Մասնակից:RobEgor/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծրունու քարավանատունը գտնվում է Սիոն փ. N 8-ում XIX դ. առաջին քարավանատներից է: Շինությունը գտնվում է Սիոն փողոցի և Քուռ գետի միջև: 

Պատմությունը և կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարավանատունը կառուցվել է հին քարավանատան (1795 թ. պարսիկների ներխուժման հետևանքով ավերվել էր) փլատակների վրա, որը 1650 թ. կառուցվել էր Ռոստոմ թագավորի կողմից և փոխանցվել Թիֆլիսի եպիսկոպոս Թբիլելուն: Նշված թվականին կանգնեցված քարավանատան ուրվագիծը ամբողջությամբ կրկնում է նախորդին: Մեջտեղի հատվածում լայն բակ է, որտեղ եղել է մեծ լողավազան: Խորշերից մեկում կանգնեցված է առևտրի աստծո՝ Մերկուրիի արձանը, ներքին բակի շուրջը սրահներ են: Պահեստները բաղկացած էին 25 նկուղային սենյակներից: Առաջին հարկի 11 սենյակներում տեղադված էին կրպակները և կոշկակարների արհեստանոցները: Երկրորդ հարկի  25 խանութներում վաճառվում էին ասիական և եվրոպական ապրանքներ և վերջին հարկի 33 սենյակները օգտագործվում էին, որպես հյուրանոցային համարներ: Ավելի ուշ արված վե­րակա­ռու­ցում­ների հետևանքով փոփոխության է ենթարկվել ճակատը և ներքին հարդարանքը: Առաջին անգամ շենքը ձևափոխվել է 1855 թ. հրդեհից հետո, իսկ 1912 թ. ենթարկվել է հիմնահատակ փոփոխության՝ «մոդեռն» ոճով է զարդարվել Սիոն փողոցի կողմից եղած ճակատային մասը: 1983 թ. վերակառուցման աշխատանքների ժամանակ քանդվեցին ավելի ուշ ժամանակահատվածում կառուցված կցակառույցները: Այժմ շենքը գործում է որպես Ի.Գրիշաշվիլու պատմության թանգարան[1]

XVIII դ. վերջում քարավանատունը եկեղեցուց բռնագրավվել է Հերակլ II թագավորի կողմից  և փոխանցվել թոռանը՝ Դավիթ արքայազնին:

Դավիթի Ռուսաստան տեղափոխվելուց հետո քարավանատունը պետականացվել է, որից հետո դարձել մեծահարուստ Գևորգ Արծրունու սեփականությունը, վերջինս 1820-1823 թթ. մեծացրել է այն՝ վերնակառույցներ և հյուսիսային կողմից՝ կցակառույցներ ավելացնելով: Սա հյուրատան հրաշալի օրինակ է՝ զարդարված հարուստ ծեփածո զարդանախշերով, առաստաղի յուրահատուկ որմնանկարչությամբ, ինքնատիպ ջահերով և կախովի ծալված լապտերներով:  

1855 թ. շինությունը լուրջ վնասվել է հրդեհի հետևանքով, որից հետո հիմնովին վերանորոգվել[2]:

Ճարտարապետական առումով «Ռոստոմյան» քարավանատան մնացորդները  հետաքրքիր են իրենց հսկայական կամարներով և աղյուսե շարվածքով: Պահպանվել է նախկին քարավանատան բակում գտնվող քարե լողավազանը, որի շուրջը հետագայում դրվել է երկաթյա ցանկապատ: Լողավազանի  մեջ կավե խողովակաշարով «զորեղ աղբյուրից» հասնում էր ջուրը, որը հնում համարվել է բուժիչ[3]:


1850 թ. սեպտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 8-ին Նորին Կայսերական Մեծություն, թագաժառանգ Վորոնցովի համար գնդապետ Արծրունու քարավանատանը՝ Թիֆլիսի քաղաքացիական հասարակությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել:

Քարավանատան մուտքի մոտ Վորոնցովին դիմավորել են քաղաքագլուխ Զախար Գուլասպովը, առևտրի խորհրդական (коммерции советник) Աբեսալոմովը և պատվավոր քաղաքացիներ՝ Գավրիլ Թամամշևը (թատրոնի սեփականատեր) և Ստեփան Խատիսովը:

