան քաղաքականության նկատմամբ առավել պահպանողական մոտեցումներ էին ցույց տվել: Այդպիսիքեն Գերմանիան, Իռլանդիան, Ճապոնիան եւ Նորվեգիան: Այսպիսով, այլևս չի կարելի ենթադրել, որ հարուստ ՏՀԶԿերկրների մեծ մասում երեխաների խնամքը ընտանիքում հիմնականումկապահովվի չվճարվող աշխատանքով: Այնուամենայնիվ, մի շարք երկրներ դեռևս չեն կարողանում ապահովել երեխայի խնամքիհամապատասխան միջոցներ՝ստղծելով արգելք լրիվ դրույքով աշխատելու համար: Բացի դրանից, որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը, գենդերային խտրականությունը շարունակում է խստորեն հատվել խավի հետ: Բարձր խնամքի ծախսերը խոչընդոտում են աշխատուժի մասնակցությանըհատկապես թերի կրթված եւ անփորձկանանց շրջանում (Esping-Andersen 2009): Սա նշանակում է, որ բարձր դասիեւ ավելի կրթված կանայք ավելի լավ հնարավորություններ ունեն, քան ավելի ցածր սոցիալական դասին պատկանող կանայք: Համախոհուրյունը եւ կանանց քաղաքական գործակալությունը 1980-ականների եւ 1990-ականների ընթացքում շատ երկրներում ընտանեկան քաղաքականության փոփոխության հիմնական շարժիչ ուժն են եղել: 2000-ականներին, սակայն, այդ ուժերի կարեւորությունը զգալիորեն նվազել է: Քանի որ հասարակության նախասիրությունները անցել են խորը փոփոխություններ `ինչ-որ չափով պայմանավորված կանանց հավասարության շարժման գործունեությամբ, ինչպես նաեւ կանանց զբաղվածության փորձով, փոփոխվել են նաև ընտրողների քաղաքական նախասիրությունները: Արևմտյան ժողովրդավարության ընտրազանգվածները ավելի են ցանկանում «ժամանակակից» ընտանեկան ապրելակերպինաջակցող քաղաքականություն վարել , որը կախված է կանանց զբաղվածությունից (Ferragina and Seeleib-Kaiser 2015): Քանի որ քաղաքական կուսակցությունները արձագանքում են այս փոփոխված քաղաքականության նախասիրություններին, կուսակցությունների միջև ընտանեկան քաղաքականության դիրքերի ավանդական տարբերությունները նվազում են: Որքանով դա կնշանակի գենդերային հավասարության աջակցություն և ինչպես կարող է սահմանվել նման հավասարությունը, դեռ որոշված չէ: Այնուամենայնիվ, երկար ժամանականփոփոխ թվացողսոցիալական քաղաքականության նախապատվությունները խորը փոփոխությունների են ենթարկվում, և հասարակական կարծիքը գնալով ավելի շատ է նպաստումքաղաքականության փոփոխմանը :Փոփոխված քաղաքականության նախասիրությունները նույնպես արտացոլվում են նոր քաղաքական դիսկուրսներում, որոնք առաջնահերթ են սոցիալական ներդրումների և կանանց մարդկային կապիտալի պահպանման համար, հատկապես նրանց,ովքեր բարձր որակավորում ունեն: Ընտանեկան քաղաքականության ընդլայնումը՝ուղղված կանանց զբաղվածությանը եւ երեխաների համար ներդրումներին, հավանաբար կշարունակվի արևմտյան ժողովրդավարություններում (Ferragina and Seeleib-Kaiser 2015): Մինչ աշխարհի շատ երկրներում ընտանեկան քաղաքականությունը ձգտում է նպաստել ընտանեկան կյանքի գենդերային հավասարության կազմակերպմանը, այլ երկրներում, որտեղ ընտանիքում գերիշխում էտղամարդը,դա շարունակում է մնալ իշխանության պաշտոնական քաղաքականությունը, որը նաև պաշտպանվում է օրենքով: Օրինակ, Իրանի քաղաքացիական օրենսգիրքը 1105-րդ հոդվածում նշում է. «Ամուսնու և կնոջ միջև հարաբերություններում ընտանիքի ղեկավարի պաշտոնը ամուսնու բացառիկ իրավունքն է»: [148] Աշխարհի որոշ երկրներում որոշ կառավարություններ նպաստում են ընտանիքի կոնկրետ ձևի ձևավորմանը , ինչպին է օրինակ, ավանդական ընտանեկան արժեքների վրա հիմնվածը: «Ընտանեկան արժեքներ» տերմինը հաճախ օգտագործվում է որոշ երկրներում քաղաքական դիսկուրսում, ընդհանուր իմաստով ներկայացնելով ավանդական կամ մշակութային արժեքներ, որոնք վերաբերում են ընտանիքի կառուցվածքին, գործառույթին, դերերին, հավատալիքներին, վերաբերմունքներին և գաղափարներին, որոնք սովորաբար ներառում են« ավանդական ընտանիք » - միջին խավի ընտանիք, որը բաղկացած էապրուստ վաստակող հորից և տնային տնտեսությամբ զբաղվող մորից, որոնք դաստիարակում ենիրենց կենսաբանական երեխաներին: Այս ընտանեկան մոդելիցցանկացած շեղում համարվում է «ոչ ավանդական ընտանիք»: [149] Այս ընտանիքի գաղափարները հաճախ առաջ են քաշում այնպիսի քաղաքականություններ, ինչպիսիք են ամուսնության խթանումը: Որոշ իրավասություններ օրենքի ուժից զրկում ենայնպիսի գործելակերպեր, որոնք, ըստ դրանց, համարվում են սոցիալապեսկամ կրոնապես անընդունելի, ինչպիսիք են ապօրինի կենակցությունը, համախոհությունը կամ դավաճանությունը:

