Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
UNDERTALE
ՄշակողToby Fox
ՀրատարակիչToby Fox
ՍցենարիստToby Fox
ԿոմպոզիտորToby Fox
Անոնսի թվական2015
Թողարկման թվական2016
ՊլատֆորմներPC
ՇարժիչGame Maker Studio
ԺանրRPG
Տարիքային
վարկանիշներ
16+
ՊրոցեսորPentium 2
🌐undertale.com

Undertale ( UnderTale կամ UNDERTLAE, բառացի թարգմանությունը ՝ «Ստորերկրյա հեքիաթ» կամ «Ստորերկրյա պատմություն»), համակարգչային դերային խաղ, որը ստեղծել է ամերիկացի ինդի-խաղարտադրող Թոբի Ֆոքսը, և լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Steam համակարգչային դիստրիբունում։ Պատմությունը և սաունդթրեք ստեղծել է միային Թոբի Ֆոքսը, դիզայնով, նրանից բացի զբաղվել է Տեմմի Չանգը։ Տեսախաղում խաղացողը կառավարում է մի երեխայի, որը ուսումնասիրում է ստորերկրյա աշխարհը, մի մեծ փակ տարածություն, որը գտնվում է գետնի տակ։ Այդ ստորերկրյա աշխարհի բնակիչներին անվանում են հրեշներ։ Հրեշները դա բանական էակներ են, որոնք հեռացվել են երկրի մակերևույթից երկարատև պատերազմից հետո։ Երեխան դեպի մակերևույթ տանող ճանապարհին տարբեր եղանակներով շփվում է հրեշների հետ, ընդ որում խաղացողն ունի ընտրություն։ Սպանել, թե ընկերանալ նրանց հետ։ Խաղացողի ընտրությունը մեծ նշանակություն ունի խաղի ելքի վրա, խաղացողի ընտրությունից փոխվում են երկխոսությունները և անգամ խաղի վերջաբանը։ Տեսախաղը ստացել է դրական արձագանք, հիմնականում իր պատմության և գործող անձերի շնորհիվ։ Քննադատները հատկապես նշում են խաղի խելացի հումորի և մռայլ պատմության համաչափությունը, չորորրդ պատի ջարդումը, ինչպես նաև հղումը դեպի ավելի հին դերային խաղեր։

Խաղային պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Undertale-ն օգտագործում է ավանդական դերային խաղերի մեխանիկան, ինչպես, օրինակ, կյանքի միավորներ, հնադարյան զենք, ազատ աշխարհ, բայց փոքրիկ տարբերություններով։ Խաղացողն կառավառում է փոքրիկ երեխային, որը ուսումնասիրում է ներքին աշխարհը, որտեղ ապրում են հրեշները, որոնց նա կարող է սպանել, ինչպես նաև կարող է ընկերանալ։ Խաղի ընթացքում խաղացողը հանդիպում է տարբեր տեսակի գլուխկոտրուկների, ինչպես նաև շփվում է տարբեր հրեշների հետ։ Խաղի ժամանակ խաղացողը կարող է հանդիպել պահպանման կետերին, որոնք օգնում են պահպանել խաղը։ Խաղի պայքարները ընդանում են «Bullet Hell» ոճով, որտեղ մենք կառավարում ենք կարմիր սրտիկին, որը խորհրդանշում է մեր երեխայի հոգին։ Խաղացողը պետք է հաշվի հարվածի պահը, որպեսզի հարվածը ավելի մեծ ուժ կրի։ Հաղթանակի դեպքում հերոսը ստանում է ՕՊ () և ոսկի։ Սակայն, խաղացողը կարող է նաև խղճալ հրեշին ՝ նրան ողջ թողնելով և ՕՊ չստանալով։ Խաղը կարելի է ավարտել՝ չսպանելով ոչ մեկին։ Պայքարի ժամանակ հրեշները խոսում են հերոսի հետ՝ ցույց տալով, թե ինչ են նրանք մտածում կամ զգում։ Պայքարի ժամանակ հրեշի ագրեսիվությունը կախված է զենքի կիրառումից։ Եթե չգործադրել ֆիզիկական ուժ, ապա կարելի է ավելի հեշտ անցնել խաղը։ Եթե խաղացողը անցնում է խաղը երկրորդ անգամ, ապա երկխոսությունները փոխվում են կախված դրանից, թե ինչպես է խաղացել խաղացողը նախորդ անգամ։ Վերջին պայքարի բոսսը փոխվում է, կախված սպանության թվից։

Հիմնական սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ժամանակներ առաջ, երկիրը կառավարում էին երկու ռասաներ՝ մարդիկ և հրեշները։ Նրանց միջև սկսվեց պատերազմ, որի արդյունքում հրեշները պարտություն կրեցին։ Յոթ մեծ մոգերը փակել էին հրեշներին գետնի տակ, օգտագործելով մոգական արգելակի կախարդանքը։ Միակ ելքը դա Էբոթ լեռի անցքն է, որտեղ հայտնվողները երբեք չեն վերադառնում։

Գլխավոր Գործող անձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Անուն Օրիգինալ Անուն Արտաքինը Դերը Սաունդթրեք
1 Ֆրիսք Frisk Մարդկային երեխա Գլխավոր անձ Отсутствует
2 Ֆլաուի (հայտնի է նաև ինչպես Ծաղիկիկ) Flowey Խոսող փոքրիկ ծաղիկ Արտաքինից լավ թվացող անձ, իսկ իրականում, Your Best Friend;

You idiot;

Your Best Nightmare;

Finale;

3 Թորել Դրիմմուրր Toriel Անտրոպոմորֆ գառ Ռուինների պահապանը, Ասգոր Դրիմմուրրի նախկին կինը Fallen Down;

Home;

Empty House;

Heartache.