Ընդունելությանը հաջորդած տոնակատարության կազմակերպիչներն էին՝ քաղաքագլուխ Զախարի Գուլասպովը, մոքալաքների կողմից քաղաքային ղեկավարման անդամներ՝ Իսահակ Թանդոևը և Ստեփան Ջագատովը, Յակով Ձամոևը, Լազար Վարդանովը և Ֆոմա (Թովմա) Սկանդարովը, քաղաքային վարչության կողմից ընտրված մոքալաքներ՝ Սոլոմոն Աբեսալոմովը, Յոսիֆ Միրիմանովը, Ֆոմա Փրիդոնովը, Սոլոմոն Սարգիսովը, Իվան Շադինովը, Նազար Նազարբեգովը, Եգոր Ամիրագովը, Դավիդ Իվանովիչ Շադինովը, Իվան Կուբալովը, Մեսրոպ Աստվածատուրովը, Լուարսաբ Կետխուդովը, Զախարի Սարաջևը և Սոլոմոն Միրիմանովը և Կարապետ Մամիկոնովը: 

«19-րդ դ. առաջին քարվանսարաներից մեկը՝ Պ. Արծրունու քարվանսարան մինչև այսօր էլ հին Թբիլիսիի զարդերից մեկն է: 1820-24 թվականներին, Կովկասում, ֆրանսիացի դեսպան Ժան դե Գամբան գրում էր. «Թբիլիսիի բնակչությունն անընդհատ աճում է հայերի հոսքից, որոնք թուրքական բռնակալության ու պարսկական ճնշումներից փախած՝ այստեղ են փնտրում խաղաղ հանգրվան: Տեղափոխված հայերից մեկն այստեղ, 1828 թվականին, կառուցեց մի ընդարձակ քարվանսարա: Այդ տարածքի համար նա վճարեց 81 հազար ռուբլի: Իր տիրույթը Քուռ գետի հորդացումներից փրկելու համար նա այն շրջափակեց հատուկ պատնեշով և թմբերով: Այդ քարվանսարան իր տարածքով ամենաընդարձակն էր քաղաքում»:   

Ֆրանսիացի ճանապարհորդ, հայտնի պատմաբան Ժան Շարդենը գրում է, որ այդ քարվանսարան «անչափ գեղեցիկ և լավ պահպանված էր»:

Այն տարիներին գերմանացի ժուռնալիստ Պաուլ Ֆրիգմատերը տեղեկացնում է, որ «անցնելով Սիոնի տաճարը, մենք մտնում ենք Արծրունու քարվանսարան: Մեր առջև հառնում է խոշոր և հիասքանչ շենք՝ ներքնաբակով եվ բակի կենտրոնում ավազանով»: Արծրունու քարվանսարան կառուցվել է հին քարվանսարայի ավերակների (ավերվել է 1795 թ. պարսկական արշավանքներից) վրա, որը դեռ 1650 թ. վեր էր խոյացել Ռոստոմ արքայի կարգադրությամբ և նվիրվել էր թբիլիսյան եպիսկոպոս Թբիլելուն: Նորաշեն քարվանսարան իր ոճով հնի նմանակն էր: Միջին մասը, նույն կերպ, զբաղեցնում էր լայնարձակ բակը՝ գեղեցիկ ավազաններով: Դրանցից մեկում դրված էր կարարյան մեծահռչակ մարմարից քանդակված Մերկուրի առեվտրի աստծո արձանը: Հետագայում, առաջամասային սենյակների վերափոխման հետևանքով, փոխվեցին շենքի ճակատն ու արտաքին տեսքը: Առաջին անգամ այն վերափոխվեց 1855 թ. մեծ հրդեհից հետո: Իսկ 1912 թվականին, ժամանակի «մոդեռն» ոճի պահանջով արմատական փոփոխության ենթարկվեց շենքի՝ այժմ Սիոնի փողոց դուրս եկող ճակատը: 1980 թ. այստեղ կատարվեցին վերանորոգման աշխատանքներ, քանդվեցին ավելի ուշ կառուցված կողաշենքերը: Այժմ շենքում, ուր գտնվում էր Արծրունու քարվանսարան, ամփոփված է Ի.Գրիշաշվիլու պատմա-ազգագրական թանգարանը»: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մշակ», 05.04.1899 թ.
  2. Н. Бадриашвили, „Тбилиси”, 1957 г., стр. 177
  3. „Кавказ”, 1850 г., N 77, 30/IX; „Кавказ”, 1850 г., N 78, 4/X