Մասնակից:SARGSYANV/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թանգարանագիտությունը Ռուսաստանում. համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Լենինգրադի Ն․Կ․ Կրուպսկայայի անվան մշակույթի պետական համալսարանում (այժմ ռուս.՝ СПбГИК) բացվում է նոր մասնագիտություն՝ 052800 «Թանգարանային գործ և պատմամշակութային հուշարձանների պահպանում», «Մշակույթ և արվեստ» ուղղությամբ և ստեղծվում է թանգարանագիտության ամբիոն, որը դառնում է առաջիններից մեկը երկրում:1992 թվականին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հատուկ նամակով ինստիտուտին թույլատրվում է պատրաստել զբոսավարներ, որի հիման վրա ամբիոնը վերանվանվում է թանգարանագիտության և զբոսաշրջության ամբիոն: Ամբիոնի կազմակերպիչն ու ղեկավարը հիմնադրման պահից մինչև 2010 թվականը եղել է Նադեժդա Իվանովնա Սերգեևան (1920—2011): 1994 թվականին Թանգարանագիտության և զբոսավարագիտության ամբիոնում բացվում է համանուն արտաբյուջետային ֆակուլտետ, որը հնարավորություն է տալիս ընդլայնել հարակից մասնագիտությունների շրջանակը և երիտասարդ մասնագետներին ապահովում ապագա աշխատանքի հնարավորությունով: Վալենտին Պետրովիչ Գրիցկևիչը (1933-2013) նպաստել է թանգարանագիտության առարկաների դասավանդման հայեցակարգի և մեթոդաբանության ձևավորմանը և զարգացմանը, մասնագետների և գիտական ​​կադրերի պատրաստմանը: Նրա աշխատանքները պատմական թանգարանագիտության գիտական ​​դպրոցի ձևավորման համար հիմք են հանդիսացել:www.spbgik.ru/cathedra/Kafedra-muzeologii-i-kulturnogo-naslediya/int_cathedra/23-Istoriya/

Վ.Պուտինը և Գ. Շրյոդերը Ցարական գյուղում

1987թվականինին, Մոսկվայի պետական ​​պատմաարխիվային ինստիտուտում (ռուս.՝ МГИАИ) ստեղծվում է թանգարանային գործերի ամբիոնը (ամբիոնի վարիչ ՝ Ֆրոլով Ա.Ի.)[1]: Սկզբում ամբիոնն իր գործունեությունն իրականացնում էր Արխիվային գործի ֆակուլտետում, իսկ 1991թվականին [1] շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանում (ռուս.՝ РГГУ), որը հիմնադրվել է Մոսկվայի պետական ​​պատմաարխիվային ինստիտուտի հիմքի վրա, որտեղ բացվում է թանգարանագիտության ֆակուլտետը: Ֆակուլտետի կոլեկտիվը մշակել է նոր մասնագիտության՝ «Թանգարանագիտություն», կրթական ծրագիր, որը փոխարկելի է թանգարանային մասնագետների պատրաստման եվրոպական համակարգերի համար: Մասնագիտությունը բացվել է 1994 թվականին[2]։

1994 թվականից [2] այս մասնագիտության ուսանողների վերապատրաստումն իրականացվում է թանգարանագիտության ամբիոնում (ամբիոնի վարիչ ՝ Սոտնիկովա Ս.Ի[3].[2] [4]-[5]- պրոֆեսոր, գիտությունների դոկտոր) առկա և հեռակա բաժիններում: Տարբեր տարիներին ֆակուլտետում դասավանդում էին հայտնի մասնագետներ `Կոզլով Վ.Ֆ., Վեքսլեր Ա.Գ., Զվերևա Գ.Ի., Պոլյակով Տ.Պ.[6], Չերնեցով Ա.Վ., Յուրգանով Ա.Լ., Պոլյակովա Մ.Ա. , Սոտնիկովա Ս․Ի․, Բելովինսկի Լ․Վ․,Մկրտիչև Տ․Կ․,Գուրալնիկ Յու․Ու․,Իստոմինա Է․Գ․,Բառանովա Ս․Ի․,Գոլիկով Վ․Պ․,Նոլ Լ․Յա․,Դանիլովա Ի․Ե․,Մեդուշևսկայա Օ․Մ․, Ֆրոլով Ա․Ի․,Կոնդակով Վ․Ի․, Մասլյանիցին Ս․Ի․, Սունդիևա Ա․Ա[7]․, Պչելով Ա․Վ․, Յախոնտ Օ․Վ․,ՄիզիանոՎ․Ա․ և ուրիշներ։

Ռուսական օղու թանգարան

Այսօր (2020 թվական) ամբիոնն աշխատում է որպես Ռուսաստանի հումանիտար գիտությունների արվեստի պատմության ֆակուլտետի մաս (դեկան՝ Կոլոտաև Վլադիմիր Ալեքսեևիչ): 2006 թվականից ՝ ամբիոնի վարիչ , պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Ա.Սունդիևա, 2018 թվականից ՝ ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ստեֆկո Մարիա Ստանիսլավովնա [8]։ «Թանգարանագիտություն» մասնագիտության գծով դասընթացներն իրականացվում են առկա և երեկոյան բաժանմունքներում[9]:

  1. 1,0 1,1 Фролов, А. И. Изучение русской усадьбы на кафедре музейного дела Российского Государственного Гуманитарного Университета // Русская усадьба: сборник Общества изучения русской усадьбы. Москва—Рыбинск: Рыбинское подворье, 1994. Выпуск 1 (17). С. 225—229.
  2. 2,0 2,1 2,2 Сотникова С. И. Музеология: Пособие для вузов — М.: Дрофа, 2004. — 190 с.; ISBN 5-7107-7436-7. C. 8—9.
  3. Сотникова С. И. Музейное образование в университете // Гуманитарные науки и новые информационные технологии. М., 1995. Вып. 3.
  4. Сотникова С. И. Концепция современного музейного образования // Музей и образование. СПб. 1999.
  5. Сотникова С. И. Чему учат будущих музейщиков (интервью) // Мир музея. 2007. № 9 (241). С. 2-7.
  6. Ревзин Г. И. Музей довольно острого мгновенья // Коммерсантъ Weekend. 2010. № 15 (161).
  7. Сундиева А. А. Подготовка музейных специалистов: решаемые и нерешенные проблемы // Мир музея. 2010. № 6. С. 29-32.
  8. «Стефко Мария Станиславовна».
  9. сайт кафедры музеологии РГГУ(չաշխատող հղում)