Աշխատանքային-ընտանեկան հավասարակշռություն. Աշխատանքային-ընտանեկան հավասարակշռությունը հայեցակարգ է, որը ներառում է աշխատանքի/կարիերայի եւ ընտանեկան կյանքի միջը համապատասխան առաջնահերթություն: Այն ներառում է հարցեր, որոնք վերաբերում են այն ձևին, թե ինչպես են աշխատանքը և ընտանիքը հատվում և ներգործում միմյանց վրա: Քաղաքական մակարդակում այն արտացոլվում է այնպիսի քաղաքականությունների միջոցով, ինչպիսիք են մայրության եւ հայրության արձակուրդը: 1950-ական թվականներից սկսած, սոցիալական գիտնականները եւ ֆեմինիստները ավելի հաճախ են քննադատում աշխատանքի եւ խնամքի գենդերային պայմանավորվածությունները և արական սեռի՝ որպես ապրուստի միջոց վաստակող ուժ լինելը, իսկ քաղաքականությունը ավելի ու ավելի շատ է թիրախ վերցնում տղամարդկանց՝ որպես հայրեր, որպես գենդերային հարաբերությունների փոփոխման գործիք :

Անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանություն.Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը հարգանքիիրավունք է տալիս«անձնական և ընտանեկան կյանքի, տան ևնամակագրության նկատմամբ», որոնք «օրենքի համաձայն» և « ըստ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության՝ ենթակա են որոշակի սահմանափակումների»: [151]

