Մասնակից:Pushkinson/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1993 թվականին բրիտանական Ուորինգթոնում որոտացել է երկու պայթյուն։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին գազապահեստարանում։ Հասցվել է զգալի վնաս, սակայն զոհեր չեն եղել։ Դեպքի վայրից փախչող ահաբեկիչները հրազենով վիրավորել են ոստիկանին։ Նրանցից երկուսին բռնել են ավտոմոբիլային հետապնդման ժամանակ։ Մարտի 20-ին տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, պայթել է երկու ոչ մեծ պայթուցիկ սարք, որոնք դրված էին Ուորինգթոնի Բրիջ սթրիթի խանութների ու գրասենյակային շենքերի սահմանում գտնվող աղբի բեռնարկղի վրա։ Հարձակման արդյունքում մահացել են երկու երեխա և շատերը ստացել են վնասվածքներ։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իռլանդիայի հանրապետական ժամանակավո բանակը (ԻՀԲ)[1]: Հետագայում հայտնի է դարձել, որ դրա մեջ խառնված էին Red Action բրիտանական ձախ քաղաքական կուսակցության անդամները: 1970 թվականի սկզբից ԻՀԲ-ն անց է կացրել ահաբեկչական հարձակումներ, որոնց նպատակն էր ճնշել բրիտանական կառավարությանը և ստիպել հռչակել Հյուսիսային Իռլանդիայի անկախությունը[2]։ Մարտի 20-ին տեղի ունեցած պայթյունը, որը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցների կողմից, իսկ Դուբլինում ԻՀԲ-ի դեմ հնչեցին զանգվածային բողոքներ։

Առաջին հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի փետրվարի 25-ի գիշերը ԻՀԲ-ի երեք անդամներ ռումբեր են տեղադրել Ուորինգթոնի Ուինվիքի գազապահի ճանապարհին։ Ժամը 23։45-ին Սանքեյ փողոցում ոստիկանը կանգնեցրել է ֆուրգոնում նստած երեք հոգու։ Երբ նա սկսել է հարցեր տալ՝ ԻՀԲ-ի անդամները երեք անգամ կրակել են հրազենով և թաքնվել ֆուրգոնի մեջ[3]։ Մոտովորապես մեկ ժամ անց Լիմ համայնքում նրանք գողացել են մեքենա, վարորդին գցել են բեռնախցիկի մեջ և գնացել Մանչեստր։ Մոտավորապես ժամը մեկին ոստիկանությունը գտել է մեքենան և սկսել հետապնդել նրանց M62 մայրուղիով դեպի Ուորինգթոն։ Հետապնդման ժամանակ սկսել է փոխհրաձգություն, որի արդյունքում վնասվել են երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկանությունը մեքենան կանգնեցրել է Չեշիրի Քրոֆտ գյուղի մոտ։ Արդյունքում ձերբակալվել են ԻՀԲ-ի երկու անդամ՝ Պադրիկ ՄակՖլոյնը (Paidric MacFhloinn, 40 տարեկան) և Դենիս Կինսելան (Denis Kinsella, 25 տարեկան): Հարձակման երրորդ անդամը՝ Միքայել Տիմինսը (Michael Timmins) փախել են։ Փետրվարի 26-ին ժամը առավոտվա 4։10-ին գազապահեստարանում լսվել է պայթյուն (պայթյունից կրակե գունդը հասել է մինչև 1000 ֆուտ (300 մ)), որի արդյունքում օբյեկտին հասցվել է զգալի վնաս[4]։ Արտակարգ իրավիճակների ծառայության Ժամանելուց հետո մոտ 100 մարդ շրջակա տներից էվակուացվել է։

1994 թվականանին ՄաքՖլոյնին դատապարտել են 35 տարվա ազատազրկման, Կինսելային՝ 25 տարվա, Ջոն Կինսելային (John Kinsella, 49 տարեկան)՝ 20 տարվա ազատազրկման Սեմտեքս պայթուցիկ նյութ պահելու համար։

Երկրորդ հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մարտի 20-ին Լիվերպուլում «Սամարացի» կազմակերպությունը հեռախոսով նախազգուշացում է ստացել տեղադրված ռումբերի մասին[5][6][7]։ Ոստիկանությունհայտնել է,որ զանգողը հաղորդել է, որ ռումբը դրված է Boots UK կոշիկի խանութի սահմաններում։ Կես ժամ անց (մոտ 12։25-ին) Ուորինգթոնի Բրիջ սթրիթում երկու ռումբ է պայթել՝ իրարից մոտովորապես 100 յարդ (90մ) հեռավորության վրա[8][9][10]։ Պայթյունները տեղի են ունեցել 1 րոպե տարբերությամբ։ Մեկը պայթել է Boots UK խանութի և ՄաքԴոնալդսի մոտ, մյուսը՝ Argos խանութի մոտ։ Փողոցները լցված էին անցորդներով։ Վկաները պատմում էին, որ առաջին պայթյունից հետո անցորդները նետվեցին դեպի երկրորդ պայթյունի անկյունը։ Հետագայում հայտնի է դարձել, որ ռումբերը դրել են չուգունե աղբամաններում, ինչի պատճառով պայթյունից շատ փշուրներ են առաջացել։ Ահաբեկչության տարածքից մարդկանց էվակուացնելու համար տրամադրվել են ավտոբուսներ և շտապ օգնության 17 անձնակազմ։

