Մասնակից:Qristine Khachatryan/Էրսկինվիլյան թագավորները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Qristine Khachatryan/Էրսկինվիլյան թագավորները

Էրսկինվիլյան թագավորները (անգլ.՝ Erskineville Kings), 1999 թվականի մելոդրամա՝ նկարահանված Radical Media-ի և ռեժիսոր Ալան Ուայտի կողմից Palace Films-ի համար: Ֆիլմի շապիկը թողարկվել է 1999 թվականի հունվարի 1-ին[1]: Ֆիլմի գլխավոր դերասան Հյու Ջեքմանը արժանացել է «լավագույն տղամարդու կերպար» մրցանակին FCCA մրցանակաբաշխությունում իր կատարած 25 տարեկան Բարկի եղբոր դերի համար, ով հոր մահի լուրը լսելով վերադառնում է տուն[2]:


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 2 եղբայրների մասին պատմություն: Բարկին՝ 25ամյա երիտասարդը, 2 տարի ապրելով հյուսիսային շրջաններում՝ վերադառնում է տուն: Նա վերադառնում է տուն իր հոր թաղմանը: Ֆիլմը սկսվում է Բարկի՝ լուսաբացին կայարանից ժամանումով և եղբորը փնտրելով: Նրա հիշողություններից մենք տեղեկանում ենք, որ Բարկին հեռացել էր տնից 2 տարի առաջ, որպեսզի զերծ մնար իր հոր զայրույթից: Մեջ եղբայր Ուեյսին, ով մնացել էր հորը խնամելու համար, այդքան էլ չէր ուրախացնում այն, որ եղբայրը բացակայում է տնից:

Զբոսանքից հետո նա հանդիպում է իր հին բարեկամներից մեկին՝ Ուեյնին, ով նրան տեղեկացնում է եղբոր որտեղ գտնվելու մասին: Արդյունքում՝ Ուեյնի և Բարկի ընկերների օգնությամբ Ուեյսին հաջողվում է գտնել եղբորը պանդոկում, որտեղ պարզվում է, որ Բարկիի ու Ուեյսի մայրը թողել է ընտանիքին 15 տարի առաջ, և որ Ուեյսը արագացրել է հոր մահը, երբ վերջինս կաթված ստացավ:

Բարկին նաև հանդիպում է նախկին ընկերուհու հետ և նրանց հաջողվում է վերականգնել հարաբերությունները:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելյալ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Նյութաուն և Էրսկինվիլ փողոցներում, ինչպես նաև՝ գրախանութներ Գաուլդայում և Նյութաունում: Ֆիլմի անվանումը համարվում է կոչ արքայական հյուրանոցին, որտեղ և տեղի է ունեցել ֆիլմի մեծ մասի նկարահանումները[3]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Обзор на сайте Голливуда (անգլ.)
  2. Премии FCCA за 2000 год(անգլ.)
  3. Ньютаун и Эрскинвилл — пригороды Сиднея.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]