Հոդված 8 - Անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, տան և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Քննադատություն.Որոշ սոցիալական գիտնականներ կողմ են եղել ընտանիքի վերացմանը: Ընտանիքի վաղ հակառակորդը եղել է Սոկրատեսը, որի դիրքորոշումը դրսևորվել է Պլատոնի կողմից ‹‹Հանրապետությունում››: [152] ‹‹Հանրապետության›› 5-րդ գրքում Սոկրատեսը իր զրուցակիցներին պատմում է, որ արդար քաղաքն այն է, որտեղ քաղաքացիները չունեն ընտանեկան կապեր: [153] [154] Ընտանիքը , լինելով նման խոր արմատներ ունեցող և շատ պատկառելիհաստատություն, մի քանի մտավորականներ համարձակվում են խոսել դրա դեմ: Ընտանիքը բնորոշվում է որպես «սոցիալական կառույց, որտեղ ... ընտանիքի արժեքները ավելի բարձր ենգնահատվում, քան ընտանիքի անդամներիանհատականարժեքները»: [155] Հարազատներին տրված կողմնապահությունը, անկախ արժանիքներից, կոչվում է նեպոտիզմ: Ռուս-ամերիկացի ռացիոնալիստևանհատապաշտփիլիսոփա, վիպասանևդրամատուրգ Էին Րանդըարյունակիցների նկատմամբ կողմնապահությունը համեմատել էռասիզմի հետ՝ որպես վերջինիս փոքրածավալ դրսեւորում: [156] «Ընտանիքի երկրպագությունը պարզապես ռասիզմ է, ինչպես ցեղի նախնադարյանպաշտամունքի առաջին հաստատումը: Այն ծննդիպատահականությունը վեր է դասումտղամարդու արժեքներից,իսկ ցեղի նկատմամբ ունեցածպարտականությունը՝ տղամարդու՝ իր սեփական կյանքը ունենալու իրավունքից»: [157] Բացի այդ, նա խոսեց հօգուտ առանց երեխայիապրելակերպի մասին՝ինքը նույնպես հետևելով դրան: [156] Բրիտանացի հասարակական քննադատ, բանաստեղծ, լեռնագնաց եւ օկուլտիստ Ալեիստեր Քրոուլին իր ստեղծագործություններում դատապարտեց ընտանիքի ինստիտուտը. «Սարսափելի բառ, ընտանիք: Հենց դրա ստուգաբանությունն էլ մեղադրում է այն շողոքորթության և լճացման մեջ: / Լատիներեն, սուլթան, ծառա; Օսկան, Ֆաամաթ, նա ապրում է: ... Պատկերացրեք, թե ինչպիսի սարսափելի պատկերներ է այն արթնացնում մտքում: Ոչ միայն Վիկտորիանական; որտեղ ընտանիքը ուժեղ է, միշտ եղել է բռնապետության շարժիչ: Թույլ անդամներ կամ թույլ հարեւաններ. Դա խառնամբոխիոգու ջախջախիչ հանճարնէ, կամ ճնշող ընդդիմությունը խայտառակ թվաբանությամբ: ... Ամեն կախարդական կամ համանման համակարգում այնմշտապես առաջին պայմանն է, որը պետք է կատարի հավակնորդը. նա պետք է անմիջապեսև միշտիր ընտանիքը առանձնացնիիր կախարդական շրջանից »: [158]


