Մասնակից:Qaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Կլաուս Կոստերմայերը <հինդուիզմի պատմություն> հասկացությունն ինքնին ներքուստ հակասական է [1]։ Հինդուիստները իրենց ավանդույթները անվանում են սանատանա-դհարմա <հավիտենական դհարմա>, իսկ այն ամենը ինչն ունի կրոնական նշանակություն համարում են անադի՝ սկիզբ չունեցող։ Հինդուիզմի դեպքում նրա պատմությունը մշակույթի ուսումնասիրության մեջ նույն դերը չի խաղում, ինչպես քրիստոնեության մեջ և բուդիզմում։ Հինդուիզմի ծագումը կամ զարգացումը որևէ կապ չի ունեցել պատմական իրադարձությունների հետ։ Հինդուիստները մեծավմասամբ հավատում են որ, իրադարձությունների այն հերթականությունը, որին մենք պատմություն ենք անվանում, ունեն կրկնվելու հատկություն։Հնդկական փիլիսոփայության որոշ հիմնական դպրոցներ նույնականացնում են այս ինքնապտտվող սանսարայի աշխարհը և մայաի (երևակայական) և ավիդեյ (անգրագիտություն):

  1. Klostermaier, 2000, էջ 5