Մասնակից:Rita KE Ian/Խոզ (արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզեր (լատին․՝ Suidae) – կը պատկանին կաթնասուններու դասի երկկճղակաւորներու կարգի չորոճող կենդանիների ընտանիքին։

Տարածում եւ Բնական Միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կը հանդիպին բոլոր մայրցամաքներուն մէջ՝ բացառութեամբ Աւստրալիոյ եւ Անտարկտիդայի։ Վայրի խոզերուն (վարազներ) մարդն ընտելացուցած է շուրջ 10 հազար տարի առաջ։ Տարածուած են ամենուրեք՝ բեւեռային շրջաններէն մինչեւ հասարակած։ ՀՀ-ի մէջ, վարազները կը հանդիպին Սիւնիքի, Տաւուշի, Վայոց ձորի եւ այլ մարզերու անտառներու մէջ, Արաքս գետի առափնեայ եղեգնուտներուն մէջ։ Կ'ապրին ջուրէն ոչ հեռու անտառային գօտիին մէջ, խիտ մացառուտներուն մէջ, փշոտ թփուտներում, խոնաւ, ճահճոտ վայրերուն մէջ։

Մարմնի Կառուցուածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարութիւնը մինչեւ 2 մ է, պոչինը՝ 20–25 սմ, էգերի կենդանի զանգուածը 125 քգ է, արուներինը՝ 250-300 քգ։ Ընտանի խոզէն կը տարբերի մարմնի ամուր կառուցուածքով, աւելի մեծ գլուխով, սուր սեպաձեւ երկար դնչով։ Ստորին ծնոտի 2 կողքերէն դուրս ցցուած են 2 սուր եռանկիւնաձեւ ժանիքներ։ Մազածածկը զարգացած է. ունի խոզան եւ ենթաբուրդ։ Մարմնի վերին մասը դարչնագոյն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գոյնի երկայնակի շերտերով։ Տեսողութիւնը թոյլ զարգացած է, հոտառութիւնն ու լսողութիւնը՝ լաւ։ Վայրի խոզերը նստակեաց կեանք կը վարեն. ցերեկը կը թաքնուին, մթնշաղին եւ գիշերները՝ կ'աշխուժանան։ Ամենակեր են. Սնոնդ կը ստանան անտառային պտուղներով (տանձ, խձոր, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբոյսերով, միջատներով, կրծողներով, սողուններով եւ այլն։ Կ'ունենան 4–8 (հազուադէպ՝ 10–16) խոճկոր, որոնք 7–10 օր կը կերակրուին միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաեւ բուսական կերով։ Մարմնակազմը ծանր է ու կոպիտ. իր ցեղակցի կողքին հսկայ կը թուի։ Դունչը երկար է՝ կարճ, շարժուն կնճիթով։ Մազածածկը նոսր է։ Կ'ապրին հոտերով (բոլուկ)։ Կը քնանան գիշերը, սնունդ կը ստանան ցերեկը, 2–3 անգամ աւելի շատ խոճկորներ կ'ունենան։ Ընտանի ցեղական խոզերու կենդանի զանգուածը կը հասնի մինչեւ 500 քգ-ի, կը ծնին եւ կը սնանան 10–12-էն մինչեւ 28–32 խոճկոր (տարին 2 անգամ)։ ՀՀ-ի մէջ, մսատու խոզաբուծութիւնը կեդրոնացած է հիւսիսարեւելեան եւ Արարատեան դաշտի տարածաշրջաններուն մէջ։ Բացի մեծ սպիտակէն, կը բուծուին նաեւ լանդրաս, ուելս, ուքրանական, տափաստանային սպիտակ եւ հիւսիսկովկասեան խոզերու ցեղերը։

Արտաքին Յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես Նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Կատեգորիա:Կենդանիներ (արւմտ․)