Ընտանեկան և հասարակական արդարություն. Ընտանիքի հետ կապված տարաձայնություններից մեկը սոցիալական արդարության հայեցակարգի կիրառումն է ընտանեկան հարաբերությունների մասնավոր ոլորտի հետ, մասնավորապես կանանց եւ երեխաների իրավունքների վերաբերյալ: Պատմության մեծ մասում շատ փիլիսոփաներ, որոնք պաշտպանում էին սոցիալական արդարությունը, կենտրոնացան ոչ թե ընտանեկան կառույցների վրա, այլ հասարակական քաղաքական ասպարեզի, որտեղ ընտանիքը հաճախ դիտվում էր որպես առանձին միավոր, որը պետք է պաշտպանվեր արտաքին պետության ներխուժումից: Հատկանշական բացառություն էր, Ջոն Սթյուարտ Ֆիլը, ով իր աշխատանքում «Կանանց հպատակեցում» աշխատությամբ նպաստեց ամուսնության և ընտանիք կազմելու դեպքում ավելի մեծ իրավունքներ ունենալուն [159]: Երկրորդ ալիքի ֆեմինիստները պնդում էին, որ անձնականը քաղաքական է, նշելով, որ անձնական փորձի եւ ավելի մեծ հասարակական եւ քաղաքական կառույցների միջև առկա են ուժեղ կապեր: 1960-ականների և 1970-ականների ֆեմինիստական ​​շարժման համատեքստում սա մարտահրավեր էր միջուկային ընտանիքի և ընտանեկան արժեքների համար, քանի որ դրանք հասկանալի դարձան այդ ժամանակ: [160] Ֆեմինիստները կենտրոնացած էին ընտանեկան բռնության վրա, պնդելով, որ օրենքովկամ գործնականում դժգոհությունը, պետության ներսում միջամտելն ու պաշտպանություն ցույց տալըընտանեկան բռնության ենթարկված կանանց նկատմամբ,կանանցիրավունքների խախտում է և այնպիսի գաղափարախոսության արդյունք է, որը ընտանեկան հարաբերություններ է սահմանում մարդու իրավունքների հայեցակարգային շրջանակներից դուրս: [161]

Ընտանեկան կազմի գլոբալ միտումները. 2015 թ.-ին Վաշինգտոնի ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի քաղաքական տնտեսագետ Նիկոլաս Էբերշտատտը «Wall Street Journal» - ի մի հոդվածումնկարագրել է «գլոբալ թռիչքըընտանիքից»: [162] Օլիվիեր Բալլոուի կողմից արվածաղյուսակային վիճակագրությունը ցույց տվեց, որ [163]

2013 թվականին ԱՄՆ-ի նորածինների 40% -ը ծնվել է ամուսնությունից դուրս: Ըստ հաշվառման բյուրոյի գնահատման՝բոլոր երեխաների 27% -ը ապրում է հայրազուրկ ընտանիքում: Եվրոպայում երեխա չունեցող մեծահասակների մեծ ալիք է տարածվել: Շվեդիայում և Շվեյցարիայում 40-ամյա 5 կանանցից մեկը անժառանգ է,իսկ Իտալիայում՝չորսից մեկը, Բեռլինում `երեքից մեկը: Այսպես կոչված ավանդական հասարակություններում տարածվում էնույն միտումը: Ճապոնացի կանանց մոտ մեկ վեցերորդը մինչևքառասուն տարեկանըչեն ամուսնացել, իսկ այդ տարիքի կանանց մոտ 30% -ը անժառանգ է:

Այնուամենայնիվ, շվեդ վիճակագրողները 2013-ին հաղորդեցին, որ ի տարբերություն շատ երկրների, 2000-ական թվականներից սկսած, երեխաները ավելի քիչ են զգացել իրենց ծնողների բաժանումը, Շվեդիայում անժառանգությունընվազել է, իսկ ամուսնություններն աճել են: Նաև ավելի տարածված էրդարձելզույգերի համար երրորդ երեխա ունենալը,քանի որմիջուկային ընտանիքներնայլևս չէին նվազում Շվեդիայում:


Տե՛ս նաև

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. By replacement in the definition of the notion of "generation" by meiosis". Since identical twins are not separated by meiosis, there are no "generations" between them, hence n=0 and r=1. See genetic-genealogy.co.uk.
  2. «Child abuse – definition of child abuse by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia»։ Thefreedictionary.com։ Վերցված է 15 September 2010 
  3. Leeb R.T., Paulozzi L.J., Melanson C., Simon T.R., Arias I. (1 January 2008)։ «Child Maltreatment Surveillance: Uniform Definitions for Public Health and Recommended Data Elements»։ Centers for Disease Control and Prevention։ Վերցված է 20 October 2008 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Race, Class, & Gender: An Anthology, 9th edition. Editors: Margaret L. Anderson and Patricia Hill Collins. Cengage Learning.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են