Տեղում մահացել է 3-ամյա Ջոնաթան Բոլը, որն իր դայակի հետ գտնվում էր քաղաքում` Մայրության օրվա առթիվ բացիկ գնելու համար։ Երկրորդ զոհը դարձել է Թիմ Փերին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Նա մահացել է 1993 թվականի մարտի 25-ին։ 54 մարդ ստացել են վնասվածքներ, որենցից 4-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Ողջ մնացածներից մեկին՝ 32 տարեկան Բրոնվեն Վիքերսի ոտքն անդամահատել են, սակայն մեկ տարի անց քաղցկեից մահացել է։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երեխաների մահը առաջացրել է հասարակության զայրույթը, ինչպես նաև լայն լուսավբանվել են ԶԼՄ-ում и также широкое освещение в СМИ взрывов 20 марта[11]։ Պայթյուններից հետո քիչ հետո ստեղծվել է Դուբլինում «Peace '93» կազմակերպությունը։ Գլխավոր կազմարպիչ է դարձել մայր և տնային տնտեսուհի Սյուզեն Մակխյուն։ 1993 թվականի մարտի 25-ին անցկացվել է խաղաղ ցույց, որտեղ մասնակցել են հազարավոր մարդիկ։ Ակտիվիստները փոստի գլխավոր շենքի առաջ ցավակցության գիրք են ստորագրել և ծաղիկներ ու պսակներ հավաքել, որոնք պետք է ուղարկվեին Ուորինգթոն՝ երեխաների թաղմանը։ Սակայն ոմանք քննադատել են Peace '93-ին [12]։

1993 թվականի մարտի 24-ին Օլստերի պաշտպանության Ասոցիացիան Բելֆաստում գնդակահարել է Շին Ֆեյնին։ Հաջորդ օրը գնդակահարվել են 4 կաթոլիկ (ընդգրկելով ԻՀԲ-ի անդամներին Կառսլոկում), իսկ մի քանի ժամ անց Բելֆաստում սպանվել է 17-ամյա կաթոլիկ[13]։ Ռոյ Գրինսլադը գրում եր, որ Ուորինգթոնի պայթյունների համեմատ այդ սպանություները գործնականորեն արհամարհվել է Բրիտանիայի ԶԼՄ-ում։

1993 թվականի ապրիլի 1-ին Իռլանդիայի Կառավարությունը հայտարարել է Իռլանդիայի Հանրապետությունից Մեծ Բրիտանիա հանցագործների արտահանձնումը հեշտացնող միջոցների ստեղծման մասին[14]:

1994 թվականի վերջին The Cranberries իռլանդական ռոք-խումբը թողարկել է «Zombie» երգը, որը գրվել է ի նշան բողոքի։ Երգը դարձել է լավագույն հիթերից մեկը[15]։

Թիմ Փերիի ծնողները հետապնդելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև համագործակցման նպատակներ՝ հիմնել են Թիմ Փերիի անվան աջակցման հիմնադրամ։ Tim Parry-Johnathan Ball Foundation for Peace-ը աշխատել է NSPCC-ի հետ համատեղ Ուորինգթոն քաղաքի կենտրոնից ոչ հեռու «Երկրի կենտրոն» հիմնելու նպատակով, որը բացվել է 2000 թվականի ահաբեկչության օրվա 7-րդ տարում։ Նրա խնդիրներն են համագործակցությունը աշխարհի և փոխըմբռնումը բնակչության շերտերի, կոնֆլիկտներից ու բռնությունից տուժածների հետ։ Կետրոնը անցկացնում է աշխարհի մասին ամենամյա դասախոսություններ և հանդիսանում է NSPCC-ի տեղական բաժին և Ուորինգթոնի Երիտասարդական ակումբ[16][17]։

Բոլի և Փերիի սպանությունն առ այսօր գտնվում է Չեշիրական ոստիկանության չբացահայտված գործերի ցանկում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Warrington bombing linked to Red Action group». BBC News. 2 September 2013. Retrieved 11 September 2013.
  2. O’Day, Alan. Political Violence in Northern Ireland. Greenwood Publishing, 1997. p.20
  3. «The gas works bombing — 20 years on». Warrington Guardian, 26 February 2013. Retrieved 19 March 2013.
  4. Hansard — Terrorist Incidents
  5. «Rage at I.R.A. Grows in England As Second Boy Dies From a Bomb». The New York Times, 26 March 1993. Retrieved 19 March 2013.
  6. Pithers, Malcolm; Mackinnon, Ian (21 March 1993). «Boy of four dies as IRA bombers attack shoppers». The Independent. London. Վերցված է 19 March 2013-ին.
  7. «IRA insists Warrington bomb alerts were given». The Independent, 23 March 1993. Retrieved 19 March 2013.
  8. «May God forgive them, because we can’t». The Independent, 22 March 1993. Retrieved 19 March 2013.
  9. «Child, 4, dies in British bombing». Record-Journal (from the Associated Press). 21 March 1993. Retrieved 19 March 2013.
  10. «Outrage over death of boy in bombing a setback for the IRA». Pittsburgh Post-Gazette. 23 March 1993. Retrieved 19 March 2013.
  11. Greenslade, Roy (4 August 1998), The Damien Walsh Memorial Lecture, Conflict Archive on the Internet (CAIN).
  12. «Peace '93», Organisations, Conflict Archive on the Internet (CAIN).
  13. «March 1993», Chronology of the Conflict, Conflict Archive on the Internet (CAIN).
  14. McKittrick, David (1999). Lost Lives. Mainstream Publishing. էջեր 1314–15.
  15. Peter Buckley, Jonathan Buckley (2003). The Rough Guide to Rock. Rough Guides. ISBN 1-84353-105-4.
  16. «Martin McGuinness: Ex-IRA leader 'understands' Warrington protest». BBC News. Վերցված է 8 March 2014-ին.
  17. «Our History». The Peace Centre. Վերցված է 8 March 2014-ին.
  18. «Historical and unsolved murders». Cheshire Police. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 3 December 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)