4 Ասգոր Դրիմմուրր Asgore Dreemurr Անտրոպոմորա գառ, նման է Թորիելին, սակայն ունի դեղին մորուք Ստորերկրյա աշխարհի թագավոր Bergentrücking;

ASGORE;

Small Shock

5 Ազրաիլ Դրիմմուրր Asriel Dreemurr Անտրոպոմորֆ գառնուկ Թորիելի և Ասգորի որդին, որը վերածվել է ծաղկի, այսինքն, Ֆլաուիին։ Memory;

Hopes and Dreams;

SAVE the world;

Final Power;

His Theme;

Burn in Despair(финальная форма)

6 Նափստաբլուք Napstablook Քլասիք հոգի Հոգի-երաժիշտ, Մեթատոնի եղբայրը Ghost Fight;
7 Մեթատոն Mettaton Հիմնականում նման է մոխրագույն ռոբոթի, ԷԿՍ կերպարանքում նման է կիբորգի, իսկ ՆԷՕ կերպարանքում նման է ԷԿՍ-ին, սակայն չնչին փոփոխություններով Ռոբոթ-շոումեն, Նափստաբլուքի քույրը It’s Showtime!;

Metal Crusher;

Death by Glamour;

Power of NEO;

8 Ալֆիս Alphys Հրեշ, որը ավելի շատ նման է ռեպտիլյաի Թագավորական գիտնական, որը սիրում է անիմե և մանգա Alphys
9 Անդայն Undyne Անտրոպոմորֆ ձուկ Թագավորական գվարդիայի կառավարչուհի Danger Mystery;

Undyne;

NGAHHH!;

Spear of Justice;

Battle against a true hero

10 Չառա Chara Մարդկային երեխա Առաջին էբոտտ ընկած երեխան Բացակայում է
11 Սանս Sans Կոմիկ, կմախք Ծույլ, բարի կմախք sans.;

It’s Raining Somewhere Else;

MEGALOVANIA;

Song That Might Play When You Fight Sans;

12 Փափայռուս Papyrus Կմախք Սանսի եղբայրը, ինքնասեր է և անփույթ Nyeh Heh Heh!;

Bonetrousle;

13 Մաֆֆեթ Muffet Անտրոպոմորֆ սարդ Սարդական ըմպելիքի վաճառող Spider Dance;
13 Հրեշ-բալա Monster Kid Փոքրիկ հրեշիկ Անդայնի երկրպագու Отсутствует
14 Վ․ Դ․ Գասթեր W.D.Gaster (ամբողջությամբ՝ Wingding Gaster) Արարած, որը նման է կմախքի Անհայտ է նրա դերը խաղում։ Համանաբար, նա եղել է թաագավորական պալատի գիտնականը, և միջուկը պատրաստելիս, ընկել է դրա մեջ։ Դրանից հետո, ըստ թեորյաի, նա վերածվել է մի արարածի, որը չունի մարմին, բայց ունի գիտակցություն Gaster’s Theme;

Premonition

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Destructoid10/10[1]
Game Informer9.5/10[2]
GameSpot9/10[3]
IGN10/10[4]
PC Gamer US91/100[5]
US Gamer5/5 stars[6]
Giant Bomb5/5 stars[7]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Игромания9,0/10[8]
Riot Pixels60%[9]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings94.46% (13 рецензий)[10]
Metacritic94/100 (17 рецензий)[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ben Davis (2015-09-24). «Review: Undertale» (անգլերեն). Destructoid. Վերցված է 2015-10-17-ին.
  2. Daniel Tack (2015-10-01). «An Enchanting, Exhilarating Journey - Undertale». Game Informer (անգլերեն). GameStop. Վերցված է 2015-10-15-ին.
  3. Undertale Review - GameSpot
  4. Plagge, Kallie (12 January 2016). «Undertale Review». IGN. Վերցված է 13 January 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Richard Cobbett (2015-09-29). «Undertale review». PC Gamer (անգլերեն). Future plc. Վերցված է 2015-10-17-ին.
  6. Mackey, Bob (30 September 2015). «Undertale PC Review: The Art of Surprise». US Gamer. Gamer Network. Արխիվացված է օրիգինալից 31 October 2015-ին. Վերցված է 31 October 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Walker, Austin (25 сентября 2015). «Undertale Review». Giant Bomb. CBS Interactive. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Нелли Суворова (2015-10-13). ««Я за мир и за любовь», или Почему стоит сыграть в Undertale прямо сейчас». Игромания (ռուսերեն). Վերցված է 2015-10-17-ին.
  9. Ярослав Гафнер (2016-01-19). «Рецензия на Undertale» (ռուսերեն). Riot Pixels. Վերցված է 2016-01-20-ին.
  10. «Undertale for PC». GameRankings (անգլերեն). CBS Interactive. 2015-10-17. Վերցված է 2015-10-17-ին.
  11. «Undertale for PC Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. 2015-10-17. Վերցված է 2015-10-17-ին.